Добавить в избранное

В стадии разработки

««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր

 ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» 2000 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-112-Ն օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) վերնագիրը «ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ» բառից հետո լրացնել «ԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ» բառերով։

 

Հոդված 2. Օրենքի նախաբանը «նպաստել ձեռնարկատիրության զարգացմանը» բառերից հետո լրացնել «, ապահովել» բառով, ինչպես նաև «պաշտպանությանը» բառը փոխարինել «պաշտպանությունը» բառով։

 

Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածում․

1) վերնագիրը «Տնտեսական մրցակցության» բառերից հետո լրացնել «և սպառողների շահերի» բառերով։

2) 1-ին մասը «Տնտեսական մրցակցության» բառերից հետո լրացնել «և սպառողների շահերի» բառերով, ինչպես նաև «սույն օրենքից» բառերից հետո լրացնել «, «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքից» բառերով։

 

Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածում․

1) 1-ին մասի 11-րդ կետից հանել «կամ պետական մարմին» բառերը․

2) 1-ին մասը «սպառող» հասկացությունից հետո լրացնել հետևյալ նոր հասկացություններով․

«111) սպառողների շահերի պաշտպանություն՝ Հանձնաժողովի կողմից իրականացվող միջոցառումների ամբողջություն կանխելու և խափանելու այնպիսի վարքագիծը, գործողությունը կամ անգործությունը, որը վնասում է կամ կարող է վնասել անորոշ շրջանակով սպառողների կամ սպառողների խմբի շահերը․»

«112) ձեռքբերման վերաբերյալ որոշում՝ սպառողի ցանկացած որոշում, որը վերաբերում է ապրանքը ձեռք բերելուն կամ ապրանքի գնման, վճարման, պահպանման կամ տնօրինման պայմաններին կամ ապրանքի հետ կապված պայմանագրային իրավունքների իրացմանը, անկախ այն հանգամանքից՝ սպառողը ձեռք կբերի տվյալ ապրանքը, թե՝ ոչ․»․

3) 1-ին մասի 15-րդ կետում «Մրցակցության» բառից հետո լրացնել «և սպառողների շահերի» բառերով․

4) 1-ին մասի 32-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ․

«32) պետական օժանդակություն տրամադրող մարմին՝ պետական մարմին, ինչպես նաև բոլոր այն մարմինները կամ կազմակերպությունները կամ պաշտոնատար անձինք, որոնք լիազորված են հանրային ֆինանսների կամ հանրային ռեսուրսների հաշվին տրամադրելու պետական օժանդակություն սույն օրենքի իմաստով կամ Կառավարության որոշմամբ տրամադրված պետական օժանդակությունների դեպքում՝ այն պետական մարմինը, որը Կառավարության քննարկմանն է ներկայացրել համապատասխան պետական օժանդակության տրամադրման վերաբերյալ Կառավարության որոշման նախագիծը․»

5) 1-ին մասը «զեղչ» հասկացությունից հետո լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր հասկացությամբ․

«36) բազային տոկոսներ՝ գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերման դիմաց օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի 11-րդ կետով նախատեսված ժամկետի ընթացքում վճարման ենթակա տոկոսներ․»։

 

Հոդված 5. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր 12.1-րդ կետով․

«12.1) ֆիզիկական անձը, նրա եղբայրը կամ քույրը.»։

 

Հոդված 6. Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 11-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ․

«11) որոշակի իրացնողների կամ ձեռք բերողների հետ պայմանագրային հարաբերությունների մեջ մտնելու կամ որոշակի իրացնողների կամ ձեռք բերողների հետ պայմանագրային հարաբերությունների մեջ չմտնելու, կամ պայմանագրային հարաբերությունները դադարեցնելու կամ կասեցնելու պարտադրմանը․»։

 

Հոդված 7. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասում․

1) 11-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«11) բանակցային ուժեղ դիրք ունեցող՝ գյուղատնտեսական արտադրանք ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտի կողմից «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 15․14-րդ հոդվածով սահմանված վճարումների կատարման 30 օրացուցային օրվա կետանց թույլ տալը և դրա ընթացքում բազային տոկոսները չվճարելը.»․

2) 12-րդ հոդվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր 5-րդ մասով․

«5․ Բազային տոկոսները հաշվարկվում են սույն օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի 11-րդ կետով նախատեսված ժամկետի ամբողջ ընթացքում Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկի չափով, եթե պայմանագրով կամ օրենքով սահմանված այլ եղանակով համաձայնեցված ավելի բարձր տոկոսներ նախատեսված չեն:»։

 

Հոդված 8. Օրենքի 13-րդ հոդվածում․

1) 9-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ․

 «1) տնտեսավարող սուբյեկտների՝ սույն հոդվածի 1-ին մասում նշված վերակազմակերպումները, գործողությունները կամ գործարքները, որոնք տեղի են ունենում սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 12-րդ կետերով նախատեսված հիմքերով անձանց խումբ հանդիսացող տնտեսավարող սուբյեկտների միջև․»․

2) 9-րդ մասի 2-րդ կետը «ձեռքբերման վերաբերյալ գործարքները» բառերից հետո լրացնել «` բացառությամբ արտաբորսայական գործարքների.» բառերով։

Հոդված 9. Օրենքի 14-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած։

Հոդված 10. Օրենքի 21-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած։

Հոդված 11. Օրենքը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր 9․1-րդ գլխով․

«ԳԼՈՒԽ 91

ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ

 

Հոդված 261 Սպառողների շահերը խախտող գործելակերպը

  1. Սպառողների շահերը խախտող գործելակերպ է համարվում տնտեսավարող սուբյեկտի ցանկացած վարքագիծ, գործողություն կամ անգործություն, որը ազդում է կամ կարող է ազդել անորոշ շրջանակով սպառողների կամ սպառողների խմբի շահերի վրա և հակասում է սույն օրենքին, այլ օրենքներին, այլ նորմատիվ իրավական ակտերին կամ գործարար շրջանառության սովորույթներին կամ խախտում է սպառողների նկատմամբ բարեխղճության` ազնվության, արդարության, ճշմարտության և (կամ) անաչառության սկզբունքները։

2․ Սպառողների շահերը խախտող գործելակերպն արգելվում է։

3․ Սպառողների շահերը խախտող գործելակերպ է համարվում սույն հոդվածի 1-ին մասի հատկանիշներին համապատասխանող ցանկացած վարքագիծ, գործողություն կամ անգործություն, այդ թվում՝

1) «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքով նախատեսված անարդար առևտրային գործելակերպը․

2) օրենքին հակասող, այդ թվում` անբարեխիղճ կամ հակաօրինական կամ հավաստիության կամ պատշաճության խախտմամբ իրականացվող գովազդը․

3) սպառողների հետ կնքվող միանալու պայմանագրերին կամ պայմանագրի ընդհանուր պայմաններին ներկայացվող պահանջների խախտումը․

4) ապրանքի որակին, քանակին և այլ բնութագրերին ներկայացվող պահանջների խախտումը․

5) «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված ապրանքի գնի ներկայացման կանոնների խախտումը:

  1. Սպառողների շահերը խախտող գործելակերպի հատկանիշների առկայության հարցը գնահատում է Հանձնաժողովը։

4․ Սույն հոդվածը չի տարածվում այն վարքագծի, գործողության կամ անգործության վրա, որի հետևանքով կարող է վնաս հասցվել սպառողների կյանքին, առողջությանը, անվտանգությանը, հասարակական կամ պետական անվտանգությանը կամ շրջակա միջավայրին։

5․ Սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում օգտագործված հասկացությունները կիրառվում են «Գովազդի մասին» օրենքի իմաստով:»։

 

Հոդված 12. Օրենքի 10-րդ գլխի վերնագրում «ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ» բառից հետո լրացնել «ԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ» բառերով։

Հոդված 13 Օրենքի 27-րդ հոդվածը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ․

«Հոդված 27. Հանձնաժողովի կարգավիճակը և գործառույթները

 

  1. Հանձնաժողովն ինքնավար մարմին է, որն ապահովում է տնտեսական գործունեության ազատությունը, ազատ տնտեսական մրցակցությունը, բարեխիղճ մրցակցության և ձեռնարկատիրության զարգացման համար անհրաժեշտ միջավայրը և իրականացնում է սպառողների շահերի պաշտպանությունը:

2․ Հանձնաժողովը սպառողների շահերի պաշտպանություն իրականացնող կենտրոնական  մարմինն է։

3․ Հանձնաժողովը որպես սպառողների շահերի պաշտպանություն իրականացնող կենտրոնական մարմին՝

 1) իր իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, ոլորտային համագործակցությունը կանոնակարգող փաստաթղթերի հիման վրա համագործակցում է սպառողների շահերի պաշտպանության նպատակով գործող միջազգային կազմակերպությունների հետ.

2) իր իրավասության սահմաններում համագործակցում է օտարերկրյա պետությունների սպառողների շահերի պաշտպանություն իրականացնող մարմինների հետ, որի շրջանակում սահմանված կարգով իրավասու է ստանալու ու նրանց տրամադրելու տեղեկատվություն․

3) համագործակցում է այլ իրավասու մարմինների հետ։»։

 

Հոդված 14. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում «ամբողջ» բառը փոխարինել «հինգ տարի» բառերով։

 

Հոդված 15. Օրենքի 11-րդ գլխի վերնագիրը «ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ» բառից հետո լրացնել «ԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ» բառերով։

 

Հոդված 16. Օրենքի 37-րդ հոդվածում․

1) 1-ին մասի 1-ին կետը «տնտեսական մրցակցության» բառերից հետո լրացնել «և սպառողների շահերի պաշտպանության» բառերով․

2) 1-ին մասի 2-րդ կետը «տնտեսական մրցակցության» բառերից հետո լրացնել «և սպառողների շահերի դեմ ուղղված» բառերով․

3) 1-ին մասի 2-րդ կետի «ա․» և «բ․» ենթակետերը «տնտեսական մրցակցությանն» բառերից հետո լրացնել «ու սպառողների շահերին» բառերով․

4)  1-ին մասի 2-րդ կետի «գ․» ենթակետը «տնտեսական մրցակցության» բառերից հետո լրացնել «ու սպառողների շահերի» բառերով․

5) 1-ին մասի 2-րդ կետի «ե․» ենթակետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ․

«ե․ տնտեսավարող սուբյեկտներին, պետական մարմիններին կամ դրանց պաշտոնատար անձանց տալիս է զգուշացում․»․

6) 1-ին մասի 3-րդ կետը «տնտեսական մրցակցության բնագավառում» բառերից հետո լրացնել «և սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտումների» բառերով․

7) 1-ին մասը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր 3․1-րդ կետով․

«3.1) մրցակցությանը կամ սպառողների շահերին հնարավոր էական կամ անվերականգնելի վնասը կանխելու նպատակով կարող է ընդունել միջանկյալ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշում․»․

8) 1-ին մասի 9-րդ կետում «տնտեսական մրցակցության ոլորտի իրավախախտումների» բառերը փոխարինել «տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառում և սպառողների շահերի դեմ ուղղված  իրավախախտումների» բառերով․

9) 1-ին մասի 11-րդ կետը «տնտեսական մրցակցության» բառերից հետո լրացնել «և սպառողների շահերի» բառերով, ինչպես նաև «մշակում» բառը փոխարինել «ներկայացնում» բառով․

10) 1-ին մասի 12-րդ կետը «տնտեսական մրցակցության» բառերից հետո լրացնել «և սպառողների շահերի պաշտպանության» բառերով և «իրավական ակտերի մշակմանը» բառերից հետո լրացնել «և իրավասու մարմիններին ներկայացնում օրենսդրական փոփոխությունների առաջարկներ» բառերով․

11) 1-ին մասի 16-րդ կետը ճանաչել ուժը կորցրած։

 

Հոդված 17. Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասում «ստորագրվելուց հետո» բառերը փոխարինել «ստորագրվելու օրվանից» բառերով։

 

Հոդված 18. Օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասում «ոչ հավաստի կամ ոչ ամբողջական» բառերը փոխարինել «ոչ հավաստի, ոչ ամբողջական կամ ապակողմնորոշիչ» բառերով։

 

Հոդված 19. Օրենքի 49-րդ հոդվածում․

1) 1-ին մասը «Հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողության»  բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Հանձնաժողովի գործառույթներից բխող այլ նպատակներով» բառերով, ինչպես նաև «օրենքով սահմանված կարգով» բառերից հետո լրացնել «՝ սույն օրենքով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ։» բառերով։

2) 49-րդ հոդվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր 4-րդ մասով․

«4․ Ստուգման արդյունքներով կազմվում է Հանձնաժողովի սահմանած ձևով արձանագրություն` երկու օրինակից: Ստուգման արձանագրությանը կարող են կցվել լուսանկարներ, փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ և (կամ) այլ նյութեր, որի վերաբերյալ արձանագրության մեջ կատարվում է համապատասխան նշում: Արձանագրությունն ստորագրում են ստուգում կատարող անձը և տնտեսավարող սուբյեկտը, տնտեսավարող սուբյեկտի անունից ապրանքներ վաճառող, ծառայություններ մատուցող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողը կամ տնտեսավարող սուբյեկտի այլ ներկայացուցիչ։ Ստուգման արդյունքների վերաբերյալ առարկություն ունենալու դեպքում արձանագրությունն ստորագրող անձն այդ մասին նշում է կատարում արձանագրության մեջ: Արձանագրության մեկ օրինակը հանձնվում է տնտեսավարող սուբյեկտին։»

 

Հոդված 20. Օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասում «վարքագծի բացահայտման նպատակով Հանձնաժողովի իրականացրած գնումը։» բառերը փոխարինել «վարքագծի բացահայտման, ինչպես նաև Հանձնաժողովի գործառույթներից բխող այլ նպատակներով Հանձնաժողովի իրականացրած գնումը:» բառերով։

 

Հոդված 21. Օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասը «վարքագծի բացահայտման» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Հանձնաժողովի գործառույթներից բխող այլ նպատակներով» բառերով։

 

Հոդված 22. Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասը «վարքագծի բացահայտման» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Հանձնաժողովի գործառույթներից բխող այլ նպատակներով» բառերով։

 

Հոդված 23. Օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասը «վարքագծի բացահայտման» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Հանձնաժողովի գործառույթներից բխող այլ նպատակներով» բառերով։

 

Հոդված 24. Օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասը «մրցակցային իրավիճակի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև սպառողների շահերի» բառերով։

 

Հոդված 25 Օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ մասը «սպառողների շահերի հնարավոր վնասման դեպքերի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև, սպառողների շահերի վրա ազդեցություն ունեցող այլ պայմանների» բառերով։

Հոդված 26. Օրենքի 14-րդ գլխի վերնագիրը «ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆՆ» բառից հետո լրացնել «ՈՒ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻՆ» բառերով։

Հոդված 27. Օրենքի 58-րդ հոդվածը․

1) վերնագիրը «Տնտեսական մրցակցությանն» բառերից հետո լրացնել «ու սպառողների շահերին» բառերով․

2) 1-ին մասում «այլ» բառը փոխարինել «առանձնակի բարդություն կամ կարևորություն ունեցող» բառերով։

Հոդված 28. Օրենքի 59-րդ հոդվածը․

1) վերնագիրը «Տնտեսական մրցակցությանն» բառերից հետո լրացնել «ու սպառողների շահերին» բառերով․

2) 1-ին մասը «տնտեսական մրցակցությանն» բառերից հետո լրացնել «ու սպառողների շահերին» բառերով։

3) 1-ին մասը 6-րդ կետում «։» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով, ինչպես նաև լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր 7-րդ կետով․

«7) եզրակացությամբ պարզաբանման ենթակա հարցերը, դրանց առանձնակի բարդություն կամ կարևորություն ունենալու վերաբերյալ հիմնավորումներ և դիմումատուի դիրքորոշումն այդ հարցերի վերաբերյալ։»․

4) լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր 5-րդ մասով․

«5․ Հանձնաժողովը չի սկսում եզրակացության ընդունման ընթացակարգ այն դեպքում, երբ ներկայացված դիմումով բարձրացված հարցերը չունեն առանձնակի բարդություն կամ կարևորություն, որի մասին Հանձնաժողովի նախագահի գրությամբ դիմում ներկայացրած անձը տեղեկացվում է տասը օրվա ընթացքում:»։

 

Հոդված 29. Օրենքի 60-րդ հոդվածը․

1) վերնագիրը «Տնտեսական մրցակցությանն» բառերից հետո լրացնել «ու սպառողների շահերին» բառերով․

2) 1-ին մասը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ․

«1․ Հանձնաժողովը օրենքով սահմանված պահանջներին համապատասխան դիմում ստանալու դեպքում սկսում է եզրակացության ընդունման ընթացակարգ տնտեսական մրցակցությանն ու սպառողների շահերին առնչվող հարցերի վերաբերյալ, եթե բարձրացված հարցերն ունեն առանձնակի բարդություն կամ կարևորություն։»․

3) 2-րդ մասը «Տնտեսական մրցակցությանն» բառերից հետո լրացնել «ու սպառողների շահերին» բառերով․

4) 3-րդ մասը «տնտեսական մրցակցությանն» բառերից հետո լրացնել «ու սպառողների շահերին» բառերով․

 

Հոդված 30. Օրենքի 61-րդ հոդվածը․

1) վերնագիրը «Տնտեսական մրցակցությանն» բառերից հետո լրացնել «ու սպառողների շահերին» բառերով․

2) 1-ին մասը «Տնտեսական մրցակցությանն» բառերից հետո լրացնել «ու սպառողների շահերին» բառերով, ինչպես նաև «տնտեսական մրցակցության բնագավառում» բառերից հետո լրացնել «ու սպառողների շահերի դեմ ուղղված» բառերով․

2) 2-րդ մասը «տնտեսական մրցակցությանն» բառերից հետո լրացնել «ու սպառողների շահերին» բառերով։

 

Հոդված 31. Օրենքի 69-րդ հոդվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր 2-րդ և 3-րդ մասերով․

«2․ Հայտարարագրման ենթակա համակենտրոնացման գնահատման վարույթի մասնակիցների կողմից հայտարարագրում կամ վարույթի ընթացքում կեղծ, ոչ հավաստի, ոչ ամբողջական կամ ապակողմնորոշիչ տեղեկատվություն ներկայացնելու կամ Հանձնաժողովի կողմից պահանջված տեղեկատվությունը չներկայացնելու դեպքում Հանձնաժողովը կայացնում է դիմումն անհետևանք թողնելու մասին որոշում։

3․ Հանձնաժողովի կողմից համակենտրոնացման դիմումը անհետևանք թողնելու մասին որոշում կարող է կայացվել վարույթի ցանկացած փուլում։»։

 

Հոդված 32. Օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած։

 

Հոդված 33. Օրենքի 72-րդ հոդվածի 3-րդ մասում «2-5-րդ կետերով» բառերը փոխարինել «2-րդ կետով» բառերով։

 

Հոդված 34. Օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասից հանել «և առկա չէ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերից որևէ մեկը:» բառերը։

 

Հոդված 35. Օրենքի 77-րդ հոդվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր 7-րդ մասով․

«7․ Հաղորդումը չի քննարկվում, եթե այն պարունակում է զրպարտիչ կամ վիրավորական արտահայտություններ։»։

 

Հոդված 36. Օրենքի 79-րդ հոդվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր 2․1-րդ մասով․

«2․1․ Տնտեսավարող սուբյեկտների կողմից վարույթի հարուցման առիթների քննարկման շրջանակում Հանձնաժողովին տեղեկատվություն տրամադրելու պարտականության խախտման դեպքում Հանձնաժողովը կարող է հաստատված համարել տվյալ տնտեսավարող սուբյեկտի վարքագծում կամ գործողություններում իրավախախտման հատկանիշների առերևույթ առկայության փաստը և հարուցել վարույթ։»։

 

Հոդված 37. Օրենքի 80-րդ հոդվածը․

1) 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ․

«3) առկա է նույն արարքի մասին և նույն իրավական և փաստական հիմքերով Հանձնաժողովի կողմից իրականացվող կամ կարճված վարույթ.».

«4) առկա է նույն արարքի մասին և նույն իրավական և փաստական հիմքերով նույն անձի նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու կամ պատասխանատվության միջոցի կիրառումից ազատելու մասին Հանձնաժողովի որոշում.»․

2) 2-րդ մասում «որոշումն ընդունման» բառերը փոխարինել «որոշումը ստորագրվելու» բառերով։

 

Հոդված 38. Օրենքը 82-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր 82․1․-րդ հոդվածով․

 

«Հոդված 821  Զգուշացում տալը

 

1․ Տնտեսական մրցակցության կանխմանը, սահմանափակմանը, արգելմանը կամ անբարեխիղճ մրցակցության կամ սպառողների շահերի վնասմանը հանգեցնող վարքագծի, գործողության կամ անգործության առերևույթ հատկանիշների կամ դրա վտանգի առկայության դեպքում տնտեսավարող սուբյեկտներին, պետական մարմիններին կամ դրանց պաշտոնատար անձանց կարող է տրվել զգուշացում։

2․ Տնտեսական մրցակցության կանխմանը, սահմանափակմանը, արգելմանը կամ անբարեխիղճ մրցակցության կամ սպառողների շահերի վնասմանը հանգեցնող վարքագծի, գործողության կամ անգործության առերևույթ հատկանիշների կամ դրա վտանգի առկայության դեպքում տնտեսավարող սուբյեկտներին, պետական մարմիններին կամ դրանց պաշտոնատար անձանց զգուշացում տալու ընթացակարգի մանրամասները սահմանվում են Հանձնաժողովի աշխատակարգով։

3․ Տնտեսավարող սուբյեկտներին, պետական մարմիններին կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից զգուշացմամբ նկարագրված տնտեսական մրցակցության կանխմանը, սահմանափակմանը, արգելմանը կամ անբարեխիղճ մրցակցության կամ սպառողների շահերի վնասմանը հանգեցնող վարքագծի, գործողության կամ անգործության առերևույթ հատկանիշները չվերացնելու դեպքում կարող է հարուցվել վարույթ։»։

 

Հոդված 39. Օրենքը 83-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր 83․1-րդ հոդվածով․

 

«Հոդված 831. Միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ որոշում

 

  1. Տնտեսական մրցակցության բնագավառում կամ սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտման առերևույթ հատկանիշներ պարունակող գործողության կամ վարքագծի հետևանքով հնարավոր էական կամ անվերականգնելի վնասը կանխելու նպատակով Հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ կամ վարույթի մասնակիցների միջնորդության հիման վրա կարող է ընդունել միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ որոշում, այդ թվում՝

1) դադարեցնել իրավախախտման առերևույթ հատկանիշներ պարունակող վարքագիծը մինչև վարույթով վերջնական որոշման կայացումը՝ վերականգնելով մինչև իրավախախտման առերևույթ հատկանիշներ պարունակող վարքագիծը եղած դրությունը կամ Հանձնաժողովի որոշմամբ սահմանված այլ ձևերով.

2) կասեցնել պայմանագրի կնքման գործընթացը կամ դրա գործողությունը։

2․ Միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ որոշում կարող է ընդունվել Հանձնաժողովի կողմից իրավախախտման վերաբերյալ հարուցված վարույթի ցանկացած փուլում։

3․ Հանձնաժողովը նույն վարույթի շրջանակում կարող է կիրառել մեկից ավելի միջանկյալ միջոցներ։

4․ Միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից և ենթակա է կատարման Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով:

5․ Միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումը Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ներկայացվում Հանձնաժողովի նախագահի գրությամբ, որում նշվում են՝

1) Հանձնաժողովի անվանումը,

2) գրությունը ներկայացնելու տարին, ամիսը և ամսաթիվը,

3) միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշման ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը և համարը,

4) միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու տարին, ամիսը և ամսաթիվը,

5) կիրառված միջանկյալ միջոցի նկարագրությունը,

6) տնտեսավարող սուբյեկտի, պետական մարմնի կամ պաշտոնատար անձի անունը, հայրանունը, ազգանունը, իրավաբանական անձի անվանումը, նրանց հաշվառման (գտնվելու վայրի) և առկայության դեպքում ծանուցման հասցեները, անձի անձնագրային տվյալները կամ հանրային ծառայությունների համարանիշը, իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը:

  1. Միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումը Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ուղարկելու վերաբերյալ գրությունը Հանձնաժողովի նախագահի գրությամբ հետ է պահանջվում, եթե՝

1) Հանձնաժողովի որոշմամբ վերացել է միջանկյալ միջոց կիրառելու անհրաժեշտությունը.

2) Դատարանի կողմից կայացվել է միջանկյալ միջոցի գործողությունը կասեցնելու վերաբերյալ որոշում․

3) Հանձնաժողովի որոշումը ճանաչվել է անվավեր կամ ուժը կորցրած։

7․ Միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումը կարող է բողոքարկվել։ Որոշման բողոքարկումը չի կասեցնում դրա կատարումը։»։

 

Հոդված 40. Օրենքի 88-րդ հոդվածի 6-րդ մասում «առանց վարույթի մասնակիցներին լսման նպատակով նիստ հրավիրելու:» բառերը փոխարինել «բացառությամբ չհայտարարագրված համակենտրոնացման առնչությամբ հարուցված վարույթների, որոնց դեպքում կիրառվում է վարույթի ժամկետների ընդհանուր կանոնները։» բառերով։

 

Հոդված 41. Օրենքը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր 17․1-րդ գլխով․

 

«Գ Լ ՈՒ Խ  171

ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՈՒՅԹԸ

 

Հոդված 911 Սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտումների վերաբերյալ վարույթի իրականացման կարգը

 

  1. Սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտումների վերաբերյալ վարույթը իրականացվում է սույն օրենքով տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի իրականացման կարգով՝ սույն գլխով սահմանված հատուկ կանոնների պահպանմամբ:

 

Հոդված 912 Սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտումների վերաբերյալ վարույթի մասնակիցները

 

1․ Սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտումների վերաբերյալ վարույթի մասնակիցներն են՝

1) վարույթով պատասխանողը.

2) իրավասու մարմինները:

 

Հոդված 913 Գրավոր ծանուցումը

 

  1. Ապրանքի գնի ներկայացման՝ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված կանոնների խախտման հատկանիշների առերևույթ առկայության դեպքում Հանձնաժողովի գլխավոր քարտուղարը տնտեսավարող սուբյեկտին ուղարկում է գրավոր ծանուցում՝ առաջարկելով վերացնել խախտման հատկանիշները և վճարել հիսուն հազար դրամ:
  2. Ծանուցման ուղարկման առիթներն են.
  • ապրանքի գնի ներկայացման «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված կանոնների խախտման մասին ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հաղորդումները.
  • ապրանքի գնի ներկայացման «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված կանոնների խախտման մասին պետական մարմինների (այդ թվում՝ օտարերկրյա) կամ դրանց պաշտոնատար անձանց հաղորդումները.
  • ապրանքի գնի ներկայացման «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված կանոնների խախտման փաստի հայտնաբերումը.
  • ապրանքի գնի ներկայացման «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված կանոնների խախտման մասին զանգվածային լրատվության միջոցների հրապարակած տեղեկությունները.
  • ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից ստացված ցանկացած այլ տեղեկություն, որը թույլ է տալիս ողջամտորեն ենթադրել, որ տնտեսավարող սուբյեկտի կողմից թույլ է տրվել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված կանոնների խախտում։
  1. Տնտեսավարող սուբյեկտի կողմից տասնհինգօրյա ժամկետում գրավոր ծանուցմամբ նշված գումարը չվճարելու դեպքում Հանձնաժողովը կարող է սպառողների շահերի պաշտպանության բնագավառում իրավախախտման հատկանիշների առերևույթ առկայությունը պարզելու նպատակով հարուցել վարույթ։

 

Հոդված 914  Սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտման վերաբերյալ վարույթի հարուցման առիթների քննարկումը

 

  1. Սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտման վերաբերյալ վարույթի հարուցման առիթների քննարկման արդյունքում Հանձնաժողովը կարող է ընդունել վարույթ հարուցելու մասին որոշում։

2․ Հանձնաժողովը վարույթի հարուցման առիթները քննարկելիս կարող է հաշվի առնել վարքագծի, գործողության և անգործության ազդեցությունը, վարույթ հարուցելու դեպքում այն եզրափակող Հանձնաժողովի որոշման ազդեցությունը և Հանձնաժողովի ռեսուրսները։

3․ Սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտման վերաբերյալ վարույթի հարուցման առիթների գնահատման կարգը սահմանվում է Հանձնաժողովի աշխատակարգով։»։

 

Հոդված 42. Օրենքի 18-րդ գլխի վերնագիրը «ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ» բառերից հետո լրացնել «ԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ» բառերով։

 

Հոդված 43. Օրենքի 92-րդ հոդվածը․

1) վերնագիրը «մրցակցության բնագավառում» բառերից հետո լրացնել «և սպառողների շահերի դեմ ուղղված» բառերով.

2) 1-ին մասը «մրցակցության բնագավառում» բառերից հետո լրացնել «և սպառողների շահերի դեմ ուղղված» բառերով։

 

Հոդված 44. Օրենքի 93-րդ հոդվածը.

 1) վերնագիրը «մրցակցության բնագավառում» բառերից հետո լրացնել «և սպառողների շահերի դեմ ուղղված» բառերով․

2) 7-րդ մասից հետո լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր 7․1-րդ մասով․

«7․1․ Սպառողների շահերը խախտող գործելակերպի համար նշանակվող տուգանքի չափը կազմում է տնտեսավարող սուբյեկտի՝ տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև հինգ տոկոսը:»․

3) 8-րդ մասը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ․

«8. Հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ կամ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություն սահմանված ժամկետում չներկայացվելու կամ ոչ հավաստի, ոչ ամբողջական, ապակողմնորոշիչ տեղեկություններ ներկայացվելու կամ սեփական նախաձեռնությամբ Հանձնաժողովին ոչ հավաստի, կեղծ, ապակողմնորոշիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ ներկայացվելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչև հինգ միլիոն դրամ:»․

4) 9-րդ մասը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ․

«9․ Վարույթով պատասխանող տնտեսավարող սուբյեկտի կողմից Հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ կամ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություն սահմանված ժամկետում չներկայացվելու կամ ոչ հավաստի,  ոչ ամբողջական, ապակողմնորոշիչ տեղեկություններ ներկայացվելու կամ սեփական նախաձեռնությամբ Հանձնաժողովին ոչ հավաստի, կեղծ, ապակողմնորոշիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություն  ներկայացվելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչև վարույթով քննարկվող իրավախախտման համար սահմանված տուգանքի չափը, իսկ մի քանի խախտումների դեպքում՝ դրանց համար սահմանված առավել խիստ տուգանքի չափը։»։

 

Հոդված 45. Օրենքի 94-րդ հոդվածը․

1) վերնագիրը «մրցակցության բնագավառում» բառերից հետո լրացնել «և սպառողների շահերի դեմ ուղղված» բառերով․

2) 1-ին մասում «դիտավորության աստիճանը» բառերը փոխարինել «դիտավորությունը» բառով։

 

Հոդված 46. Օրենքի 95-րդ հոդվածը․

1) վերնագիրը «մրցակցության բնագավառում» բառերից հետո լրացնել «և սպառողների շահերի դեմ ուղղված» բառերով։

2) 1-ին մասը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ․

«1.  Տնտեսական մրցակցության բնագավառում և սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտման համար տնտեսավարող սուբյեկտներն ու պետական մարմիններն ազատվում են պատասխանատվությունից, եթե վարույթ հարուցելու օրվա դրությամբ իրավախախտման կատարման օրվանից անցել է հինգ տարի:»․

3)  2-րդ մասում «անձին» բառը փոխարինել «տնտեսավարող սուբյեկտներին և պետական մարմիններին» բառերով, ինչպես նաև «նրա» բառը փոխարինել «նրանց» բառով։

 

Հոդված 47. Օրենքի 98-րդ հոդվածը․

1) վերնագիրը «մրցակցության բնագավառում» բառերից հետո լրացնել «և սպառողների շահերի դեմ ուղղված» բառերով․

2) 1-ին մասը «մրցակցության բնագավառում» բառերից հետո լրացնել «և սպառողների շահերի դեմ ուղղված» բառերով։

 

Հոդված 48 Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։

2․ Սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը շարունակում է գործել որպես Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության  հանձնաժողով, իսկ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամները պաշտոնավարման մնացած ժամկետը շարունակում են պաշտոնավարել որպես Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության  հանձնաժողովի անդամներ:

3․ Սույն օրենքը կիրառվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո վարույթների հարուցման և հարուցված վարույթների նկատմամբ: Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը հարուցված վարույթներն իրականացվում են մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով:

4․ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ կատարվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում:

5․ Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 21-րդ հոդվածով սահմանված իրավախախտման հատկանիշների առկայության հարցը գնահատվում և պատասխանատվության միջոցը կիրառվում է մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով։

 

 

  ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


 

Հոդված 1. «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» 2001 թվականի հունիսի 26-ի ՀՕ-197 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասում՝

  • 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«սպառող՝ սպառման նպատակով ապրանք ձեռք բերող կամ հնարավոր ձեռք բերող ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որի կողմից ապրանքի ձեռքբերումը կապված չէ իր կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության հետ․»․

  • 2-րդ պարբերությունում «արտադրանքի (աշխատանքի, ծառայության)» բառերը փոխարինել «ապրանքի» բառով․
  • 3-րդ պարբերությունը «անհատ ձեռնարկատեր» բառերից հետո լրացնել «, ֆիզիկական անձ.» բառերը․
  • 4-րդ պարբերությունից հանել «սպառողների համար պայմանագրով» բառերը, «անհատ ձեռնարկատեր» բառերից հետո լրացնել «, ֆիզիկական անձ.» բառերով․
  • 5-րդ պարբերությունից հանել «առուվաճառքի պայմանագրերով» բառերը, «անհատ ձեռնարկատեր» բառերից հետո լրացնել «, ֆիզիկական անձ.» բառերով․
  • 12-րդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր հասկացություններով.

«տնտեսավարող սուբյեկտ՝ ֆիզիկական անձ, իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր, այլ կազմակերպություն, դրա ներկայացուցչություն կամ մասնաճյուղ, անձանց խումբ կամ անձանց միություն.

միջին սպառող՝ բավականաչափ տեղեկացված անձ, որը սոցիալական, մշակութային, լեզվական գործոնների հաշվառմամբ կամ սպառողների որոշակի խմբի պատկանելու պայմաններում համարվում է գիտակից։ Սպառողների որոշակի խումբը անհատականացվում է տարիքով, ֆիզիկական, մտավոր կամ այլ առանձնահատկություններով․

ապրանք՝ քաղաքացիական իրավունքի օբյեկտ, այդ թվում` գույք, աշխատանք, ծառայություն (ներառյալ` ֆինանսական).

սպառողի նկատմամբ տնտեսավարող սուբյեկտի առևտրային գործելակերպ՝ տնտեսավարող սուբյեկտի ցանկացած գործողություն, անգործություն, վարքագիծ, առևտրային հաղորդակցություն, ներառյալ՝ գովազդը և ապրանքի իրացմանն ուղղված այլ միջոցառումները, որոնք անմիջականորեն կապված են ապրանքը սպառողին գովազդելու, վաճառելու, մատակարարելու, ծառայությունը մատուցելու կամ աշխատանքը կատարելու հետ․

սպառողի տնտեսական վարքագծի վրա ազդեցություն՝ սպառողի նկատմամբ տնտեսավարող սուբյեկտի առևտրային գործելակերպի դրսևորում, որի շնորհիվ տնտեսավարող սուբյեկտը ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդում է կամ կարող է ազդել սպառողի տեղեկացված որոշում կայացնելու գործընթացի վրա՝ դրանով իսկ սպառողին դրդելով կայացնելու ձեռքբերման այնպիսի որոշում, որն այլ պարագայում չէր կայացնի․

վարքագծի կանոնագիրք՝ տնտեսավարող սուբյեկտի կամ տնտեսավարող սուբյեկտների խմբի կողմից սահմանված վարքագծի կանոնների ամբողջություն կամ համաձայնագիր, որին միացած տնտեսավարող սուբյեկտը պարտավորվում է պահպանել վարքագծի կանոնագրքով սահմանված կանոնները սպառողի նկատմամբ իր առևտրային գործելակերպի շրջանակներում.

առևտրային հաղորդակցություն՝ հաղորդակցության ցանկացած ձև, որն ուղղված է տնտեսավարող սուբյեկտի տնտեսական կամ ձեռնարկատիրական  գործունեության խթանմանը.

գնման հրավեր՝ առևտրային հաղորդակցություն, որը կիրառվող առևտրային հաղորդակցության միջոցին համապատասխան եղանակով մատնանշում է տվյալ ապրանքի առանձնահատկություններն ու գինը՝ դրանով իսկ սպառողին գնում կատարելու հնարավորություն ընձեռելով․

անհարկի ազդեցություն՝ տնտեսավարող սուբյեկտի կողմից սպառողի նկատմամբ ճնշման գործադրում, որը կարող է դրսևորվել նաև առանց ֆիզիկական ուժ գործադրելու կամ ֆիզիկական ուժ գործադրելու սպառնալիքի, այնպիսի եղանակով, որը սահմանափակում է սպառողի՝ հիմնավորված որոշում կայացնելու ունակությունը․

ձեռքբերման վերաբերյալ որոշում՝ սպառողի ցանկացած որոշում, որը վերաբերում է ապրանքը ձեռք բերելուն կամ ապրանքի գնման, վճարման, պահպանման կամ տնօրինման պայմաններին կամ ապրանքի հետ կապված պայմանագրային իրավունքների իրացմանը, անկախ այն հանգամանքից՝ սպառողը ձեռք կբերի տվյալ ապրանքը, թե՝ ոչ։»։

 

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր 4.1-րդ հոդվածով.

«Հոդված 4.1. Սպառողի ազատ ընտրություն կատարելու իրավունքը

Սպառողն իրավունք ունի ազատորեն ընտրելու ապրանք առանց որևէ ճնշման կամ սահմանափակման։»։

 

Հոդված 3 Օրենքի ամբողջ տեքստից հանել «(աշխատանքի, ծառայության)», «(աշխատանքի)» բառերը և դրանց հոլովաձևերը։

 

Հոդված 4 Օրենքը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր III1 գլխով.

 

«Գ Լ ՈՒ Խ III1

 

ԱՆԱՐԴԱՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊ

 

Հոդված 37.1.

Անարդար առևտրային գործելակերպի արգելք

 

  1. Առևտրային գործելակերպը համարվում է անարդար, եթե այն հակասում էբարեխղճության` ազնվության, արդարության, ճշմարտության և (կամ) անաչառության սկզբունքներին և ունի կամ կարող է ունենալ ազդեցություն այն միջին սպառողի՝ ապրանքի նկատմամբ դրսևորած տնտեսական վարքագծի վրա, ում ուղղված է այդ գործելակերպը, կամ խմբի միջին սպառողի տնտեսական վարքագծի վրա, երբ առևտրային գործելակերպն ուղղված է սպառողների կոնկրետ խմբին։
  2. Առևտրային գործելակերպը, որն ունի կամ կարող է ունենալ ազդեցություն սպառողների այնպիսի խմբի վարքագծի վրա, որոնք իրենց մտավոր կամ ֆիզիկական խնդիրների, տարիքի կամ դյուրահավատության պատճառով հատկապես խոցելի են տվյալ գործելակերպի կամ ապրանքի նկատմամբ, ինչը տնտեսավարող սուբյեկտը կարող էր կանխատեսել, պետք է գնահատվի այդ խմբի միջին սպառողի տեսանկյունից:
  3. Անարդար առևտրային գործելակերպ են սույն օրենքի 37.2-37.3-րդ հոդվածներում նախատեսված դեպքերը, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասի հատկանիշներին համապատասխանող այլ գործողությունը, անգործությունը կամ վարքագիծը։
  4. Սպառողի նկատմամբ տնտեսավարող սուբյեկտի անարդար առևտրային գործելակերպն արգելվում է։

 

Հոդված 37.2. Մոլորեցնող գործողությունը և անգործությունը

  1. Գործողությունը համարվում է մոլորեցնող, եթե այն պարունակում է ցանկացած կեղծ, ոչ հավաստի, աղավաղված տեղեկատվություն կամ տեղեկատվությունը ներկայացվում է այն ձևով, որ թեև այն փաստացի ճիշտ է, սակայն կարող է թյուր տպավորություն ստեղծել՝ տնտեսավարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների, դրանց գովազդմանը, տարածմանը կամ իրացմանը նպաստող միջոցառումների, ապրանքի աշխարհագրական ծագման կամ արտադրության կամ իրացման գործընթացի, որոշակի նպատակի համար դրանց պիտանիության, որակի, քանակի կամ այլ բնութագրերի, առաջարկման կամ մատուցման պայմանների կամ գնի կամ դրա հաշվարկման եղանակի կամ սպառողի իրավունքների վերաբերյալ, ինչը մոլորեցնում է կամ կարող է մոլորեցնել միջին սպառողին, և դրդում է կամ կարող է դրդել, որ սպառողը կայացնի ձեռքբերման այնպիսի որոշում, որն այլ պարագայում չէր կայացնի։
  2. Անգործությունը համարվում է մոլորեցնող, եթե տնտեսավարող սուբյեկտը ոչ պարզ, ոչ հստակ, ոչ լիարժեք կամ անորոշ ձևով կամ ոչ ճիշտ ժամանակին տրամադրում կամ չի տրամադրում տնտեսավարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների, դրանց գովազդմանը, տարածմանը կամ իրացմանը նպաստող միջոցառումների, ապրանքի աշխարհագրական ծագման կամ արտադրության կամ իրացման գործընթացի, որոշակի նպատակի համար դրանց պիտանիության, որակի, քանակի կամ այլ բնութագրերի, առաջարկման կամ մատուցման պայմանների կամ գնի կամ դրա հաշվարկման եղանակի կամ սպառողի իրավունքների վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը, որը սպառողին անհրաժեշտ է ձեռքբերման որոշում կայացնելու համար, ինչը սպառողին դրդում է կամ կարող է դրդել կայացնել ձեռքբերման այնպիսի որոշում, որն այլ պարագայում չէր կայացնի:
  3. Սույն հոդվածի 2-րդ մասում նախատեսված տեղեկատվությունից բացի՝ գնման հրավերի դեպքում տնտեսավարող սուբյեկտը պետք է նաև տրամադրի հետևյալ տեղեկատվությունը.

1)  ապրանքի հիմնական բնութագրերը.

2) ապրանքի գինը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում բոլոր հավելյալ բեռնափոխադրումների, առաքումների կամ փոստային ծառայությունների գինը, իսկ դրա անհնարինության դեպքում` վճարման ենթակա լինելու հանգամանքը.

3) վճարման, առաքման, բողոքների ներկայացման կարգն ու ուսումնասիրման քաղաքականությունը.

4) դադարեցման կամ չեղարկման իրավունք վերապահող գործարքների դեպքում այդպիսի իրավունքի առկայությունը։

  1. Ցանկացած դեպքում մոլորեցնող առևտրային գործողություն է համարվում

1) տնտեսավարող սուբյեկտի կողմից հայտարարելը, որ հանդիսանում է վարքագծի կանոնագրքի ստորագրող կողմ, այն դեպքերում, երբ տնտեսավարող սուբյեկտը փաստացի չի հանդիսանում վարքագծի կանոնագրքի ստորագրող կողմ․

2) հավաստագրային կամ դրան համարժեք այլ նշան, համապատասխանության հայտարարագիր, համապատասխանության սերտիֆիկատ, օրենսդրությամբ սահմանված պահանջներին ապրանքի համապատասխանության վերաբերյալ ցանկացած այլ փաստաթուղթ ցուցադրելը՝ առանց դրա առկայության․

3) տնտեսավարող սուբյեկտի կողմից հայտարարելը, որ վարքագծի կանոնագիրքը հաստատվել է պետական մարմնի կողմից, այն դեպքերում, երբ վարքագծի կանոնագիրքը որևէ պետական մարմնի կողմից չի հաստատվել․

5) տնտեսավարող սուբյեկտի կողմից վարքագծի կանոնագրքով ստանձնած պարտավորությունների պահպանման խախտումը․

6) հայտարարելը, որ տնտեսավարող սուբյեկտի առևտրային գործելակերպը կամ ապրանքը հաստատվել կամ թույլատրվել է լիազորված պետական մարմնի կամ մասնավոր ընկերության կողմից, երբ իրականում այդպես չէ, կամ այդպիսի հայտարարություն անելը՝ չհամապատասխանելով հաստատման կամ թույլտվության համար անհրաժեշտ պայմաններին․

7) տնտեսավարող սուբյեկտի կողմից ապրանքը հստակ սահմանված գնով գնելու հրավերը, երբ վերջինս ուներ օբյեկտիվ հիմք ենթադրելու, որ չի կարողանա անձամբ կամ այլ մատակարարի միջոցով ապրանքի գովազդից բխող ողջամիտ ժամկետներում և ծավալներով մատակարարումներ իրականացնել․

8) տնտեսավարող սուբյեկտի կողմից ապրանքը հստակ սահմանված գնով գնելու հրավերը, այնուհետև՝ գովազդվող ապրանքը սպառողին ցուցադրելուց կամ դրա համար պատվերներ վերցնելուց, ողջամիտ ժամկետում առաքելուց հրաժարվելը կամ ապրանքի թերություններ ունեցող նմուշ ցույց տալը՝ մեկ այլ ապրանք գովազդելու մտադրությամբ․

9) անմիջապես ձեռքբերման որոշում կայացնելու և տեղեկացված ընտրություն կատարելու հնարավորությունից կամ բավարար ժամանակից սպառողին զրկելով՝ թյուր տպավորություն ստեղծելը, որ ապրանքը հասանելի է լինելու խիստ սահմանափակ ժամանակահատվածով.

10) հայտարարելը կամ այլ կերպ թյուր տպավորություն ստեղծելը, որ ապրանքը կարող է օրինական ճանապարհով վաճառվել, երբ իրականում այդպես չէ.

11) օրենքով սպառողներին տրված իրավունքները ներկայացնելը որպես տնտեսավարող սուբյեկտի առաջարկի առանձնահատուկ հատկանիշ․

12)  լրատվության միջոցներում կամ տեղեկատվության տարածման այլ եղանակներով ապրանքը գովազդելու նպատակով խմբագրական բովանդակություն կիրառելը, երբ տնտեսավարող սուբյեկտը վճարել է գովազդի համար, սակայն այդ փաստը սպառողի համար հստակ նույնականացվող եղանակով (պատկերներով կամ ձայնային միջոցներով) չի հստակեցրել բովանդակության մեջ․

13) սպառողի կողմից ապրանքը չգնելու դեպքում իր կամ իր ընտանիքի  անվտանգությանը սպառնացող ռիսկի, դրա բնույթի և չափի վերաբերյալ կեղծ հայտարարություն անելը․

14) հայտարարելը, թե տնտեսավարող սուբյեկտը պատրաստվում է դադարեցնել իր ձեռնարկատիրական գործունեությունը կամ տեղափոխվելու է այլ տարածք, երբ իրականում այդպես չէ․

15) հայտարարելը, որ ապրանքը կարող է նպաստել շահումով խաղերում հաղթելուն․

16) թյուր տպավորություն ստեղծելը կամ հայտարարություն տարածելը, որ դեղամիջոց չհամարվող ապրանքը կարող է օգնել հիվանդություններ, ֆունկցիոնալ խանգարումներ կամ զարգացման արատներ բուժելուն․

17) մարքեթինգային բուրգ ստեղծելը, իրագործելը կամ գովազդելը, որի դեպքում սպառողի մոտ տպավորություն է ստեղծվում, որ փոխհատուցում ստանալու հնարավորությունը առաջին հերթին պայմանավորված է մարքեթինգային բուրգում այլ սպառողների ներգրավմամբ, այլ ոչ թե ապրանքների իրացմամբ կամ սպառմամբ․

18) շուկայական պայմանների կամ ապրանքը գտնելու հնարավորության մասին էական ոչ ճշգրիտ տեղեկատվություն փոխանցելը՝ սպառողին շուկայական պայմաններից տարբերվող, անբարենպաստ պայմաններով ապրանքը ձեռք բերելուն դրդելու նպատակով.

19) հայտարարելը մրցութային կամ մրցանակային խրախուսման մասին՝ չշնորհելով նկարագրված մրցանակները կամ դրանց համարժեքը․

20) ապրանքը որպես «անհատույց», «անվճար», «առանց գումարի» կամ համանման ձևով ներկայացնելը, եթե սպառողը պարտավոր է կատարել այլ վճարներ՝ բացի ապրանքը ստանալու կամ դրա առաքման հետ կապված ծախսերից.

21) ապրանքի իրացման փաստաթղթերում հաշիվ-ապրանքագիր կամ համանման այլ փաստաթուղթ ներառելը, ինչը սպառողի մոտ տպավորություն է ստեղծում, որ արդեն պատվիրել է այն, երբ իրականում այդպես չէ.

22) հայտարարելը կամ թյուր տպավորություն ստեղծելը, որ տնտեսավարող սուբյեկտը չի գործում իր տնտեսական գործունեության նպատակներից ելնելով կամ կեղծ ձևով ինքն իրեն ներկայացնում է որպես սպառող:

 

Հոդված 37.3 Ագրեսիվ առևտրային գործելակերպը

 

  1. Առևտրային գործելակերպը համարվում է ագրեսիվ, եթե ոտնձգության, հարկադրանքի, այդ թվում՝ ֆիզիկական ուժի գործադրման կամ անհարկի ազդեցության միջոցով զգալիորեն թուլացնում է կամ կարող է թուլացնել միջին սպառողի՝ ազատ ընտրություն կատարելու իրավունքը, դրանով իսկ դրդում է կամ կարող է դրդել միջին սպառողին կայացնելու ձեռքբերման այնպիսի որոշում, որը վերջինս այլ պարագայում չէր կայացնի:
  2. Տնտեսավարող սուբյեկտի կողմից սպառողի նկատմամբ առևտրային գործելակերպի շրջանակներում ոտնձգության, հարկադրանքի, այդ թվում՝ ֆիզիկական ուժի կամ անհարկի ազդեցության գործադրման հանգամանքը որոշելիս անհրաժեշտության դեպքում հաշվի են առնվում հետևյալ հանգամանքները․
  • դրա իրականացման ժամանակը, վայրը, բնույթը և (կամ) շարունակականությունը․
  • սպառնալից կամ վիրավորական բառապաշարի օգտագործումը կամ վարքագծի դրսևորումը․
  • տնտեսավարող սուբյեկտի կողմից դժբախտ պատահարի կամ այնպիսի հանգամանքի շահարկումը, որի մասին վերջինս տեղյակ է և որը կարող է ազդել սպառողի ձեռքբերման որոշում կայացնելու վրա.
  • տնտեսավարող սուբյեկտի կողմից սպառողի իրավունքների իրացման արտապայմանագրային արհեստական խոչընդոտների ստեղծումը, այն դեպքում, երբ սպառողը ցանկանում է օգտվել պայմանագրով նախատեսված, ներառյալ՝ պայմանագիրը դադարեցնելու կամ մեկ այլ ապրանքով փոխարինելու կամ մեկ այլ տնտեսավարող սուբյեկտից այն ձեռք բերելու իրավունքներից․
  • անօրինական գործողություն ձեռնարկելու սպառնալիքը:
  1. Ցանկացած դեպքում ագրեսիվ առևտրային գործելակերպ է համարվում`
  • տնտեսավարող սուբյեկտի կողմից տպավորություն ստեղծելը, որ սպառողը չի կարող լքել վաճառքի իրականացման տարածքը, այդ թվում նաև՝ էլեկտրոնային հարթակը (ինտերնետային կայքը, էլեկտրոնային հավելվածը կամ համանման այլ միջոցները), մինչև պայմանագրի կնքումը.
  • սպառողի տուն անհատական այցելություններ կատարելը, հաշվի չառնելով դրա հետ կապված սպառողի անհամաձայնությունը, կամ հեռախոսով, էլեկտրոնային փոստով կամ հաղորդակցության այլ միջոցներով ապրանքի ձեռքբերմանն ուղղված շարունակական և անցանկալի առաջարկներ անելը, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք պայմանավորված են պայմանագրային պարտավորությունների կատարման անհրաժեշտությամբ․
  • ապահովագրական հատուցում ստանալու ցանկություն ունեցող սպառողից պահանջել ներկայացնել փաստաթղթեր, որոնք ողջամտորեն էական չեն կարող համարվել պահանջի հիմնավորվածությունը որոշելու համար, կամ գործին առնչվող նամակագրությանը պարբերաբար չպատասխանելը՝ դրդելով սպառողին չիրացնել իր իրավունքները․
  • գովազդում երեխային ուղղված ուղղակի կոչը գովազդվող ապրանքի գնման կամ ծնողին կամ այլ չափահասին գնել համոզելու վերաբերյալ.
  • տնտեսավարող սուբյեկտի կողմից չպահանջված ապրանք մատակարարելը սպառողին, և դրա դիմաց անմիջապես կամ հետաձգված վճարում կամ դրա վերադարձ պահանջելը․
  • տնտեսավարող սուբյեկտի կողմից սպառողին հայտնելը, որ վերջինիս կողմից ապրանք ձեռք չբերելու պարագայում տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը կվտանգվի․
  • կեղծ տպավորություն ստեղծելը, որ սպառողն արդեն շահել է, շահելու է կամ կոնկրետ գործողություն կատարելիս կշահի մրցանակ կամ կստանա այլ համարժեք օգուտ, երբ իրականում մրցանակ կամ այլ համարժեք օգուտ առկա չէ կամ դրա ստացման համար պահանջվող գործողությունը ենթադրում է գումարի վճարում կամ այլ ծախսերի կատարում։»:

 

Հոդված 5 Օրենքը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր 38.1-րդ հոդվածով.

«Հոդված 38.1․  Անարդար առևտրային գործելակերպի դեմ սպառողների իրավունքների պաշտպանությունը

 

Տնտեսավարող սուբյեկտի կողմից անարդար առևտրային գործելակերպի դրսևորման յուրաքանչյուր դեպքում սպառողն իրավունք ունի օգտվելու օրենքով նախատեսված պաշտպանության կառուցակարգերից։»։

 

Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր 38.2-րդ հոդվածով․

«Հոդված 38.2Սպառողների շահերի պաշտպանության նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական մարմինների լիազորությունները

 

 Սպառողների շահերի պաշտպանության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են լիազորված պետական մարմինները` օրենքներով և այլ իրավական ակտերով նախատեսված իրենց իրավասության սահմաններում:»։

 

Հոդված 6 Օրենքը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր 39.1-րդ հոդվածով.

«Հոդված 391 Սպառողների շահերի պաշտպանության նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական մարմինների կողմից պատասխանատվության միջոցների կիրառումը

 

Սպառողների շահերի պաշտպանության նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական լիազորված մարմինները օրենքներով նախատեսված դեպքերում իրավունք ունեն կիրառել պատասխանատվության միջոցներ իրենց իրավասության սահմաններում։»։

 

Հոդված 7 Եզրափակիչ մաս

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ‑134-Ն օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ խմբագրությամբ 31-րդ և 32‑րդ կետերով.

31) վաճառքի գին՝ ապրանքի միավորի կամ ապրանքի որոշակի քանակի համար սահմանված վերջնական գին, ներառյալ ապրանքների համար կիրառվող հարկերը և այլ պարտադիր վճարները.

32) միավոր գին՝ օրենքով սահմանված չափման միավորի (մեկ կգ, մեկ լիտր, մեկ մետր, մեկ մետր քառակուսի, մեկ մետր խորանարդ կամ գործարար շրջանառության սովորույթում կոնկրետ ապրանքի համար ընդունված չափման այլ միավոր) համար սահմանված վերջնական գին՝ ներառյալ ապրանքի համար կիրառվող հարկերը և այլ պարտադիր վճարները:»։

 

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի «և գնապիտակների առկայությունը» փոխարինել «առկայությունը, գների ներկայացման կանոնների պահպանումը» բառերով։

 

Հոդված 3.

1) Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել։

2)  Օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ մասի «գ» կետը ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր 9․7-րդ հոդվածով.

«Հոդված 9.7. Ապրանքի գնի ներկայացման կանոնները

 

1․ Ապրանքը վաճառքի ցուցադրելիս պետք է ներկայացվի յուրաքանչյուր ապրանքի անվանումը, վաճառքի գինը և միավոր գինը:

2․ Սույն հոդվածի 1-ին մասի՝ միավոր գինը նշելու պահանջը չի տարածվում հետևյալ ապրանքների նկատմամբ.

  • ապրանք, որի վաճառքի գինը համընկնում է միավոր գնի հետ.
  • արտադրական փաթեթավորմամբ ապրանք, որի ծավալը չի գերազանցում 50 միլիլիտրը, կամ քաշը՝ 50 գրամը.
  • տարբեր ապրանքներից կազմված հավաքածու, եթե հավաքածուում ներառված յուրաքանչյուր ապրանքի արժեքային մասնաբաժինը չի գերազանցում հավաքածուի ընդհանուր գնի 90 տոկոսը։

3․ Սույն հոդվածի 1-ին մասի՝ վաճառքի գինը նշելու պահանջը չի տարածվում չկշռափաթեթավորված ապրանքների նկատմամբ։

  1. Սույն հոդվածի 1-ին մասի պահանջները չեն տարածվում սպառողական ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի և կենդանիների շուկաներում, տոնավաճառներում (վերնիսաժներում) և ցուցահանդես-վաճառքի կազմակերպման վայրերում (բացառությամբ նշված վայրերում գործող առևտրի օբյեկտների) վաճառվող կամ վաճառքի ցուցադրվող ապրանքների նկատմամբ:

5․ Եթե ապրանքի իրացումը տեղի է ունենում վերջինիս սպառողական նպատակային նշանակությունից դուրս հեղուկի հետ միասին, ապա ապրանքի միավոր գինը հաշվարկվում է ըստ ապրանքի հեղուկազրկված զուտ քաշի։

  1. Եթե ապրանքի իրացումը ենթադրում է նաև լրացուցիչ այլ ծառայության (առաքման, սպասարկման և այլն) մատուցում, ապա առանձին ներկայացվում է նաև այդ ծառայության վճարը:

7․ Բացառությամբ ապրանքի իրացման հետ կապված լրացուցիչ ծառայության մատուցման դեպքերի՝ ծառայության մատուցման կամ աշխատանքի իրականացման փաթեթների դեպքում պետք է ներկայացվեն այդ փաթեթներում ներառված առանձին ծառայությունների կամ աշխատանքների գները, իսկ անհնարինության դեպքում՝ գների հաշվարկման տրամաբանությունը։

8․ Սույն հոդվածի կանոնները տարածվում են նաև էլեկտրոնային առևտրային հարթակում՝ ինտերնետային կայքում կամ էլեկտրոնային հավելվածում իրացվող ապրանքների, մատուցվող ծառայությունների և իրականացվող աշխատանքների վրա։»։

 

Հոդված 5 Օրենքի 15․1-րդ հոդվածի 2-րդ մասում «Ինտերնետային կայքում կամ էլեկտրոնային հավելվածում (էլեկտրոնային առևտրային հարթակում)» բառերը փոխարինել «Էլեկտրոնային առևտրային հարթակում» բառերով։

 

Հոդված 6 Օրենքի 15․4-րդ հոդվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր 3․1‑րդ մասով.

«3․1․ Սույն գլխով սահմանված կարգավորումները չեն տարածվում 30 օրվանից պակաս պիտանիության ժամկետ ունեցող ապրանքների առնչությամբ իրականացված ակցիաների նկատմամբ։»։

 

Հոդված 7 Օրենքի 15․5-րդ հոդվածի 1-ին մասը «Զեղչը ակցիայի մեկնարկին նախորդող» բառերից հետո լրացնել «օրվանից հետ հաշված» բառերով, և նույն հոդվածի 1-ին մասում «միջին» բառը փոխարինել «նվազագույն» բառով։

 

Հոդված 8 Օրենքի 15․5-րդ հոդվածի 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 9 Օրենքի 15․5-րդ հոդվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր 2․1‑րդ, 2․2-րդ, 2․3‑րդ և 6․1-րդ մասերով.

«2․1․ Ապրանքի վաճառքի կամ ծառայության մատուցման նվազագույն գնի հաշվարկում չեն ներառվում վաճառողի կամ ծառայություն մատուցողի կողմից տրամադրված, ակցիային նախորդող օրվանից հետ հաշված մեկ ամսվա ընթացքում վաճառողի կամ ծառայություն մատուցողի կողմից ակցիայում ներառված ապրանքի վաճառքի կամ ծառայության մատուցման դեպքերի 10 %-ը չգերազանցող անհատական զեղչերը։

2․2․ Ապրանքի վաճառքի կամ ծառայության մատուցման գնի՝ մինչև մեկ ամիս ընդհատումներով աստիճանական իջեցման (պրոգրեսիվ զեղչ) դեպքում որպես նվազագույն գին նշվում է առաջին ակցիայի մեկնարկին նախորդող օրվանից հետ հաշված մեկ ամսվա ընթացքում ապրանքի վաճառքի կամ ծառայության մատուցման նվազագույն գինը։

2․3․ Պրոգրեսիվ զեղչի դեպքում յուրաքանչյուր հաջորդ զեղչ պետք է առնվազն 10 %‑ով ավելի լինի նախորդ զեղչից։

6․1․ Պրոգրեսիվ զեղչը կարող է տևել ոչ ավելի, քան մեկնարկի պահից 5 ամիս՝ ներառյալ ընդհատումները։»։

 

Հոդված 10. Օրենքի 15․5-րդ հոդվածի 4‑րդ մասը «զեղչի հրապարակման պահին նախորդող» բառերից հետո լրացնել «օրվանից հետ հաշված» բառերով, և նույն հոդվածի 4-րդ մասում «ծառայության մատուցման» բառերից հետո «միջին» բառը փոխարինել «նվազագույն» բառով,  իսկ «սպառողին» բառից հետո նույն հոդվածի 4‑րդ մասը լրացնել հետևյալ խմբագրությամբ. «, իսկ պրոգրեսիվ զեղչի դեպքում՝ պրոգրեսիվ զեղչի շրջանակում իրականացված առաջին ակցիայի մեկնարկին նախորդող օրվանից հետ հաշված մեկ ամսվա ընթացքում ապրանքի վաճառքի կամ ծառայության մատուցման նվազագույն գնի, պրոգրեսիվ զեղչի շրջանակում իրականացվող ընթացիկ ակցիայի մեկնարկին նախորդող օրվանից հետ հաշված մեկ ամսվա ընթացքում ապրանքի վաճառքի կամ ծառայության մատուցման նվազագույն գնի և պրոգրեսիվ զեղչի կիրառմամբ առաջարկվող գնի միաժամանակյա տեսանելիությունը սպառողին»։

 

Հոդված 11. Օրենքի 15․5-րդ հոդվածի 7-րդ մասում «չի սահմանափակում» բառերը փոխարինել «ակցիա իրականացնողին չի ազատում» բառերով, նույն հոդվածի 7-րդ մասի «ակցիայի պայմանների» բառերը փոխարինել «զեղչից բացի ակցիայի այլ պայմանների» բառերով։

 

Հոդված 12. Օրենքի 4․4-րդ գլխի վերնագրից հանել «ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԵՎ ՄԱՏԱԿԱՐԱՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ» բառերը։

 

Հոդված 13. Օրենքի 15․8-րդ հոդվածում ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել ««Տնտեսական մրցակցության և սպառողների  շահերի պաշտպանության մասին» օրենքի» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով։

 

Հոդված 14. Օրենքի 2-րդ հոդվածում « Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի» բառերը փոխարինել «Մրցակցության և սպառողների  շահերի պաշտպանության հանձնաժողովի» բառերով։

 

Հոդված 15. Օրենքը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր 15․14-րդ հոդվածով․

«Հոդված 1514 Գյուղատնտեսական արտադրանքի համար վճարման պայմանները և կարգը

 

1․ Գյուղատնտեսական արտադրանք ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտի կողմից հաշվարկային փաստաթղթերով կամ պայմանագրով նախատեսված վճարումները կատարվում են ոչ ուշ քան մատակարարի կողմից հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման, իսկ հաշվարկային փաստաթուղթ դուրս գրված չլինելու դեպքում՝ գյուղատնտեսական արտադրանքի մատակարարման պահից 30 օրացուցային օրվա ընթացքում։»։

 

Հոդված 16. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը «15-րդ մասի «գ» կետի,» բառերից հետո լրացնել «9․7-րդ հոդվածի» բառերով և նույն հոդվածի 1-ին մասից հանել «9-րդ հոդվածի 3‑րդ մասի,» բառերը։

 

Հոդված 17 Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։
  2. Սույն օրենքի ընդունման դրությամբ մինչև 115 միլիոն դրամ հասույթ ունեցած տնտեսավարող սուբյեկտների համար սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը և 4-րդ հոդվածի՝ միավոր գինը նշելու վերաբերյալ պահանջը կիրառվում է 2026 թվականի հունվարի 1-ից:

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Գովազդի մասին» 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի 5-րդ հոդվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ 10-րդ մասով.

«10․ Գովազդում ապրանքի գնի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում պետք է պահպանվեն ապրանքի գնի ներկայացման՝ օրենսդրությամբ սահմանված կանոնները:»։

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի ամբողջ տեքստում «Մրցակցության պաշտպանության հանձնաժողով» բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:

Հոդված 2. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի 4-րդ հոդվածի 3․1-րդ մասի 4-րդ կետում «տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության» բառերը փոխարինել «տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության օրենսդրության» բառերով։

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի ամբողջ տեքստում «Մրցակցության պաշտպանության հանձնաժողով» բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:

Հոդված 2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի ամբողջ տեքստում ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենք» բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել ««Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենք» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:

Հոդված 3 Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 158-րդ հոդվածի 20-րդ և 26-րդ մասերի գործողությունը դադարեցնել։

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն օրենքի ամբողջ տեքստում «Մրցակցության պաշտպանության հանձնաժողով» բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

«ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Կենտրոնական բանկի մասին» 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-69 օրենքի ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով» բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետում «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը» բառերը փոխարինել «Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը» բառերով:

 

Հոդված 2. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի ամբողջ տեքստում ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք» բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել ««Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենք» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի ամբողջ տեքստում «Մրցակցության պաշտպանության հանձնաժողով» բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:

Հոդված 2. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի ամբողջ տեքստում ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենք» բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել ««Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենք» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:

Հոդված 3.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի 975-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի 2-րդ պարբերությունում  «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի» բառերը փոխարինել «Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի» բառերով, ինչպես նաև «տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությանը» բառերը փոխարինել «տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին օրենսդրությանը» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-176-Ն օրենքի 23-րդ հոդվածի 1‑ին մասում և 24-րդ հոդվածի 2-րդ մասում «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի» բառերը փոխարինել «Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի» բառերով:

Հոդված 2. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-176-Ն օրենքի ամբողջ տեքստում ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենք» բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել ««Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենք» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սնանկության մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի «թ» կետում և 19-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետում «Մրցակցության պաշտպանության» բառերը փոխարինել «Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Արժեթղթերի շուկայի մասին» 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-195-Ն օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին» բառերը փոխարինել «Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովին» բառերով:

Հոդված 2. «Արժեթղթերի շուկայի մասին» 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-195-Ն օրենքի 2-րդ հոդվածում ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել ««Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենքով» բառերով։

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետում «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի» բառերը փոխարինել «Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի փետրվարի 9-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի» բառերը փոխարինել «Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի վարչական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի» բառերը փոխարինել «Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

«ՌԱԶՄԱՐԴՅՈւՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» 2015 թվականի մարտի 25-ի ՀՕ-16-Ն օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասում «տնտեսական մրցակցության պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը փոխարինել «տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերով։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Գնումների մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-21-Ն օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասում «տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության» բառերը փոխարինել «տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության օրենսդրության» բառերով։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի 351-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետի «ե․» ենթակետում «տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի» բառերը փոխարինել «Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-177-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետում ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի» բառերը փոխարինել ««Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենքով» բառերով։

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։

 

 

  • Обсуждалось

    11.10.2024 - 26.10.2024

  • Тип

    Закон

  • Область

    Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1434

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Իրազեկ և պաշտպանված սպառող ՀԿ

23.10.2024

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինն ուղիղ իմաստով պատասխանատու չէ ոլորտի քաղաքականության մշակման համար, իսկ քաղաքականությունը գլոբալ իմաստով շահը իրավունքի վերածելու գործընթաց է, իսկ վերահսկողությունը՝ իրավունքի իրացման, առաջարկվում է «Սպառողների շահերը» բառերը փոխարինել «Սպառողների իրավունքները» բառերով։

Узнать больше