Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի N 42-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ

ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

ՀՐԱՄԱՆ

 

N o                                                                            «_____» ______________________  2024 թ.

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի N 42-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ

 

  1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մայիսի 7-ի «Հանրակրթական ուսումնական հաստատությունների 9-րդ և 12-րդ դասարանների «Աշխարհագրություն» առարկայի ծրագրերը հաստատելու մասին» N 42-Ն hրամանի՝

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Հանրակրթական ուսումնական հաստատությունների 9-րդ դասարանի «Հայաստանի աշխարհագրություն» և 12-րդ դասարանի «Աշխարհագրություն» առարկաների ծրագրերը հաստատելու մասին»,

2) հավելվածի «Օրինակելի ծրագիր Հայաստանի աշխարհագրություն» բաժինը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

  1. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ


Հավելված

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի

և սպորտի նախարարի 2024  թվականի

----------------------------ի N ----------Ն հրամանի

 

 

 

                        

 

Հանրակրթական ուսումնական հաստատությունների 9-րդ դասարանի «Հայաստանի աշխարհագրություն» և 12-րդ դասարանի «Աշխարհագրություն» առարկաների ծրագրեր

 

 

 

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ

9-րդ դասարան

 

Թեմա 1.

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ

Նպատակ

1. Ձեռք բերել գիտելիքներ Հայկական լեռնաշխարհի (ՀԼ) աշխարհագրական դիրքի, բնական պայմանների ու ռեսուրս­նե­րի,  բնության բաղադրիչների ներքին տարածքային տարբերությունների վերաբերյալ:

Վերջնարդյունքներ

2. Բնորոշել Հայկական լեռնաշխարհի ֆիզիկաաշխարհագրական հիմնական օբյեկտների, երևույթների ու գործընթացների ձևավորման և տեղաբաշխման առանձնահատկությունները։ 

 

3. Թեմայի նպատակին հասնելու համար սովորողը պետք է կարողանա՝ 

1.   Բացատրել  «Հայաստան» հասկացության 3 իմաստները:       

2.  Ներկայացնել Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները մեզո (միջին) մակարդակում:

1)    Բացատրել Հայկական լեռնաշխարհի բնական պայմանների առանձնահատկությունները:

2)   Նկարագրել Հայկական լեռնաշխարհի երկրաբանական կառուցվածքը:

3)   Ներկայացնել Հայկական լեռնաշխարհի հիմնական օգտակար հանածոները:

4)   Դասակարգել Հայկական լեռնաշխարհի մակերևույթի հիմնական ձևերը: 

5)   Քարտեզի վրա ցույց տալ լեռնագրական գլխավոր միավորները:

6)   Բացատրել սեյսմիկության և հրաբխականության պատճառը:

7)     Բացատրել Հայկական լեռնաշխարհի կլիմաստեղծ գործոնները:

8)    Բնութագրել և քարտեզի վրա ցույց տալ Հայկական լեռնաշխարհի խոշոր գետերը և լճերը:

9)   Բացատրել հողերի, բուսականության և կենդանական աշխարհի ձևավորման ու տարածման առանձնահատ­կություն­ները:

 

Բովանդակություն

1.   Ներածություն

2.  Հայաստանն աշխարհի քարտեզում: Սահմանները: Աշխարհագրական դիրքը

3.  Հայկական լեռնաշխարհի երկրաբանական առանձնահատկությունները: Մակերևույթի հիմնական ձևերը

4.  Կլիման

5.  Ներքին ջրերը

6.  Հողերը, բուսականությունը, կենդանական աշխարհը

7.  «Հայկական լեռնաշխարհ» թեմայի ամփոփում

Գործնական աշխատանք

Խաչվող հասկացություններ

1)  Ուրվագծային քարտեզի վրա Հայկական լեռնաշխարհի խոշոր լեռնաշղթաների, գետերի և լճերի պատկերում, անվանումների մակա­գրում:

2) Հայկական լեռնաշխարհի երկու տարբեր բնա­կավայրերի կլիմագրամների կառուցում Excel ծրագրով:

1.Օրինաչափություններ  

1)     Հայկական լեռնաշխարհում հյուսիսից հարավ և արևմուտքից արևելք մթնոլորտային տեղումների քանակի նվազումը:

2)    Եզրային լեռնաշղթաների արտաքին՝ հողմակողմ լանջերին մթնոլորտային տեղումների առատությունը:

3)    Բարեխառն օդային զանգվածների արևմտյան հոսքը, արևադարձային օդային զանգվածների հոսքը:

4)    Ըստ բարձրության՝ ջերմաստիճանի նվազումը և տեղումների ավելացումը, կլիմայի վերընթաց փոփոխությունը:

2.Պատճառ և հետևանք

1)     Հրաբխականություն և սեյսմիկություն։

2)    Հողերի, բուսականության և կենդանական աշխարհի բազմազանություն:

3)    Ձմռան ամիսներին առաջացող ջերմաստիճանային շրջադասություն:

4)    Արտահայտված վերընթաց գոտիականություն:

5)    ՀՀ լճերը՝ ըստ ծագման:

 

Միջառարկայական կապեր

1)   Հայոց լեզու - Վերլուծել և ընկալել տարբեր բնույթի գրական հայերեն տեքստեր և հասկանալ դրանց հիմնական գաղափարը: Կազմել ընտրված նպատակին, խնդիրներին և լսարանին համապատասխան գրագետ բանավոր և գրավոր խոսք, այդ թվում՝ հրապարակային խոսք, կիրառել ոչ վերբալ հաղորդակցման տարատեսակ միջոցներ:

2)  Հանրահաշիվ - Կատարել թվաբանական գործողություններ, մասշտաբի հիման վրա մակերեսների հաշվարկներ:

3)  Ինֆորմատիկա - Կատարել հաշվարկներ և գրաֆիկական աշխատանքներ՝ օգտագործելով ՏՀՏ հմտությունները: 

Կապը ՀՊՉ հանրակրթական հիմնական ծրագրի ակնկալվող վերջնարդյունքների հետ

Հ1, Հ2, Հ4, Հ5, Հ7, Հ8, Հ9, Հ10, Հ11, Հ12, Հ17, Հ25, Հ26, Հ27, Հ28, Հ29, Հ30, Հ31, Հ32

 

 

Թեմա  2

ՀՀ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

Նպատակ

1. Զարգացնել ՀՀ աշխարհագրական դիրքի, վարչատարածքային կառուցվածքի ու կառավարման համակարգի վերաբերյալ գիտելիքներ, հետազոտական և մտածական հմտություններ: 

Վերջնարդյունքներ

2. Ներկայացնել ՀՀ աշխարհագրական դիրքի տարբեր տեսակների, դրանց վրա ազդող գործոնների առանձնահատ­կությունները, ՀՀ պետական սահմանների ձևավորման և վարչատարածքային կառուցվածքի բնորոշ գծերը։

3. Թեմայի նպատակին հասնելու համար սովորողը պետք է կարողանա՝ 

1)     Համադրել ՀՀ ֆիզիկաաշխարհագրական, տնտեսաաշխարհագրական և քաղաքաաշխարհագրական դիրքերի բնորոշ գծերը:

2)    Մեկնաբանել ՀՀ ներկայիս պետական սահմանների ձևավորման վրա պատմական գործընթացների և քաղաքաաշ­խարհագրական գործոնների ազդեցությունը:

3)    Վերլուծել տնտեսաաշխարհագրական դիրքի հնարավոր փոփոխության ազդեցությունը՝ ՀՀ սոցիալ-տնտեսական զարգաց­ման վրա:

4)    Բացատրել ՀՀ պետական կառավարման ձևն ու վարչատարածքային կառուցվածքը, քարտեզի վրա ցույց տալ մարզերն ու մարզկենտրոնները:

5)    Կիրառել ՀՀ վարչական քարտեզը՝ աշխարհագրական տեղեկույթի ստացման և օգտագործման նպատակներով:

Բովանդակություն

1.      Ընդհանուր ակնարկ: Հայաստանի Հանրապետության (ՀՀ) տարածքն ու պետական սահմանները, դրանց ձևավորումը, աշխարհագրական դիրքը:

2.     ՀՀ պետական կառավարման ձևը, վարչատարածքային կառուցվածքը և տարածքային կառավարումը: Համայնքների խոշորացումը: 

Գործնական աշխատանք

Խաչվող հասկացություններ

1)     Ուրվագծային քարտեզի վրա նշել ՀՀ մարզերը՝ կենտրոններով:

 

1.Պատճառ և հետևանք.

1)  ՏԱԴ-ի և ՔԱԴ-ի փոփոխությունների ազդեցությունները։

2) Վարչատարածքային կառուցվածքի ձևավորման սկզբունքները։

2.Կառուցվածք և գործառույթ

1)   ՀՀ վարչատարածքային բաժանումն ու կառուցվածքը, պետական կառավարում և տեղական ինքնակառավարում:

3. Մասշտաբ, համամասնություն և քանակ

1)  Համայնքների խոշորացումը, քանակական և որակական փոփոխու­թյունների կապը:

Միջառարկայական կապեր

1)     Հայոց լեզու - Վերլուծել և ընկալել տարբեր բնույթի գրական հայերեն տեքստեր և հասկանալ դրանց հիմնական գաղափարը: Կազմել ընտրված նպատակին, խնդիրներին և լսարանին համապատասխան գրագետ բանավոր և գրավոր խոսք, այդ թվում՝ հրապարակային խոսք, կիրառել ոչ վերբալ հաղորդակցման տարատեսակ միջոցներ:

2)    Հայոց պատմություն - Կարողանալ բնութագրել միջազգային իրադարձությունների ազդեցությունը ՀՀ սահմանների և տարածքի ձևավորման վրա: Գաղափար ունենալ Հայաստանի առաջին հանրապետության կայացման գործընթացի վերաբերյալ:

3)    Հասարակագիտություն - Իմանալ ՀՀ պետական իշխանության  գործառույթների մասին:

Կապը ՀՊՉ հանրակրթական հիմնական ծրագրի ակնկալվող վերջնարդյունքների հետ

Հ1, Հ2, Հ4, Հ5, Հ8, Հ9, Հ10, Հ11, Հ12, Հ15, Հ16, Հ17, Հ18, Հ25, Հ26, Հ27, Հ28, Հ29, Հ30, Հ31, Հ32

 


Թեմա 3

ՀՀ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ

Նպատակ

1. Ապահովել ՀՀ բնության  օբյեկտների և երևույթների տարածական օրինաչափությունների և առանձնահատկությունների վերաբերյալ գիտելիքների և վերլուծական հմտությունների ձևավորում:

Վերջնարդյունքներ

2. Վերլուծել ՀՀ ֆիզիկաաշխարհագրական հիմնական օբյեկտների, երևույթների ու գործընթացների ձևավորման և տեղաբաշխման առանձնահատկությունները։ 

 

3. Թեմայի նպատակին հասնելու համար սովորողը պետք է կարողանա՝ 

1)     Բնորոշել ՀՀ ռելիեֆն ու դրա փոփոխությունները, ներկայացնել մակերևույթի ձևավորման հիմնական երկրա­բանական գործընթացները:

2)    Իմանալ ՀՀ օգտակար հանածոների խոշոր հանքավայրերն ու ցույց տալ քարտեզի վրա:

3)    Բնորոշել ՀՀ մակերևույթի ծալքաբեկորավոր լեռների, հրաբխային լեռնավահանների և միջլեռնային գոգա­վորությունների տարածման առանձնահատկությունները:

 

4)    Քարտեզի վրա ցույց տալ ՀՀ ռելիեֆի հիմնական միավորները (ծալքաբեկորավոր խոշոր լեռնային համակարգեր, լեռնագագաթներ, հրաբխային լեռնավահաններ, սարավանդներ, միջլեռնային խոշոր գոգավորություններ):

5)    Բնութագրել ՀՀ կլիմայական առանձնահատկություններն ու դրանց ազդեցությունը տնտեսության վրա:

6)   Բացատրել օդային զանգվածների հիմնական հոսքերի և մակերևույթի լեռնային բնույթի ազդեցությունը կլիմայի վրա: Բացատրել լեռնահովտային քամիների և օդի ջերմաստիճանային շրջադասության առաջացման մեխանիզմը:

7)    Վերլուծել ՀՀ ջրային ռեսուրսների տեղաբաշխման առանձնահատկություններն ու դրանց տնտեսական նշանակությունը:

8)   Ներկայացնել ՀՀ գետերի գլխավոր հատկանիշները, քարտեզի վրա ցույց տալ խոշոր գետերը:

9)   Համեմատել Արաքսի և Կուրի ավազանների ջրագրական ցանցերի առանձնահատկությունները:

10) Ըստ ծագման դասակարգել և քարտեզի վրա ցույց տալ ՀՀ նշանավոր լճերը:

11)   Ներկայացնել ջրային ռեսուրսների պահպանության անհրաժեշտությունն ու Սևանա լճի հիմնախնդրի ջրագրական, տնտեսական, էկոլոգիական ասպեկտները, առաջարկել լուծումներ:

12)  Բացատրել ՀՀ հողատիպերի, բուսական և կենդանական աշխարհի վերընթաց գոտիական տարածման օրինա­չափու­թյուններն և առանձնահատկությունները, դրանց ազդեցությունը մարդու գործունեության վրա:

13)  Բնութագրել ՀՀ վերընթաց լանդշաֆտային գոտիներն ու բնության բաղադրիչների վերընթաց գոտիականության առանձ­նահատկությունները:

14)  Ներկայացնել ՀՀ բնօգտագործման և բնապահպանական գլխավոր հիմնախնդիրները (օդային ավազանի, հողային, ջրային ռեսուրսների պահպանություն, ռացիոնալ օգտագործում):

15)  Մշակել միջոցառումներ ՀՀ  բնության հանդեպ գրագետ վերաբերմունքի և վարքագծի շարունակական դրսևորման ուղղությամբ:

16) Ներկայացնել ՀՀ առավել բնորոշ բնական աղետներն ու պաշտպանության միջոցառումները:

17)  Ներկայացնել և քարտեզի վրա ցույց տալ ՀՀ հատուկ պահպանվող տարածքները, հիմնավորել դրանց առանձնացման և ընդարձակման անհրաժեշտությունը:

18) Արժևորել ՀՀ և բնական օբյեկտները, բնության տարրերն ու երևույթները՝ կայուն բնօգտագործման, միջավայրաստեղծ և ռեկրեացիոն տեսանկյունից:

19) Բացատրել ՀՀ Կարմիր գրքերի նշանակությունը:

20) Կիրառել ՀՀ ընդհանուր և թեմատիկ ֆիզիկաաշխարհագրական քարտեզները՝ համապատասխան աշխարհագրական տեղեկույթի ստացման և օգտագործման նպատակներով:

 

Բովանդակություն

1.   ՀՀ երկրաբանական կառուցվածքը: Օգտակար հանածոները

2.  ՀՀ մակերևույթը

3.  ՀՀ մակերևույթը (շարունակություն)

4.  ՀՀ կլիմայի ընդհանուր բնութագիրը. տարվա կլիմայական եղանակները, կլիմայի վերընթաց գոտիականությունը

5.  ՀՀ ջրագրությունը: Գետերը:

6.  ՀՀ ջրագրությունը: Լճերը, Սևանա լիճ։ Ստորգետնյա ջրերը։ Ջրային ռեսուրսների պահպանությունը:

7.  ՀՀ հողային ծածկույթը: Բուսականությունը: Կենդանական աշխարհը:

8.  ՀՀ լանդշաֆտները: Վերընթաց գոտիականություն:

9.  Գործնական աշխատանք:

10.   Բնօգտագործման ու բնապահպանության հիմնախնդիրները ՀՀ-ում:

11. Հատուկ պահպանվող տարածքները: ՀՀ «Կարմիր գիրքը»: 

12. Բնական աղետներ․ տեսակները, տարածվածությունը, պաշտպանությունը դրանցից:

13.Էքսկուրսիա բնության գրկում: 

14.    «ՀՀ բնությունը» թեմայի ամփոփում:

Գործնական աշխատանք, 

թեմատիկ ուսումնասիրություն

Խաչվող հասկացություններ

.Գործնական աշխատանք

1) Ուրվագծային քարտեզի վրա ՀԼ և ՀՀ հիմնական լեռնագրական միավորների անցկացում:

2.Թեմատիկ ուսումնասիրություն

1) Բնակավայրի հարակից տարածքի մակերևույթի, կլիմայի, ջրագրական օբյեկտների, բնական լանդշաֆտների ուսումնասիրություն

1.Օրինաչափություններ

1)     Օդի ջերմաստիճանի, մթնոլորտային տեղումների, բնական լանդ­շաֆտ­ների փոփոխությունները վերընթաց ուղղությամբ:

2)    Խոնավությամբ ապահովվածության փոփոխությունը՝ կախված լեռնալանջի դիրքադրությունից:

2.Պատճառ և հետևանք

1)     Հրաբխային շրջաններում փոքր հոսքն ու գետային նոսր ցանցը, իսկ ծալ­­քաբեկորավոր լեռների շրջանում՝ մեծ հոսքն ու գետային խիտ ցանցը։

2)    Սովորողի շրջակա տարածքի բնորոշ բուսատեսակներն ու կենդանատեսակները թեմայով:

 

2)    Արարատյան դաշտում և միջլեռնային գոգավորությունների հատա­կային մասերում արտեզյան ավազանների առաջացումը: Լեռնահովտային քամիների առաջացումը:

3)    Ջերմաստիճանային շրջադասության առաջացումը:

3.Կայունություն և փոփոխություն

1)     Բնական ռեսուրսների և բնական լանդշաֆտների կայուն օգտագործում ու  վերականգնում, բնական գեոհամակարգերի փոփոխություն:

Միջառարկայական կապեր

1)    Հայոց լեզու - Վերլուծել և ընկալել տարբեր բնույթի գրական հայերեն տեքստեր և հասկանալ դրանց հիմնական գաղափարը: Կազմել ընտրված նպատակին, խնդիրներին և լսարանին համապատասխան գրագետ բանավոր և գրավոր խոսք, այդ թվում՝ հրապարակային խոսք, կիրառել ոչ վերբալ հաղորդակցման տարատեսակ միջոցներ:

2)    Ֆիզիկա - Լուծել խնդիրներ օդի ջերմաստիճանի և ճնշման վերընթաց փոփոխության վերաբերյալ:

3)    Կենսաբանություն -  Գաղափար ունենալ ՀՀ տարածված կենսաբազմազանության, ինչպես նաև  Կարմիր գրքերում գրանցված բույսերի, կենդանիների, սնկերի տեսակների մասին:

Կապը ՀՊՉ հանրակրթական հիմնական ծրագրի ակնկալվող վերջնարդյունքների հետ

Հ1, Հ2, Հ4, Հ5, Հ7, Հ8, Հ9, Հ10, Հ11, Հ12, Հ15, Հ16, Հ17, Հ18, Հ25, Հ26, Հ27, Հ28, Հ29, Հ30, Հ31, Հ32

 

 

Թեմա 4.

ՀՀ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ

Նպատակ

1. Ձևավորել գիտելիքներ ՀՀ բնակչության վերարտադրության, կազմի, տեղաբաշխման և տարաբնակեցման օրինա­չափությունների և առանձնահատկությունների վերաբերյալ: 

Վերջնարդյունքներ

2. Ներկայացնել և վերլուծել ՀՀ բնակչության թվի և դրա շարժի, կազմի, տեղաբաշխման և տարաբնակեցման առանձնահատկությունները:

3. Թեմայի նպատակին հասնելու համար սովորողը պետք է կարողանա՝ 

1)     Բացատրել Հայաստանում բնակչության թվի շարժը XIX դարից մինչև մեր օրերը:

2)    Վերլուծել ՀՀ բնակչության բնական և մեխանիկական շարժերի ցուցանիշների դինամիկան, ժողովրդագրական քաղա­քականության առանձնահատկությունները:

3)     Գնահատել միգրացիայի սոցիալ-տնտեսական հետևանքները ՀՀ-ում:

4)    Ներկայացնել ՀՀ բնակչության ազգային, կրոնական և սեռատարիքային կազմի առանձնահատկությունները:

5)    Վերլուծել ՀՀ աշխատանքային ռեսուրսների որակական և քանակական ցուցանիշները:

6)   Բնորոշել ՀՀ բնակչության սոցիալական հիմնական խմբերը:

7)    Ներկայացնել ՀՀ բնակչության տեղաբաշխման և տարաբնակեցման առանձնահատկությունները:

8)   Քարտեզի վրա ցույց տալ ՀՀ քաղաքները՝ ըստ մարզերի:

9)   Ներկայացնել մայրաքաղաք Երևանի հիմնախնդիրները, առաջարկել դրանց լուծման հնարավոր ուղիներ:

10) Դասակարգել ՀՀ քաղաքներն ըստ աշխատանքի աշխարհագրական բաժանմանը իրենց մասնակցության աստիճանի:

11)   Բնութագրել ՀՀ խոշոր քաղաքներից Գյումրին, Վանաձորը, Վաղարշապատը, Հրազդանը և Կապանը:

12)  Բացատրել գյուղական տարաբնակեցման առանձնահատկություններն ու փոքր գյուղերի հիմնախնդիրները ՀՀ-ում:

13)  Կիրառել ՀՀ բնակչության և տարաբնակեցման քարտեզները՝ աշխարհագրական տեղեկույթի ստացման և օգտագործման նպատակներով:

Բովանդակություն

1.    ՀՀ բնակչության թվաքանակի շարժընթացը:

2.ՀՀ բնակչության թվի   բնական և մեխանիկական շարժերը:

3.ՀՀ բնակչության կազմը: Աշխատանքային ռեսուրսները:

4.ՀՀ բնակչության տեղաբաշխումը: Տարաբնակեցումը:

5.Մայրաքաղաք Երևանը:

6.ՀՀ խոշոր քաղաքները:

7.Գործնական աշխատանք:

8.«ՀՀ բնակչությունը» թեմայի ամփոփում:

Գործնական աշխատանք, 

թեմատիկ ուսումնասիրություն

 Խաչվող հասկացություններ

1.Խնդիրների լուծում և գծապատկերների կազմում

1)     Վերարտադրություն (հաշվել ՀՀ բնակչության թիվը 2 տարի անց, եթե բնական աճի ցուցանիշն անփոփոխ է, տարեկան ներգաղթել է 3000 մարդ, իսկ արտագաղթել 2500 մարդ):

2)    Միգրացիա (ուսումնասիրել ՀՀ բնակչության հիմնական միգրացիայի հոսքերն ու ուղղությունները):

3)    Խտություն (հաշվել բնակչության տեղաբաշխման ցուցանիշներ, գտնել օրինաչափություններ):

4)    Կազմել ՀՀ սեռատարիքային բուրգը՝ օգտվելով armstat.am կայքից:

2.Թեմատիկ ուսումնասիրություն

1)     ՀՀ միգրացիայի արդի ցուցանիշներն ու պատճառ­ները: 

2)    ՀՀ սեռատարիքային բուրգը:

3)    ՀՀ բնակավայրերի ցանցը:

1.Օրինաչափություններ  

1)     Բնակչության տեղաբաշխման և խտության տարբերու­թյուն­ները՝ ըստ բացարձակ բարձրության:

2)    Վերարտադրության ռեժիմն ու ժողովրդագրական քաղա­քականության համապատասխան տեսակը։

2.Պատճառ և հետևանք

1)     Բնակչության թվի շարժը:

2)    Բնակչության ներգաղթն ու արտագաղթը:

3.Կառուցվածք և գործառույթ

1)     Բնակավայրերի ցանցը, գլխավոր տարաբնակեցման գոտին:

Միջառարկայական կապեր

1)     Հայոց լեզու - Վերլուծել և ընկալել տարբեր բնույթի գրական հայերեն տեքստեր և հասկանալ դրանց հիմնական գաղափարը: Կազմել ընտրված նպատակին, խնդիրներին և լսարանին համապատասխան գրագետ  բանավոր և գրավոր խոսք, այդ թվում՝ հրապարակային խոսք, կիրառել ոչ վերբալ հաղորդակցման տարատեսակ միջոցներ:

2)    Հանրահաշիվ - Կատարել թվաբանական գործողություններ, հաշվել տոկոս:

3)    Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն - Կատարել հաշվարկներ և գրաֆիկական աշխա­տանք­ներ՝ օգտագործելով ՏՀՏ հմտությունները:

Կապը ՀՊՉ հանրակրթական հիմնական ծրագրի ակնկալվող վերջնարդյունքների հետ

Հ1, Հ2, Հ4, Հ7, Հ8, Հ10, Հ12, Հ15, Հ16, Հ17, Հ18, Հ23, Հ25, Հ26, Հ27, Հ28, Հ29, Հ30, Հ31, Հ32, Հ39

 

 


Թեմա  5

ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

Նպատակ

1. Ձևավորել գիտելիքներ ՀՀ տնտեսության ճյուղային կառուցվածքի, զարգացման գործոնների և տարածական բաշխվածության վերաբերյալ:

Վերջնարդյունքներ

2. Բացատրել և վերլուծել ՀՀ տնտեսության ճյուղային և տարածքային կառուցվածքի ու մասնագիտացման առանձնա­հատկությունները:

3. Թեմայի նպատակին հասնելու համար սովորողը պետք է կարողանա՝ 

1.     Ներկայացնել Հայաստանի տնտեսության զարգացման գործընթացը XIX դարի կեսերից մինչև մեր օրերը:

2.    Վերլուծել ՀՀ տնտեսության զարգացման բնական (բնառեսուրսային) նախադրյալներն ու առանձնահատկությունները:

3.    Բացատրել տնտեսության և դրա առանձին ճյուղերի տեղաբաշման վրա ազդող գործոնները:

4.    Բնորոշել ՀՀ արդյունաբերությունը, բացատրել ճյուղային կառուցվածքն ու տեղաբաշխման առանձնահատկությունները:

5.    Հիմնավորել արդյունաբերության ճյուղային կառուցվածքի ձևավորման ու զարգացման առանձնահատկությունները:

6.   Նկարագրել ՀՀ վառելիքաէներգետիկ համալիրը:

7.    Բացատրել հանքագործական արդյունաբերության զարգացման գործոնները, գնահատել հանքագործական արդյունա­բերու­թյան նշանակությունը ՀՀ տնտեսական համակարգում:

8.   Բնորոշել մշակող արդյունաբերությունը, մեկնաբանել մշակող արդյունաբերության ճյուղերի զարգացման ներուժը:

9.   Բնութագրել ՀՀ հողային ֆոնդի կառուցվածքն ու բարելավման միջոցառումները:

10. Ներկայացնել ՀՀ գյուղատնտեսության զարգացման նախադրյալները, ճյուղային կառուցվածքը, տեղաբաշխումն ու մասնա­գիտացումը:

11.   Բնութագրել բուսաբուծության և անասնապահության ճյուղերն ու դրանց տեղաբաշխման առանձնահատկությունները:

12.  Թվարկել արտահանման ներուժ ունեցող գյուղատնտեսական ճյուղերը, գնահատել դրանց զարգացման հեռանկարները:

13.  Բնորոշնել սննդի արդյունաբերության մասնագիտացման ճյուղերը, դրանց տեղաբաշխման առանձնահատկությունները:

14.  Բնութագրել ՀՀ տրանսպորտային ցանցի առանձնահատկությունները, տրանսպորտի հիմնական տեսակներն ու տրանսպորտային հանգույցները:

15.  Ներկայացնել ՀՀ տնտեսության ոչ արտադրական ոլորտի կառուցվածքը, արդի դերն ու հեռանկարային նշանակությունը:

16. Հիմնավորել գիտելիքահենք տնտեսության առանձնահատուկ կարևորությունն ու զարգացման նախադրյալները:

17.  Բնորոշել Հայաստանի Հանրապետության տեղն ու դերը համաշխարհային տնտեսության համակարգում:

18. Վերլուծել ՀՀ արտաքին տնտեսական կապերի աշխարհագրությունն ու միջազգային տնտեսական ինտե­գրման ու մասնագիտացման առանձնահատկությունները:

19. Բացատրել ՀՀ տնտեսական զարգացման և մասնագիտացման ներքին տարբերությունները՝ ըստ վարչական մար­զերի:

20. Կիրառել ՀՀ արդյունաբերության, գյուղատնտեսության և տրանսպորտի քարտեզները՝ համապատասխան աշխար­հա­գրական տեղեկույթի ստացման և օգտագործման նպատակներով։

Բովանդակություն

1.      ՀՀ տնտեսության ընդհանուր բնութագիրը

2.     ՀՀ արդյունաբերությունը.  ընդհանուր բնութագիրը, ճյուղային կառուցվածքը

3.     Վառելիքաէներգետիկ համալիրը

4.     Մետալուրգիական արդյունաբերություն

5.     Մշակող արդյունաբերություն

6.     Մշակող արդյունաբերություն (շարունակություն)

7.     Արդյունաբերության նորագույն ճյուղեր 

8.     Գործնական աշխատանք

9.     ՀՀ գյուղատնտեսությունը. ընդհանուր բնութագիրը

10.   Հողային ֆոնդը: Գյուղատնտեսական հողաբարելավումը

11.    Բուսաբուծություն

12.   Անասնապահություն

13.   Գյուղատնտեսական մթերքների վերամշակում: Ագրոարդյունաբերական համալիր

14.   Գործնական աշխատանք

15.   ՀՀ տրանսպորտը. ընդհանուր բնութագիրը

16.   Տրանսպորտի գլխավոր տեսակները

17.   ՀՀ ոչ արտադրական ոլորտը. ընդհանուր բնութագիրը: Կրթության և գիտության ճյուղերը

18.   Մշակույթը, առողջապահությունը, առևտուրը և այլ ճյուղեր

19.   Զբոսաշրջությունը

20.  ՀՀ-ն՝ միջազգային տնտեսական հարաբերությունների համակարգում։ Արտաքին տնտեսական կապերն ու ինտեգրումը

21.   «ՀՀ տնտեսությունը» թեմայի ափոփում

ՀՀ վարչական մարզերը. համալիր աշխարհագրական բնութագիրը (10 ժամ).

1)    Արագածոտնի մարզ

2)    Արարատի մարզ

3)   Արմավիրի մարզ

4)    Գեղարքունիքի մարզ

5)   Լոռու մարզ

6)   Կոտայքի մարզ

7)    Շիրակի մարզ

8)   Սյունիքի մարզ

9)   Վայոց ձորի մարզ

10) Տավուշի մարզ

Գործնական աշխատանք, 

թեմատիկ ուսումնասիրություն

Խաչվող հասկացություններ

1.Գործնական աշխատանք

1)     Հաշվել վերականգնվող էներգետիկայի բաժինը ՀՀ էներգետիկ համակարգում:

2)    Կազմել գյուղատնտեսության և արդյունաբերության արտադրական կապերի գծապատկերը:

2.Թեմատիկ ուսումնասիրություն

1)     Գործող հանքերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:

2)     Պոչամբարների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:

3.Ուսումնական նախագիծ

1)     ՀՀ վարչական մարզեր

1.Օրինաչափություններ

1)     ՀՀ տնտեսության զարգացման օրինաչափությունները:

2.Պատճառ և հետևանք

1)     Տնտեսության տարածքային կազմակերպման և մասնա­գիտացման առանձնահատկությունները։

2)    Տնտեսական զարգացման հեռանկարային ուղղությունների կան­խատեսում։

3.Համակարգեր և մոդելներ 

1)     ՀՀ տնտեսությունը՝ որպես փոխկապակցված ճյուղերի (ոլորտ­ների) միասնություն:

 

Միջառարկայական կապեր

1)     Հայոց լեզու - Վերլուծել և ընկալել տարբեր բնույթի գրական հայերեն տեքստեր և հասկանալ դրանց հիմնական գաղափարը: Կազմել ընտրված նպատակին, խնդիրներին և լսարանին համապատասխան գրագետ բանավոր և գրավոր խոսք, այդ թվում՝ հրապարակային խոսք, կիրառել ոչ վերբալ հաղորդակցման տարատեսակ միջոցներ:

2)    Հայոց պատմություն -  Իմանալ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության (ՀԽՍՀ) հասարակության զարգացման տնտեսական մոդելների մասին:

3)    Հասարակագիտություն - Կարողանալ ներկայացնել արտադրական կապերը որպես հանրային բարիքի ստեղծման համակարգ:

4)    Ֆիզիկա - Գաղափար ունենալ էլեկտրականությունից և դրա չափման մեծություններից:

5)    Քիմիա -  Իմանալ շրջակա միջավայրի վրա քիմիական նյութերի ազդեցության մասին:

6)   Կենսաբանություն - Գաղափար ունենալ բնության մեջ և մարդու կյանքում կենսաբազմազանության նշանակության մասին:

7)    Հանրահաշիվ - Կարողանալ կատարել թվաբանական գործողություններ, հաշվել տոկոս:

8)   Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն - Կարողանալ կատարել հաշվարկներ և գրաֆիկական աշխատանք­ներ՝ օգտագործելով ՏՀՏ հմտությունները:

Կապը ՀՊՉ հանրակրթական հիմնական ծրագրի ակնկալվող վերջնարդյունքների հետ

Հ1, Հ2, Հ4, Հ7, Հ8, Հ9, Հ10, Հ11, Հ12, Հ15, Հ16, Հ17, Հ18, Հ25, Հ26, Հ27, Հ28, Հ29, Հ30, Հ31, Հ32, Հ45

 

 

Պահուստային դասաժամեր (5 ժամ)

Ուսուցիչը ժամաքանակը տնօրինում է առարկայական չափորորոշչային պահանջների իրականացման շրջանակում: Դասաժամերը հատկացվում են սովորողների գործնական, թեմատիկ և կիսամյակային, դաշտային աշխատանքների և հետազոտությունների կատարման համար: 

 

 

  • Обсуждалось

    02.12.2024 - 17.12.2024

  • Тип

    Приказ решение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 699

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Արմինե Հակոբյան

17.12.2024

Առաջարկում եմ դասընթացում ներառել Արցախի Հանրապետության ֆիզիկական բնութագիրը՝ որպես պատմական Հայաստանի անքակտելի մաս (2020 թվականի էթնիկ զտումից հետո <<Բնակչություն>> և <<Տնտեսություն>> թեմաները դուրս թողնելով՝ չհրաժարվել ֆիզիկական մասից, քանի որ Արցախի Հանրապետությունը զբաղեցնում է Մեծ Հայքի Արցախ նահանգի գրեթե ամբողջ մասը, ինչպես նաև ՈՒտիք և Սյունիք նահանգների փոքր մասը)։ Մյուս թեմաների նպատակների և վերջնարդյունքների հետ լիովին համաձայն եմ։

Աղավնիկ Եղիազարյան

16.12.2024

Ծրագիրն ամբողջական է, այն ներկայացնում է ՀՀ բնաաշխարհագրական և տնտեսաաշխարհագրական ընդհանուր նկարագիրը, փոփոխությունները նկատելի են հիմնականում տնտեսության բաժնում, ինչն սպասելի էր և ողջունելի։ Հուսանք, որ բովանդակային առումով կլինեն տվյալների թարմացումներ և կունենանք ՀՀ տնտեսության արդիական բնութագիրը։ Սակայն առաջարկում եմ՝ հիմք ընդունելով պատմական աշխարհագրությունը , <<Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն>> թեման ինչ որ ձևով արտահայտվեր ծրագրում, որպես պատմաաշխարհագրական ակնարկ։ Նկատի ունենալ նաև այն հոգեբանական հանգամանքը, որ հազարավոր արցախցի երեխաներ են սովորելու այդ դասագրքով, որտեղ նախկինում եղել է այդ բաժինը։

Siranush Sahakyan

16.12.2024

Ըստ ամփոփագրում նշված տեղեկության, բեռնաթափված առարկայական չափորոշչով և ծրագրով նախատեսվում է հնարավորություն ընձեռել դասավանդողներին և սովորողներին ուսումնառության ընթացքում գործածել Հայաստանի Հանրապետության բնությանը, բնակչությանը և տնտեսությանը առնչվող բարելավված և իրատեսական ծավալով և գործնական ուղղվածության շեշտադրումներով ծրագիր,որը դրական ազդեցություն կունենա առարկայի դասավանդման և սովորողների ծրագրային նյութի յուրացման վրա:Բոլոր դրական փոփոխությունները ողջունելի են, առաջարկում եմ նաև միջառարկայական կապեր բաժնում ավելացնել օտար լեզուների հետ կապը։

Узнать больше