03.04.2024
Հավելվածի 66-րդ կետը «ծանր հիվանդություն ունեցող անձի» բառերից հետո լրացնել «կողմից նախապես կամ այդ պահին հրահանգած անձին, իսկ վերջիններս բացակայության դեպքում» բառերով։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
_______ 2024 թվականի N ____-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 825-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի «Կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահականմարմինների բուժական հիմնարկներից օգտվելու և այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը հաստատելու մասին» N 825-Ն որոշման`
1) վերնագրում և 1-ին կետում «կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու և այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը» բառերը փոխարինել «կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու և այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու, բժշկական հանձնաժողով ստեղծելու կարգը» բառերով.
2) նախաբանում «և Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասերին» բառերը փոխարինել «1-ին և 13-րդ մասերին և Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 91-րդ հոդվածի 7-րդ մասին, 162-րդ հոդվածի 4-րդ մասին» բառերով.
3) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Обсуждалось
19.03.2024 - 04.04.2024
Тип
Pешение
Область
Здравоохранение
Министерство
Министерство здравоохранения
Просмотры 7498
Принт03.04.2024
Հավելվածի 66-րդ կետը «ծանր հիվանդություն ունեցող անձի» բառերից հետո լրացնել «կողմից նախապես կամ այդ պահին հրահանգած անձին, իսկ վերջիններս բացակայության դեպքում» բառերով։
03.04.2024
Հաշվի առնելով «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի՝ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային հակասելու հանգամքնը, այնուամենայնիվ հարկ ենք համարում նշել, որ նախագծի՝ ոչ հոժարակամ բուժմանը և հոգեբուժությանն առնչվող տարբեր կարգավորումներ ևս հակասում են կոնվենցիային։ Առաջարկում ենք ոլորտային քաղաքականությունները վերանայել Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի «Հոգեկան առողջություն, մարդու իրավունքներ և օրենսդրություն» ուղեցույցի համաձայն։
03.04.2024
Հավելվածի տարբեր կետերում օգտագործվող «հոգեկան խանգարում ունեցող» բառերը փոխարինել «հոգեկան առողջության խնդիրներ ունեցող» բառերով՝ հիմք ընդունելով «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը։