Հիշել նախագիծը

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՉՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱՅՔԵՐԻ ԱՐԳԵԼԱՓԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ և ԴԵՊՔԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Մհեր Հայրապետյան 27.06.2024 12:54:24 Նախագծի 8-րդ և 13-րդ կետերի մեջև առկա է տարընթերցման և տրամաբանական կապի բացակայության խնդիր, մասնավորապես՝ 8-րդ կետում օգտագործվում է IP հասցե ձևակերպումը, իսկ 13-րդ կետում, DNS ձևակերպումը, որոնք որևէ պարագայում նույնական չեն և չեն կարող նույնանալ: Խնդիրը կայանում է նրանում, որ ցանկը ձևավորվում է IP հասցեի հիման վրա, իսկ բլոկավորումն իրականացվում է դոմեյնի անունով DNS-ով: Առաջարկում եմ հստակեցնել ձևակերպումները: Առաջարկում ենք վերաձևակերպել հետևյալ կերպ՝ 8. Հանձնաժողովը քննարկման ընթացքում հաշվի առնելով 6-րդ կետով սահմանված դեպքերը և այն, որ կարող են լինել դեպքեր՝ երբ նույն IP հասցեով կարող են արգելափակվել քաղաքական, հասարակական, լրատվական բնույթի կայքեր, նույն IP հասցեի տակ գործող չարգելված կայքերին հասանելիությունը չարգելափակելու նպատակով ընդունում է որոշում տվյալ կայքերը DNS-ով բլոկավորելու վերաբերյալ: Իսկ 13-րդ կետը պետք է շարադրվի հետևյալ կերպ՝ 13. Օպերատորները՝ Ցանկերը ստանալուց անմիջապես հետո, պարտավոր են արգելափակել Ցանկում ներառված կայքերի ուղղակի հասանելիությունն՝ դոմեյնի անվան արգելափակում (Domain name system (DNS) blocking) եղանակով, ինչպես նաև պետք է արգելափակեն IP հասցեն, եթե ցանկում ներառված կայքերը չեն համապատասխանում 8-րդ կետով սահմանված պահանջներին: Եթե 8-րդ կետի պահանջներին չհամապատասխող IP հասցեն է արգելափակվում, ապա արգելափակումը պետք է իրականացվի նաև DNS-ով: Մեկնաբանությունները ներկայացվել են «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ի անունից: