ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2024 թվականի________________-ի N- Ն
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՉՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱՅՔԵՐԻ ԱՐԳԵԼԱՓԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ԴԵՊՔԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՝ ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի մարտի 20-ի ՀՕ-132-Ն և «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի մարտի 20-ի ՀՕ-133-Ն օրենքների 1-ին հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել օտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կողմից կազմակերպված ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի կայքերի արգելափակման կարգը, ժամկետները և դեպքերը` համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ուժի մեջ է մտնում 2024 թվականի հոկտեմբերի 10-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
|
Հավելված ՀՀ կառավարության 2024 թ. « » « »-ի N -Ն որոշման
|
Կ Ա Ր Գ
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՉՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱՅՔԵՐԻ ԱՐԳԵԼԱՓԱԿՄԱՆ
- Սույն կարգը սահմանում է օտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների (այսուհետ՝ Համապատասխան լիցենցիա չունեցող կազմակերպություն) կողմից կազմակերպված ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի կայքերի արգելափակման ընթացակարգը և դեպքերը:
- Սույն կարգում հասկացություններն օգտագործվում են «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» և «Վիճակախաղերի մասին» օրենքներով սահմանված հասկացությունների իմաստով:
- Համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կողմից կազմակերպված ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի կայքերը ենթակա են արգելափակման, եթե ստեղծվում է խաղերին մասնակցության հնարավորություն Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետությունում հասանելի համացանցի տիրույթում, բացառությամբ սույն կարգով սահմանված դեպքերի:
- Լիազոր մարմինը «Օտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կողմից կազմակերպված ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի արգելափակման ենթակա կայքերը բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) միջոցով մշտադիտարկման արդյունքների հիման վրա՝ Վերահսկող մարմնից, Կազմակերպիչներից, ինչպես նաև օգտատերերի/հաճախորդներից, քաղաքացիների դիմում-բողոքներից ստացված տեղեկատվության և Հանձնաժողովի կողմից քննարկումների արդյունքում կայացված եզրակացության հիման վրա կազմում և Լիազոր մարմնի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի արգելափակման ենթակա օտարերկրյա կազմակերպիչների կայքերի ցանկերը (այսուհետ` Ցանկ):
- Ցանկերը մշակվում և արդիականացվում են ըստ անհրաշեժտության՝ ստացված տեղեկատվության հիման վրա:
- Հանրային կամ ազգային անվտանգության շահերից ելնելով, Ցանկերը մինչև Հանձնաժողովին ներկայացնելը, ներկայացվում է շահագրգիռ մարմինների (ԱԱԾ, ՀԾԿՀ, ԲՏԱ) համապատասխան Հանձնաժողովի անդամներին: Ներկայացված տեղեկատվության վերաբերյալ Հանձնաժողովի համապատասխան անդամների դիրքորոշումները Հանձնաժողովի քննարկման են ներկայացվում Հանձնաժողովի նիստից առնվազն 2 օր առաջ:
- Վերլուծության արդյունքներով շահագրգիռ մարմիններից ստացված դիրքորոշումների հետ միասին Ցանկերը ներկայացվում են Հանձնաժողովի քննարկմանը:
- Հանձնաժողովը քննարկման ընթացքում հաշվի առնելով 6-րդ կետով սահմանված դեպքերը և այն, որ կարող են լինել դեպքեր՝ երբ նույն IP հասցեով կարող են արգելափակվել քաղաքական, հասարակական, լրատվական բնույթի կայքեր, նույն IP հասցեի տակ գործող չարգելված կայքերին հասանելիությունը չարգելափակելու նպատակով ընդունում է որոշում տվյալ կայքերը Ցանկերից հանելու վերաբերյալ:
- Սույն կարգի 8-րդ կետերում նշված դեպքերում Հանձնաժողովի նախագահի կամ Լիազոր մարմնի ղեկավարի կողմից գրությամբ տվյալ IP հասցեատիրոջը տեղեկացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրական պահանջների մասին և առաջարկվում՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ արգելափակման ենթակա ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի կայքերի հասանելիությունը արգելափակելու նպատակով:
- Լիազոր մարմնի ղեկավարի կողմից՝ Հանձնաժողովի եզրակացությունների հիման վրա հաստատված Ցանկերը 1 օրյա ժամկետում տրամադրվում են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (այսուհետ՝ ՀԾԿՀ):
- Հանձնաժողովի եզրակացությունները տրվում են «Oտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կողմից կազմակերպված ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի արգելափակման ենթակա կայքերը բացահայտող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված կարգով:
- ՀԾԿՀ-ը 1 օրյա ժամկետում Ցանկերը պատշաճ ձևով ուղարկում է ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորներին (այսուհետ՝ Օպերատորներ) :
- Օպերատորները՝ Ցանկերը ստանալուց անմիջապես հետո, պարտավոր են արգելափակել Ցանկում ներառված կայքերի ուղղակի հասանելիությունն՝ դոմեյնի անվան արգելափակում (Domain name system (DNS) blocking) եղանակով:
- Լիազոր մարմինը մշտադիտարկման արդյունքներով՝ Վերահսկող մարմնից, Կազմակերպիչներից, օգտատերերից/հաճախորդներից, քաղաքացիների դիմում-բողոքներից ստացված տեղեկությունների հիման վրա Լիազոր մարմնի ղեկավարի կողմից հաստատված Ցանկում ներառված կայքերի հասանելության հայտնաբերման դեպքում, այդ մասին տեղեկացնում է Հանժնաժողովին:
- Հանժնաժողովի նախագահի կողմից ստացված տեղեկավությունը ներկայացվում է համապատասխան մարմնին՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքի եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով օպերատորներին պատասխանատվություն ենթարկելու և արդյունքների մասին Լիազոր մարմնին տեղեկացնելու նպատակով:
- Լիազոր մարմնի կողմից՝ Հանձնաժողովի եզրակացությունների հիման վրա հաստատված Ցանկերը հրապարակվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ինտերնետային կայքում և հttp://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:
- Հանձնաժողովը հրապարակում է հttp://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում արգելափակման ենթակա կայքերի ցանկում ներառված կազմակերպությունների դրամապանակների ցանկը: