Հիշել նախագիծը

«Թափոնների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 <Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն> ՀԿ 15.07.2024 11:26:49 «Թափոնների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենքի գործողությունը ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների մշակման հետ կապված հարաբերությունների նկատմամբ տարածվում է այնքանով, որքանով չի հակասում ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով նախատեսված կարգավորումներին, ուստի հաշվի առնելով ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի և «Թափոնների մասին» օրենքի հիմնական դրույթները առաջարկում ենք․ 1. «Թափոնների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 9-րդ հոդվածով Օրենքի 3-րդ գլուխը լրացվող 12.1-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետը նախատեսում է ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանները որպես հիմնավորող փաստաթղթեր այն ժամկետի մասով, երբ թափոններն առաջացնողի կողմից այդ թափոնները պահվում են մինչև 12 ամիս ժամկետով: Այստեղ առկա է հակասություն ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի հետ այն մասով, որ ընդերքօգտագործման թափոնները կարող են պահվել ոչ միայն մինչև 12 ամիս, այլ նաև ավելի երկար ժամմկետով: 2. ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով հստոկորեն կարգավորվում են ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանների հետ կապված իրավահարաբերությունները, այդ թվում թափոնների ծավալը և պահելու ժամկետները, ուստի առաջարկում ենք «Թափոնների մասին» օրենքի 4-րդ հոդվածում «թափոնների տեղադրման սահմանաքանակ» հիմնական հասկացության կիրառումը բացառել ընդերքօգտագործման թափոնների նկատմամբ: Այսպիսով, անհրաժեշտ է «որոշակի տեսակի թափոնների» բառից հետո լրացնել «, բառառությամբ ընդերքօգտագործման թափոնների,» բառերը: