Добавить в избранное
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը
-
151 - За
-
36 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Թագուհի Հարությունյան 02.11.2023 17:16:31 | Վերանայել հայոց լեզվի թեստի 17-րդ և 18-րդ առաջադրանքները, որոնք կազմված են 9 ենթահարցից։Առաջադրանք կատարելու համար տրված տեքստը պետք է նվազագույնը կարդալ 81 անգամ, որը առաջացնում է ժամանակի կառավարման խնդիր, վրիպակների ու բացթողումների պատճառ։ | Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար: | |
2 | Թագուհի Հարությունյան 02.11.2023 17:25:39 | Առաջարկում եմ ուսուցչի կամավոր ատեստավորման կարգից հանել ուսուցչին աշխատանքից ազատելու կետը, քանի որ մեկ թեստը չի կարող գնահատել ուսուցչի տարիների վաստակն ու փորձառությունը։ | Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար: | |
3 | Թագուհի Հարությունյան 02.11.2023 17:28:40 | Առաջարկում եմ դրույքաչափը բարձրացնել մինչև 200 հազար՝ առանց նախապայմանների։ Հետո ով ուզում է, թող մասնակցի և հավելավճար ստանա։ | Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Շնորհակալություն: | |
4 | Թագուհի Հարությունյան 02.11.2023 17:37:40 | Առաջարկում եմ կամավոր ատեստավորման արդյունքում 70-79 % արդյունք ցուցաբերած ուսուցիչներին տարակարգի 1-ին աստիճանը ավտոմատ շնորհել,մյուս աստիճանները որոշակի կետերի համապատասխան: | Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար: | |
5 | Alla Vardanyan 30.10.2023 19:00:48 | Առաջարկում եմ ատեստացիայի անցողիկ շեմը իջեցնել 50% մանկավարժական բոլոր աշխատողների համար։ 60֊69% հավաքած ուսուցիչներին հատկացնել հավելավճար 20%֊ի չափով, իսկ օրենքի մյուս կետերը պահպանել համապատասխանաբար։ Շնորհակալություն | Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար: | |
6 | Արուսյակ Ղարագոզյան 30.10.2023 19:22:35 | Առաջարկում եմ փոխել թեստերում կարճ պատասխան պահանջող հարցերի գնահատումը: Մի՞թե հնարավոր չէ ամեն մի ճիշտ պատասխանի համար տրվի որոշակի միավոր: | Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար: | |
7 | Արուսյակ Ղարագոզյան 30.10.2023 19:22:35 | Առաջարկում եմ կամավոր ատեստավորումն անցած ուսուցիչների դասղեկությունը, խմբակները նույնպես վարձատրվեն բարձր դրույքաչափով: | Հավելավճարի տրամադրումը պարտադիր դասավանդվող առարկաներին է վերաբերում: | |
8 | Արուսյակ Ղարագոզյան 30.10.2023 19:27:57 | Առաջարկում եմ անցած տարի 60-69% հավաքած ուսուցիչների աշխատավարձի վերահաշվարկ կատարել ըստ այս նոր փոփոխությունների: | Կամավոր ատեստավորման գործընթացին մասնակցած և 60-69 % արդյունք ցուցաբերած ուսուցիչը ևս կունենա դրույքաչափի փոփոխություն՝ առանց հավելավճարի: Կարգավորումը կկիրառվի սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից սկսած, և նախորդ տարիներին ատեստավորված լինելու և 60-69 % արդյունք ունենալու պարագայում ուսուցչի վարձատրության վերահաշվարկ չի լինելու, և դրույթը տարածվելու է միայն տվյալ և հետագա տարիների վարձատրության վրա: | |
9 | Նարեկ Պետրոսյան 30.10.2023 19:29:05 | Առաջարկում եմ փորձաշատ,աշխատանքով հաստատված որակը բացահայտված/ արտաքին ստուգումների ,դպրոցի,գործընկերների,ծնողների և աշակերտների / տարակարգ և այլ առավելություններ ունեցող ուսուցիչներն ,անկախ 15% աճից,չազատել աշխատանքից։Այդ ուսուցիչները տքնաջան աշխատել են,իսկ ցածր տոկոսը թեստի ծավալի,տրված կարճ ժամանակի և ստրեսի արդյունք է։ | Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար: | |
10 | Նարեկ Պետրոսյան 30.10.2023 21:34:22 | Առաջարկում եմ տարակարգ ստացած,փորձառու,բարձրագույն կրթություն ունեցող այն ուսուցիչներին,ովքեր 15% աճ չեն ապահովել, չազատել աշխատանքից։ | Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար: | |
11 | Նարեկ Պետրոսյան 31.10.2023 07:36:10 | Առաջարկում եմ վերանայել իմ նամակ_բողոքը` հայոց լեզվի կամավոր ատեստացիայի հետ կապված։Անցյալ տարի հայտագրվել եմ,բայց անցաթուղթ չեմ ստացել,ներկայացել եմ քննական կենտրոն,խնդրել եմ թույլ տալ մասնակցել,սպասեցրել են,բայց ի վերջո չեն թողել։Այս տարի հայտագրվել եմ,բայց քննությունից մոտ 1,5 ամիս առաջ 2 ձեռքից վիրահատվել եմ` հետվիրահատական խնդիրներով` շարժունության,գրելու դժվարության։Այդուհանդերձ բազում անպատասխան զանգեր էլնամակ ԳԹԿ կատարելուց հետո,նորից ներկայացել եմ քննական կենտրոն համապատասխան բժշկական փաստաթղթերով, մոտեցել կազմակերպիչին,խնդրել,որ լևացուցիչ ժամանակ տրամադրելու դեպքում կմասնակցեմ/,քանի որ իրականում տրվելիք ժամանակը բոլորի համար էլ ընդհանրապես շատ քիչ է այդպւսի խրթին և ծավալուն թեստ գրելու համար,իսկ ինձ` առավել ևս / ։Ստացել եմ դրական պատասխան և ներս մտել,այնինչ բոլորի հետ մեկտեղ վերցրել են նաև իմ ձևաթուղթը` ասելով.<<Եթե չտաք,մե՛նք կվերցնենք>>։Իմ թույլ,հիվաբդ ձեռքերով կարողացել եմ հավաքել 39 միավոր` մոտ 56% / չնայած իրենք 38 միավոր են հաշվել/ ,,շատ հարցեր ուղղակի նշել եմ,լարված ու շփոթված` սխալի ուղղումը նորից սխալ եմ կատարել, շեմը չնչին պակասով չեմ հաղթահարել,բողոք_նամակս ուղարկել եմ ԿԳՄՍ նախարար Ժ.Անդրեասյանին,ով անմիջապես արձագանքել է,գործը հանձնարարել համապատասխան աշխատակցի,ով դիտարկել է և ինձ գրություն ուղարկել` իբր ինձ լրացուցիչ ժամանակ տրվել է ինձ։Դա անհիմն սուտ է,որովհետև ես ուսուցիչներ կներկայացնեմ,ովքեր տեսել են ,թե ինչպես են իմնձանից պահանջում ձևաթուղթը։ Այսպիսով խախտվել է <<կամավոր >>կոչված ատեստացիայի սկզբունքը. եթե լրացուցիչ ժամանակ չխոստանային,ես չէի մտնելու։Ես կամավոր ցանկանում էի մասնակցել `իմ ներուժով աշխատավարձս բարձրացնելու համար / հաշմանդամ երեխա ունեմ /, բայց 2 տարին էլ կազմակերպիչների ոչ ճիշտ գործողությունների պատճառով նպատակիս չհասա։ Խնդրում եմ,հաշվի առնելով համակարգի սխալ գործելաոճը, իմ միավորները մոտարկել / կլորացնել/ 60` գոնե դրույքաչափը բարձրանալու նպատակով։ | Նախագծով առաջարկվում է երկու ատեստավորումների արդյունքների միջև 15 % աճ գրանցած, ինչպես նաև վերաատեստավորված ուսուցիչների համար, որոնք ապահովել են 50-59 % արդյունք, հնարավորություն ընձեռել մասնակցելու հաջորդ ատեստավորմանը: Կամավոր ատեստավորման արդյունքները երբեմն տասնորդական միավորներով են ստացվում, որոնք կլորացնելու համար իրավական հիմքերը բացակայում են, որը լրացվում է առաջարկվող նախագծով: | |
12 | Կամո Կիրակոսյան 30.10.2023 20:01:19 | Առաջարկում եմ անցողիկի շեմը սահմանել 50-59%: | Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար: | |
13 | Նաիրա Հովակիմյան 30.10.2023 21:07:33 | Առաջարկում եմ ոչ պետական նմուշի դիպլոմ ունեցողների և մ/մ ուսուցիչների միջև տարբերակում մտցնել։Ինչպես կարելի է հինգ տարի գերազանցությամբ համալսարան ավարտածին համարել մ/մ։աԱռաջարկում եմ թույլ տալ աշխատել մինչև պետականացման գործընթաց կազմակերպելը։ | Ձեր կողմից նշված գործընթացն իրականացվել է և դա այս կարգի կարգավորման տիրույթում չի գտնվում: | |
14 | Նաիրա Հովակիմյան 31.10.2023 22:39:55 | Առաջարկում եմ հստակեցում մտցնել ոչ պետական նմուշի դիպլոմ ունեցող ուսուցիչների հետագա աշխատատանքի համար։Մի՞թե նրանց կարելի է համարել մ/մ։Առաջարկեւմ եմ թույլ տալ աշխատել մինչև պետականացման գորընթաց կազմակերպելը։ | Ձեր կողմից նշված գործընթացն իրականացվել է և դա այս կարգի կարգավորման տիրույթում չի գտնվում: | |
15 | Գարիկ Հովհաննիսյան 30.10.2023 23:05:57 | Շատ ճիշտ որոշում է։ Շնորհակալություն։ | Շնորհակալություն | |
16 | Լուսինե Մուշեղյան 31.10.2023 08:02:28 | Առաջարկում եմ ստեղծել հարցաշարեր, հստակ նշել գրականության ցանկը, պահպանել կամավորության սկզբունքը,բացառել երկակի պատասխաններով հարցերը( այդ թվում նաև խնդիրները),նկարներ պարունակող հարցերի նկարները ընտրել դասագրքերից, ատեստավորման հավելավճարները սահմանել անժամկետ։ | Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար: | |
17 | Նվարդ Առաքելյան 31.10.2023 09:51:21 | Բարև Ձեզ։ Գնահատելի է այն հանգամանքը, որ կամավոր ատեստավորման գործընթացում նախատեսվում են բարեփոխումներ, և չեն անտեսվում ուսուցչական համայնքի կարծիքները։ Կխնդրեմ` ականջալուր լինեք ստորև նշված առաջարկներին. 1. բոլոր առարկաների կամավոր ատեստավորման թեստերը պարունակեն նույնաքանակ հարցեր, 2. հիմնվելով առաջին կետի վրա` նաև գնահատումը դառնա նույն սկզբունքով (այսինքն` յուրաքանչյուր ճիշտ հարցի համար տրվի նույն միավորը` անկախ առարկայից), 3. պնդումների փնջերի դեպքում հստակ նշել` քանի ճիշտ կամ քանի սխալ պատասխան պետք է ընտրել (ինչպես արվեց «Տարրական ուսուցման մեթոդիկա»-ի դեպքում), 4. պնդումների փնջերի դեպքում յուրաքանչյուր ճիշտ նշված պատասխանի համար տրվի միավոր, ոչ թե, դիցուք, 1 սխալ և 2 ճիշտ պատասխանի նշման դեպքում զրոյացվի ամբողջ պատասխանը, և միավոր չտրվի (օրինակ` պնդումների փունջը գնահատվում է 3 միավոր, և անհրաժեշտ է նշել 3 ճիշտ պատասխան, սակայն 1-ը սխալ է նշված, արդյունքը ոչ թե զրոյացնել, այլ գնահատել 2 միավոր), 5. թեստային հարցերը և պնդումների փնջերը գնահատել տարբեր կերպ (պնդումների փնջերին տալ ավելի բարձր միավոր), 6. կամավոր ատեստավորման ուղեցույցներում հստակ նշել` որ թվականի հրատարակության դասագրքերով պետք է նախապատրաստվենք (օրինակ` «Հասարակագիտություն» առարկայի դեպքում տարեթվերը չէին նշվել, այնինչ կային տարբեր տարեթվերի հրատարակության դասագրքեր), 7. բողոքարկման արդյունքում տրվի այն նույն միավորը, ինչը թեստը կազմող կազմակերպության անփութության կամ վրիպակի պատճառով հանվել է ընդհանուր միավորից, 8. կամավոր ատեստավորման արդյունքում տրվող հավելավճարը վերաբերի նաև դասղեկության համար տրվող լրավճարին, 9. կամավոր ատեստավորման արդյունքում 80 % և ավելի արդյունք ապահոված ուսուցչի` որակավորման տարակարգ ստանալու փաթեթն զգալիորեն թեթևացնել, 10. կամավոր ատեստավորման գործընթացը ուսումնական տարվա ընթացքում գոնե 2 անգամ լինի, որպեսզի ուսուցիչը մի ամբողջ տարի չսպասի հաջորդ փուլին։ | Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար: | |
18 | Մարջիկ Մկրտչյան 31.10.2023 11:15:14 | Մենք՝ տարրական մասնախմբի ուսուցիչներս,զարմացած ու զայրացած ենք անարդար որոշման համար։ Ինչու՞են 50% -60% հավաքած բարձրագույն կրթություն ունեցող ուսուցիչներին թույլ տվել աշխատելու,իսկ նույն տոկոսներ հավաքած մ/մ կրթությամբ ուսուցիչներին՝ ոչ։Սա արդար չէ,Մենք բողոքում և պահանջում ենք արդարացի որոշում։ | Ատեստավորման արդյունքի տեսանկյունից Ձեր բարձրացրած հարցն օբյեկտիվ է, սակայն միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչների՝ աշխատանքը շարունակելու վերաբերյալ առաջարկը դիտարկելի չէ, քանի որ այն հակասում է Հանրակրթության մասին օրենքին: Վերջինով սահմանված են եղել ժամկետներ, որոնց մասին ուսուցիչները եղել են տեղեկացված և որոնք եղել են բավարար խելամիտ՝ ավելի քան 12 տարի՝ բարձրագույն կրթություն ստանալու համար: Մյուս կողմից կրթական քաղաքականությունը շարժվում է կրթության ոլորտում համապատասխան որակավորում ունեցող մասնագետների ներգրավման գործընթացով, ինչը ենթադրում է, որ տարբեր ուսումնական հաստատություններում դասավանդելու համար մասնագետները պետք է համապատասխան ոլորտում բարձրագույն մանկավարժական կրթություն ունենան: Գնահատելով այս ուսուցիչների երկարամյա վաստակն ու փորձը՝ Հանրակրթության մասին օրենքում փոփոխություն է իրականացվել և նրանց հնարավորություն է տրվել կամավոր ատեստավորման մասնակցութան և բավարար արդյունքների գրանցման դեպքում շարունակել աշխատանքը դպրոցում։ | |
19 | Զվարթ Խաչատրյան 31.10.2023 14:41:52 | Առաջարկում եմ 15% ից ցածր հավաքած բարձրագույն կրթություն ունեցող ուսոսւցիչները շարունակեն աշխատել | Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար: | |
20 | Vazgen Minasyan 31.10.2023 14:59:38 | Առաջարկում եմ 15%ից ցածր հավաքած բարձրագույն կրթություն ունեցող ուսուցիչները շարունակեն աշխատել | Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար: | |
21 | Գոհար Հարությունյան 31.10.2023 21:40:22 | Շեմը իջեցնել 50%֊ի, դրույքաչափը վերանայել։ Շնորհակալություն։ | Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար: | |
22 | Գոհար Հարությունյան 31.10.2023 21:45:51 | Հայոց լեզվի 17 և 18֊րդ առաջադրանքների միավորների հաշվարկելը վերանայել, յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար միավոր սահմանել, որ ուսուցիչը իր ճիշտ կատարածների համար 0 չստանա մեկ սխալի համար։ | Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար: | |
23 | Ալիսա Հարությունյան 31.10.2023 23:29:34 | Առաջարկում եմ ուսուցչի կամավոր ատեստավորման արդյունքը չդարձնել աշխատանքից ազատման պատճառ։ Իմ կարծիքով դա կլինի դրական ազդակ, հնարավորություն կտա ուսուցիչներին առավել ակտիվ, վստահ մասնակցել ատեստավորման գործընթացին։ | Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար: | |
24 | Ալիսա Հարությունյան 31.10.2023 23:30:35 | Առաջարկում եմ կարեւորել եւ ուշադրությյան կենտրոնում պահել ուղեցույցների մշակման գործընթացը, որոնք պետք է լինեն իսկապես ուղեցույց՝ հստակ կողմնորոշեն ուսուցիչներին ատեստավորմանը նախապատրաստվելու ընթացքում։ Ուղեցույցում որպես օրինակ բերված առաջադրանքների նմուշները պետք է հստակ արտահայտեն ատեստավորման թեստի առաջադրանքների բարդության մակարդակը, նշված լինի ճշգրիտ գրականության ցանկը, որից պետք է օգտվի ուսուցիչը նախապատրաստվելու ընթացքում։ | Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար: | |
25 | Ալիսա Հարությունյան 31.10.2023 23:33:32 | Առաջարկում եմ վերանայել քիմիա առարկայի թեստավորմանը տրվող ժամանակը՝ այն դարձնելով 4 ժամ կամ բեռնաթափել թեստը՝ նվազեցնելով մեծ թվով հաշվարկային առաջադրանքների քանակը | Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար: |