Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի 159-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Սույն հոդվածով սահմանված դեպքերում եկամտային հարկի գումարների փոխհատուցում չի կատարվում, եթե ֆիզիկական անձինք Օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված ժամկետներում հարկային մարմին չեն ներկայացրել եկամտային հարկի տարեկան հաշվարկներ (հայտարարագրեր)։ Սույն մասի կիրառության իմաստով՝

1) եկամտային հարկի գումարների փոխհատուցում չի կատարվում եկամտային հարկի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) ներկայացման վերջնաժամկետը ներառող եկամտային հարկի վերադարձի հաշվետու ժամանակահատվածից սկսած.

2) եկամտային հարկի տարեկան հաշվարկները (հայտարարագրերը) չներկայացնելու դեպքում սույն մասի 1-ին կետում նշված հաշվետու ժամանակահատված(ներ)ի համար եկամտային հարկի գումարների վերադարձ կատարված լինելու դեպքում այդ գումարները ենթակա են վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե․

3) եկամտային հարկի տարեկան հաշվարկները (հայտարարագրերը) ներկայացնելուց հետո սույն մասի 1-ին կետում նշված հաշվետու ժամանակահատված(ներ)ի համար եկամտային հարկի գումարների վերադարձը կատարվում է Կառավարության սահմանած կարգով։»։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի մայիսի 1-ից։

 

 

  • Обсуждалось

    06.12.2023 - 21.12.2023

  • Тип

    Закон

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3243

Принт

Предложения

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

18.12.2023

Նույն արարքի համար կրկնակի պատասխանատվություն նախատեսելը նշանակում է ոչ այլ ինչ, քան ՀՀ ռեզիդենդ ֆիզիկական անձին դիտարկել որպես «տուգանքի մատերիալ»: Ավելի ցնծուն օրինակ թերևս անհնարին էր գտնել:

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

18.12.2023

Նախագծով ըստ էության նախատեսվում է պատասխանատվություն սահմանել՝ ֆիզիկական անձանց հասանելիք գումարները չտրամադրելու տեսքով, եթե ֆիզիակական անձը հայտարարագիրը սահմանված ժամկետում չի ներկայացրել: Ստացվում է նույն արարքի համար կրկնակի պատասխանատվություն՝ մի դեպքում որպես վարչական իրավախախտում, մյուս դեպքում՝ հասանալիք գումարներից զրկելու տեսքով: Նախագծի հիմնավորումներ բաժնում պարզ և հստակ գրված է.« 4․ Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի շրջանակներում կարգապահության բարձրացումն է։» Բա այդ դեպքում հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու համար արդեն իսկ սահմանված վարչական պատասխանատվությունը ինչի համար էր?

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

18.12.2023

Հերթական անգամ ՀՀ ֆինանսների նախարարության գործառույթը ստանձնել է ՊԵԿ, իսկ ինչ է անում այդ դեպքում ՀՀ ֆինանսների նախարարությունը: Ստացվում է, որ ՊԵԿ-ը զբաղվում է ինչպես պետական եկամուտների քաղաքականությամբ, այնպես էլ պետական բյուջեից կատարվող ծախսային քաղաքականությամբ:

Узнать больше