Добавить в избранное
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը
-
151 - За
-
36 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Narine Ayvazyan 26.10.2023 18:47:35 | Առաջարկում եմ ստեղծել առարկայական շտեմարաններ,հստակ առաջադրանքներով,առանց սխալների ու թերությունների,որոնք կտրվեն ուսուցիչներին,անորոշությունը վերացնելու նպատակով։ | Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար: | |
2 | Narine Ayvazyan 26.10.2023 20:46:05 | Առաջարկում եմ վերանայել պնդումների փունջ առաջադրանքի գնահատման կարգը և յուրաքանչյուր ճիշտ պատասխանին տալ միավոր,ոչ թե զրո գնահատել նույնիսկ մեկ սխալի դեպքում։ | Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար: | |
3 | Narine Ayvazyan 26.10.2023 20:53:26 | Քանի որ ատեստավորումը կամավորության սկզբունքով է և ատեստավորման դիմում են ամենահամարձակ ու իրենց ուժերի վրա վստահ ուսուցիչները,ապա հնարավորություն տվեք ուսուցիչը 5 տարի մասնակցի և փորձի իր ուժերը առանց աշխատանքը կորցնելու նախապայմանի։Հակառակ դեպքում ստացվում է,որ չմասնակցելը ավելի շահավետ է։ | Կամավոր ատեստավորման գործընթացին մասնակցության որևէ պարտադրանք չկա և ուսուցիչները դրան մասնակցում են իրենց ցանկությամբ: Այն պարտադիր է միայն միջին մասնագիտական կրթություն ունեցող այն ուսուցիչների համար, որոնք ցանկանում են շարունակել աշխատանքը դպրոցում: Կամավոր ատեստավորմանը պարտադիր մասնակցության պահանջ կա այն ուսուցիչների համար, որոնք մեկ անգամ մասնակցելով գործընթացին չեն հաղթահարել առարկայի իմացության նվազագույն շեմը՝ 60%-ը: Եվ այս պահանջի վերանայումը դիտարկելի չէ, քանի որ այն ենթադրում է սեփական առարկային ոչ բավարար տիրապետող ուսուցչի աշխատանք դպրոցում: Միաժամանակ հարկ է նշել, որ կամավոր ատեստավորման 60 տոկոսի շեմը չհաղթահարած ուսուցիչներն ունենում են մեկ տարի ժամանակ՝ մյուս ատեստավորմանը պատրաստվելու համար և այդ ընթացքում էլ պետությունը վերջիններիս համար կազմակերպում է վերապատրաստման դասընթաց՝ աջակցելով պատրաստվել ատեստավորմանը։ Վերապատրաստումը իրականացվում է պետության միջոցներով։ | |
4 | Narine Ayvazyan 26.10.2023 21:07:31 | Առաջարկում եմ ավելացնել հատկացվող ժամանակը հատկապես քիմիա առարկայի համար։Պատկերացրեք յուրաքանչյուր առաջադրանքին տրվում է 3 րոպե ժամանակ,որը չի բավարարում նույնիսկ թեստային առաջադրանքները կատարելու համար,քանի որ դրանք նույնպես հաշվարկ են պահանջում,էլ չեմ խոսում խնդիրների մասին,երբ այդքան ժամանակում հազիվ հասցնում ես խնդիրը կարդալ և հասկանալ։ Իմ կարծիքով ցածր ցուցանիշները ժամանակի մեջ չտեղավորվելու հետ են կապված։Հաշվի առեք,որ մարդիկ տարբեր արագությամբ են աշխատում։ | Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար: | |
5 | Անի Բարեղամյան 26.10.2023 22:12:58 | Առաջարկում եմ հստակություն մտցնել, Կարգի 6 -75 կետի մեջ։ Հնարավոր է ուսուցիչը ատեստավորվել է մի առարկայից, սակայն տեղափոխվել է այլ դպրոց՝ դասավանդելով այլ առարկա։ Այդպես կորցնում է և՛ ավելացված դրույքաչափը, և՛ հավելավճարը։ Մեջբերեմ << Դպրոցից դպրոց տեղափոխման արդյունքում հավելավճարը պահպանվում է>>։ Խնդրում եմ կարգավորում տվեք կետում։ Շնորհակալություն։ | Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար: | |
6 | Gohar Nersisyan 26.10.2023 23:35:54 | ՈՒսուցիչների կամավոր ատեստավորման թեստերը կազմել ըստ աճող բարդության, այսինքն ըստ աստիճանակարգի: Առաջին մասը հաղթահարողները ատեստավորված ուսուցիչներն են, երկրորդ մասը հաղթահարողները ՝30% հավելավճար ստացողները, երրորդ մասը հաղթահարողներրը՝ 40% հավելավճար ստացողները և այլն,: | Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար: | |
7 | Ռուզան Փաշիկյան 27.10.2023 00:10:55 | Առաջարկում եմ. 1)Վերանայել փնջային պատասխան ունեցող առաջադրանքների միավորների հաշվարկը: 2) Համապատասխանեցնել առաջադրանքների քանակնն ու դրա համար տրվող ժամանակը: | Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար: | |
8 | Կարինե Մարգարյան 27.10.2023 01:58:58 | Դրական եմ համարում կամավոր ատեստացիայի գործընթացը,սակայն անարդար է բարձրագույն կրթություն ունեցող ուսուցչին չթույլատրել շարունակելու իր մասնագիտական գործունեությունը կամավոր ատեստավորման շեմը չհաղթահարելու համար։ Համոզված եմ ,որ կամավոր ատեստավորման գործընթացին մասնակցում են իրենց ուժերի վրա առավել վստահ ուսուցիչները,որոնց ձախողման պատճառը կարող էր լինել նաև թեստերում տեղ գտած թերություններն ու անճշտությունները, ժամանակի և առաջադրանքների քանակի անհամապատասխանությունը, ոչ ամբողջական ուղեցույցները և այլ հնարավոր պատճառներ ,որոնք կարող են ստրեսային իրավիճակ ստեղծել ուսուցչի համար։ Անթույլատրելի է նաև պարտադիր մասնակցության պահանջը/խոսքը մեկ տարվա մասին է/ այն ուսուցիչների համար, որոնք մեկ անգամ մասնակցել են գործընթացին և չեն հաղթահարել շեմը։ Ինչպե՞ս կարելի է հաշվի չառնել մասնակցությանը խոչընդոտող հանգամանքները և չթույլատրել նրանց մասնակցել հաջորդ տարիներին կազմակերպվող ատեստացիային։ ճիշտ կլիներ այսպիսի իրավիճակներում հայտնված ուսուցիչներին տալ ևս մեկ հնարավորություն։ Առաջարկում եմ մինչև հիմա ատեստավորումը չանցած բոլոր ուսուցիչներին տալ հնարավորություն հաջորդ տարի մասնակցելու ատեստացիային,քանի դեռ կամավոր ատեստավորման գործընթացի կազմակերպման ընթացքում ի հայտ են եկել բացեր և խնդիրներ ։ Շնորհակալություն։ | Կամավոր ատեստավորման գործընթացին մասնակցության որևէ պարտադրանք չկա և ուսուցիչները դրան մասնակցում են իրենց ցանկությամբ: Այն պարտադիր է միայն միջին մասնագիտական կրթություն ունեցող այն ուսուցիչների համար, որոնք ցանկանում են շարունակել աշխատանքը դպրոցում: Կամավոր ատեստավորմանը պարտադիր մասնակցության պահանջ կա այն ուսուցիչների համար, որոնք մեկ անգամ մասնակցելով գործընթացին չեն հաղթահարել առարկայի իմացության նվազագույն շեմը՝ 60%-ը: Եվ այս պահանջի վերանայումը դիտարկելի չէ, քանի որ այն ենթադրում է սեփական առարկային ոչ բավարար տիրապետող ուսուցչի աշխատանք դպրոցում: Միաժամանակ հարկ է նշել, որ կամավոր ատեստավորման 60 տոկոսի շեմը չհաղթահարած ուսուցիչներն ունենում են մեկ տարի ժամանակ՝ մյուս ատեստավորմանը պատրաստվելու համար և այդ ընթացքում էլ պետությունը վերջիններիս համար կազմակերպում է վերապատրաստման դասընթաց՝ աջակցելով պատրաստվել ատեստավորմանը։ Վերապատրաստումը իրականացվում է պետության միջոցներով։ | |
9 | Կարինե Մարգարյան 28.10.2023 01:06:26 | Խնդրում եմ պարզաբանել ․ երկու և ավելի առարկա դասավանդող ուսուցչը (օրինակ«Մաթեմատիկա» ,«Ֆիզիկա» և «Շախմատ» )«Շախմատ »առարկայից մասնակցել է կամավոր ատեստավորման և չի հաղթահարել անցողիկ շեմը, ուսուցիչը չի ցանկանում պարապել առարան,քանի որ ավարտվելու է նաև «Շախմատ» առարկայի դասավանդման հավաստագրի ժամկետը։ Ինչպե՞ս կատարել կամավոր ատեստավորման կարգի 79 կետի պահանջը։ | Քանի որ պարզ չէ առաջին, թե երկրորդ տարին է մասնակցել ատեստավորմանը, պետք է առաջնորդվել կարգի պահանջներով: | |
10 | Վարդիթեր Վարդանյան 27.10.2023 13:23:56 | Տրաբանորեն որքանվ է ճիշտ,եթե ատեստավորմանը մասնակցում են և բարձրագույն և մ/մ ուսուցիչներ միևնույն թեստերով։Եվ ցավալին այն է,որ ։բարձրագույնի պարագայում 50֊59% ի դեպքում անցողիկ շեմ է,իսկ մ/մ֊ի դեպքում ոչ։Նույնիսկ ծիծաղել է։Ախր բարեփոխումները այդպես չեն իրականացնում։ Ուսուցիչների մի ամբողջ բանակ,այն էլ լավագույն ու մարտունակ,տանում եք կառափնարան։Խորը մտածեք ևձեր որոշումը փոխեք։ | Միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչների՝ աշխատանքը շարունակելու վերաբերյալ առաջարկը դիտարկելի չէ, քանի որ այն հակասում է Հանրակրթության մասին օրենքին: Վերջինով սահմանված են եղել ժամկետներ, որոնց մասին ուսուցիչները եղել են տեղեկացված և որոնք եղել են բավարար խելամիտ՝ ավելի քան 12 տարի՝ բարձրագույն կրթություն ստանալու համար: Մյուս կողմից կրթական քաղաքականությունը շարժվում է կրթության ոլորտում համապատասխան որակավորում ունեցող մասնագետների ներգրավման գործընթացով, ինչը ենթադրում է, որ տարբեր ուսումնական հաստատություններում դասավանդելու համար մասնագետները պետք է համապատասխան ոլորտում բարձրագույն մանկավարժական կրթություն ունենան: Գնահատելով այս ուսուցիչների երկարամյա վաստակն ու փորձը՝ Հանրակրթության մասին օրենքում փոփոխություն է իրականացվել և նրանց հնարավորություն է տրվել կամավոր ատեստավորման մասնակցութան և բավարար արդյունքների գրանցման դեպքում շարունակել աշխատանքը դպրոցում։ | |
11 | Սոնա Հայրապետյան 27.10.2023 13:27:35 | Արդյոք արդարացի՞ է,որ մ/մ կրթությամբ ուսուցիչները նման անարդար և նվաստացուցիչ որոշման ներքո ազատվեն աշխատանքից։61 տարեկան եմ,40 տարվա անընդմեջ մանկավարժական ստաժ ունեմ։ Շատ սիրելով իմ աշխատանքը ,որ մեծ նվիրումով եմ կատարել,մասնակցեցի ատեստացիային։Հավաքել եմ 57,6%։Ամենամեծ վիրավորանքն այն է,որ նույն թեստերը լրացրել են մ/մ _ և ԲՈՒՀ _ ն ավարտածները։Սակայն չգիտես թե ինչու՞, միավորները հաշվելու ժամանակ նրանց շեմը հաստատվեց 50_60,,իսկ մերը՝ 60__ ից ավելի։Շատ անարդար նախագիծ է։Եթե շեմը հաղթահարելու միավորների փոփոխություն էր արվում,ապա մ/մ _ դեպքում նույնպես պետք է արվեր։Հիասթափված մտածում եմ,որ դա դիտավորություն է,որ ազատվեն մ/մ դասվարներից։Եթե այդ նպատակն են հետապնդել ,ինչո՞ւ դրեցին ատեստացիա կոչված խաբուսիկ և ավելի շատ զայրացնող ու սթրեսի ենթարկվող առաջարկը։Վերանայեք Ձեր անարդար որոշումը։2 տարի հետո կենսաթոշակի եմ անցնելու,բայց երբևէ այդպիսի հիասթափություն չէի ապրել։ | Միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչների՝ աշխատանքը շարունակելու վերաբերյալ առաջարկը դիտարկելի չէ, քանի որ այն հակասում է Հանրակրթության մասին օրենքին: Վերջինով սահմանված են եղել ժամկետներ, որոնց մասին ուսուցիչները եղել են տեղեկացված և որոնք եղել են բավարար խելամիտ՝ ավելի քան 12 տարի՝ բարձրագույն կրթություն ստանալու համար: Մյուս կողմից կրթական քաղաքականությունը շարժվում է կրթության ոլորտում համապատասխան որակավորում ունեցող մասնագետների ներգրավման գործընթացով, ինչը ենթադրում է, որ տարբեր ուսումնական հաստատություններում դասավանդելու համար մասնագետները պետք է համապատասխան ոլորտում բարձրագույն մանկավարժական կրթություն ունենան: Գնահատելով այս ուսուցիչների երկարամյա վաստակն ու փորձը՝ Հանրակրթության մասին օրենքում փոփոխություն է իրականացվել և նրանց հնարավորություն է տրվել կամավոր ատեստավորման մասնակցութան և բավարար արդյունքների գրանցման դեպքում շարունակել աշխատանքը դպրոցում։ | |
