Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

___________________ 2024 թվականի N ____ -Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 1180-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2023 թվականի սեպտեմբերի 13-ի ՀՕ-276-Ն օրենքի 1-ին հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի «Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը հաստատելու մասին» N 1180-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) որոշման նախաբանը «օրենքի» բառից հետո լրացնել «2-րդ հոդվածի 4-րդ մասով և» բառերով.

2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով.․

«1.1. Հաստատել  միջազգային պայմանագրերի շրջանակներում հաշմանդամության գնահատման առանձնահատկությունները՝ համաձայն N 1 հավելվածի:»․

3) որոշման հավելվածի 7-րդ կետի № 1 աղյուսակը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«Աղյուսակ N 1. Օրգանիզմի ֆունկցիաները և մարմնի կառուցվածքը, անձի գործունեությունը և մասնակցությունը գնահատող մասնագետներ 

Օրգանիզմի ֆունկցիաները և մարմնի կառուցվածքը

գնահատող մասնագետներ

Անձի գործունեությունը և մասնակցությունը

գնահատող

մասնագետներ

1. Օրթոպեդ

2. Վնասվածքաբան

3. Ակնաբույժ

4. Սրտաբան

5. Քիթ-կոկորդ-ականջաբան

6. Նյարդավիրաբույժ

7. Հոգեբույժ

8. Էնդոկրինոլոգ

9. Վիրաբույժ

10. Նյարդաբան

11. Թերապևտ

12. Արյունաբան

13. Աղեստամոքսաբան

14. Նեֆրոլոգ/երիկամաբան

15. Ուռուցքաբան

16. Մաշկաբան

17. Ռևմատոլոգ

18. Ուռոլոգ

19. Թոքաբան

20. Ֆտիզիատր

21․ Ընտանեկան բժիշկ

22. Մանկաբույժ
23. Մանկական օրթոպեդ-վնասվածքաբան

24. Մանկական ակնաբույժ

25. Մանկական սրտաբան

26. Մանկական նյարդաբան

27. Մանկական քիթ- կոկորդ-ականջաբան

28. Մանկական նյարդավիրաբույժ

29. Մանկական հոգեբույժ

30. Մանկական ներզատաբան

31. Մանկական վիրաբույժ

32. Ընտանեկան բժիշկ

1. Հոգեբան

2. Կինեզոլոգ

3. Էրգոթերապիստ

4. Լոգոպեդ

5. Տիֆլոմանկավարժ

6. Սուրդոմանկավարժ

7. Օլիգոֆրենոմանկավարժ

8. Սոցիալական մանկավարժ

9. Մանկական հոգեբան

10. Հատուկ մանկավարժ

11․ Վերականգնողաբան

12․ Մանկական վերականգնողաբան

13․ ֆիզիոթերապևտ

     

»․

4) որոշման հավելվածի 16-րդ կետի «որոշման» բառից հետո լրացնել «և միջազգային պայմանագրերի շրջանակներում հաշմանդամության գնահատման» բառերով, իսկ «50.2.-րդ և 50.3-րդ կետերով» բառերը փոխարինել «50.2.-րդ, 50.3-րդ կետերով և սույն որոշման N 1 հավելվածով» բառերով։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

  Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

........-ի №    -Ն որոշման

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

1.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն հավելվածով սահմանվում են Հայաստանի Հանրապետության կողմից կնքված միջազգային պայմանագրերի շրջանակում հաշմանդամության գնահատման առանձնահատկությունները։
  2. Միջազգային պայմանագրի կողմ հանդիսացող երկրում ապրող և նախկինում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձի (այսուհետ՝ այլ երկրում ապրող անձ) հաշմանդամության գնահատումն իրականացվում է տվյալ երկրում հաշմանդամության հիմքով իր իրավունքների իրացման նպատակով։
  3. Միջազգային պայմանագրի կողմ հանդիսացող երկրում ապրող և նախկինում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձի (այսուհետ՝ այլ երկրում ապրող անձ) հաշմանդամության գնահատումն իրականացվում է բժշկասոցիալական փորձաքննությամբ։
  4. Հաշմանդամության գնահատման համար հայտը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայություն է (այսուհետ՝ ծառայություն)  ուղարկում միջազգային պայմանագրի կողմ հանդիսացող երկրի իրավասու մարմինը։ Հայտի հետ միասին ուղարկվում են նաև տվյալ անձի առողջության վերաբերյալ բժշկական փաստատթղթերը և անդամ պետությունների իրավասու մարմինների համագործակցություն իրականացնելիս կիրառվող ֆորմուլյարները։
  5. Հաշմանդամության գնահատման համար անհրաժեշտ լրացուցիչ բժշկական փաստաթղթերը պահանջելը և տրամադրելը իրականացվում է անդամ պետությունների իրավասու մարմինների միջոցով։
  6. Ծառայությունը սույն հավելվածի 4-րդ կետում նշված փաստաթղթերը ստանալուց հետո դրանք 3 աշխատանքային օրվա ընթացքում սկանավորում կամ մուտքագրում է էլեկտրոնային համակարգ։ Փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում ծառայությունը դրանք էլեկտրոնային համակարգ մուտքագրելուց հետո մեկամսյա ժամկետում ընդունում է բժշկասոցիալական փորձաքննական որոշում (այդ թվում հեռակա)՝ համաձայն սույն հավելվածի ձև N 1-ի և ձև N 2-ի, անձին հաշմանդամության խմբեր՝ 1-ին, 2-րդ և 3-րդ խումբ սահմանելու կամ մերժելու վերաբերյալ:
  7. Կայացրած որոշումը ծառայությունն ուղարկում է միջազգային պայմանագրի կողմ հանդիսացող պետություն՝ տվյալ պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով և ժամկետներում։
  8. Միջազգային պայմանագրի կողմ հանդիսացող երկրների միջև նամակագրությունը, փաստաթղթերի տրամադրումն իրականացվում է տվյալ միջազգային պայմանագրով սահմանված նամակագրության լեզվով։
  9. Հաշմանդամության խմբերի սահմանման չափորոշիչներն են՝ անձի օրգանիզմի հիմնական ֆունկցիաների խանգարումները և կենսագործունեության սահմանափակումները։
  10. Հաշմանդամության պատճառական կապերը սահմանվում են «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 9-րդ հոդվածի համաձայն։
  11. 1-ին խմբի հաշմանդամությունը սահմանվում է երկու տարի ժամկետով, 2-րդ և 3-րդ խմբերի հաշմանդամությունը` մեկ տարի ժամկետով, բացառությամբ կառավարության 2022 թվականիհուլիսի 28-ի N 1177-Ն որոշման հավելվածի 23-րդ կետով սահմանված վերականգնման հեռանկարի բացակայության կանխատեսումով ֆունկցիոնալության սահմանափակումների դեպքերի։ 
  1. 2. ԱՆՁԻ ՕՐԳԱՆԻԶՄԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԸ 
  1. Անձի օրգանիզմի հիմնական ֆունկցիաների խանգարումները դասակարգվում են՝
  • հոգեկան ֆունկցիաների խանգարում՝ ընկալման, հիշողության, մտածողության, ինտելեկտի, բարձրագույն կեղևային ֆունկցիաների, հույզերի, կամքի, գիտակցության և առույգության, վարքի, հոգեշարժական ֆունկցիաների խանգարումներ.
  • լեզվական և խոսքի խանգարումներ՝ հոգեկան խանգարումներով չպայմանավորված գրավոր և բանավոր, բերանացի ու ոչ բերանացի խոսքի խանգարումներ, ձայնագոյացման և խոսքի ձևի խանգարումներ՝ կակազում, դիզարթրիա և այլն.
  • զգայական ֆունկցիաների խանգարում՝ տեսողության, լսողության, հոտառության, շոշափելիքի, վեստիբուլյար ֆունկցիաների, հպման, ցավային, ջերմային ու այլ տեսակի զգացողությունների խանգարումներ և ցավային համախտանիշ.
  • հենաշարժական ֆունկցիաների խանգարումներ՝ գլխի, մարմնի, վերջույթների շարժողական ֆունկցիաների, կանգուն կեցվածքի, շարժումների կոորդինացիայի խանգարումներ.
  • ընդերային և նյութափոխանակության խանգարումներ՝ սնուցման խանգարում (արյան շրջանառության, շնչառության, մարսողության, արտազատման, արյունաստեղծման, էներգիայի և նյութափոխանակության, ներզատիչ գեղձերի, իմունիտետի խանգարումներ).
  • ձևախեղումներ՝ դեմքի, գլխի, մարմնի, վերջույթների կառուցվածքային դեֆորմացիա, արտահայտված արտաքին ձևախեղում, մարսողական, միզարձակման, շնչառական ուղիների ոչ նորմալ բացվածքներ, մարմնի չափսերի խանգարումներ՝ գիգանտիզմ, գաճաճություն, կախեքսիա, գերգիրություն։ 
  1. ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

 Կենսագործունեության հիմնական տեսակները դասակարգվում են՝

  • ինքնասպասարկման ապահովման ունակություն՝ հիմնական ֆիզիոլոգիական պահանջմունքներն ինքնուրույն բավարարելու, ամենօրյա կենցաղային գործունեություն և անձնական հիգիենա իրականացնելու ունակություն.
  • ինքնուրույն տեղաշարժվելու կարողություն՝ կենցաղային, հասարակական և մասնագիտական գործունեության իրականացման շրջանակներում տարածության մեջ ինքնուրույն տեղափոխվելու, խոչընդոտներ հաղթահարելու, քայլելու, վազելու, տեղաշարժվելու, մարմնի հավասարակշռությունը պահելու կարողություն.
  • ուսումնառության կարողություն՝ հանրակրթական, մասնագիտական և այլ գիտելիքների ընկալման ու վերարտադրության, սոցիալական, մշակութային, կենցաղային հմտությունների և ունակությունների տիրապետման կարողություն.
  • աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողություն՝ աշխատանքի բովանդակության, ծավալի և կատարման պայմանների պահանջներին համապատասխան գործունեության իրականացման կարողություն.
  • կողմնորոշվելու կարողություն՝ ժամանակի և տարածության մեջ կողմնորոշվելու կարողություն.
  • հաղորդակցվելու կարողություն՝ տեղեկատվության ընկալման, վերամշակման և փոխանցման միջոցով մարդկանց միջև կապ հաստատելու ունակություն.
  • սեփական վարքը հսկելու կարողություն՝ բարոյաէթիկական և սոցիալ-իրավական նորմերից ելնելով ինքնաճանաչման և համապատասխան վարքի դրսևորման կարողություն. 
  1. ՕՐԳԱՆԻԶՄԻ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻԴԱՍԱԿԱՐԳՈՒՄՆ ԸՍՏ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ 
  1. Օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումները բնութագրող տարբեր որակական և քանակական ցուցանիշների համալիր գնահատումը նախատեսում է առավելապես խանգարման չորս աստիճան՝

1-ին աստիճան՝ ֆունկցիայի թեթև խանգարումներ,

2-րդ աստիճան՝ ֆունկցիայի միջին աստիճանի խանգարումներ,

3-րդ աստիճան՝ ֆունկցիայի ծանր աստիճանի խանգարումներ,

4-րդ աստիճան՝ ֆունկցիայի խորը խանգարումներ։ 

  1. ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄՆԸՍՏ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ 
  1. Ինքնասպասարկման ապահովման ունակության սահմանափակումներն են՝
  • 1-ին աստիճան՝ օժանդակ միջոցների օգտագործմամբ ինքնասպասարկման ապահովման ունակություն.
  • 2-րդ աստիճան՝ օժանդակ միջոցների օգտագործմամբ և այլ անձանց մասնակի օգնությամբ ինքնասպասարկման ապահովման ունակություն.
  • 3-րդ աստիճան՝ ինքնասպասարկման ապահովման ունակության անկարողություն և այլ անձանցից լիակատար կախվածություն։
  1. Տեղաշարժվելու կարողության սահմանափակումներն են՝
  • 1-ին աստիճան՝ ինքնուրույն տեղաշարժվելու կարողություն՝ առավել երկարատև ժամանակի ծախսումով, ընդհատումներով և տարածության կրճատմամբ, օժանդակ միջոցների օգտագործմամբ.
  • 2-րդ աստիճան՝ ինքնուրույն տեղաշարժվելու կարողություն՝ օժանդակ միջոցների օգտագործմամբ և այլ անձանց մասնակի օգնությամբ.
  • 3-րդ աստիճան՝ ինքնուրույն տեղաշարժվելու անկարողություն և այլ անձանցից լիակատար կախվածություն:
  1. Ուսումնառության կարողության սահմանափակումներն են՝
  • 1-ին աստիճան՝ նախադպրոցական, տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ (լրիվ) ընդհանուր, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական, հետբուհական մասնագիտական կրթության ձևերի ուսումնական հաստատություններում ուսուցման գործընթացի հատուկ կանոնակարգի պայմաններում և (կամ) օժանդակ միջոցների օգտագործմամբ ուսումնառության կարողություն.
  • 2-րդ աստիճան՝ միայն հատուկ ուսումնական հաստատություններում կամ հատուկ ծրագրերով օժանդակ միջոցների օգտագործմամբ և (կամ) այլ անձանց օգնությամբ (բացի ուսուցանող անձնակազմից) ուսումնառության կարողություն.
  • 3-րդ աստիճան՝ ուսումնառության անկարողություն:
  1. Կողմնորոշվելու կարողության սահմանափակումներն են՝
  • 1-ին աստիճան՝ օժանդակ միջոցների օգտագործման պայմաններում կողմնորոշվելու կարողություն.
  • 2-րդ աստիճան՝ այլ անձանց օգնությամբ կողմնորոշվելու կարողություն.
  • 3-րդ աստիճան՝ կողմնորոշվելու անկարողություն:
  1. Հաղորդակցվելու կարողության սահմանափակումներն են՝
  • 1-ին աստիճան՝ տեղեկատվության ստացման, յուրացման և հաղորդման արագության դանդաղեցմամբ, ծավալի փոքրացմամբ, օժանդակ միջոցների օգտագործմամբ հաղորդակցվելու կարողություն.
  • 2-րդ աստիճան՝ օժանդակ միջոցների և այլ անձանց օգնությամբ հաղորդակցվելու կարողություն.
  • 3-րդ աստիճան՝ հաղորդակցվելու անկարողություն:
  1. Սեփական վարքը հսկելու կարողության սահմանափակումներն են՝
  • 1-ին աստիճան՝ սեփական վարքն ինքնուրույն հսկելու կարողության ժամանակավոր, պարբերական նվազում.
  • 2-րդ աստիճան՝ սեփական վարքը հսկելու կարողության մշտական մասնակի նվազում, որը պայմանավորում է կողմնակի անձանց կողմից օգնության անհրաժեշտությունը.
  • 3-րդ աստիճան՝ սեփական վարքը հսկելու լիովին անկարողություն և կողմնակի հսկողության անհրաժեշտություն:
  1. Աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակումներն են՝
  • 1-ին աստիճան՝ սովորական աշխատանքային պայմաններում որակավորման իջեցման կամ արտադրական գործունեության ծավալի նվազեցմամբ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողություն, սեփական մասնագիտությամբ աշխատանք կատարելու անհնարինություն.
  • 2-րդ աստիճան՝ հատուկ ստեղծված պայմաններում օժանդակ միջոցների և (կամ) հատուկ սարքավորված աշխատատեղերի օգտագործմամբ, այլ անձանց օգնությամբ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողություն.
  • 3-րդ աստիճան՝ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու անկարողություն, անհնարինություն կամ հակացուցվածություն:
  1. Կենսագործունեության առանձին տեսակների սահմանափակումների աստիճանը կարող է մեծանալ օրգանիզմի տարբեր ֆունկցիաների խանգարմանը զուգահեռ, եթե դրանք մեկը մյուսին ծանրացնում կամ խորացնում են, հատկապես, իրենց փոխհատուցման անհնարինության դեպքում։
  2. Անբարենպաստ կամ կասկածելի (անբարենպաստ հակումով) կլինիկական և վերականգնողական կանխատեսումների առկայությունը (անգամ օրգանիզմի ժամանակավոր պահպանված ֆունկցիաների ու կենսագործունեության վիճակի դեպքում) հիմք է հանդիսանում հաշմանդամության որոշման կամ դրա ծանրության աստիճանի գնահատման փոփոխման համար:
  3. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԽՄԲՈՐՈՇՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

