Добавить в избранное

«Թափոնների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

        «Թափոնների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է.

1) ելնելով «Թափոնների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) որոշ դրույթների վերանայման, ճշգրտման և արդիականացման անհրաժեշտությունից, պայմանավորված մի շարք նորմատիվ իրավական ակտերում, մասնավորապես՝ ՀՀ հարկային օրենսգրքում, ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում, «Լիցենզավորման մասին» և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  օրենքներում, Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորման կարգում, վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրումների (ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման) բնագավառը կարգավորող նորմատիվ իրավական ակտերում կատարված փոփոխություններով և լրացումներով,

 2) հաշվի առնելով թափոնների կառավարման ոլորտում Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N1363-Ա որոշմամբ ամրագրված շրջակա միջավայրի պահպանության առաջնահերթ ուղղությունների, այդ թվում՝ Կառավարության 2021 նոյեմբերի 8-ի թվականի N1902-Լ որոշմամբ հաստատված միջոցառումների շրջանակներում, գոյացող տարբեր տեսակի թափոնների պատշաճ կառավարման կանոնակարգերը, այդ թվում՝ պոլիքլորացված բիֆենիլների գործածության կանոնները սահմանելու համար օրենքով Կառավարության իրավասությունը սահմանելու անհրաժեշտությունը,

3) հաշվի առնելով վարչապետի 2019 թվականի  հունիսի 1-ի N 666-Լ որոշմամբ հաստատված  Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզով սահմանված միջոցառումների, մասնավորապես՝ աղբավայրերի մոնիթորինգի (մշտադիտարկման) ապահովման համար օրենսդրական կարգավորումները հստակեցնելու անհրաժեշտությունը,

4) Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները մի շարք նոր սահմանումներով լրացնելու, ինչպես նաև արդեն սահմանված որոշ հասկացությունները հստակեցնելու անհրաժեշտությունը պայմանավորված է, մասնավորապես՝ «Վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրման և դրանց հեռացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին» Բազելյան կոնվենցիայով սահմանված պարտավորությունների կատարման, Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2008 թվականի նոյեմբերի 19-ի 2008/98/ԵՀ թափոնների մասին հրահանգի պահանջներին ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից 2018 թվականի հունիսի 1-ին Դուշանբեում ստորագրված՝ «Էլեկտրոնային և էլեկտրատեխնիկական սարքավորումների թափոնների գործածության բնագավառում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրի դրույթներին ՀՀ օրենսդրությունը համապատասխանեցնելու, այդ թափոնների հավաքումը, վերամշակումն ու օգտահանումը խթանելու  անհրաժեշտությամբ։

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

    «Թափոնների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ նախատեսվում է ամրագրել, հստակեցնել Կառավարության և շրջակա միջավայրի նախարարության որոշ իրավասությունները,  մասնավորապես՝ օրենքով սահմանել թափոնների կառավարման ոլորտը կանոնակարգող  որոշ նորմատիվ իրավական ակտերի ընդունման համար իրավական հիմքը։ Նախատեսվում է հստակեցնել դեպքերը, երբ թափոնների հեռացման վայրերում մոնիթորինգի իրականացումը պետք է իրականացվի դրանք տնօրինողների կողմից։ Թափոնների կառավարման, աղբահանության և սանիտարական մաքրման արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսվում է հստակեցնել նաև տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների որոշ իրավասությունները։     

    Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները նախատեսվում է լրացնել նոր սահմանումներով, իսկ գործող սահմանումներից որոշները ճշգրտել, հստակեցնել։

     Նախատեսվում է պարզեցնել վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորման գործընթացը։

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք

      «Թափոնների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

       Նախագծի ընդունման դեպքում Օրենքով կամրագրվեն կամ կհստակեցվեն թափոնների կառավարման բնագավառում Կառավարության և լիազոր մարմնի որոշ իրավասությունները։ Օրենքով կամրագրվեն տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները էլեկտրոնային և էլեկտրատեխնիկական սարքավորումների թափոնների կառավարմանն ուղղված միջոցառումների կազմակերպման հարցերում։ Օրենքում կամրագրվեն և կհստակեցվեն վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորման, ինչպես նաև թափոնների անդրսահմանային փոխադրումների (ներմուծում, արտահանում, տարանցիկ փոխադրում)   գործընթացները կարգավորող հիմնական դրույթները և սահմանումները։

      «Թափոնների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման դեպքում Օրենքում կկատարվեն մասնավորապես հետևյալ փոփոխությունները լրացումները.

1) 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ պարբերությունում կատարվող փոփոխությամբ «թափոնների գործածություն» հասկացության բացատրական մասից «թաղմանը»   բառը կհանվի, քանի որ Օրենքում «թափոնների թաղում» և «թափոնների տեղադրում» հասկացությունների նկարագրական մասերը բովանդակային առումով գրեթե կրկնում են միմյանց։ ՀՀ հարկային օրենսգրքում, որպես բնապահպանական հարկով հարկման օբյեկտ սահմանված են մասնավորապես՝ «թափոնների պահում» և «թափոնների տեղադրում» հասկացությունները, իսկ «թափոնների թաղում» հասկացությունը բացակայում է, ուստի թափոնների կառավարմանն առնչվող ՀՀ նորմատիվ իրավական ակտերում միևնույն հասկացությունը կիրառելու նպատակով, առաջարկվող փոփոխությամբ «թափոնների թաղում» գործողությունը կդիտարկվի որպես թափոնների տեղադրման եղանակներից (միջոցներից) մեկը՝ Օրենքի 4-րդ հոդվածի հասկացություններում կատարելով համապատասխան փոփոխություններ և սահմանելով, որ թափոնների մեկուսացման նպատակով «թափոնների տեղադրում» գործունեության տեսակը ներառում է նաև «թափոնների թաղումը», հետևաբար 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ պարբերությունում «թաղումը» բառն ավելորդ է («տեղադրումը» որպես գործունեության տեսակ արդեն առկա է)։

Նշված պարբերությունում կատարվող փոփոխությամբ «թափոնների գործածություն» հասկացության բացատրական մասից առաջարկվում է հանել նաև «հեռացմանը» բառը, հաշվի առնելով բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի առաջարկությունները, այդ թվում՝ քննարկումների ընթացքում ներկայացված,  լիցենզավորման ենթակա 10 գործունեության տեսակները հնարավորինս խմբավորելու, որոշ մասով իրար կրկնող տեսակները միավորելու հետ կապված: Նշված պարբերությունից «հեռացմանը» բառը հանվել է, քանի որ ըստ Օրենքով սահմանված դրույթների «թափոնների հեռացում» եզրույթը ենթադրում է օգտահանում չնախատեսող գործողություններ, հիմնականում թափոնների վնասազերծում կամ տեղադրում, իսկ այդ երկու գործողությունները տվյալ պարբերությունում արդեն սահմանված են, ուստի «հեռացում» բառը կրկնում է արդեն թվարկված գործողությունները։ Նախատեսվող փոփոխության շնորհիվ  գործունեության 10 տեսակներից բովանդակային առումով կրկնվողները կմիավորվեն, արդյունքում Օրենքով կսահմանվի  թափոնների գործածության գործունեության 8 տեսակ,

2) 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ պարբերությունում կատարվող փոփոխությամբ «թափոնների հավաքում» հասկացությանը կներկայացվի ավելի հստակ և պարզ մեկնաբանությամբ,

3) 4-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ պարբերությունում կատարվող փոփոխությամբ «թափոնների պահում» հասկացության բացատրական մասում «ժամանակավոր տեղադրում» բառերը կփոխարինվեն «ժամանակավոր կուտակում (պահեստավորում)» բառերով, քանի որ թափոնի տեղադրումը Օրենքով սահմանված է որպես թափոնների մեկուսացում, որը բացառում է թափոնի հետագա օգտագործումը, իսկ պահման դեպում հնարավոր է նաև տվյալ թափոնի օգտահանումը, ուստի «տեղադրում» հասկացության կիրառումը «թափոնների պահում» հասկացության բացատրական մասում հակասություն է ստեղծում,

4) 4-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ պարբերությունում կատարվող փոփոխությամբ  «թափոնների մշակում, վերամշակումը» հասկացությունը ավելի պարզ ներկայացնելու նպատակով բացատրական մասում լրացումներ կկատարվեն,

5) 4-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ պարբերությունում կատարվող փոփոխությամբ  «թափոնների օգտահանում» հասկացությունը ավելի պարզ ներկայացնելու նպատակով բացատրական մասում լրացումներ կկատարվեն՝ սահմանելով, որ թափոնների օգտահանումն իր մեջ ներառում է նաև դրանց մշակումը, վերամշակումը ապրանքների վերաօգտագործման, արտադրության համար նախատեսված հումքի ստացման, օգտակար բաղադրիչների կորզման, էլեկտրական կամ ջերմային էներգիայի ստացման նպատակով,

6) 4-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ պարբերությունում կատարվող փոփոխությամբ  կհստակեցվի «թափոնների հեռացում» հասկացությունը, ինչն իր մեջ ներառում է նաև թափոնների օգտահանում չնախատեսող գործողությունները, մասնավորապես թափոնների վնասազերծումը կամ տեղադրումը (այդ թվում՝ թաղումը),

7) 4-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ պարբերությունում կատարվող լրացմամբ կհստակեցվի, որ «թափոնների վնասազերծումը» ներառում է նաև թափոնների այրումը հատուկ նախատեսված սարքավորումներում՝ առանց էներգիայի վերականգնման (ստացման),

8) 4-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ պարբերությունում կատարվող փոփոխությամբ «թափոնների թաղում» գործողությունը կդիտարկվի որպես «թափոնների տեղադրում» գործողության եղանակ՝ սույն բաժնի 1-ին կետում ներկայացված հիմնավորմամբ,

9) 4-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ պարբերությունում կատարվող փոփոխությամբ նշված կետի բովանդակությունը կհամապատասխանեցվի 4-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ պարբերության «հատուկ հատկացված տեղեր» սահմանմանը, ինչպես նաև կհստակեցվի, որ թափոնների թաղումը հանդիսանում է թափոնների տեղադրման եղանակներից մեկը,

10) 4-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ պարբերությունում «թափոնների գործածության օբյեկտներ» հասկացությանը կներկայացվի ավելի հստակ և 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ պարբերությանում կատարվող փոփոխություններին համապատասխան,

11) 4-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ պարբերությունում «հատուկ հատկացված տեղեր» հասկացության բացատրական մասում կհստակեցվի «թափոնների տեղաբաշխում» եզրույթը, քանի որ այն Օրենքում կիրառվում է, բայց որպես առանձին  հասկացություն սահմանված չէ։ Օրենքում «տեղաբաշխում» բառի բացատրությունը ներկայացնելու համար «տեղաբաշխում» բառից հետո «(տեղադրում կամ պահում)» բառերը համապատասխան հոլովաձևերով կլրացվեն նաև 4-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ պարբերությունում և 20-րդ հոդվածում,

12) 4-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ և 18-րդ պարբերություններից կհանվի «ոչնչացում» հասկացությանը, քանի որ այն թափոնի վնասազերծման եղանակ է, ուստի առանձին սահմանում չի տրվում, 

13) 4-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ պարբերությունում կհստակեցվի «թափոնների անդրսահմանային փոխադրում» հասկացությանը՝ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքին և ՀՀ միջազգային պայմանագրերին համապատասխան,

14) 4-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ պարբերությունը «տեղադրման» բառից հետո կլրացվի «կամ պահման» բառերով, քանի որ թափոնների պահումը՝ դրանց ժամանակավոր պահեստավորումը (կուտակումն) է հատուկ հատկացված տեղերում կամ օբյեկտներում և նույնպես շրջակա միջավայրի աղտոտման ռիսկ է պարունակում, ինչպես նաև այն հիմնավորմամբ, որ ՀՀ հարկային օրենսգրքում և մի շարք այլ նորմատիվ իրավական ակտերում «թափոնների տեղադրում» և «թափոնների պահում»  հասկացությունները համատեղ են ներկայացված, և զուգահեռ հանդիսանում են բնապահպանական հարկով հարկման ենթակա օբյեկտներ, իսկ համաձայն ՀՀ կառավարության  2005 թվականի դեկտեմբերի 9-ի N 2291-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ կետի՝ թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նախագծերը հաստատվում են վտանգավոր թափոնների նաև պահման համար,  ուստի կատարվող լրացմամբ Օրենքով թափոնների տեղադրման և պահման սահմանաքանակներին վերաբերող դրույթները կհամապատասխանեցվեն ինչպես ՀՀ հարկային օրենսգրքի, այնպես էլ Օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերով սահմանված դրույթներին,

15) 4-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ պարբերությունով կսահմանվի որ արգելված թափոնները այն թափոններն են, որոնց ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք արգելվում է, և որոնք արդեն սահմանված են ԵԱՏՄ շրջանակներում ոչ սակագնային կարգավորումներին առնչվող իրավական ակտերով, ինչպես նաև ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N1524-Ն և 2015 թվականի փետրվարի 5-ի N90-Ն որոշումներով,

16) 4-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ պարբերությունում կատարվող փոփոխությամբ «ընդերքօգտագործման թափոններ» հասկացության բացատրական մասում «և այլ թափոններ» ընդհանրական և անորոշ ձևակերպումը կփոխարինվի հանքանյութի վերամշակման, հարստացման ընթացքում գոյացող «պոչանքներ» թափոնատեսակի անվանումով, ինչը սահմանված է ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով,

17) 4-րդ հոդվածի 1-ին մասը կլրացվի «էլեկտրոնային և էլեկտրատեխնիկական սարքավորումներ» և «էլեկտրոնային և էլեկտրատեխնիկական սարքավորումների թափոններ» հասկացություններով՝ «Էլեկտրոնային և էլեկտրատեխնիկական սարքավորումների թափոնների գործածության բնագավառում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրով սահմանված հասկացություններին համապատասխան,

18) 4-րդ հոդվածի 1-ին մասը՝ «Լիցենզավորման մասին» օրենքին համապատասխան կլրացվի «վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզիա» հասկացությամբ, ինչով կսահմանվի վտանգավոր թափոնների գործածության տեսակները և դրանցով զբաղվելը թույլատրող փաստաթուղթը, 

19) 4-րդ հոդվածի 1-ին մասը կլրացվի «թափոնների տեսակավորում» սահմանումով, ինչը կնկարագրի թափոնների գործածության տվյալ տեսակը,

20) 4-րդ հոդվածի 1-ին մասը կլրացվի «պոլիգոն» հասկացությունով, ինչը նկարագրում է Օրենքում օգտագործվող «պոլիգոն» եզրույթը՝ նախատեսված վտանգավոր թափոնների պահման կամ հեռացման համար, բացառությամբ կոշտ կենցաղային թափոնների աղբավայրերի, ինչին վերաբերող կարգավորումները սահմանված են «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի շրջանակներում,

21) 4-րդ հոդվածի 1-ին մասը կլրացվի «վտանգավոր թափոնների ներմուծման կամ արտահանման լիցենզիա» և «վտանգավոր թափոնների ներմուծման կամ արտահանման եզրակացություն (թույլատրագիր)» հասկացություններով, որոնք սահմանում են Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով, «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով և ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N1524-Ն և ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 489-Ն որոշումներով  սահմանված դրույթներին համապատասխան,

22) 4-րդ հոդվածի 1-ին մասը կլրացվի «թափոնների գործածության ստորակարգություն (թափոնների հիերարխիա)» հասկացությունով, ինչը սահմանում է թափոնների գործածության առաջնահերթությունները՝ նախընտրելի քայլերի հաջորդականությամբ։ Թափոնների գործածության ոլորտում առաջնահերթ դիտարկվող քայլը դրանց գոյացման կանխարգելումն է և քանակի կրճատումը, հաջորդ նախընտրելի գործողությունը արդեն օգտագործված ապրանքների վերաօգտագործումն է սկզբնական կամ այլ նշանակությամբ, այնուհետև դրանց հաջորդում են թափոնների վերամշակմանը ուղղված գործողությունները, թափոնների հիերարխիայի հաջորդ քայլը թափոնների օգտագործումն է ջերմային կամ էլեկտրական էներգիա ստանալու համար, և եզրափակիչ փուլը վերամշակման կամ օգտահանման ոչ պիտանի թափոնների անվտանգ հեռացման ապահովումն է,

23) 4-րդ հոդվածի 1-ին մասը կլրացվի «թափոնների սեփականատեր» հասկացությունով, ինչը բխում է նաև Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2008 թվականի նոյեմբերի 19-ի 2008/98/ԵՀ թափոնների մասին հրահանգից,

24) 4-րդ հոդվածը կլրացվի 2-րդ մասով, ինչը հնարավորություն կտա ընդերքօգտագործման թափոններին վերաբերող եզրույթները (օրինակ՝ պոչանքներ, պոչամբար, արտադրական լցակույտ, օգտակար հանածո), որոնք օգտագործվում են սակայն սահմանված չեն Օրենքում, օգտագործել ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով սահմանված իմաստով,

  25) 6-րդ հոդվածի 2-րդ մասում և 21-րդ հոդվածի 1-ին մասում կատարվող լրացումները թույլ կտան թափոնների գործածության ոլորտում պետական քաղաքականության ուղղությունները համալրել թափոնների կառավարման նոր սկզբունքով, մոտեցումներով և դրանց իրականացումն ապահովող միջոցառումներով, մասնավորապես՝ կապված թափոնների գործածության ստորակարգության կիրառման, թափոնների տեսակավորված հավաքման համակարգի ներդրման հետ, որոնք բազմաթիվ զարգացած և զարգացող երկրներում կիրառվող՝ թափոնների կառավարման արդյունավետ գործիքներ և եղանակներ են։

  26) 7-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով թափոնների հաշվառումը և գործածությունը կանոնակարգելու Կառավարության իրավասությունը սահմանող դրույթը կխմբագրվի և կհստակեցվի, քանի որ «թափոնների գոյացման կարգ» սահմանելը և ըստ կարգի պահանջներ ամրագրելը (թե ինչպես պետք է թափոնները գոյանան) տնտեսվարողների համար կհանդիսանա անիրականանալի պահանջ,   իսկ նշված կետով թվարկվող բոլոր գործողությունները (բացառությամբ՝ թափոնների հաշվառման) ներառված են Օրենքով սահմանված «թափոնների գործածություն» հասկացության մեջ։

 Թափոնների հաշվառման կարգը կսահմանի Օրենքով կարգավորվող բոլոր թափոնների հաշվառմանը ներկայացվող ընդհանուր պահանջները, իսկ որոշ թափոնների հաշվառմանը ներկայացվող առանձնահատկությունները կսահմանվեն տվյալ տեսակի թափոնների գործածության կանոններով։

Գործածության հատուկ կանոններ պահանջող թափոնների տեսակների (օրինակ՝ անվադողերի, էլեկտրոնային սարքավորումների, շինարարական, էլեկտրական մարտկոցների, պոլիքլորացված բիֆենիլներ պարունակող հանքային և սինթետիկ յուղերի, սնդիկ պարունակող թափոնների, և այլ թափոնների տեսակների) գործածության կանոնները կսահմանվեն Կառավարության համապատասխան որոշումներով։ Նշված կարգավորումը գործադիր մարմնին  հնարավորություն կտա նոր թափոնատեսակների (իսկ դրանք բազմաթիվ են) գործածության կանոնները սահմանել համապատասխան իրավական ակտով։ Նոր իրավական ակտի ընդունման դեպքում  վերջինիս իրավական հիմքն ապահովելու համար յուրաքանչյուր անգամ Օրենքում նոր լրացում կատարելու անհրաժեշտություն չի առաջանա։  

27) 7-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետում «վերամշակման, վնասազերծման, պահման, փոխադրման և տեղադրման» բառերը կփոխարինվեն «գործածության» բառով, քանի որ տվյալ լիցենզիայի անվանումը «Լիցենզավորման մասին» օրենքով փոփոխության է ենթարկվել,

 28) 7-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետից «և դրանց հեռացման» բառերը կհանվեն, քանի որ տվյալ կետով սահմանված կարգը կարգավորվում է միայն թափոնների անդրսահմանային փոխադրման գործընթացները, և չի կարգավորում թափոնների հեռացումը։ Թափոնների հեռացման կարգավորումները կսահմանվեն նույն հոդվածում լրացվող նոր «ժա» կետով սահմանված ՝ թափոնների գործածության կանոններով,

29) 8-րդ հոդվածի 1-ին մասի «դ» և «ժէ.4» կետերը «տեղադրման» բառից հետո կլրացվեն «կամ պահման» բառերով՝ սույն բաժնի 14-րդ կետում ներկայացված հիմնավորմամբ,

30) 8-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետում «թույլտվությունների տրամադրման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը» բառերը կփոխարինվեն համապատասխան լիցենզիաների և եզրակացությունների (թույլատրագրերի) անվանումներով։ Փոփոխությունն իրականացվում է Օրենքում թափոնների անդրսահմանային փոխադրման թույլտվությունների անվանումները Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով, Առևտրի և ծառայությունների մասին օրենքով և ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N1524-Ն և ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 489-Ն որոշումներով       սահմանված դրույթներին համապատասխան ներկայացնելու նպատակով,

31) 8-րդ հոդվածի 1-ին մասի «ժա» կետում շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ՝ Լիազոր մարմին) տվյալ գործառույթի անվանումը կներկայացվի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքին համապատասխան,

32) 8-րդ հոդվածի 1-ին մասի «ժե» կետում կատարվող լրացմամբ կհստակեցվեն Լիազոր մարմնի կողմից ընդունվող ենթաօրենսդրական իրավական ակտերի տեսակները ( ներառյալ ուղեցույցերը և հրահանգները),

33) 8-րդ հոդվածի 1-ին մասը կլրացվի նոր կետով, ինչով կսահմանվի Լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորում իրականացնելու լիազորությունը, քանի որ «Լիցենզավորման մասին» օրենքում կատարված փոփոխությամբ այդ իրավասությունը տրված է կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնին, որը համաձայն ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N 121-Ն որոշման հանդիսանում է շրջակա միջավայրի բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը,

34) Օրենքի 10-րդ և 11-րդ հոդվածներում կատարվող լրացումներով տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համար կամրագրվեն իրավասություններ՝ իրենց վարչական տարածքի սահմաններում կազմակերպել ռեսուրսային արժեք ունեցող և միաժամանակ շրջակա միջավայրի համար վտանգ ներկայացնող թափոնների՝ էլեկտրոնային և էլեկտրատեխնիկական սարքավորումների (ԷԷՍ) թափոնների հավաքման գործընթացների կազմակերպումը։ Նշված միջոցառումների կազմակերպումը կլուծի մի շարք բնապահպանական խնդիրներ՝ ԷԷՍ թափոնները չեն հայտնվի աղբավայրերում կամ շրջակա միջավայրի օբյեկտներում, ծանր մետաղներով և այլ թունավոր նյութերով չեն աղտոտվի ջուրը, հողը, բուսածածկ տարածքները և մթնոլորտային օդը,

35) Օրենքի 3-րդ գլխի վերնագիրը կլրացվի «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ» բառով, իսկ նույն գլխի վերնագրում «ՍՏԱՆԴԱՐՏԱՑՈՒՄԸ» բառը կփոխարինվի «ԹԱՓՈՆՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ, ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԵՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ» բառերով, քանի որ թափոնների գործածության ոլորտում ստանդարտացմանը վերաբերող կարգավորումներ Օրենքում և Օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերում առկա չեն, իսկ վտանգավոր թափոնների գործածության լիցենզավորմանը, ինչպես նաև անդրսահմանային փոխադրումների լիցենզիաների կամ եզրակացությունների հիման վրա վտանգավոր թափոնների ներմուծմանը և արտահանմանը վերաբերող դրույթներով լրացնելու, առկա դրույթները խմբագրելու առաջարկները ներառված են «Թափոնների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ  կատարելու մասին» օրենքի նախագծում,

36) Օրենքը կլրացվի նոր 12.1 հոդվածով, ինչով կսահմանվեն Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորման գործընթացը կարգավորող դրույթներ, Կառավարության և լիազոր մարմնի իրավասությունները, լիցենզավորված անձանց իրավունքներն ու պարտականությունները։ Նախատեսվում է սահմանել, որ վտանգավոր թափոններ առաջացնողի կողմից իրենց թափոնների կարճաժամկետ (մինչև տասներկու ամիս)  պահումը լիցենզավորված անձանց փոխանցման, օգտահանման կամ հեռացման նպատակով չի հանդիսանում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, եթե    այդ թափոնների կարճաժամկետ պահումը (մինչև ապրանքային խմբաքանակ ձևավորելը) հիմնավորված է համապատասխան փաստաթղթերով։

Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ չի համարվի նաև՝

ա. դեղատներում կամ առողջապահական կազմակերպություններում ժամկետանց կամ անորակ դեղերի հավաքումը և մինչև երեք ամիս պահումը՝ վտանգավոր թափոնների գործածության լիցենզիա ստացած անձանց փոխանցելու նպատակով,

բ. խանութներում, ուսումնական հաստատություններում, պետական կառավարման, տարածքային կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առանձնացված տարածքներում (թափոնների ընդունման կետեր, հատուկ տարողություններ) փոքր չափերի էլեկտրոնային և էլեկտրատեխնիկական սարքավորումների, այդ սարքավորումների փոքր մարտկոցների (կուտակիչների), լամպերի հավաքումը և մինչև երեք ամիս պահումը՝ վտանգավոր թափոնների գործածության լիցենզիա ստացած անձանց փոխանցելու նպատակով։

Վերը նշված կարգավորման նպատակը բնակչության կենցաղում առաջացող թափոնները  աղբավայրերում կամ շրջակա միջավայրի օբյեկտներում  հայտնվելը, ծանր մետաղներով և այլ թունավոր նյութերով շրջակա միջավայրի աղտոտման կանխարգելումն է, և այդ վտանգավոր թափոնների գործածությամբ զբաղվող լիցենզավորված կազմակերպությունների ստեղծման ու վտանգավոր թափոնների պատշաճ ու անվտանգ կառավարման ապահովումը։

37) Օրենքը կլրացվի նոր 12.2 հոդվածով, ինչով կսահմանվի, որ վտանգավոր թափոնների ներմուծումը և արտահանումն իրականացվում են Կառավարության սահմանած կարգով՝ վտանգավոր թափոնների ներմուծման կամ արտահանման լիցենզիաների կամ եզրակացությունների (թույլատրագիր)  հիման վրա (ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N1524-Ն որոշում՝ երրորդ երկրների հետ առևտրի դեպքում և ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 489-Ն որոշում՝ ԵԱՏՄ անդամ պետությունների հետ առևտրի դեպքում), օրենքով կսահմանվեն թափոնների ներմուծման կամ արտահանման համար սահմանափակումներ և արգելքներ նախատեսող դեպքերը, հիմք ընդունելով՝ Բազելի կոնվենցիայով, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի Ոչ սակագնային կարգավորման մասին» N30 որոշմամբ սահմանված պահանջները, ինչպես նաև հաշվի առնելով հանգամանքը, որ ՀՀ-ում ներկայումս բացակայում են թափոնների տեղադրման համար նախատեսված պոլիգոնները, քաղաքաշինական, բնապահպանական և սանիտարական նորմերին համապատասխան կառուցված և շահագործվող աղբավայրերը, իսկ վտանգավոր թափոնների գործածության գործունեության համար լիցենզավորված կազմակերպությունները ունեն սահմանափակ թվով թափոնների գործածության համար ստացած իրավունք և տեխնիկական կարողություններ,

38) Օրենքի 12-րդ, 13-րդ, 21-րդ և 22-րդ հոդվածները «տեղադրման» բառից հետո կլրացվեն «կամ պահման» բառերով (համապատասխան հոլովաձևերով)՝ սույն բաժնի 14-րդ կետում ներկայացված հիմնավորմամբ,

39) Օրենքի 13-րդ հոդվածում «ձեռներեցները» բառը կփոխարինվի «ձեռնարկատերերը» բառով՝ ՀՀ նորմատիվ իրավական այլ ակտերին համապատասխանեցնելու նպատակով, 1.1-ին մասում «թափոններ առաջացնողները» բառերը կփոխարինվեն «թափոնների սեփականատերերը» բառերով, ինչը վտանգավոր թափոնները տնօրինողներին, օգտագործողներին, տիրապետողներին ևս հնարավորություն կտա մշակել և հաստատել  վտանգավոր թափոնների անձնագրեր, իսկ անհրաժեշտությունն առաջանալու դեպքում վտանգավոր թափոնի սեփականատերը ծանուցելով լիազոր մարմնին՝  կդադարեցնի  իր կողմից նախկինում հաստատած անձնագրի գործողությունը կամ տվյալ տեսակի թափոնի համար կհաստատի նոր անձնագիր,

40) Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում կատարվող փոփոխությամբ կհստակեցվի թափոնների հեռացման վայրերի ռեեստրային գրանցման հաշվետվություն ներկայացնողների շրջանակը, քանի որ թափոնների թաղումը ՀՀ-ում հանդիսանում է թափոնների տեղադրման հիմնական եղանակը,

41) Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում կատարվող փոփոխությամբ կհստակեցվի թափոնների հեռացման վայրերը տնօրինողների կողմից մոնիթորինգ իրականացնելու դեպքերը։ Վերջիններս «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով սահմանված շրջակա միջավայրի վրա ազդեցության մշտադիտարկման (մոնիթորինգի) ծրագրին համապատասխան կիրականացնեն մոնիթորինգ, եթե թափոնների հեռացման տվյալ վայրը (այդ թվում՝ աղբավայրերը) շահագործողները բացակայում են, դրանց շահագործումը դադարեցվել է կամ  այդ հեռացման վայրերը փակվել են։ Համայնքային սեփականություն հանդիսացող թափոնների հեռացման վայրերի մոնիթորինգի կատարմամբ կապահովվի նաև «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասով համայնքի ղեկավարին պետության պատվիրակած լիազորությունների իրականացումը։

42)  Օրենքի 21-րդ և 22-րդ հոդվածներում կատարվող փոփոխություններով թափոնների տեղադրման կամ պահման համար սահմանված բնապահպանական հարկերին առնչվող դրույթները կհամապատասխանեցվեն ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված դրույթներին։

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

«Թափոնների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ.

«Թափոնների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ուղղված է Կայուն զարգացման 11-րդ նպատակի 11.6 թիրախի, և 12-րդ նպատակի 12.4 ու 12.5 թիրախների նպատակների իրականացմանը։ 

   Նախագիծն ուղղված է նաև 2021 թվականի օգոստոսի 18-ի N1363-Ա որոշմամբ ամրագրված շրջակա միջավայրի պահպանության առաջնահերթ ուղղությունների, Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված N1 հավելվածի «Շրջակա միջավայրի նախարարություն» գլխի 8-րդ բաժնի, ինչպես նաև վարչապետի 2019 թվականի  հունիսի 1-ի N 666-Լ որոշմամբ հաստատված միջոցառումների, մասնավորապես՝ աղբավայրերի մոնիթորինգի (մշտադիտարկման) ապահովման համար օրենսդրական կարգավորումների ապահովմանը։

  • Обсуждалось

    01.07.2024 - 21.07.2024

  • Тип

    Закон

  • Область

    Охрана природы

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1441

Принт

Предложения

<Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն> ՀԿ

15.07.2024

«Թափոնների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենքի գործողությունը ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների մշակման հետ կապված հարաբերությունների նկատմամբ տարածվում է այնքանով, որքանով չի հակասում ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով նախատեսված կարգավորումներին, ուստի հաշվի առնելով ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի և «Թափոնների մասին» օրենքի հիմնական դրույթները առաջարկում ենք․ 1. «Թափոնների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 9-րդ հոդվածով Օրենքի 3-րդ գլուխը լրացվող 12.1-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետը նախատեսում է ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանները որպես հիմնավորող փաստաթղթեր այն ժամկետի մասով, երբ թափոններն առաջացնողի կողմից այդ թափոնները պահվում են մինչև 12 ամիս ժամկետով: Այստեղ առկա է հակասություն ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի հետ այն մասով, որ ընդերքօգտագործման թափոնները կարող են պահվել ոչ միայն մինչև 12 ամիս, այլ նաև ավելի երկար ժամմկետով: 2. ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով հստոկորեն կարգավորվում են ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանների հետ կապված իրավահարաբերությունները, այդ թվում թափոնների ծավալը և պահելու ժամկետները, ուստի առաջարկում ենք «Թափոնների մասին» օրենքի 4-րդ հոդվածում «թափոնների տեղադրման սահմանաքանակ» հիմնական հասկացության կիրառումը բացառել ընդերքօգտագործման թափոնների նկատմամբ: Այսպիսով, անհրաժեշտ է «որոշակի տեսակի թափոնների» բառից հետո լրացնել «, բառառությամբ ընդերքօգտագործման թափոնների,» բառերը:

Узнать больше