В стадии разработки
«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 16-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
2 - За
-
6 - Против
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2001 թվականի մայիսի 2-ի Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 48-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 3․1, 3․2 և 3․3 մասերով․
«3․1․ Օրենսգրքի 9-րդ հոդված 2-րդ մասով սահմանված գյուղատնտեսական նշանակության հողամասերի վարձակալությունը Օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարող է երկարաձգվել ևս մինչև 25 տարի ժամկետով՝ սոցիալական կամ բարեգործական կամ Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրեր (այդ թվում` «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագիր) իրականացնելու նպատակով:
3․2․ Սույն հոդվածի 3․1 մասում նշված ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով գյուղատնտեսական նշանակության հողամասերը վարձակալության իրավունքով տրամադրելու պարագայում վարձակալը պարտավոր է իրականացնել Օրենսգրքի 36-րդ հոդվածի 2-րդ կետի 1-5-րդ ենթակետերով սահմանված միջոցառումները և հողամասն օգտագործել սահմանված հողատեսքին համապատասխան: Երկարաժամկետ վարձակալության արդյունքում վարձակալի կողմից տվյալ հողամասում իրականացված բարելավումների սեփականության իրավունքը, վարձակալության պայմանագրի ժամկետի ավարտից հետո, պատկանում է սեփականատիրոջը։
3․3․ Սույն հոդվածի 3․1 մասում նշված ներդրումային ծրագրերի չկատարման կամ ոչ ամբողջական կատարման դեպքում վարձակալության նպատակով կնքված պայմանագրի դադարեցման և(կամ) վերանայման պայմանները սահմանում է ՀՀ կառավարությունը:»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հոդված 3. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 16-Ն որոշման հավելվածով սահմանված կարգի 14-րդ հոդվածի «10» թիվը փոխարինել «50» թվով։
Հոդված 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Обсуждалось
01.04.2024 - 16.04.2024
-
Тип
Закон
-
Область
Сельское хозяйство, Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 1729
Принт