Добавить в избранное

«Թափոնների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Թափոնների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-159-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 2-րդ մասի «գ»  կետում «նյութերի» բառից հետո դրված «,» կետադրական նշանը փոխարինել «վրա։» բառով և կետադրական նշանով։

Հոդված 2.  Օրենքի 4-րդ հոդվածի.

1)   1-ին մասը «Սույն» բառից առաջ լրացնել «1.» թվով,

2)  1-ին մասի.

ա. չհամարակալված պարբերությունները համարակալել համապատասխանաբար «1)»-ից «32)» թվերով.

բ. 4-րդ պարբերությունից   «, հեռացմանը,»,   «և թաղմանը» բառերը հանել, իսկ «վնասազերծմանը» բառից առաջ լրացնել «կամ» բառով,

գ. 6-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «6) թափոնների հավաքում` գործունեություն, որը կապված է թափոնների ընդունման ու պահեստավորման հետ, թափոնների հետագա գործածությունն ապահովելու նպատակով.»,

դ. 7-րդ պարբերությունում «տեղադրում» բառը փոխարինել «կուտակում (պահեստավորում)» բառերով,

ե. 9-րդ պարբերությունը «տեխնոլոգիական» բառից առաջ լրացնել «թափոնների օգտահանման կամ հեռացման նպատակով մեխանիկական կամ» բառերով, իսկ «հետ» բառից հետո լրացնել «, ներառյալ դրանց տեսակավորումը, մասնատումը, մամլումը, մաքրումը, մանրացումը, ձուլումը, ջերմության կամ քիմիական նյութերի ազդեցությամբ քայքայումը, նորոգումը, վերականգնումը, փաթեթավորումը, տարայավորումը կամ ֆիզիկական, քիմիական կամ կենսաբանական եղանակներով օգտակար բաղադրիչների առանձնացումը» բառերով,

զ. 10-րդ պարբերությունը «ռեսուրս» բառից հետո լրացնել «, ներառյալ թափոնների մշակումը, վերամշակումը ապրանքների վերաօգտագործման, արտադրության համար նախատեսված հումքի ստացման, օգտակար բաղադրիչների կորզման, էլեկտրական կամ ջերմային էներգիայի ստացման նպատակով» բառերով,

է. 11-րդ պարբերությունում «գործողություններ» բառից հետո լրացնել «(ներառյալ` վնասազերծումը, տեղադրումը)» բառերով,

ը. 12-րդ պարբերությունը «միջոցով» բառից հետո լրացնել «, որը կարող է հանգեցնել թափոնների զանգվածի ու ծավալի,  այլ ֆիզիկական ու քիմիական հատկությունների փոփոխության, ներառյալ  թափոնների այրումը հատուկ սարքավորումներում՝ առանց էլեկտրական կամ ջերմային էներգիայի ստացման» բառերով,  

թ. 13-րդ պարբերությունը «մեկուսացում» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ թաղում» բառերով,

ժ. 14-րդ պարբերությունում «տեղադրում հատուկ առանձնացված» բառերը փոխարինել «տեղադրման եղանակ հատուկ հատկացված» բառերով,

ժա. 15-րդ պարբերությունից «հեռացման,» բառը հանել, իսկ «և թաղման» բառերը փոխարինել «կամ տեղադրման» բառերով,

ժբ. 16-րդ պարբերությունը «տեղաբաշխման» բառից հետո լրացնել «(տեղադրման կամ պահման)» բառերով,

ժգ. 17-րդ և 18-րդ պարբերությունից «ոչնչացման» բառը, դրանից առաջ և հետո դրված  «,» կետադրական նշանը հանել,

ժդ. 21-րդ պարբերությունում «փոխադրում՝ » բառից հետո լրացնել  «թափոնների ներմուծում կամ արտահանում կամ»,

ժե. 23-րդ պարբերությունը «թույլտվություն» բառից հետո լրացնել «, լիցենզիա» բառով,

ժզ. 24-րդ պարբերությունում «սահմանաքանակ» բառից առաջ լրացնել «կամ պահման» բառերով, «տեղաբաշխել» բառից հետո՝ «(տեղադրել կամ պահել)» բառերով, իսկ «օբյեկտներում» բառից առաջ՝ «կամ պահման համար հատուկ հատկացված տեղերում,» բառերով,

ժէ. 29-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «29)  «արգելված թափոններ՝ թափոններ, որոնց ներմուծումը կամ փոխադրումը Հայաստանի Հանրապետության տարածք արգելված է.»,

ժը. 31-րդ պարբերությունում «վերամշակման» բառից հետո «և» բառը  փոխարինել «կամ» բառով, իսկ  «մակաբացման ապարներ և այլ թափոններ» բառերը՝ «թափոններ, այդ թվում՝ պոչանքներ, մակաբացման ապարներ» բառերով, 

ժթ. 32-րդ պարբերությունում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,

3)  1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «33»-ից «41»-րդ կետերով.

«33) էլեկտրոնային և էլեկտրատեխնիկական սարքավորումներ՝ արտադրական  կամ կենցաղային նշանակության արտադրանք, որոնցում  օգտագործվում են էլեկտրական հոսանք կամ էլեկտրամագնիսական դաշտեր, ինչպես նաև սարքավորումներ, որոնք օգտագործվում են էլեկտրական հոսանքի, էլեկտրամագնիսական դաշտերի ստեղծման, փոխանցման կամ չափման նպատակով.

34) էլեկտրոնային և էլեկտրատեխնիկական սարքավորումների թափոններ՝ արտադրության կամ սպառման թափոնների տեսակներ, որոնք գոյանում են էլեկտրոնային և էլեկտրատեխնիկական սարքավորումների (ներառյալ դրանց մաս կազմող բաղադրիչների, հանգույցների) խոտանման կամ սկզբնական սպառողական հատկությունները կորցնելու հետևանքով.

35) վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզիա՝ Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների հավաքում,  փոխադրում, տեղադրում, պահում, մշակում, վերամշակում, օգտահանում կամ վնասազերծում գործունեության տեսակներով զբաղվելու իրավունքը հաստատող, «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված թույլտվություն.

36) թափոնների տեսակավորում՝ գոյացման, հավաքման, պահման, մշակման, վերամշակման, օգտահանման կամ հեռացման վայրում թափոնների առանձնացումն ըստ համանման հատկություններ ու բաղադրություն ունեցող թափոնների տեսակների.

37) պոլիգոն՝ թունավոր, հրդեհավտանգ, քայքայիչ կամ այլ վտանգավոր հատկություններ ունեցող թափոնների  պահման կամ հեռացման համար հատուկ հատկացված տեղ կամ օբյեկտ (բացառությամբ՝ չտեսակավորված կոշտ կենցաղային թափոնների աղբավայրի).

38) վտանգավոր թափոնների ներմուծման կամ արտահանման լիցենզիա՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հավելվածով սահմանված լիցենզիա.

39) վտանգավոր թափոնների ներմուծման կամ արտահանման եզրակացություն (թույլատրագիր)՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին» 2019 թվականի օգոստոսի 9-ի համաձայնագրով սահմանված փաստաթուղթ.

40) թափոնների գործածության ստորակարգություն (թափոնների հիերարխիա)՝ թափոնների գոյացման կանխարգելման ու անվտանգ գործածության ապահովման նպատակով սահմանված նախընտրելի գործողությունների հաջորդականություն՝ թափոնների գոյացման կանխարգելում և քանակի կրճատում, վերաօգտագործում, վերամշակում, թափոններից էներգիայի վերականգնում, մարդու առողջության և շրջակա միջավայրի համար անվտանգ եղանակով թափոնների հեռացում,

41) թափոնների սեփականատեր՝ թափոններ առաջացնող կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին համապատասխան թափոնները տիրապետելու, օգտագործելու կամ տնօրինելու  իրավասություն ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձ, կամ անհատ ձեռնարկատեր։»,

4) 1-ին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով սահմանված՝ ընդերքօգտագործման թափոնների կառավարմանը և վերամշակմանը վերաբերող հասկացությունները սույն օրենքում օգտագործվում են նույն իմաստով:»:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի.

  • 1-ին մասի «գ» կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,

2)  1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ»  կետով.

«դ շրջակա միջավայրն աղտոտողները կրում են բացասական հետևանքների վերացմանն կամ նվազեցմանն ուղղված միջոցառումների համար նախատեսված ծախսերը.

3) 2-րդ մասի «դ» կետում «ոչնչացման» բառը փոխարինել «տեղադրման» բառով,

4) 2-րդ մասի «զ» կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,

5)  2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «է» և «ը»  կետերով.

«է թափոնների գործածության ստորակարգության կիրառում.

 ը թափոնների տեսակավորում՝ դրանց գոյացման, հավաքման, պահման, մշակման, վերամշակման, օգտահանման կամ հեռացման վայրում։»։

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի.

1)  1-ին մասը «Թափոնների» բառից առաջ լրացնել «1.» թվով,

2)  1-ին մասի.

ա. «դ» կետում «, գոյացման, հեռացման (ոչնչացման, վնասազերծման, տեղադրման) և օգտահանման» բառերը  և կետադրական նշանները հանել,  

բ. «ե» կետում «վերամշակման, վնասազերծման, պահման, փոխադրման և տեղադրման» բառերը փոխարինել «գործածության» բառով,

 գ.  «է» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «է վտանգավոր թափոնների Հայաստանի Հանրապետություն ներմուծման, Հայաստանի Հանրապետությունից արտահանման կամ Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրման կարգի սահմանումը.»,

դ. «ժա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժա) թափոնների գործածության կանոնների սահմանումը.».

ե. լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժբ» կետով.

«ժբ) օրենքով նախատեսված այլ լիազորություններ։»։

Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածի.

1)   1-ին մասը «Թափոնների» բառից առաջ լրացնել «1.» թվով,

2)  1-ին մասի.

ա. «դ» և «ժէ.4» կետերը «տեղադրման» բառից հետո լրացնել «կամ պահման» բառերով,

բ. «է» կետում «անդրսահմանային փոխադրումների թույլտվությունների տրամադրման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը» բառերը  փոխարինել «ներմուծման, արտահանման կամ տարանցիկ փոխադրման լիցենզիաների և եզրակացությունների (թույլատրագրերի) տրամադրումը» բառերով,

գ. «ժա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժա) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով, թափոնների գործածության հետևանքով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման պետական փորձաքննության իրականացումը.»,

դ.  «ժե» կետում  «գերատեսչական» բառը  փոխարինել «ենթաօրենսդրական» բառով, իսկ «ընդունումը» բառից առաջ լրացնել «, այդ թվում՝ ուղեցույցերի և հրահանգների» բառերով,

3)  1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժէ.6» կետով.

«ժէ.6) Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորումը.»։

Հոդված 6. Օրենքի 10-րդ հոդվածի.

1)  1-ին մասը «Թափոնների» բառից առաջ լրացնել «1.» թվով,

2)  1-ին մասի «թ» կետը «թափոնների» բառից հետո լրացնել «, էլեկտրոնային և էլեկրատեխնիկական սարքավորումների թափոնների» բառերով, իսկ «գործընթացին բնակչության ներգրավման» բառերը փոխարինել «գործընթացի» բառով ։

Հոդված 7. Օրենքի 11-րդ հոդվածի.

  • 1-ին մասի «ա» կետում «հսկողություն աղբահանման» բառերը փոխարինել «վերահսկողություն աղբահանության և սանիտարական մաքրման» բառերով,
  • 1-ին մասի «ե» կետը «սպառման» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ էլեկտրոնային և էլեկրատեխնիկական սարքավորումների» բառերով,
  • 2-րդ մասը «Հայաստանի» բառից առաջ լրացնել «և «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին»» բառերով, իսկ «Հանրապետության» բառից հետո՝ «օրենքներով և սույն» բառերով։

Հոդված 8. Օրենքի 3-րդ գլխի վերնագիրը  «ՈԼՈՐՏՈՒՄ» բառից հետո լրացնել «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ,» բառով, իսկ նույն գլխի վերնագրում  «ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՈՒՄԸ» բառերը փոխարինել «,ԹԱՓՈՆՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ, ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԵՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ» բառերով։

Հոդված 9. Օրենքի 3-րդ գլուխը  լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին և 12.2-րդ հոդվածներով.

 «Հոդված 12.1. Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորումը

  1. Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր (1–ից 4-րդ դասի) թափոնների՝ հավաքում, փոխադրում, մշակում, վերամշակում, օգտահանում, տեղադրում, վնասազերծում կամ պահում գործունեության տեսակների լիցենզավորումն իրականացվում է սույն օրենքով, «Լիցենզավորման մասին» օրենքով և ենթաօրենսդրական իրավական ակտերով սահմանված կարգով։
  2. Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզիա ստանալու հայտի և պահանջվող փաստաթղթերի հիման վրա շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազորված մարմինը լիցենզիային կից տրամադրում է նաև սույն հոդվածի 1-ին մասով սահմանված գործունեության յուրաքանչյուր տեսակով զբաղվելու համար լիցենզիայի համապատասխան ներդիր:
  3. «Լիցենզավորման մասին» օրենքին համապատասխան լիցենզավորված անձանց վտանգավոր թափոնների գործածության թույլատրված տեսակը, գործունեության վայրը և գործածվող թափոնների տեսակները նշվում են լիցենզիայի ներդիրում։
  4. Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզիայի կամ լիցենզիայի ներդիրի վերաձևակերպումը, կասեցումը, դադարեցումը, նոր ներդիրի տրամադրումը կարգավորվում են սույն օրենքով, «Լիցենզավորման մասին» օրենքով և ենթաօրենսդրական իրավական ակտերով սահմանված կարգով։
  5. Լիցենզավորված անձինք վճարում են պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված չափով և պարբերականությամբ։
  6. Վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ չեն հանդիսանում հետևյալ գործողությունները.

1) թափոններն առաջացնողի կողմից այդ թափոնների մինչև 12 ամիս ժամկետով պահումը՝ լիցենզավորված անձանց փոխանցման, օգտահանման կամ հեռացման նպատակով, ինչը հիմնավորվում է համապատասխան փաստաթղթերով (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման պետական փորձաքննական դրական եզրակացություն,  թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման կամ պահման սահմանաքանակների հաստատված նախագիծ, ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլան, ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլան կամ տվյալ տեսակի վտանգավոր թափոնների հետագա գործածության համար լիցենզավորված անձանց հետ կնքված պայմանագիր),

2) դեղատներում կամ առողջապահական կազմակերպություններում ժամկետանց կամ անորակ դեղերի հավաքումը և մինչև երեք ամիս պահումը՝ վտանգավոր թափոնների գործածության լիցենզիա ստացած անձանց փոխանցելու նպատակով,

3) խանութներում, ուսումնական հաստատություններում, պետական կառավարման, տարածքային կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առանձնացված տարածքներում (թափոնների ընդունման կետեր, հատուկ տարողություններ) փոքր չափերի էլեկտրոնային և էլեկտրատեխնիկական սարքավորումների, այդ սարքավորումների փոքր մարտկոցների (կուտակիչների), լամպերի հավաքումը և մինչև երեք ամիս պահումը՝ վտանգավոր թափոնների գործածության լիցենզիա ստացած անձանց փոխանցելու նպատակով։

  1. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված թափոնների հավաքումն ու կարճաժամկետ պահումն իրականացվում է առողջապահական, բնապահպանական, քաղաքաշինական և հակահրդեհային կանոններին ու նորմերին համապատասխան։

Հոդված 12.2.  Հայաստանի Հանրապետություն թափոնների ներմուծումը, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող մյուս պետություններից, և Հայաստանի Հանրապետությունից թափոնների արտահանումը, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող մյուս պետություններ, ինչպես նաև տարանցիկ փոխադրումը, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներով

  1. Վտանգավոր թափոնների Հայաստանի Հանրապետություն ներմուծումը, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող մյուս պետություններից, և Հայաստանի Հանրապետությունից արտահանումը, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող մյուս պետություններ, ինչպես նաև տարանցիկ փոխադրումը, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներով իրականացվում են Կառավարության սահմանած կարգով տրամադրված լիցենզիայի կամ եզրակացության (թույլատրագրի) հիման վրա։
  2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված լիցենզիայի տրամադրման համար վճարվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով։
  3. Արգելվում է՝
  • Ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածք վտանգավոր թափոնների ներմուծումը և Հայաստանի Հանրապետության տարածքից դրանց արտահանումը որպես անձնական օգտագործման ապրանքներ,

2) Հայաստանի Հանրապետության տարածք թափոնների ներմուծումը թաղման կամ վնասազերծման նպատակով,

3) Կառավարության սահմանած արգելված թափոնների ցանկում ներառված թափոնների ներմուծումը,

4) Կառավարության սահմանած վտանգավոր թափոնների ցանկերում ներառված թափոնների ներմուծումը «Վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրման և դրանց հեռացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին» Բազելյան կոնվենցիայի կողմ չհանդիսացող պետություններից և վտանգավոր կամ արգելված թափոնների ցանկերում ներառված թափոնների արտահանումը այդ պետություններ։»։

Հոդված 10. Օրենքի 12-րդ, 21-րդ և 22-րդ հոդվածներում «տեղադրման» բառից հետո լրացնել «կամ պահման» բառերով:

Հոդված 11. Օրենքի 13-րդ հոդվածի.

  • 1-ին մասում «թափոններ առաջացնողները» բառերը փոխարինել «թափոնների սեփականատերերը» բառերով, իսկ «անձնագրերը» բառից հետո լրացնել «, իսկ անհրաժեշտությունն առաջանալու դեպքում ծանուցելով լիազոր մարմնին՝ դադարեցնում  է անձնագրի գործողությունը կամ տվյալ տեսակի թափոնի համար հաստատում նոր անձնագիր» բառերով և կետադրական նշաններով։
  • 2-րդ մասում «տեղադրվող» բառից հետո լրացնել «կամ պահվող» բառերով,

3) 3-րդ մասում «տեղադրում» բառից հետո լրացնել «կամ պահում» բառերով, իսկ նույն մասում «ձեռներեցները» բառը փոխարինել «ձեռնարկատերերը» բառով:

Հոդված 12. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում «, վնասազերծման և թաղման» բառերը փոխարինել «(այդ թվում՝ թաղման) և վնասազերծման» բառերով:

Հոդված 13. Օրենքի 17-րդ հոդվածի.

1)   1-ին մասը «Շրջակա» բառից առաջ լրացնել «1.» թվով,

2)  1-ին մասում «ու տնօրինողները» բառերը փոխարինել «, իսկ շահագործողների բացակայության, թափոնների հեռացման վայրերի (այդ թվում՝ աղբավայրերի) շահագործման դադարեցման կամ փակման դեպքում դրանք տնօրինող ֆիզիկական կամ իրավաբանական անձինք (համայնքային սեփականություն հանդիսացող թափոնների հեռացման վայրերի դեպքում՝ համայնքների ղեկավարները)» բառերով։

Հոդված 14. Օրենքի 20-րդ հոդվածի.

  • 1-ին մասը «Շրջակա» բառից առաջ լրացնել «1.» թվով,
  • 1-ին մասի «բ» կետում «տեղաբաշխել» բառից հետո լրացնել «(տեղադրել կամ պահել)» բառերով:

Հոդված 15. Օրենքի 21-րդ հոդվածի.

1)   1-ին մասը «Թափոնների» բառից առաջ լրացնել «1.» թվով,

2)  1-ին մասում «նախատեսում» բառը փոխարինել «հիմնվում են թափոնների գործածության ստորակարգության սկզբունքի վրա և ներառում» բառերով,

3)  1-ին մասի «բ» կետում «վճարի» բառը փոխարինել «հարկի» բառով, իսկ «վճարման» բառը՝ «հարկման» բառով,

4)  1-ին մասի «զ» կետում «վճարներից» բառը փոխարինել  «հարկերից» բառով,

5) 1-ին մասի «է» կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,

6)  1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ը» կետով.

«ը) թափոնների, այդ թվում՝ կոշտ կենցաղային թափոնների գոյացման վայրում դրանց տեսակավորված հավաքում՝ բնապահպանական ստանդարտներին համապատասխան նյութահումքային և էներգետիկ ռեսուրսների օգտահանման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։»։

Հոդված 16. Օրենքի 22-րդ հոդվածի.

  • 1-ին մասը «Շրջակա» բառից առաջ լրացնել «1.» թվով,
  • 1-ին մասում «Շրջակա» բառը փոխարինել «Համաձայն միջազգային պրակտիկայում կիրառվող «աղտոտողը վճարում է» սկզբունքի՝ շրջակա» բառերով,

3) վերնագրում և տեքստում  «վճարներ» բառը և դրա համապատասխան հոլովաձևերը փոխարինել «հարկեր» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով, իսկ «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին» բառերը՝   «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին» բառերով։

Հոդված 17 . Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Обсуждалось

    01.07.2024 - 21.07.2024

  • Тип

    Закон

  • Область

    Охрана природы

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1247

Принт

Связанные документы / ссылки

Предложения

<Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն> ՀԿ

15.07.2024

«Թափոնների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենքի գործողությունը ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների մշակման հետ կապված հարաբերությունների նկատմամբ տարածվում է այնքանով, որքանով չի հակասում ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով նախատեսված կարգավորումներին, ուստի հաշվի առնելով ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի և «Թափոնների մասին» օրենքի հիմնական դրույթները առաջարկում ենք․ 1. «Թափոնների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 9-րդ հոդվածով Օրենքի 3-րդ գլուխը լրացվող 12.1-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետը նախատեսում է ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանները որպես հիմնավորող փաստաթղթեր այն ժամկետի մասով, երբ թափոններն առաջացնողի կողմից այդ թափոնները պահվում են մինչև 12 ամիս ժամկետով: Այստեղ առկա է հակասություն ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի հետ այն մասով, որ ընդերքօգտագործման թափոնները կարող են պահվել ոչ միայն մինչև 12 ամիս, այլ նաև ավելի երկար ժամմկետով: 2. ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով հստոկորեն կարգավորվում են ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանների հետ կապված իրավահարաբերությունները, այդ թվում թափոնների ծավալը և պահելու ժամկետները, ուստի առաջարկում ենք «Թափոնների մասին» օրենքի 4-րդ հոդվածում «թափոնների տեղադրման սահմանաքանակ» հիմնական հասկացության կիրառումը բացառել ընդերքօգտագործման թափոնների նկատմամբ: Այսպիսով, անհրաժեշտ է «որոշակի տեսակի թափոնների» բառից հետո լրացնել «, բառառությամբ ընդերքօգտագործման թափոնների,» բառերը:

Узнать больше