Հիշել նախագիծը

«Թափոնների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

 

  «Թափոնների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ նախատեսվում է ամրագրել, հստակեցնել Կառավարության և շրջակա միջավայրի նախարարության որոշ իրավասությունները,  մասնավորապես՝ օրենքով սահմանել թափոնների կառավարման ոլորտը կանոնակարգող  որոշ նորմատիվ իրավական ակտերի ընդունման համար իրավական հիմքը։ Նախատեսվում է հստակեցնել դեպքերը, երբ թափոնների հեռացման վայրերում մոնիթորինգի իրականացումը պետք է իրականացվի դրանք տնօրինողների կողմից։ Թափոնների կառավարման, աղբահանության և սանիտարական մաքրման արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսվում է հստակեցնել նաև տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների որոշ իրավասությունները։     

    Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները նախատեսվում է լրացնել նոր սահմանումներով, իսկ գործող սահմանումներից որոշները ճշգրտել, հստակեցնել։

     Նախատեսվում է պարզեցնել վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորման գործընթացը։

  • Քննարկվել է

    01.07.2024 - 21.07.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1442

Տպել

Առաջարկներ`

<Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն> ՀԿ

15.07.2024

«Թափոնների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենքի գործողությունը ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների մշակման հետ կապված հարաբերությունների նկատմամբ տարածվում է այնքանով, որքանով չի հակասում ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով նախատեսված կարգավորումներին, ուստի հաշվի առնելով ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի և «Թափոնների մասին» օրենքի հիմնական դրույթները առաջարկում ենք․ 1. «Թափոնների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 9-րդ հոդվածով Օրենքի 3-րդ գլուխը լրացվող 12.1-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետը նախատեսում է ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանները որպես հիմնավորող փաստաթղթեր այն ժամկետի մասով, երբ թափոններն առաջացնողի կողմից այդ թափոնները պահվում են մինչև 12 ամիս ժամկետով: Այստեղ առկա է հակասություն ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի հետ այն մասով, որ ընդերքօգտագործման թափոնները կարող են պահվել ոչ միայն մինչև 12 ամիս, այլ նաև ավելի երկար ժամմկետով: 2. ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով հստոկորեն կարգավորվում են ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանների հետ կապված իրավահարաբերությունները, այդ թվում թափոնների ծավալը և պահելու ժամկետները, ուստի առաջարկում ենք «Թափոնների մասին» օրենքի 4-րդ հոդվածում «թափոնների տեղադրման սահմանաքանակ» հիմնական հասկացության կիրառումը բացառել ընդերքօգտագործման թափոնների նկատմամբ: Այսպիսով, անհրաժեշտ է «որոշակի տեսակի թափոնների» բառից հետո լրացնել «, բառառությամբ ընդերքօգտագործման թափոնների,» բառերը:

Տեսնել ավելին