Добавить в избранное
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 825-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - За
-
1 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 03.04.2024 23:15:49 | Հավելվածի 11-րդ կետի 1-ին ենթակետից հեռացնել բ. պարբերությունը, իսկ նույն ենթակետի գ. պարբերության «առողջական վիճակի» բառերից առաջ լրացնել «ֆիզիկական և հոգեկան» բառերով։ Հոգեկան առողջության նախնական գնահատումը չի կարող պատշաճ կերպով իրականացվել միջին բուժաշխատողի կողմից։ Բացի այդ, ֆիզիկական և հոգեկան առողջության նկատմամբ կիրառվող տարբերակված մոտեցումն արմատացնում է հոգեկան առողջությունը որպես առողջապահական ընդհանուր համակարգի մաս չդիտարկելու խարանող պրակտիկան։ | Ընդունվել է մասնակի. Հավելվածի 11-րդ կետի 1-ին ենթակետի բ. պարբերությունը խմբագրվել է, մասնավորապես նշվել է, որ միջին բժշկական անձնակազմի կողմից իրականացվում է Առողջապահության նախարարի կողմից հաստատված ձևաթղթերի լրացում` հոգեկան առողջության գնահատման ուղղորդման նպատակով: Հավելվածի 11-րդ կետի 1-ին ենթակետի գ. պարբերության վերաբերյալ առաջարկությունը չի ընդունվել, հաշվի առնելով, որ «ֆիզիկական և հոգեկան առողջական վիճակ»-ը ընդգրկված է ընդհանուր «Առողջական վիճակ» հասկացության մեջ: | |
2 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 03.04.2024 23:15:49 | Հավելվածի 15-րդ կետի 2-րդ ենթակետի «առողջական վիճակի վերաբերյալ գանգատը» բառերից հետո ավելացնել «, այդ թվում՝ բուժօգնություն չտրամադրելու և (կամ) առողջական վիճակի անտեսման հետևանքով առաջացած գանգատը»: | Չի ընդունվել: Հավելվածի 15-րդ կետի 2-րդ ենթակետի «առողջական վիճակի վերաբերյալ գանգատը» ձևակերպման մեջ ներառված է նաև «այդ թվում՝ բուժօգնություն չտրամադրելու կամ առողջական վիճակի անտեսման հետևանքով առաջացած գանգատը» ձևակերպումը, ուստի վերջինս նպատակահարմար չէ առանձին նշել: | |
3 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 03.04.2024 23:15:49 | Հավելվածը 32-րդ կետից հետո լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «33. Արյան միջոցով և սեռական ճանապարհով փոխանցվող վարակների սքրինինգային թեստերը կարող են իրականացվել անձի ցանկացած պարբերականությամբ՝ չառաջացնելով հավելյալ պարտավորություններ։»։ Տե՛ս Cătălin Eugen Micu v. Romania գործը, 2016, 56-րդ պարբերությունը։ | Չի ընդունվել Նախագծով կարգավորվում են «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` ՊՈԱԿ) կողմից տրամադրվող բժշկական ծառայությունների հետ կապված հարաբերությունները, իսկ սքրինինգի իրականացման կարգը և պարբերականության ժամանակացույցը հաստատվում է ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով: | |
4 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 03.04.2024 23:15:49 | Հավելվածի 40-րդ կետը «նյութեր պարունակող դեղերի» բառերից հետո լրացնել «, որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը»։ Առանձին ցանկի հաստատումն անհրաժեշտ է առողջության իրավունքի և անվտանգության նկատառումների տեսանկյունից բալանսավորված մոտեցման նպատակով։ | Ընդունվել է մասնակի, Նախագծի Հավելվածի 40-րդ կետում «նյութեր պարունակող դեղերի,» բառերից հետո լրացվել են «որոնց ցանկը հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի թիվ 1129-Ն որոշմամբ» բառերը: | |
5 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 03.04.2024 23:15:49 | Հավելվածի 47-րդ կետի 1-ին ենթակետի կարգավորումը հիմնավորվածության մասով անհասկանալի է։ Մասնավորապես՝ ինչո՞ւ է անհրաժեշտ ՊՈԱԿ-ի տնօրենի գրավոր հաստատումը հիվանդություների մեկ խմբի դեպքում, որն անհրաժեշտ չէ մյուս դեպքերում։ Առաջարկում եք ենթակետից հանել «ընդ որում, հոգեկան խանգարումների դեպքում՝ բացառապես բժիշկ-հոգեբույժը` ՊՈԱԿ-ի տնօրենի գրավոր հաստատմամբ՝ բացառությամբ անհետաձգելի դեպքերի, երբ ուղեգրումն իրականացվում է ՊՈԱԿ-ի տնօրենի գիտությամբ.» բառերը։ | Չի ընդունվել, քանի որ բոլոր դեպքերում ազատազրկված անձանց հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնությունը և սպասարկումը տրամադրվում է բժշկական ցուցումների հիման վրա, ՊՈԱԿ-ի տնօրենի գրավոր թույլտվությամբ, բացառությամբ` անհետաձգելի դեպքերի, երբ ուղեգրումն իրականացվում է ՊՈԱԿ-ի տնօրենի գիտությամբ: Հավելվածի 47-րդ կետի 1-ին ենթակետում նշվում է, որ հոգեկան խանգարումների դեպքում հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնությունը և սպասարկումը ազատազրկված անձին տրամադրվում է՝ բացառապես բժիշկ-հոգեբույժի բժշկական ցուցումների հիման վրա: | |
6 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 03.04.2024 23:15:49 | Հավելվածի 53-րդ կետի 3-րդ ենթակետի և 55-րդ կետի «միանվագ» բառը փոխարինել «մեկանգամյա» բառով։ | Ընդունվել է | |
7 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 03.04.2024 23:15:49 | Հավելվածը 54-րդ կետից հետո լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «Սանիտարական մշակումը և դրան հաջորդող գործողություններն իրականացվում են հաշվի առելով անձի՝ առողջական վիճակով պայմանավորված և այլ պահանջմունքները, այդ թվում՝ հակաալերգիկ ախտահանիչ միջոցների օգտագործումը։»։ | Ընդունվել է | |
8 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 03.04.2024 23:15:49 | Հավելվածը 56-րդ կետից հետո լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «57. Մարդկանց սանիտարական մշակումն իրականացվում է անհատին ներհատուկ արժանապատվության նկատմամբ հարգանքի և անխտրականության և հավասարության սկզբունքների պահպանմամբ։»։ | Ընդունվել է | |
9 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 03.04.2024 23:15:49 | Հավելվածի 66-րդ կետը «ծանր հիվանդություն ունեցող անձի» բառերից հետո լրացնել «կողմից նախապես կամ այդ պահին հրահանգած անձին, իսկ վերջիններս բացակայության դեպքում» բառերով։ | Ընդունվել է մասնակի. Հավելվածի 66-րդ կետում «մերձավոր ազգականներ» բառերը փոխարինվել է «կոնտակտային անձին» բառերով, հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքը, որի համաձայն «Կոնտակտային անձ՝ պացիենտի լիազորած, չափահաս, գործունակ անձ, որի հետ առաջնահերթության կարգով անհրաժեշտության դեպքում բուժաշխատողը կարող է կապ հաստատել՝ կապված պացիենտի առողջական վիճակի, դրա հետագա ընթացքի հետ, իսկ անգիտակից պացիենտի դեպքում՝ նաև բժշկական միջամտություն իրականացնելու համար, և որի վերաբերյալ տվյալները պացիենտը տրամադրում է առաջին անգամ բժշկական օգնության և սպասարկման դիմելիս՝ հետագայում նրան փոխելու հնարավորությամբ:» | |
10 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 03.04.2024 23:15:49 | Հաշվի առնելով «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի՝ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային հակասելու հանգամքնը, այնուամենայնիվ հարկ ենք համարում նշել, որ նախագծի՝ ոչ հոժարակամ բուժմանը և հոգեբուժությանն առնչվող տարբեր կարգավորումներ ևս հակասում են կոնվենցիային։ Առաջարկում ենք ոլորտային քաղաքականությունները վերանայել Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի «Հոգեկան առողջություն, մարդու իրավունքներ և օրենսդրություն» ուղեցույցի համաձայն։ | Ընդունվել է ի գիտություն | |
11 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 03.04.2024 23:15:49 | Հավելվածի տարբեր կետերում օգտագործվող «հոգեկան խանգարում ունեցող» բառերը փոխարինել «հոգեկան առողջության խնդիրներ ունեցող» բառերով՝ հիմք ընդունելով «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը։ | Ընդունվել է | |
12 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 03.04.2024 23:15:49 | Հավելվածի 70-րդ կետն առաջարկում ենք լրացնել նոր ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ. «8) հոգեթերապիան և հոգեբանական խորհրդատվությունը։»։ | Չի ընդունվել: «Հոգեթերապևտիկ բժշկական օգնությունը և սպասարկում»-ը ընդգրկված չէ Առողջապահության նախարարի 13.06.2022թ. թիվ 40-Ն հրամանով սահմանված` ՊՈԱԿ-ի և առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունների կողմից բնակչությանը մատուցվող ծավալների մեջ: Նաև, «հոգեբանական ծառայություն»-ը չի հանդիսանում բժշկական օգնության և սպասարկման տեսակ: | |
13 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 03.04.2024 23:15:49 | Առաջարկում ենք նախագծի հավելվածից հանել 91-րդ հոդվածն ամբողջությամբ։ Առաջարկվող կարգավորումը խտրական է մի շարք պատճառներով, այդ թվում՝ այն, որ հոգեկան առողջության բազմաթիվ խնդիրների և վարակիչ հիվանդությունների դեպքում, այդ թվում՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը, չկան տվյալ գործողությունը (մեկուսի պայմաններում փոխադրումը) հիմնավորող գիտական ապացույցներ և դրանք առաջացնում են խարան և խտրականություն այս կամ այն առողջական վիճակն ունեցող մարդկանց նկատմամբ։ Փոխարենն առաջարկում ենք մեկուսի փոխադրման որոշումը կայացնողներին ընձեռել ազատություն, որի միջոցով հնարավոր կլինի ապահովել որոշումների անհատականացված և տեղափոխվող անձանց արժանապատվությունը հարգող բնույթը։ | Չի ընդունվել Հավելվածի 91-րդ կետով առաջարկվող կարգավորումը պայմանավորված է անվտանգության պահպանմամբ և չի կրում խտրական բնույթ: Հավելվածի 91-րդ կետում «Վարակիչ հիվանդություններ ունեցող անձանց, այդ թվում` տուբերկուլոզի ակտիվ ձևի» բառերը փոխարինվել են «Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններ» բառերով` համաձայն Կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 21-ի N 1286 որոշման: | |
14 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 03.04.2024 23:15:49 | Հավելվածի 93-րդ կետը հակասում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասին, համաձայն որի անձնական տվյալներ մշակելն (ներառյալ փոխանցումը) օրինական է, եթե տվյալները մշակվել են օրենքի պահանջների պահպանմամբ, և տվյալների սուբյեկտը տվել է իր համաձայնությունը, բացառությամբ սույն օրենքով կամ այլ օրենքներով ուղղակիորեն նախատեսված դեպքերի։ Տվյալ դեպքում առկա չէ օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպք։ Ավելին, անազատության մեջ գտնվող անձանց բժշկական օգնության համատեքստում կարևոր է բժշկական գաղտնիքի պաշտպանությունը, որն էական ազդեցություն ունի անձի բժշկական օգնության նկատմամբ վստահության պահպանման առումով։ Առանց նման պաշտպանության, բժշկական օգնության կարիք ունեցողները կարող են չհայտնել անձնական և ինտիմ բնույթի այնպիսի տվյալներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել համապատասխան բուժում ստանալու համար (Szuluk v. United Kingdom գործը, 2009 թ.)։ | Ընդունվել է | |
15 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 03.04.2024 23:15:49 | Հավելվածի 94-րդ կետի «հիվանդությունների, հոգեկան և ֆիզիկական վիճակի» բառերը փոխարինել «առողջական խնդիրների և միջավայրային արգելքների» բառերով։ Տվյալ ձևակերպումն առավել ճշգրիտ է և համապատասխանում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի պահանջներին։ | Չի ընդունվել, քանի որ հավելվածի 94-րդ կետով նախատեսված կարգավորումը վերաբերում է տարբեր հիվանդություններ ունեցող ազատման ենթակա ազատազրկված անձանց, իսկ առաջարկվող փոփոխությունը վերաբերելի է միայն հաշմանդամություն ունեցող անձանց, այդ իսկ պատճառով չենք կարող ձևակերպումը համապատասխանեցնել միայն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի պահանջներին։ | |
16 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 03.04.2024 23:15:49 | Հավելվածն 94-րդ կետից հետո լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «95. Հաշմանդամություն ունեցող անձանց փոխադրումն անհրաժեշտության դեպքում կազմակերպվում է մատչելի տրանսպորտային միջոցով, որն ապահովում է անձի, այդ թվում՝ սայլակով տեղաշարժվող անձի արժանապատվությունը և անկախությունը։»։ | Ընդունվել է | |
17 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 03.04.2024 23:15:49 | Հավելվածի 109-րդ կետից հանել «, բժշկական ցուցման առկայության դեպքում,» բառերը։ Տվյալ առաջարկն անհրաժեշտ է այն նկատառումով, որ այլ բժշկական կազմակերպություն դիմելը կարող է պայմանավորված լինել ազատազրկված անձի՝ երկրորդ կարծիք ստանալու ցանկությամբ, ինչը կարող է չխրախուսվել բուժաշխատողների կողմից և խոչընդոտել այս իրավունքի իրացումը։ | Չի ընդունվել, քանի որ հավելվածի 109-րդ կետը չի սահմանափակում ազատազրկված անձի երկրորդ կարծիք ստանալու հնարավորությունը, այլ նախատեսում է ազատազրկված անձի այլ բժշկի մասնագիտական ծառայություններից օգտվելու հիմնավորվածությունը: | |
18 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 03.04.2024 23:15:49 | Հավելվածի 109-րդ կետի «իր հաշվին» բառերը փոխարինել «իր կամ երրորդ անձանց հաշվին, այդ թվում՝ հասարակական կազմակերպությունները և հիմնադրամները,» բառերով։ | Ընդունվել է մասնակի. Հավելվածի 109-րդ կետում «իր հաշվին» բառերը փոխարինվել է «իր կամ կոնտակտավոր անձի (համաձայնությամբ) հաշվին» բառերով: | |
19 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 03.04.2024 23:15:49 | Հավելվածի 145-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «145. Հաշմանդամություն ունեցող ազատազրկված անձանց բժշկական օգնությունը և սպասարկումը, այդ թվում՝ ֆիզիկական միջավայրը և ընթացակարգերը, իրականացվում են մատչելիության պահանջների պահպանմամբ։»։ | Ընդունվել է | |
20 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 03.04.2024 23:15:49 | Հավելվածը լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «146. Բժշկական օգնությունը և սպասարկումը, այդ թվում՝ առողջության վերաբերյալ տեղեկատվությունը և իրազեկումն իրականացվում են հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի եղանակներով, ներառյալ ժեստերի լեզվով թարգմանությունը, աուդիոնկարագրությունը և այլն։»։ | Չի ընդունվել, քանի որ Հավելվածի 9-րդ կետով արդեն իսկ նախատեսված է, որ ազատազրկված անձը իրեն հասկանալի լեզվով գրավոր և բանավոր կերպով իրազեկվում է առողջության պահպանման՝ ներառյալ բժշկական օգնության և սպասարկման իրավունքի, բժշկական օգնության և սպասարկման ծավալների ու տրամադրման կարգի, ինչպես նաև «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման» օրենքով նախատեսված իրավունքների և պարտականությունների մասին: | |
21 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 03.04.2024 23:15:49 | Հավելվածը լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «147. Ազատազրկված անձինք քրեակատարողական հիմնարկ և ՊՈԱԿ-ի հիվանդանոցային ստորաբաժանում ընդունվելիս գրավոր տեղեկացվում են «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի համաձայն խելամիտ հարմարեցումներ պահանջելու իրենց իրավունքի վերաբերյալ՝ անկախ իրենց հաշմանդամության տեսանելի լինելու հանգամանքից։»։ | Ընդունվել է | |
22 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 03.04.2024 23:15:49 | Հավելվածը լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «148. Անձի ֆունկցիոնալության ուղեգրման ժամանակ ազատազրկված անձը տեղեկացվում է գնահատման գործընթացին իր համաձայնության և ցանկության դեպքում հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների մասնակցության իրավունքի վերաբերյալ և անձին նախապես տրամադրվում են ներկա գտնվելու իրավունք ունեցող կազմակերպությունների ցանկը»։ | Ընդունվել է | |
23 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 03.04.2024 23:15:49 | Թեև հավելվածի տարբեր կետեր անդրադառնում են առողջության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, անհրաժեշտ է առանձին դրույթով սահմանել առողջական խնդիրներ ունեցող ազատազրկված անձանց՝ իրենց առողջական խնդրի վերաբերյալ գիտելիքներ փոխանցելու պարտավորությունը, այդ թվում՝ տվյալ առողջական խնդրի դեպքում անձնական հիգիենայի առանձնահատկությունները, երկրորդային հիվանդությունների կանխարգելումը և անկախության խրախուսումը։ | Ընդունվել է ի գիտություն | |
24 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 03.04.2024 23:15:49 | Հավելվածում անհրաժեշտ է առանձին անդրադառնալ հարբժշկական մասնագետների, այդ թվում՝ կլինիկական հոգեբանների դերին։ | Ընդունվել է ի գիտություն, քննարկման փուլում է: | |
25 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 03.04.2024 23:15:49 | Հավելվածը պատշաճ կերպով չի անդրադառնում վերականգնողական բուժման իրավունքին, որը սահմանված է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի 26-րդ հոդվածով։ | Չի ընդունվել: Նախագծի 3-րդ կետի համաձայն. «Բժշկական օգնության և սպասարկման այն տեսակները, որոնց համար ՊՈԱԿ-ը չի ստացել համապատասխան լիցենզիա, տրամադրվում են օրենքով սահմանված կարգով լիցենզավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առողջապահական մարմինների բուժական հիմնարկների կողմից` օրենսդրության համաձայն»: Նաև, Նախագծի 63-րդ կետի համաձայն. «Եթե ազատազրկված անձը ունի հիվանդանոցային պայմաններում մասնագիտացված բժշկական օգնության և սպասարկման կարիք, և ՊՈԱԿ-ը չունի տվյալ բժշկական օգնության և սպասարկման լիցենզիան, ազատազրկված անձը ՊՈԱԿ-ի հիվանդանոցային բաժանմունքից, սույն կարգի 47-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն, փոխադրվում է առողջապահական մարմինների բուժական հիմնարկ:» Սույն կարգավորումները վերաբերում են բժշկական օգնության և սպասարկման այն բոլոր տեսակներին (այդ թվում վերականգնողական բժշկական օգնությանը), որոնք ՊՈԱԿ-ում չեն մատուցվում: |