Добавить в избранное

««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ

47%53%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

        «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ, 7.1-ին և 7.2-րդ մասերի համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակում ընդգրկվելու նպատակով հայտատուները հանձնում են գրավոր և բանավոր քննություն: Գրավոր և բանավոր քննություններից դրական գնահատական ստացած անձինք անցնում են հոգեբանական գնահատում: Նշված օրենքի 9-րդ մասի համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք արդարադատության ակադեմիայում ուսումնառության ծրագիր են անցնում և հանձնում որակավորման քննություն:

Ելնելով վերոնշյալ դրույթներից՝ կարող ենք ասել, որ ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնելու համար անձն անցնում է մասնագիտական գիտելիքների, գործնական հմտությունների, անձնական որակների ստուգման մի քանի  փուլ՝ գրավոր, բանավոր քննություն, հոգեբանական գնահատում և ուսումնառություն արդարադատության ակադեմիայում:

Նման բարդացված ընթացակարգի և բազմաթիվ հայտատուների առկայության պայմաններում՝ ՀՀ քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի կողմից ժամանակատար և մեծաքանակ, ծավալուն աշխատանքներ են իրականացվում  գրավոր, բանավոր քննություների արդյունքների ստուգման, ամփոփման, որոշումների կայացման գործում: Բացի այդ, պարզեցված կարգով թեկնածությունների ցուցակում ընդգրկվելն ավելի գրավիչ կլինի ՀՀ քննչական կոմիտեում ծառայության անցնելու համար:

        «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 18.1-ին հոդվածի համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի մասնագիտական ստաժը ներառում է դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի պետի և հետաքննություն իրականացնող աշխատակցի (հետաքննիչի) պաշտոն զբաղեցնելու ստաժը: Նշված դրույթներում դատավորի ստաժը ներառված չէ ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի մասնագիտական ստաժում, մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ դատավորը քրեական վարույթի ընթացքում հանդիսանում է արդարադատություն և որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձ: Ուստի, արդարացի է դատավորի ստաժը ներառել ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի մասնագիտական ստաժում, ով քրեական վարույթով իրականացնում է դատաքննություն՝ առաջին ատյանի դատարանում  մեղադրանքի քննություն:

Ելնելով վերոգրյալից՝ նախագծով առաջարկվում է.

1) ՀՀ քննչական կոմիտեում թեկնածությունների ցուցակում ընդգրկվելու համար հայտատուի հետ անցկացնել ընդգրկուն բանավոր քննություն, որի ընթացքում կստուգվի հայտատուի մասնագիտական տեսական գիտելիքները, գործնական հմտությունները և անձնական որակները: Միաժամանակ առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բարեվարքության վերաբերյալ բացասական բնույթի կամ պարզաբանման ենթակա հարցեր պարունակող խորհրդատվական եզրակացություն ներկայացվելու դեպքում՝ անցկացնել նաև հարցազրույց.

2) ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի մասնագիտական ստաժում ներառել նաև դատավորի ստաժը։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը և ակնկալվող արդյունքը

Նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին օրենքի 18-րդ և 18.1-ին հոդվածներում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացում, որոնց համաձայն հայտատուները ՀՀ քննչական կոմիտեում թեկնածությունների ցուցակում կընդգրկվեն բանավոր քննության միջոցով՝ ՀՀ քննչական կոմիտեում ծառայության անցնելն առավել գրավիչ դարձնելու և ՀՀ քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով, ինչպես նաև դատավորի ստաժը կներառվի ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի մասնագիտական ստաժում:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ քննչական կոմիտեի կողմից:

 

  1. Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ինչպես նաև նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա փոփոխություն կատարել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի համապատասխան իրավական ակտում:

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների ավելացում կամ էական նվազեցում չի նախատեսվում:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծերը կապված չեն ռազմավարական փաստաթղթերի հետ:

 

 

ՀՀ քննչական կոմիտե

 

  • Обсуждалось

    03.03.2025 - 19.03.2025

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 617

Принт