Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 825-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 03.04.2024 23:15:49 Հավելվածը չի անդրադառնում նաև ատամնաբուժական ծառայություններին։ Այս առումով հարկ է նախագիծը համապատասխանեցնել Վ.Դ.-ն ընդդեմ Ռումինիայի (2010 թ., 94-100-րդ պարբ.) գործի շրջանակներում ՄԻԵԴ-ի դիրքորոշմանը։ Ընդունվել է
2 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 03.04.2024 23:15:49 Հավելվածում առաջարկում ենք սահմանել առանձին դրույթ անձնական օգտագործման բժշկական (վերականգնողական) սարքերի տրամադրման և օգտագործման վերաբերյալ, օրինակ՝ թթվածնի խտացուցիչ սարքերը։ Չի ընդունվել, քանի որ թթվածնի խտացուցիչ սարքի կիրառումը ընդգրկված է ՊՈԱԿ-ի կողմից տրամադրվող հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման ծավալներում և տրամադրվում է ըստ բժշկական ցուցումների:
3 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 03.04.2024 23:15:49 Հավելվածում առաջարկում ենք անդրադառնալ նաև աջակցող սարքերի տրամադրմանը բժշկական օգնություն ստանալիս, այդ թվում՝ ակնոցը, սայլակը, ձեռնափայտը, քայլակը և այլն։ Ընդունվել է
4 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 03.04.2024 23:15:49 Հավելվածն անհրաժեշտ է վերանայել տեղեկատվության ազատության և անձնական տվյալների պաշտպանության լույսի ներքո, այդ թվում՝ անձի՝ իր վերաբերյալ տվյալների հասանելիության տեսանկյունից։ Չի ընդունվել: «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի համաձայն բժշկական օգնության դիմելիս, ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս յուրաքանչյուր ոք իրավունք ունի` պահանջել բժշկի օգնությանը դիմելու փաստի, իր առողջական վիճակի, հետազոտման, ախտորոշման և բուժման ընթացքում պարզված տեղեկությունների գաղտնիության ապահովումը, ինչպես նաև մատչելի ձևով ստանալ տեղեկություն իր առողջական վիճակի, հետազոտությունների արդյունքների, հիվանդության ախտորոշման և բուժման մեթոդների, դրանց հետ կապված ռիսկի, բժշկական միջամտության հնարավոր տարբերակների, հետևանքների և բուժման արդյունքների մասին:
5 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 03.04.2024 23:15:49 Հավելվածն անհրաժեշտ է վերանայել Հաշմանդամություն ունեցող անձնանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվնեցիայի 29-րդ հոդվածի լույսի ներքո, որը ենթադրում է ազատազրկված անձանց՝ իրենց վերաբերյալ որոշումների կայացման և իրականացման գործընթացում մասնակցություն, այդ թվում՝ քաղաքականությունների մշակումը և ընթացակարգային որոշումները։ Ընդունվել է ի գիտություն: