Добавить в избранное

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՉՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱՅՔԵՐԻ ԱՐԳԵԼԱՓԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ և ԴԵՊՔԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի________________-ի   N-         Ն

 

                   ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԵՎ         ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՉՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱՅՔԵՐԻ ԱՐԳԵԼԱՓԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ԴԵՊՔԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով ՝ ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի մարտի 20-ի ՀՕ-132-Ն և «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի մարտի 20-ի ՀՕ-133-Ն  օրենքների 1-ին հոդվածները՝  Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել օտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կողմից կազմակերպված ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի կայքերի արգելափակման կարգը, ժամկետները և դեպքերը` համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ուժի մեջ է մտնում 2024 թվականի հոկտեմբերի 10-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                       Ն. ՓԱՇԻՆՅԱՆ    


 

 

Հավելված 
 ՀՀ կառավարության 2024 թ.
 «   » «         »-ի N            -Ն
 որոշման

 

Կ Ա Ր Գ

 ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՉՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱՅՔԵՐԻ ԱՐԳԵԼԱՓԱԿՄԱՆ

  1. Սույն կարգը սահմանում է օտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների (այսուհետ՝ Համապատասխան լիցենցիա չունեցող կազմակերպություն) կողմից կազմակերպված ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի կայքերի արգելափակման ընթացակարգը և դեպքերը:
  2. Սույն կարգում հասկացություններն օգտագործվում են «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» և «Վիճակախաղերի մասին» օրենքներով սահմանված հասկացությունների իմաստով:
  3. Համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կողմից կազմակերպված ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի կայքերը ենթակա են արգելափակման, եթե ստեղծվում է խաղերին մասնակցության հնարավորություն Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետությունում հասանելի համացանցի տիրույթում, բացառությամբ սույն կարգով սահմանված դեպքերի:
  4. Լիազոր մարմինը «Օտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կողմից կազմակերպված ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի արգելափակման ենթակա կայքերը բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) միջոցով  մշտադիտարկման արդյունքների հիման վրա՝ Վերահսկող մարմնից, Կազմակերպիչներից, ինչպես նաև  օգտատերերի/հաճախորդներից, քաղաքացիների դիմում-բողոքներից ստացված տեղեկատվության և  Հանձնաժողովի կողմից քննարկումների արդյունքում կայացված եզրակացության հիման վրա կազմում  և Լիազոր մարմնի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի արգելափակման  ենթակա  օտարերկրյա կազմակերպիչների կայքերի ցանկերը (այսուհետ` Ցանկ):
  5. Ցանկերը մշակվում և արդիականացվում են ըստ անհրաշեժտության՝ ստացված տեղեկատվության հիման վրա:
  6. Հանրային կամ ազգային անվտանգության շահերից ելնելով,  Ցանկերը մինչև Հանձնաժողովին ներկայացնելը, ներկայացվում է շահագրգիռ մարմինների (ԱԱԾ, ՀԾԿՀ, ԲՏԱ)  համապատասխան Հանձնաժողովի անդամներին: Ներկայացված տեղեկատվության վերաբերյալ Հանձնաժողովի համապատասխան անդամների դիրքորոշումները  Հանձնաժողովի քննարկման են ներկայացվում Հանձնաժողովի նիստից առնվազն 2 օր առաջ:
  7. Վերլուծության արդյունքներով շահագրգիռ մարմիններից ստացված դիրքորոշումների հետ միասին Ցանկերը ներկայացվում են Հանձնաժողովի քննարկմանը:
  8. Հանձնաժողովը քննարկման ընթացքում հաշվի առնելով 6-րդ կետով սահմանված դեպքերը և այն, որ կարող են լինել դեպքեր՝ երբ նույն IP հասցեով կարող են արգելափակվել քաղաքական, հասարակական, լրատվական բնույթի կայքեր, նույն IP հասցեի տակ գործող չարգելված կայքերին հասանելիությունը չարգելափակելու նպատակով ընդունում է որոշում տվյալ կայքերը Ցանկերից հանելու վերաբերյալ:
  9. Սույն կարգի 8-րդ կետերում նշված դեպքերում Հանձնաժողովի նախագահի կամ Լիազոր մարմնի ղեկավարի կողմից գրությամբ տվյալ IP հասցեատիրոջը տեղեկացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրական պահանջների մասին և առաջարկվում՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ արգելափակման ենթակա ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի կայքերի  հասանելիությունը արգելափակելու նպատակով:
  10. Լիազոր մարմնի ղեկավարի կողմից՝ Հանձնաժողովի եզրակացությունների հիման վրա հաստատված Ցանկերը 1 օրյա ժամկետում տրամադրվում են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (այսուհետ՝ ՀԾԿՀ):
  11. Հանձնաժողովի եզրակացությունները տրվում են «Oտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կողմից կազմակերպված ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի արգելափակման ենթակա կայքերը բացահայտող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված կարգով:
  12. ՀԾԿՀ-ը 1 օրյա ժամկետում Ցանկերը պատշաճ ձևով  ուղարկում է ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորներին (այսուհետ՝ Օպերատորներ) :
  13. Օպերատորները՝ Ցանկերը ստանալուց անմիջապես հետո,  պարտավոր են արգելափակել Ցանկում ներառված կայքերի ուղղակի հասանելիությունն՝ դոմեյնի անվան արգելափակում (Domain name system (DNS) blocking) եղանակով:
  14. Լիազոր մարմինը մշտադիտարկման արդյունքներով՝ Վերահսկող մարմնից, Կազմակերպիչներից, օգտատերերից/հաճախորդներից, քաղաքացիների դիմում-բողոքներից ստացված տեղեկությունների հիման վրա Լիազոր մարմնի ղեկավարի կողմից հաստատված  Ցանկում ներառված կայքերի հասանելության հայտնաբերման դեպքում,  այդ մասին տեղեկացնում է Հանժնաժողովին:
  15. Հանժնաժողովի նախագահի կողմից ստացված տեղեկավությունը ներկայացվում  է համապատասխան մարմնին՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքի եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով օպերատորներին պատասխանատվություն ենթարկելու և արդյունքների մասին Լիազոր մարմնին տեղեկացնելու նպատակով:
  16. Լիազոր մարմնի կողմից՝ Հանձնաժողովի եզրակացությունների հիման վրա հաստատված Ցանկերը հրապարակվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ինտերնետային կայքում և հttp://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:
  17. Հանձնաժողովը հրապարակում է հttp://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում արգելափակման ենթակա կայքերի ցանկում ներառված կազմակերպությունների դրամապանակների ցանկը:
  • Обсуждалось

    13.06.2024 - 28.06.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Финансовая

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1038

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Մհեր Հայրապետյան

27.06.2024

Նախագծի 8-րդ և 13-րդ կետերի մեջև առկա է տարընթերցման և տրամաբանական կապի բացակայության խնդիր, մասնավորապես՝ 8-րդ կետում օգտագործվում է IP հասցե ձևակերպումը, իսկ 13-րդ կետում, DNS ձևակերպումը, որոնք որևէ պարագայում նույնական չեն և չեն կարող նույնանալ: Խնդիրը կայանում է նրանում, որ ցանկը ձևավորվում է IP հասցեի հիման վրա, իսկ բլոկավորումն իրականացվում է դոմեյնի անունով DNS-ով: Առաջարկում եմ հստակեցնել ձևակերպումները: Առաջարկում ենք վերաձևակերպել հետևյալ կերպ՝ 8. Հանձնաժողովը քննարկման ընթացքում հաշվի առնելով 6-րդ կետով սահմանված դեպքերը և այն, որ կարող են լինել դեպքեր՝ երբ նույն IP հասցեով կարող են արգելափակվել քաղաքական, հասարակական, լրատվական բնույթի կայքեր, նույն IP հասցեի տակ գործող չարգելված կայքերին հասանելիությունը չարգելափակելու նպատակով ընդունում է որոշում տվյալ կայքերը DNS-ով բլոկավորելու վերաբերյալ: Իսկ 13-րդ կետը պետք է շարադրվի հետևյալ կերպ՝ 13. Օպերատորները՝ Ցանկերը ստանալուց անմիջապես հետո, պարտավոր են արգելափակել Ցանկում ներառված կայքերի ուղղակի հասանելիությունն՝ դոմեյնի անվան արգելափակում (Domain name system (DNS) blocking) եղանակով, ինչպես նաև պետք է արգելափակեն IP հասցեն, եթե ցանկում ներառված կայքերը չեն համապատասխանում 8-րդ կետով սահմանված պահանջներին: Եթե 8-րդ կետի պահանջներին չհամապատասխող IP հասցեն է արգելափակվում, ապա արգելափակումը պետք է իրականացվի նաև DNS-ով: Մեկնաբանությունները ներկայացվել են «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ի անունից:

Узнать больше