Добавить в избранное
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՉՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱՅՔԵՐԻ ԱՐԳԵԼԱՓԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ և ԴԵՊՔԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
3 - За
-
0 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Մհեր Հայրապետյան 27.06.2024 12:54:24 | Նախագծի 8-րդ և 13-րդ կետերի մեջև առկա է տարընթերցման և տրամաբանական կապի բացակայության խնդիր, մասնավորապես՝ 8-րդ կետում օգտագործվում է IP հասցե ձևակերպումը, իսկ 13-րդ կետում, DNS ձևակերպումը, որոնք որևէ պարագայում նույնական չեն և չեն կարող նույնանալ: Խնդիրը կայանում է նրանում, որ ցանկը ձևավորվում է IP հասցեի հիման վրա, իսկ բլոկավորումն իրականացվում է դոմեյնի անունով DNS-ով: Առաջարկում եմ հստակեցնել ձևակերպումները: Առաջարկում ենք վերաձևակերպել հետևյալ կերպ՝ 8. Հանձնաժողովը քննարկման ընթացքում հաշվի առնելով 6-րդ կետով սահմանված դեպքերը և այն, որ կարող են լինել դեպքեր՝ երբ նույն IP հասցեով կարող են արգելափակվել քաղաքական, հասարակական, լրատվական բնույթի կայքեր, նույն IP հասցեի տակ գործող չարգելված կայքերին հասանելիությունը չարգելափակելու նպատակով ընդունում է որոշում տվյալ կայքերը DNS-ով բլոկավորելու վերաբերյալ: Իսկ 13-րդ կետը պետք է շարադրվի հետևյալ կերպ՝ 13. Օպերատորները՝ Ցանկերը ստանալուց անմիջապես հետո, պարտավոր են արգելափակել Ցանկում ներառված կայքերի ուղղակի հասանելիությունն՝ դոմեյնի անվան արգելափակում (Domain name system (DNS) blocking) եղանակով, ինչպես նաև պետք է արգելափակեն IP հասցեն, եթե ցանկում ներառված կայքերը չեն համապատասխանում 8-րդ կետով սահմանված պահանջներին: Եթե 8-րդ կետի պահանջներին չհամապատասխող IP հասցեն է արգելափակվում, ապա արգելափակումը պետք է իրականացվի նաև DNS-ով: Մեկնաբանությունները ներկայացվել են «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ի անունից: |