Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

 1.Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի ընդունման նպատակն է ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի ներդրման շրջանակներում համապատասխան իրավակարգավորումներ սահմանելու միջոցով բարձրացնել հայտարարագրերի ներկայացման կարգապահությունը։

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

ՀՀ հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված դեպքերում ֆիզիկական անձինք պարտավոր են մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող հարկային տարվա մայիսի 1-ը ներառյալ հարկային մարմին ներկայացնել եկամտային հարկի տարեկան հաշվարկներ (հայտարարագրեր)։ Օրենսգրքի 159-րդ հոդվածի 3-րդ, 3.1-ին և 4-րդ մասերով սահմանված են եկամտային հարկի գումարների փոխհատուցման դեպքերը։

3 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն ունեցող ֆիզիկական անձանց կողմից սահմանված ժամկետում հայտարարագիրը չներկայացնելու դեպքում՝ նշված ժամկետից սկսած դադարեցնել ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում եկամտային հարկի գումարների փոխհատուցումները մինչև հայտարարագրի ներկայացնելը։

ՀՀ հարկային օրենսգրքի 159-րդ հոդվածով սահմանված դեպքերում եկամտային հարկի գումարների փոխհատուցում չի կատարվում, եթե ֆիզիկական անձինք օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված ժամկետներում հարկային մարմին չեն ներկայացրել եկամտային հարկի տարեկան հաշվարկներ (հայտարարագրեր)։

4 Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի շրջանակներում կարգապահության բարձրացումն է։

 5 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծի ընդունումը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ։

6 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախա­գի­ծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կող­­մից:

7 Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Նախա­գծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է բարձրացնել ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի շրջանակներում կարգապահությունը։

 

 

  • Обсуждалось

    06.12.2023 - 21.12.2023

  • Тип

    Закон

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3244

Принт

Предложения

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

18.12.2023

Նույն արարքի համար կրկնակի պատասխանատվություն նախատեսելը նշանակում է ոչ այլ ինչ, քան ՀՀ ռեզիդենդ ֆիզիկական անձին դիտարկել որպես «տուգանքի մատերիալ»: Ավելի ցնծուն օրինակ թերևս անհնարին էր գտնել:

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

18.12.2023

Նախագծով ըստ էության նախատեսվում է պատասխանատվություն սահմանել՝ ֆիզիկական անձանց հասանելիք գումարները չտրամադրելու տեսքով, եթե ֆիզիակական անձը հայտարարագիրը սահմանված ժամկետում չի ներկայացրել: Ստացվում է նույն արարքի համար կրկնակի պատասխանատվություն՝ մի դեպքում որպես վարչական իրավախախտում, մյուս դեպքում՝ հասանալիք գումարներից զրկելու տեսքով: Նախագծի հիմնավորումներ բաժնում պարզ և հստակ գրված է.« 4․ Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի շրջանակներում կարգապահության բարձրացումն է։» Բա այդ դեպքում հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու համար արդեն իսկ սահմանված վարչական պատասխանատվությունը ինչի համար էր?

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

18.12.2023

Հերթական անգամ ՀՀ ֆինանսների նախարարության գործառույթը ստանձնել է ՊԵԿ, իսկ ինչ է անում այդ դեպքում ՀՀ ֆինանսների նախարարությունը: Ստացվում է, որ ՊԵԿ-ը զբաղվում է ինչպես պետական եկամուտների քաղաքականությամբ, այնպես էլ պետական բյուջեից կատարվող ծախսային քաղաքականությամբ:

Узнать больше