Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 18.12.2023 17:27:03 նախագծով ըստ էության նախատեսվում է պատասխանատվություն՝ հասանելիք գումարները րտրամադրելու տեսքով: Ստացվում է նույն արարքի համար կրկնակի պատասխանատվություն սահմանել՝ մի դեպքում որպես վարչական իրավախախտում, որի մասով հասանալիք գումարներից զրկելու տեսքով:
2 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 18.12.2023 17:33:22 Գաղտնիք չէ, որ հենց ՊԵԿ բազմաթիվ դեպքերով թերանում է իր գործառույթները սահմանված ժամկետներում կատարելու հարցում: Այս ֆոնի վրա, ՊԵԿ-հարկ վճարող գործընկերային հարաբերությունների վերաբերյալ հայտարարությունների ներքո առնվազն տարակուսելի է, որ ՊԵԿ աշխատակիցների թերացումների դեպքում ՊԵԿ աշխատակիցները չեն զրկվում աշխատավարձից կամ հավելավճարներից, իսկ դրա փոխարեն ֆիզիկական անձանց համար հորինվում են նոր պատասխանատվության միջոցներ:
3 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 18.12.2023 18:03:55 Հերթական անգամ ՀՀ ֆինանսների նախարարության գործառույթը ստանձնել է ՊԵԿ, իսկ ինչ է անում այդ դեպքում ՀՀ ֆինանսների նախարարությունը: Ստացվում է, որ ՊԵԿ-ը զբաղվում է ինչպես պետական եկամուտների քաղաքականությամբ, այնպես էլ պետական բյուջեից կատարվող ծախսային քաղաքականությամբ:
4 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 18.12.2023 18:04:32 Նախագծով ըստ էության նախատեսվում է պատասխանատվություն սահմանել՝ ֆիզիկական անձանց հասանելիք գումարները չտրամադրելու տեսքով, եթե ֆիզիակական անձը հայտարարագիրը սահմանված ժամկետում չի ներկայացրել: Ստացվում է նույն արարքի համար կրկնակի պատասխանատվություն՝ մի դեպքում որպես վարչական իրավախախտում, մյուս դեպքում՝ հասանալիք գումարներից զրկելու տեսքով: Նախագծի հիմնավորումներ բաժնում պարզ և հստակ գրված է.« 4․ Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի շրջանակներում կարգապահության բարձրացումն է։» Բա այդ դեպքում հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու համար արդեն իսկ սահմանված վարչական պատասխանատվությունը ինչի համար էր?
5 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 18.12.2023 18:04:48 Նույն արարքի համար կրկնակի պատասխանատվություն նախատեսելը նշանակում է ոչ այլ ինչ, քան ՀՀ ռեզիդենդ ֆիզիկական անձին դիտարկել որպես «տուգանքի մատերիալ»: Ավելի ցնծուն օրինակ թերևս անհնարին էր գտնել: