«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 572-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
3 - За
-
2 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
_____ ________________ 2025 թվականի N ______-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 572-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի «Պետական մարմիններում էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման կարգը սահմանելու, էլեկտրոնային թվային ստորագրության կիրառմամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունները կամ գործողություններն էլեկտրոնային ձևով ձեռք բերելիս շահագործվող էլեկտրոնային համակարգերի տեխնիկական ընդհանուր պահանջները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի N 1595-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 572-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3․1-ին կետով․
«3․1. Սահմանել, որ սույն որոշման N 2 հավելվածի 11․1-ին կետով նախատեսված կարգավորումները տարածվում են նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ և կարգավիճակը հաստատող փաստաթուղթ (ժամանակավոր կացության քարտ, մշտական կացության քարտ, հատուկ անձնագիր) կամ բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք ունեցող օտարերկրացիների նկատմամբ, եթե նշված անձինք դիմում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունները կամ գործողությունները էլեկտրոնային ձևով ձեռք բերելու համար։»․
2) Որոշման N 1 հավելվածի 4-րդ կետում «նույնականացման քարտում» բառերից հետո լրացնել «, ժամանակավոր կացության քարտում, մշտական կացության քարտում, հատուկ անձնագրում, Հայաստանի Հանրապետությունում բնակության օրինականությունը հավաստող տեղեկանքում» բառերը․
3) Որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11․1-ին կետով․
«11.1․ Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունները կամ գործողությունները բջջային էլեկտրոնային թվային ստորագրության կիրառմամբ ձեռք բերելու համար Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ և այդ կարգավիճակը հաստատող վավեր փաստաթուղթ (ժամանակավոր կացության քարտը, մշտական կացության քարտը, հատուկ անձնագիրը) կամ բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք ունեցող օտարերկրացին (այսուհետ՝ օտարերկրացի օգտատեր) նշված փաստաթղթով և անձնագրով օտարերկրացիների հաշվառման համակարգում նույնականացման վերաբերյալ համապատասխան նշում կատարելու նպատակով անձամբ ներկայանում է ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն (այսուհետ՝ Ծառայություն)՝ օտարերկրացիների հաշվառման համակարգում նույնականացման վերաբերյալ համապատասխան նշում կատարելու համար։
Նշված գործընթացն իրականացվելուց հետո օտարերկրացի օգտատերը կարող է ձեռք բերել նոր սերնդի շարժական բջջային կապի հեռախոսաքարտ (USIM) կամ դիմել իր բջջային կապի օպերատորին՝ շարժական բջջային կապի հեռախոսաքարտը (SIM) նորով փոխարինելու համար: Հեռախոսաքարտի ստացումը կամ փոխարինումը կատարվում է այն բջջային կապի օպերատորների գրասենյակներում, որոնց հետ տվյալ բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորն ունի կնքված պայմանագիր և որոնց մասին տվյալներն առկա են հավաստագրման կենտրոնի պաշտոնական կայքում (www.ekeng.am)․
4) Որոշման N 2 հավելվածի 13-րդ կետում «քարտը» բառից հետո լրացնել «, իսկ Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունենալու դեպքում՝ անձնագիրը և կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը (ժամանակավոր կացության քարտը, մշտական կացության քարտը, հատուկ անձնագիրը) կամ Հայաստանի Հանրապետությունում բնակության օրինականությունը հավաստող տեղեկանքը» բառերը։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
-
Обсуждалось
21.02.2025 - 10.03.2025
-
Тип
Pешение
-
Область
Миграция и гражданство
-
Министерство
Министерство внутренних дел
Просмотры 707
Принт