Добавить в избранное

««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ

47%53%

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» 2014 թվականի մայիսի 19-ի ՀՕ-25-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) Օրենքի 18-րդ հոդվածում.

1) 7-րդ, 7.1-ին և 7.2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Հայտերի ընդունումից հետո հայտատուները հանձնում են բանավոր քննություն, որի անցկացման կարգը սահմանում է քննչական կոմիտեի նախագահը: Բանավոր քննության ընթացքում որակավորման հանձնաժողովն ստուգում է հայտատուի մասնագիտական պատրաստվածությունը, գործնական հմտությունները, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին վերաբերող հիմնարար իրավական ակտերին իրազեկվածությունը, անձնական որակները և արժանիքները (ինքնատիրապետում, վարվեցողություն, լսելու կարողություն, հաղորդակցման հմտություններ, վերլուծական կարողություններ և այլն), ինչպես նաև նրա ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունն օրենքով նախատեսված պահանջներին:

7.1. Բանավոր քննության ավարտից հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, որակավորման հանձնաժողովը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում բանավոր քննության արդյունքով դրական գնահատական ստացած հայտատուների բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկները մեկամսյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով:

7.2. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից խորհրդատվական եզրակացությունն ստանալուց հետո  որակավորման հանձնաժողովի նախագահը խորհրդատվական եզրակացությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է որակավորման հանձնաժողովի անդամներին։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից խորհրդատվական եզրակացությունն ստանալուց հետո՝ 15 օրվա ընթացքում, հայտատուների հետ որակավորման հանձնաժողովը հարցազրույց է անցկացնում, եթե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ներկայացրել է բարեվարքության վերաբերյալ բացասական բնույթի խորհրդատվական եզրակացություն կամ բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական դրական եզրակացությունը պարունակում է պարզաբանման ենթակա հարցեր:

Որակավորման հանձնաժողովի կողմից թեկնածուների ընտրության ընթացքում հանձնաժողովը հաշվի է առնում հայտատուի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած՝ բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը:».

2) 7.3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Օրենքի 18.1-ին հոդվածի 1-ին մասում «դատախազի» բառից առաջ լրացնել «դատավորի,» բառը:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:  

 

  • Обсуждалось

    03.03.2025 - 19.03.2025

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 680

Принт

Связанные документы / ссылки