ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
___________________ 2024 թվականի N ____ -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 1180-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2023 թվականի սեպտեմբերի 13-ի ՀՕ-276-Ն օրենքի 1-ին հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի «Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը հաստատելու մասին» N 1180-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) որոշման նախաբանը «օրենքի» բառից հետո լրացնել «2-րդ հոդվածի 4-րդ մասով և» բառերով.
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով.․
«1.1. Հաստատել միջազգային պայմանագրերի շրջանակներում հաշմանդամության գնահատման առանձնահատկությունները՝ համաձայն N 1 հավելվածի:»․
3) որոշման հավելվածի 7-րդ կետի № 1 աղյուսակը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«Աղյուսակ N 1. Օրգանիզմի ֆունկցիաները և մարմնի կառուցվածքը, անձի գործունեությունը և մասնակցությունը գնահատող մասնագետներ
Օրգանիզմի ֆունկցիաները և մարմնի կառուցվածքը
գնահատող մասնագետներ
|
Անձի գործունեությունը և մասնակցությունը
գնահատող
մասնագետներ
|
1. Օրթոպեդ
2. Վնասվածքաբան
3. Ակնաբույժ
4. Սրտաբան
5. Քիթ-կոկորդ-ականջաբան
6. Նյարդավիրաբույժ
7. Հոգեբույժ
8. Էնդոկրինոլոգ
9. Վիրաբույժ
10. Նյարդաբան
11. Թերապևտ
12. Արյունաբան
13. Աղեստամոքսաբան
14. Նեֆրոլոգ/երիկամաբան
15. Ուռուցքաբան
16. Մաշկաբան
17. Ռևմատոլոգ
18. Ուռոլոգ
19. Թոքաբան
20. Ֆտիզիատր
21․ Ընտանեկան բժիշկ
|
22. Մանկաբույժ 23. Մանկական օրթոպեդ-վնասվածքաբան
24. Մանկական ակնաբույժ
25. Մանկական սրտաբան
26. Մանկական նյարդաբան
27. Մանկական քիթ- կոկորդ-ականջաբան
28. Մանկական նյարդավիրաբույժ
29. Մանկական հոգեբույժ
30. Մանկական ներզատաբան
31. Մանկական վիրաբույժ
32. Ընտանեկան բժիշկ
|
1. Հոգեբան
2. Կինեզոլոգ
3. Էրգոթերապիստ
4. Լոգոպեդ
5. Տիֆլոմանկավարժ
6. Սուրդոմանկավարժ
7. Օլիգոֆրենոմանկավարժ
8. Սոցիալական մանկավարժ
9. Մանկական հոգեբան
10. Հատուկ մանկավարժ
11․ Վերականգնողաբան
12․ Մանկական վերականգնողաբան
13․ ֆիզիոթերապևտ
|
|
|
|
»․
4) որոշման հավելվածի 16-րդ կետի «որոշման» բառից հետո լրացնել «և միջազգային պայմանագրերի շրջանակներում հաշմանդամության գնահատման» բառերով, իսկ «50.2.-րդ և 50.3-րդ կետերով» բառերը փոխարինել «50.2.-րդ, 50.3-րդ կետերով և սույն որոշման N 1 հավելվածով» բառերով։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված
ՀՀ կառավարության 2024 թվականի
........-ի № -Ն որոշման
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2022 թվականի
հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն հավելվածով սահմանվում են Հայաստանի Հանրապետության կողմից կնքված միջազգային պայմանագրերի շրջանակում հաշմանդամության գնահատման առանձնահատկությունները։
- Միջազգային պայմանագրի կողմ հանդիսացող երկրում ապրող և նախկինում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձի (այսուհետ՝ այլ երկրում ապրող անձ) հաշմանդամության գնահատումն իրականացվում է տվյալ երկրում հաշմանդամության հիմքով իր իրավունքների իրացման նպատակով։
- Միջազգային պայմանագրի կողմ հանդիսացող երկրում ապրող և նախկինում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձի (այսուհետ՝ այլ երկրում ապրող անձ) հաշմանդամության գնահատումն իրականացվում է բժշկասոցիալական փորձաքննությամբ։
- Հաշմանդամության գնահատման համար հայտը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայություն է (այսուհետ՝ ծառայություն) ուղարկում միջազգային պայմանագրի կողմ հանդիսացող երկրի իրավասու մարմինը։ Հայտի հետ միասին ուղարկվում են նաև տվյալ անձի առողջության վերաբերյալ բժշկական փաստատթղթերը և անդամ պետությունների իրավասու մարմինների համագործակցություն իրականացնելիս կիրառվող ֆորմուլյարները։
- Հաշմանդամության գնահատման համար անհրաժեշտ լրացուցիչ բժշկական փաստաթղթերը պահանջելը և տրամադրելը իրականացվում է անդամ պետությունների իրավասու մարմինների միջոցով։
- Ծառայությունը սույն հավելվածի 4-րդ կետում նշված փաստաթղթերը ստանալուց հետո դրանք 3 աշխատանքային օրվա ընթացքում սկանավորում կամ մուտքագրում է էլեկտրոնային համակարգ։ Փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում ծառայությունը դրանք էլեկտրոնային համակարգ մուտքագրելուց հետո մեկամսյա ժամկետում ընդունում է բժշկասոցիալական փորձաքննական որոշում (այդ թվում հեռակա)՝ համաձայն սույն հավելվածի ձև N 1-ի և ձև N 2-ի, անձին հաշմանդամության խմբեր՝ 1-ին, 2-րդ և 3-րդ խումբ սահմանելու կամ մերժելու վերաբերյալ:
- Կայացրած որոշումը ծառայությունն ուղարկում է միջազգային պայմանագրի կողմ հանդիսացող պետություն՝ տվյալ պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով և ժամկետներում։
- Միջազգային պայմանագրի կողմ հանդիսացող երկրների միջև նամակագրությունը, փաստաթղթերի տրամադրումն իրականացվում է տվյալ միջազգային պայմանագրով սահմանված նամակագրության լեզվով։
- Հաշմանդամության խմբերի սահմանման չափորոշիչներն են՝ անձի օրգանիզմի հիմնական ֆունկցիաների խանգարումները և կենսագործունեության սահմանափակումները։
- Հաշմանդամության պատճառական կապերը սահմանվում են «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 9-րդ հոդվածի համաձայն։
- 1-ին խմբի հաշմանդամությունը սահմանվում է երկու տարի ժամկետով, 2-րդ և 3-րդ խմբերի հաշմանդամությունը` մեկ տարի ժամկետով, բացառությամբ կառավարության 2022 թվականիհուլիսի 28-ի N 1177-Ն որոշման հավելվածի 23-րդ կետով սահմանված վերականգնման հեռանկարի բացակայության կանխատեսումով ֆունկցիոնալության սահմանափակումների դեպքերի։
- 2. ԱՆՁԻ ՕՐԳԱՆԻԶՄԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԸ
- Անձի օրգանիզմի հիմնական ֆունկցիաների խանգարումները դասակարգվում են՝
- հոգեկան ֆունկցիաների խանգարում՝ ընկալման, հիշողության, մտածողության, ինտելեկտի, բարձրագույն կեղևային ֆունկցիաների, հույզերի, կամքի, գիտակցության և առույգության, վարքի, հոգեշարժական ֆունկցիաների խանգարումներ.
- լեզվական և խոսքի խանգարումներ՝ հոգեկան խանգարումներով չպայմանավորված գրավոր և բանավոր, բերանացի ու ոչ բերանացի խոսքի խանգարումներ, ձայնագոյացման և խոսքի ձևի խանգարումներ՝ կակազում, դիզարթրիա և այլն.
- զգայական ֆունկցիաների խանգարում՝ տեսողության, լսողության, հոտառության, շոշափելիքի, վեստիբուլյար ֆունկցիաների, հպման, ցավային, ջերմային ու այլ տեսակի զգացողությունների խանգարումներ և ցավային համախտանիշ.
- հենաշարժական ֆունկցիաների խանգարումներ՝ գլխի, մարմնի, վերջույթների շարժողական ֆունկցիաների, կանգուն կեցվածքի, շարժումների կոորդինացիայի խանգարումներ.
- ընդերային և նյութափոխանակության խանգարումներ՝ սնուցման խանգարում (արյան շրջանառության, շնչառության, մարսողության, արտազատման, արյունաստեղծման, էներգիայի և նյութափոխանակության, ներզատիչ գեղձերի, իմունիտետի խանգարումներ).
- ձևախեղումներ՝ դեմքի, գլխի, մարմնի, վերջույթների կառուցվածքային դեֆորմացիա, արտահայտված արտաքին ձևախեղում, մարսողական, միզարձակման, շնչառական ուղիների ոչ նորմալ բացվածքներ, մարմնի չափսերի խանգարումներ՝ գիգանտիզմ, գաճաճություն, կախեքսիա, գերգիրություն։
- ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
Կենսագործունեության հիմնական տեսակները դասակարգվում են՝
- ինքնասպասարկման ապահովման ունակություն՝ հիմնական ֆիզիոլոգիական պահանջմունքներն ինքնուրույն բավարարելու, ամենօրյա կենցաղային գործունեություն և անձնական հիգիենա իրականացնելու ունակություն.
- ինքնուրույն տեղաշարժվելու կարողություն՝ կենցաղային, հասարակական և մասնագիտական գործունեության իրականացման շրջանակներում տարածության մեջ ինքնուրույն տեղափոխվելու, խոչընդոտներ հաղթահարելու, քայլելու, վազելու, տեղաշարժվելու, մարմնի հավասարակշռությունը պահելու կարողություն.
- ուսումնառության կարողություն՝ հանրակրթական, մասնագիտական և այլ գիտելիքների ընկալման ու վերարտադրության, սոցիալական, մշակութային, կենցաղային հմտությունների և ունակությունների տիրապետման կարողություն.
- աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողություն՝ աշխատանքի բովանդակության, ծավալի և կատարման պայմանների պահանջներին համապատասխան գործունեության իրականացման կարողություն.
- կողմնորոշվելու կարողություն՝ ժամանակի և տարածության մեջ կողմնորոշվելու կարողություն.
- հաղորդակցվելու կարողություն՝ տեղեկատվության ընկալման, վերամշակման և փոխանցման միջոցով մարդկանց միջև կապ հաստատելու ունակություն.
- սեփական վարքը հսկելու կարողություն՝ բարոյաէթիկական և սոցիալ-իրավական նորմերից ելնելով ինքնաճանաչման և համապատասխան վարքի դրսևորման կարողություն.
- ՕՐԳԱՆԻԶՄԻ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻԴԱՍԱԿԱՐԳՈՒՄՆ ԸՍՏ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ
- Օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումները բնութագրող տարբեր որակական և քանակական ցուցանիշների համալիր գնահատումը նախատեսում է առավելապես խանգարման չորս աստիճան՝
1-ին աստիճան՝ ֆունկցիայի թեթև խանգարումներ,
2-րդ աստիճան՝ ֆունկցիայի միջին աստիճանի խանգարումներ,
3-րդ աստիճան՝ ֆունկցիայի ծանր աստիճանի խանգարումներ,
4-րդ աստիճան՝ ֆունկցիայի խորը խանգարումներ։
- ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄՆԸՍՏ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ
- Ինքնասպասարկման ապահովման ունակության սահմանափակումներն են՝
- 1-ին աստիճան՝ օժանդակ միջոցների օգտագործմամբ ինքնասպասարկման ապահովման ունակություն.
- 2-րդ աստիճան՝ օժանդակ միջոցների օգտագործմամբ և այլ անձանց մասնակի օգնությամբ ինքնասպասարկման ապահովման ունակություն.
- 3-րդ աստիճան՝ ինքնասպասարկման ապահովման ունակության անկարողություն և այլ անձանցից լիակատար կախվածություն։
- Տեղաշարժվելու կարողության սահմանափակումներն են՝
- 1-ին աստիճան՝ ինքնուրույն տեղաշարժվելու կարողություն՝ առավել երկարատև ժամանակի ծախսումով, ընդհատումներով և տարածության կրճատմամբ, օժանդակ միջոցների օգտագործմամբ.
- 2-րդ աստիճան՝ ինքնուրույն տեղաշարժվելու կարողություն՝ օժանդակ միջոցների օգտագործմամբ և այլ անձանց մասնակի օգնությամբ.
- 3-րդ աստիճան՝ ինքնուրույն տեղաշարժվելու անկարողություն և այլ անձանցից լիակատար կախվածություն:
- Ուսումնառության կարողության սահմանափակումներն են՝
- 1-ին աստիճան՝ նախադպրոցական, տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ (լրիվ) ընդհանուր, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական, հետբուհական մասնագիտական կրթության ձևերի ուսումնական հաստատություններում ուսուցման գործընթացի հատուկ կանոնակարգի պայմաններում և (կամ) օժանդակ միջոցների օգտագործմամբ ուսումնառության կարողություն.
- 2-րդ աստիճան՝ միայն հատուկ ուսումնական հաստատություններում կամ հատուկ ծրագրերով օժանդակ միջոցների օգտագործմամբ և (կամ) այլ անձանց օգնությամբ (բացի ուսուցանող անձնակազմից) ուսումնառության կարողություն.
- 3-րդ աստիճան՝ ուսումնառության անկարողություն:
- Կողմնորոշվելու կարողության սահմանափակումներն են՝
- 1-ին աստիճան՝ օժանդակ միջոցների օգտագործման պայմաններում կողմնորոշվելու կարողություն.
- 2-րդ աստիճան՝ այլ անձանց օգնությամբ կողմնորոշվելու կարողություն.
- 3-րդ աստիճան՝ կողմնորոշվելու անկարողություն:
- Հաղորդակցվելու կարողության սահմանափակումներն են՝
- 1-ին աստիճան՝ տեղեկատվության ստացման, յուրացման և հաղորդման արագության դանդաղեցմամբ, ծավալի փոքրացմամբ, օժանդակ միջոցների օգտագործմամբ հաղորդակցվելու կարողություն.
- 2-րդ աստիճան՝ օժանդակ միջոցների և այլ անձանց օգնությամբ հաղորդակցվելու կարողություն.
- 3-րդ աստիճան՝ հաղորդակցվելու անկարողություն:
- Սեփական վարքը հսկելու կարողության սահմանափակումներն են՝
- 1-ին աստիճան՝ սեփական վարքն ինքնուրույն հսկելու կարողության ժամանակավոր, պարբերական նվազում.
- 2-րդ աստիճան՝ սեփական վարքը հսկելու կարողության մշտական մասնակի նվազում, որը պայմանավորում է կողմնակի անձանց կողմից օգնության անհրաժեշտությունը.
- 3-րդ աստիճան՝ սեփական վարքը հսկելու լիովին անկարողություն և կողմնակի հսկողության անհրաժեշտություն:
- Աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակումներն են՝
- 1-ին աստիճան՝ սովորական աշխատանքային պայմաններում որակավորման իջեցման կամ արտադրական գործունեության ծավալի նվազեցմամբ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողություն, սեփական մասնագիտությամբ աշխատանք կատարելու անհնարինություն.
- 2-րդ աստիճան՝ հատուկ ստեղծված պայմաններում օժանդակ միջոցների և (կամ) հատուկ սարքավորված աշխատատեղերի օգտագործմամբ, այլ անձանց օգնությամբ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողություն.
- 3-րդ աստիճան՝ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու անկարողություն, անհնարինություն կամ հակացուցվածություն:
- Կենսագործունեության առանձին տեսակների սահմանափակումների աստիճանը կարող է մեծանալ օրգանիզմի տարբեր ֆունկցիաների խանգարմանը զուգահեռ, եթե դրանք մեկը մյուսին ծանրացնում կամ խորացնում են, հատկապես, իրենց փոխհատուցման անհնարինության դեպքում։
- Անբարենպաստ կամ կասկածելի (անբարենպաստ հակումով) կլինիկական և վերականգնողական կանխատեսումների առկայությունը (անգամ օրգանիզմի ժամանակավոր պահպանված ֆունկցիաների ու կենսագործունեության վիճակի դեպքում) հիմք է հանդիսանում հաշմանդամության որոշման կամ դրա ծանրության աստիճանի գնահատման փոփոխման համար:
- ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԽՄԲՈՐՈՇՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
- Հաշմանդամության 1-ին խմբի որոշման չափանիշը սոցիալական պաշտպանություն կամ օգնություն պահանջող սոցիալական անբավարարությունն է, որը հետևանք է հիվանդություններով, վնասվածքների հետևանքներով կամ արատներով պայմանավորված օրգանիզմի ֆունկցիաների կայուն, խիստ արտահայտված խանգարումով առողջության խաթարման, որը հանգեցնում է կենսագործունեության հետևյալ տեսակներից որևէ մեկի սահմանափակման կամ դրանց զուգորդման՝
- ինքնասպասարկման ապահովման 3-րդ աստիճանի ունակություն,
- տեղաշարժվելու 3-րդ աստիճանի կարողություն,
- կողմնորոշվելու 3-րդ աստիճանի կարողություն,
- հաղորդակցվելու 3-րդ աստիճանի կարողություն,
- սեփական վարքը հսկելու 3-րդ աստիճանի կարողություն։
- Հաշմանդամության 2-րդ խմբի որոշման չափանիշը սոցիալական պաշտպանություն կամ օգնություն պահանջող սոցիալական անբավարարությունն է, որը հետևանք է հիվանդություններով, վնասվածքների հետևանքներով կամ արատներով պայմանավորված օրգանիզմի ֆունկցիաների կայուն արտահայտված խանգարմամբ առողջության խաթարման, որոնք հանգեցնում են կենսագործունեության հետևյալ տեսակներից որևէ մեկի սահմանափակման կամ դրանց զուգորդման՝
- ինքնասպասարկման ապահովման 2-րդ աստիճանի ունակություն,
- տեղաշարժվելու 2-րդ աստիճանի կարողություն,
- աշխատանքային գործունեությամբ զբաղվելու 3-րդ և 2-րդ աստիճանների կարողություն,
- ուսումնառության 3-րդ և 2-րդ աստիճանների կարողություն,
- կողմնորոշվելու 2-րդ աստիճանի կարողություն,
- հաղորդակցվելու 2-րդ աստիճանի կարողություն,
- սեփական վարքը հսկելու 2-րդ աստիճանի կարողություն։
- Ուսումնառության 2-րդ և 3-րդ աստիճանների կարողության սահմանափակումները կարող են հաշմանդամության 2-րդ խմբի որոշման համար հիմք հանդիսանալ կենսագործունեության մեկ կամ մի քանի այլ տեսակների սահմանափակման զուգակցման դեպքում՝ բացառությամբ սովորողների, որոնց մոտ ուսումնառության միայն 2-րդ և 3-րդ աստիճանների կարողության սահմանափակումները կարող են պայմանավորել հաշմանդամության 2-րդ խմբի որոշման անհրաժեշտությունը:
- Հաշմանդամության 3-րդ խմբի որոշման չափանիշը սոցիալական պաշտպանություն կամ օգնություն պահանջող սոցիալական անբավարարությունն է, որը հետևանք է հիվանդություններով, վնասվածքների հետևանքներով կամ արատներով պայմանավորված օրգանիզմի ֆունկցիաների կայուն չափավոր արտահայտված խանգարումով առողջության խաթարման, որոնք հանգեցնում են կենսագործունեության հետևյալ տեսակներից որևէ մեկի սահմանափակման կամ դրանց զուգորդման՝
- ինքնասպասարկման ապահովման 1-ին աստիճանի ունակություն,
- տեղաշարժվելու 1-ին աստիճանի կարողություն,
- աշխատանքային գործունեությամբ զբաղվելու 1-ին աստիճանի կարողություն,
- ուսումնառության 1-ին աստիճանի կարողություն,
- կողմնորոշվելու 1-ին աստիճանի կարողություն,
- հաղորդակցվելու 1-ին աստիճանի կարողություն,
- սեփական վարքը հսկելու 1-ին աստիճանի կարողություն։
- Հաղորդակցվելու կամ ուսումնառության կարողությունների սահմանափակումը կարող է հաշմանդամության 3-րդ խմբի որոշման համար հիմք հանդիսանալ առավելապես կենսագործունեության մեկ կամ մի քանի այլ տեսակների սահմանափակումների զուգակցման դեպքում:
Ձև N 1
Միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննության, անձի ֆունկցիոնալության գնահատման և աջակցող միջոցներով ապահովման վարչություն
Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի անվանումը
ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ N _____________
(հաշմանդամություն ունեցող անձի անունը, հայրանունը, ազգանունը)
Հանրային ծառայությունների համարանիշը /սոցիալական քարտի N-ը/_________________
Ծննդյան ամսաթիվը՝ _______ _____________ _______________
օր ամիս տարեթիվ
Սեռը՝ արական □, իգական □
Հասցեն և հեռախոսահամարը______________________________________________________________________
Անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը, տրման կոդը
Փորձաքննությունը կատարվել է /________________20 թ./________________20 թ.
(սկիզբ) (ավարտ)
Փորձաքննությունը_______________________________________________________________
(առաջնակի, վերափորձաքննություն)
Հաշմանդամության շարժը__________________________________________________________________________
(գրել նախկին որոշումը)
Հաշմանդամության խումբը___________________1-ին ____________________________2-րդ
_____________________________3-րդ
(գրել նաև տառերով)
Հաշմանդամության պատճառը_______________________________________________________________________
Աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակում__________________________աստիճանի
Հաշմանդամությունը սահմանվել է մինչև /___/ _________________20 թ.
Վերափորձաքննության ժամկետն է /____/_____________________20 թ.
Վարչական ակտերի գրանցմատյանում հերթական համարը________________
ԲՍՓ, ԱՖԳ և ԱՄ բաժնի պատասխանատու/___________ / _______________/ /______/__________ 20 թ.
(բաժնի պետ) (ստորագրություն) (ազգանուն)
Կ.Տ.
Ծանուցում՝ Վարչական բողոքը կարող է բերվել վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում
Ձև N 2
Միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննության, անձի ֆունկցիոնալության գնահատման և աջակցող միջոցներով ապահովման վարչություն
Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի անվանումը
ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ N _____________
Տրվում է քաղաքացի____________________________________________________________
Ծննդյան ամսաթիվը ______ _________________ __________թ․ Հասցեն____________________________________________________________________________________________
Դուք բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամություն ունեցող անձ չեք ճանաչվել։
ԲՍՓ, ԱՖԳ բաժնի ղեկավար՝
Անուն, ազգանուն, ստորագրություն