  1. Հաշմանդամության 1-ին խմբի որոշման չափանիշը սոցիալական պաշտպանություն կամ օգնություն պահանջող սոցիալական անբավարարությունն է, որը հետևանք է հիվանդություններով, վնասվածքների հետևանքներով կամ արատներով պայմանավորված օրգանիզմի ֆունկցիաների կայուն, խիստ արտահայտված խանգարումով առողջության խաթարման, որը հանգեցնում է կենսագործունեության հետևյալ տեսակներից որևէ մեկի սահմանափակման կամ դրանց զուգորդման՝
  • ինքնասպասարկման ապահովման 3-րդ աստիճանի ունակություն,
  • տեղաշարժվելու 3-րդ աստիճանի կարողություն,
  • կողմնորոշվելու 3-րդ աստիճանի կարողություն,
  • հաղորդակցվելու 3-րդ աստիճանի կարողություն,
  • սեփական վարքը հսկելու 3-րդ աստիճանի կարողություն։
  1. Հաշմանդամության 2-րդ խմբի որոշման չափանիշը սոցիալական պաշտպանություն կամ օգնություն պահանջող սոցիալական անբավարարությունն է, որը հետևանք է հիվանդություններով, վնասվածքների հետևանքներով կամ արատներով պայմանավորված օրգանիզմի ֆունկցիաների կայուն արտահայտված խանգարմամբ առողջության խաթարման, որոնք հանգեցնում են կենսագործունեության հետևյալ տեսակներից որևէ մեկի սահմանափակման կամ դրանց զուգորդման՝
  • ինքնասպասարկման ապահովման 2-րդ աստիճանի ունակություն,
  • տեղաշարժվելու 2-րդ աստիճանի կարողություն,
  • աշխատանքային գործունեությամբ զբաղվելու 3-րդ և 2-րդ աստիճանների կարողություն,
  • ուսումնառության 3-րդ և 2-րդ աստիճանների կարողություն,
  • կողմնորոշվելու 2-րդ աստիճանի կարողություն,
  • հաղորդակցվելու 2-րդ աստիճանի կարողություն,
  • սեփական վարքը հսկելու 2-րդ աստիճանի կարողություն։
  1. Ուսումնառության 2-րդ և 3-րդ աստիճանների կարողության սահմանափակումները կարող են հաշմանդամության 2-րդ խմբի որոշման համար հիմք հանդիսանալ կենսագործունեության մեկ կամ մի քանի այլ տեսակների սահմանափակման զուգակցման դեպքում՝ բացառությամբ սովորողների, որոնց մոտ ուսումնառության միայն 2-րդ և 3-րդ աստիճանների կարողության սահմանափակումները կարող են պայմանավորել հաշմանդամության 2-րդ խմբի որոշման անհրաժեշտությունը:
  2. Հաշմանդամության 3-րդ խմբի որոշման չափանիշը սոցիալական պաշտպանություն կամ օգնություն պահանջող սոցիալական անբավարարությունն է, որը հետևանք է հիվանդություններով, վնասվածքների հետևանքներով կամ արատներով պայմանավորված օրգանիզմի ֆունկցիաների կայուն չափավոր արտահայտված խանգարումով առողջության խաթարման, որոնք հանգեցնում են կենսագործունեության հետևյալ տեսակներից որևէ մեկի սահմանափակման կամ դրանց զուգորդման՝
  • ինքնասպասարկման ապահովման 1-ին աստիճանի ունակություն,
  • տեղաշարժվելու 1-ին աստիճանի կարողություն,
  • աշխատանքային գործունեությամբ զբաղվելու 1-ին աստիճանի կարողություն,
  • ուսումնառության 1-ին աստիճանի կարողություն,
  • կողմնորոշվելու 1-ին աստիճանի կարողություն,
  • հաղորդակցվելու 1-ին աստիճանի կարողություն,
  • սեփական վարքը հսկելու 1-ին աստիճանի կարողություն։
  1. Հաղորդակցվելու կամ ուսումնառության կարողությունների սահմանափակումը կարող է հաշմանդամության 3-րդ խմբի որոշման համար հիմք հանդիսանալ առավելապես կենսագործունեության մեկ կամ մի քանի այլ տեսակների սահմանափակումների զուգակցման դեպքում:

  Ձև N 1

         Միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննության, անձի ֆունկցիոնալության գնահատման և աջակցող միջոցներով ապահովման վարչություն

 

Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի անվանումը

                  ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ N _____________

                                                    

 

                                                                                (հաշմանդամություն ունեցող անձի անունը, հայրանունը, ազգանունը)

Հանրային ծառայությունների համարանիշը /սոցիալական քարտի N-ը/_________________

Ծննդյան ամսաթիվը՝ _______       _____________       _______________

                                     օր                                  ամիս                                             տարեթիվ

Սեռը՝ արական □, իգական □

Հասցեն և հեռախոսահամարը______________________________________________________________________

Անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը, տրման կոդը

 

Փորձաքննությունը կատարվել է /________________20    թ./________________20   թ.

                                                                                                (սկիզբ)                                   (ավարտ)

Փորձաքննությունը_______________________________________________________________

                                                                                                                   (առաջնակի, վերափորձաքննություն)

Հաշմանդամության շարժը__________________________________________________________________________

                                                                                                   (գրել նախկին որոշումը)

Հաշմանդամության խումբը___________________1-ին ____________________________2-րդ

_____________________________3-րդ

                                                                                                      (գրել նաև տառերով)

Հաշմանդամության պատճառը_______________________________________________________________________

Աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակում__________________________աստիճանի

Հաշմանդամությունը սահմանվել է մինչև /___/ _________________20    թ.

Վերափորձաքննության ժամկետն է /____/_____________________20     թ.

Վարչական ակտերի գրանցմատյանում հերթական համարը________________

ԲՍՓ, ԱՖԳ և ԱՄ բաժնի  պատասխանատու/___________  / _______________/                    /______/__________ 20    թ.

(բաժնի պետ)    (ստորագրություն)                 (ազգանուն)

Կ.Տ.

Ծանուցում՝ Վարչական բողոքը կարող է բերվել վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում

  Ձև N 2

 Միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննության, անձի ֆունկցիոնալության գնահատման և աջակցող միջոցներով ապահովման վարչություն

 

Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի անվանումը

                            

ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ N _____________

 

Տրվում է քաղաքացի____________________________________________________________

Ծննդյան ամսաթիվը ______  _________________ __________թ Հասցեն____________________________________________________________________________________________                                                                                               

Դուք բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամություն ունեցող անձ չեք ճանաչվել։

ԲՍՓ, ԱՖԳ բաժնի ղեկավար՝

 

Անուն, ազգանուն, ստորագրություն

 

 

 

 

  • Обсуждалось

    11.01.2024 - 26.01.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1822

Принт

Предложения

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

26.01.2024

Նախագծի հավելվածով սահմանված դրույթները հիմնված են բժշկասոցիալական փորձաքննության նախկինում գործած համակարգի վրա և հաշվի չեն առնում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի «հաշմանդամություն» հասկացությունը, որն ամրագրում է միջավայրային արգելքների հետ փոխազդեցության պարտադիր բաղադրիչը։ Ուստի՝ հավելվածը ենթակա է վերանայման հաշմանդամության մարդու իրավունքների մոտեցումներին և օրենքի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

26.01.2024

Նախագծով առաջարկվում է որոշակի խմբի անձանց դեպքում իրականացնել բժշկասոցիալական փորձաքննություն։ Հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված չէ «բժշկասոցիալական փորձաքննություն» հասկացությունը, որը նախկինում սահմանված է եղել «ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքով։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

26.01.2024

Նախագիծը հակասում է «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2023 թվականի սեպտեմբերի 13-ի ՀՕ-276-Ն օրենքի 1-ին հոդվածին։ Ըստ էության, նախագծի հավելվածով սահմանված են ոչ թե միջազգային պայմանագրերի շրջանակներում հաշմանդամության գնահատման առանձնահատկությունները, ինչպես պահանջվում է օրենքով, այլ սահմանված է բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգ։

Узнать больше