Հիշել նախագիծը

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՉՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱՅՔԵՐԻ ԱՐԳԵԼԱՓԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ և ԴԵՊՔԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԵՎ    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՉՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱՅՔԵՐԻ ԱՐԳԵԼԱՓԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ և ԴԵՊՔԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Նախագիծը մշակվել է ՝ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի մարտի 20-ի ՀՕ-132-Ն և «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի մարտի 20-ի ՀՕ-133-Ն  ՀՀ օրենքների կիրար­­կումն ապա­­­­­հո­վելու համար:

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

 ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»2024 թվականի մարտի 20-ի ՀՕ-132-Ն օրենքի  1-ին հոդվածով լրացվող 4.4-րդ հոդվածի՝

2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է oտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած ինտերնետ շահումով խաղերին մասնակցության հնարավորության և հասանելիության արգելափակման դեպքերը և կարգը:

5-րդ մասի համաձայն՝ արգելափակման ենթակա կայքեր բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը, աշխատակարգը սահմանում է վարչապետը: Արգելափակման ենթակա կայքեր բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունները տրվում են սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

 «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի մարտի 20-ի ՀՕ-133-Ն  օրենքի 1-ին հոդվածով 4-րդ հոդվածում լրացվող՝

 6-րդ մասի  համաձայն՝  Օտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած վիճակախաղերի կայքերը ենթակա են արգելափակման ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ժամկետներում՝ արգելափակման ենթակա կայքերի ցանկի հիման վրա:

8-րդ մասի  համաձայն՝ արգելափակման ենթակա կայքեր բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը, աշխատակարգը սահմանում է վարչապետը: Արգելափակման ենթակա կայքեր բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունները տրվում են սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Նախագծի ընդուն­­­­ման արդ­յուն­քում ակնկալվում է oտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած ինտերնետ շահումով խաղերին և վիճակախաղերին մասնակցության հնարավորության և հասանելիության արգելափակման դեպքերի, ժամկետները և կարգի սահմանում :

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նա­­­խա­­­գի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախա­րա­րու­թյան կող­մից:
  2. Կարգավորման առարկան.

Նախագծի կարգավորման առարկան՝ վերո­նշյալ օրենքի կի­րար­կումն ապա­հո­վող` oտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած ինտերնետ շահումով խաղերին և վիճակախաղերին մասնակցության հնարավորության և հասանելիության արգելափակման դեպքերի և կարգի սահմանում:

  1. Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդուն­­­­ման արդ­յուն­քում ակնկալվում է oտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած ինտերնետ շահումով խաղերին և վիճակախաղերին մասնակցության հնարավորության և հասանելիության արգելափակման դեպքերի և կարգի սահմանում :

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծն ուղղակիորեն չի բխում ռազմավարական փաստաթղթերից։

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ.

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:

  1. Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

  • Քննարկվել է

    13.06.2024 - 28.06.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1012

Տպել

Առաջարկներ`

Մհեր Հայրապետյան

27.06.2024

Նախագծի 8-րդ և 13-րդ կետերի մեջև առկա է տարընթերցման և տրամաբանական կապի բացակայության խնդիր, մասնավորապես՝ 8-րդ կետում օգտագործվում է IP հասցե ձևակերպումը, իսկ 13-րդ կետում, DNS ձևակերպումը, որոնք որևէ պարագայում նույնական չեն և չեն կարող նույնանալ: Խնդիրը կայանում է նրանում, որ ցանկը ձևավորվում է IP հասցեի հիման վրա, իսկ բլոկավորումն իրականացվում է դոմեյնի անունով DNS-ով: Առաջարկում եմ հստակեցնել ձևակերպումները: Առաջարկում ենք վերաձևակերպել հետևյալ կերպ՝ 8. Հանձնաժողովը քննարկման ընթացքում հաշվի առնելով 6-րդ կետով սահմանված դեպքերը և այն, որ կարող են լինել դեպքեր՝ երբ նույն IP հասցեով կարող են արգելափակվել քաղաքական, հասարակական, լրատվական բնույթի կայքեր, նույն IP հասցեի տակ գործող չարգելված կայքերին հասանելիությունը չարգելափակելու նպատակով ընդունում է որոշում տվյալ կայքերը DNS-ով բլոկավորելու վերաբերյալ: Իսկ 13-րդ կետը պետք է շարադրվի հետևյալ կերպ՝ 13. Օպերատորները՝ Ցանկերը ստանալուց անմիջապես հետո, պարտավոր են արգելափակել Ցանկում ներառված կայքերի ուղղակի հասանելիությունն՝ դոմեյնի անվան արգելափակում (Domain name system (DNS) blocking) եղանակով, ինչպես նաև պետք է արգելափակեն IP հասցեն, եթե ցանկում ներառված կայքերը չեն համապատասխանում 8-րդ կետով սահմանված պահանջներին: Եթե 8-րդ կետի պահանջներին չհամապատասխող IP հասցեն է արգելափակվում, ապա արգելափակումը պետք է իրականացվի նաև DNS-ով: Մեկնաբանությունները ներկայացվել են «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ի անունից:

Տեսնել ավելին