Добавить в избранное
«Թափոնների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»
-
4 - За
-
5 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | <Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն> ՀԿ 15.07.2024 11:26:49 | «Թափոնների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենքի գործողությունը ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների մշակման հետ կապված հարաբերությունների նկատմամբ տարածվում է այնքանով, որքանով չի հակասում ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով նախատեսված կարգավորումներին, ուստի հաշվի առնելով ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի և «Թափոնների մասին» օրենքի հիմնական դրույթները առաջարկում ենք․ 1. «Թափոնների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 9-րդ հոդվածով Օրենքի 3-րդ գլուխը լրացվող 12.1-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետը նախատեսում է ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանները որպես հիմնավորող փաստաթղթեր այն ժամկետի մասով, երբ թափոններն առաջացնողի կողմից այդ թափոնները պահվում են մինչև 12 ամիս ժամկետով: Այստեղ առկա է հակասություն ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի հետ այն մասով, որ ընդերքօգտագործման թափոնները կարող են պահվել ոչ միայն մինչև 12 ամիս, այլ նաև ավելի երկար ժամմկետով: 2. ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով հստոկորեն կարգավորվում են ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանների հետ կապված իրավահարաբերությունները, այդ թվում թափոնների ծավալը և պահելու ժամկետները, ուստի առաջարկում ենք «Թափոնների մասին» օրենքի 4-րդ հոդվածում «թափոնների տեղադրման սահմանաքանակ» հիմնական հասկացության կիրառումը բացառել ընդերքօգտագործման թափոնների նկատմամբ: Այսպիսով, անհրաժեշտ է «որոշակի տեսակի թափոնների» բառից հետո լրացնել «, բառառությամբ ընդերքօգտագործման թափոնների,» բառերը: | 1.Մասամբ է ընդունվել Առաջարկվող փոփոխությունը չի նախատեսում սահմանափակել թափոնների պահումը, նախագծով առաջարկվում է թափոններն առաջացնողի կողմից իր գործունեության արդյունքում գոյացած վտանգավոր թափոնների մինչև 12 ամիս ժամկետով պահումը չհամարել լիցենզավորման ենթակա գործունեություն, եթե այդ թափոնները պահվում են՝ լիցենզավորված անձանց փոխանցման, օգտահանման կամ հեռացման նպատակով, ինչը հիմնավորվում է համապատասխան փաստաթղթերով (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման պետական փորձաքննական դրական եզրակացություն, թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման կամ պահման սահմանաքանակների հաստատված նախագիծ, կամ տվյալ տեսակի վտանգավոր թափոնների հետագա գործածության համար լիցենզավորված անձանց հետ կնքված պայմանագիր)։ Նշված առաջարկը չի տարածվի ընդերքօգտագործման վտանգավոր թափոնների երկարատև պահման դեպքերի վրա, քանի որ հիմնականում այդ թափոնները (հարստացուցիչ ֆաբրիկաների շլամներ և պոչանքներ) հատուկ հատկացված տեղերում երկարատև պահվում են կամ տեղադրվում, ուստի չեն օգտահանվում կամ փոխանցվում այլ անձանց։ 2. Չի ընդունվել ՀՀ ընդերքի մասին օրենսգիրքը և «Թափոնների մասին» օրենքը 2015 թվականի հունիսի 22-ին ընդունված ՀՕ-105-Ն և ՀՕ-106-Ն օրենքներով միաժամանակ լրացվել են «ընդերքօգտագործման թափոններ» նոր սահմանումով, իսկ «Թափոնների մասին» օրենքով «արտադրության թափոններին» վերաբերող պահանջները, ներառյալ՝ վտանգավոր թափոնների համար «թափոնների անձնագիր», «թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նախագիծ» ներկայացնելու հետ կապված, տարածվում են նաև ընդերքօգտագործման թափոնների վրա։ ՀՀ ընդերքի մասին օրենսգիրքը 2016 թվականին լրացվել է «ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլան» և «ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլան» սահմանումներով և այդ փաստաթղթերի ներկայացման պահանջներով, իսկ «Թափոնների մասին» օրենքում փոփոխություններ չեն նախատեսվել, քանի որ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի պահանջներին, այդ թվում՝ ընդերքօգտագործողների կողմից «թափոնների տեղադրման սահմանաքանակների նախագիծ» և «ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլան» փաստաթղթերը ներկայացնելու հետ կապված հակասություններ չեն արձանագրվել։ | 1. Օրենքի նախագծի 9-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 12.1-ին հոդվածի 6-րդ մասի 1-ին կետից «ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլան» և «ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլան» բառերը հանվել են։ |