Добавить в избранное
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 825-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - За
-
1 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 03.04.2024 23:15:49 | Հավելվածը չի անդրադառնում նաև ատամնաբուժական ծառայություններին։ Այս առումով հարկ է նախագիծը համապատասխանեցնել Վ.Դ.-ն ընդդեմ Ռումինիայի (2010 թ., 94-100-րդ պարբ.) գործի շրջանակներում ՄԻԵԴ-ի դիրքորոշմանը։ | Ընդունվել է | |
2 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 03.04.2024 23:15:49 | Հավելվածում առաջարկում ենք սահմանել առանձին դրույթ անձնական օգտագործման բժշկական (վերականգնողական) սարքերի տրամադրման և օգտագործման վերաբերյալ, օրինակ՝ թթվածնի խտացուցիչ սարքերը։ | Չի ընդունվել, քանի որ թթվածնի խտացուցիչ սարքի կիրառումը ընդգրկված է ՊՈԱԿ-ի կողմից տրամադրվող հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման ծավալներում և տրամադրվում է ըստ բժշկական ցուցումների: | |
3 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 03.04.2024 23:15:49 | Հավելվածում առաջարկում ենք անդրադառնալ նաև աջակցող սարքերի տրամադրմանը բժշկական օգնություն ստանալիս, այդ թվում՝ ակնոցը, սայլակը, ձեռնափայտը, քայլակը և այլն։ | Ընդունվել է | |
4 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 03.04.2024 23:15:49 | Հավելվածն անհրաժեշտ է վերանայել տեղեկատվության ազատության և անձնական տվյալների պաշտպանության լույսի ներքո, այդ թվում՝ անձի՝ իր վերաբերյալ տվյալների հասանելիության տեսանկյունից։ | Չի ընդունվել: «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի համաձայն բժշկական օգնության դիմելիս, ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս յուրաքանչյուր ոք իրավունք ունի` պահանջել բժշկի օգնությանը դիմելու փաստի, իր առողջական վիճակի, հետազոտման, ախտորոշման և բուժման ընթացքում պարզված տեղեկությունների գաղտնիության ապահովումը, ինչպես նաև մատչելի ձևով ստանալ տեղեկություն իր առողջական վիճակի, հետազոտությունների արդյունքների, հիվանդության ախտորոշման և բուժման մեթոդների, դրանց հետ կապված ռիսկի, բժշկական միջամտության հնարավոր տարբերակների, հետևանքների և բուժման արդյունքների մասին: | |
5 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 03.04.2024 23:15:49 | Հավելվածն անհրաժեշտ է վերանայել Հաշմանդամություն ունեցող անձնանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվնեցիայի 29-րդ հոդվածի լույսի ներքո, որը ենթադրում է ազատազրկված անձանց՝ իրենց վերաբերյալ որոշումների կայացման և իրականացման գործընթացում մասնակցություն, այդ թվում՝ քաղաքականությունների մշակումը և ընթացակարգային որոշումները։ | Ընդունվել է ի գիտություն: |