Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 572-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

60%40%

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 572-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՆԱԽԱԳԻԾ) ԸՆԴՈՒՆՄԱՆ 

1 Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Գործող իրավական կարգավորումների պայմաններում Mobile ID դիմելու և ստանալու հնարավորություն ունեն միայն ՀՀ քաղաքացիները, ովքեր ստացել են նույնականացման քարտ։ Միևնույն ժամանակ պետական առցանց ծառայությունների ավելացմամբ պայմանավորված առաջացել է Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակվող օտարերկրացիների համար նշված ծառայությունները հասանելի դարձնելու հնարավորություն։

Ներկայիս օրենսդրական կարգավորումների համաձայն, օտարեկրացին կարող է կացության կարգավիճակ ստանալու դիմումը ներկայացնել և կացության քարտը ստանալ ինչպես անձամբ, այնպես էլ լիազորված անձի միջոցով։ Լիազորված անձի միջոցով նաև Հայաստանի Հանրապետությունում օրինական գտնվող և բնակվող օտարերկրացին իրավունք ունի ստանալ հանրային ծառայությունների համարանիշ։

Մինչդեռ, պետական առցանց ծառայությունները կարող են մատուցվել միայն խիստ նույնականացման գործիքակազմի կիրառմամբ, ինչով պայմանավորված էլ Նախագծով սահմանվել են համապատասխան կարգավորումեր օտարեկրացիների մասով, այն է՝ վերջիններս կկարողանան դիմել և ստանալ Mobile ID՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից նույնականացման վերաբերյալ օտարերկրացիների հաշվառման համակարգում համապատասխան նշում կատարելուց հետո, որի համար օտարերկրացին նախապես պետք է ներկայանա Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն։

Վերոգրյալի համատեքստում՝ իրավական միատեսակ կիրառություն ապահովելու նպատակով, Նախագծով սահմանվել է, որ նշված դրույթը տարածվում է նաև մինչ սույն կարգավորումներն ուժի մեջ մտնելը կացության կարգավիճակ և համապատասխան վավեր հավաստող փաստաթուղթ, ինչպես նաև բնակության օրինականությունը հավաստող վավեր տեղեկանք ունեցող օտարերկրացիների նկատմամբ։

2 Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի «Պետական մարմիններում էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման կարգը սահմանելու, էլեկտրոնային թվային ստորագրության կիրառմամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունները կամ գործողություններն էլեկտրոնային ձևով ձեռք բերելիս շահագործվող էլեկտրոնային համակարգերի տեխնիկական ընդհանուր պահանջները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի N 1595-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 572-Ն որոշմամբ սահմանված հավելվածներով կարգավորված չեն Հայաստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց խիստ նույնականացման և ստորագրություն ստանալու հետ կապված հարաբերությունները։

3 Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի ընդունման նպատակն է ստեղծել իրավական հիմք, որի միջոցով կապահովվի բոլոր վերը նշված անձանց տրամադրված անձը հաստատող փաստաթղթի հիման վրա mobile ID թողարկելու հնարավորություն։

Վերոնշված անձանց համար, ովքեր բավարարում են որոշման պահանջներին, սահմանվում է նույն իրավական հիմքը, որի պարագայում նույնականացումը կարող է կատարվել պլաստիկ քարտի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի տրամադրման հետ միաժամանակ։

4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից։

5 Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ստեղծվում է իրավունքների իրացման համապատասխան իրավական հիմք, հնարավորություն և միջավայր այն անձանց համար, ովքեր ունեն կացության կարգավիճակի քարտ կամ Հայաստանի Հանրապետությունում բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք՝ նույնականացվել Հայաստանի Հանրապետության կողմից և ստանալ Mobile ID, որը հնարավորություն կտա օգտվել պետական առցանց ծառայություններից։

 6․ Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի էական ավելացում չի առաջանում։

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

  • Обсуждалось

    21.02.2025 - 10.03.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Миграция и гражданство

  • Министерство

    Министерство внутренних дел

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 635

Принт