12 | Սոնա Հայրապետյան 28.10.2023 23:49:10 | Կարդալով մ/մ _ ին վերաբերվող եզրակացությունը ,ահավոր վիրավորված փորձեցի կրկին անգամ քննարկել այդ սխալ նախագիծը։Եթե մեր առաջարկը դիտարկելի չէ,ինչո՞ւ դրեցիք ատեստավորման հարցը։Եթե նպատակաուղղված էիք ազատվել մ/մ բարձրորակ ՝ տարրական կրթության լավագույն ուսուցիչներից, մի անգամից օգոստոսի20_ ից թող գործեր այդ չարորակ օրենքը։Բայց մենք չվախենալով ,փորձեցինք մեր ուժերը,համոզեցինք,որ կարող ենք ուղղելԳԹԿ _ի կազմած թեստերի սխալները ,,հավաքել58 և ավելի %։ Սակայն դուք համառորեն մեր հաղթահարելու շեմը թողեցիք60%, իսկ ԲՈԻՀ _ն ավարտածներինը իջեցրիք 50%։Փորձում եք ինքներդ ձեզ խաբելով , համոզել,որ դպրոցները համալրված են բարձրագույն կրթությամբ ուսուցիչներով ։Միևնույնն է ենք հաղթանակած կհեռանանք, բայց կրթությունը անկում է ապրում։40 տարվա ստաժը համարժեք է 4 ԲՈԻՀ _ ի դիպլոմի ։Պարզապես ,այն փոքր բանակը,որ մենք ենք մնացել,կարելի էր արժանավայել և հարգալից ճանապարհել կենսաթոշակի։ | Միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչների՝ աշխատանքը շարունակելու վերաբերյալ առաջարկը դիտարկելի չէ, քանի որ այն հակասում է Հանրակրթության մասին օրենքին: Վերջինով սահմանված են եղել ժամկետներ, որոնց մասին ուսուցիչները եղել են տեղեկացված և որոնք եղել են բավարար խելամիտ՝ ավելի քան 12 տարի՝ բարձրագույն կրթություն ստանալու համար: Մյուս կողմից կրթական քաղաքականությունը շարժվում է կրթության ոլորտում համապատասխան որակավորում ունեցող մասնագետների ներգրավման գործընթացով, ինչը ենթադրում է, որ տարբեր ուսումնական հաստատություններում դասավանդելու համար մասնագետները պետք է համապատասխան ոլորտում բարձրագույն մանկավարժական կրթություն ունենան: Գնահատելով այս ուսուցիչների երկարամյա վաստակն ու փորձը՝ Հանրակրթության մասին օրենքում փոփոխություն է իրականացվել և նրանց հնարավորություն է տրվել կամավոր ատեստավորման մասնակցութան և բավարար արդյունքների գրանցման դեպքում շարունակել աշխատանքը դպրոցում։ | |
13 | Անուշիկ Ասատրյան 27.10.2023 13:37:07 | Երկար տարիներ աշխատում եմ մ/ մ ավարտած ուսուցիչների հետ, պետք է ասեմ ' որ ունենալով բարձրագույն կրթություն շատ բան ունեմ սովորելու իմ ավագ ընկերներից և դեռ ունեմ սովորելու։Մասնակցելով ատեստավորմանը և հավաելով բավականին բարձր արդյունք, նրանք այսօև դուրս են մնում դպրոցից։Պետք է ասեմ , որ մենք կորցնում ենք հզոր ուժ, որը այսօր պետք է մեր ապագա սերունդին ճիշտ դաստիարակելու և երկրի համար արժանի զավակներ մեծացնելու համար։Խնդրում եմ վերանայել ձեր որոշումը։ | Միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչների՝ աշխատանքը շարունակելու վերաբերյալ առաջարկը դիտարկելի չէ, քանի որ այն հակասում է Հանրակրթության մասին օրենքին: Վերջինով սահմանված են եղել ժամկետներ, որոնց մասին ուսուցիչները եղել են տեղեկացված և որոնք եղել են բավարար խելամիտ՝ ավելի քան 12 տարի՝ բարձրագույն կրթություն ստանալու համար: Մյուս կողմից կրթական քաղաքականությունը շարժվում է կրթության ոլորտում համապատասխան որակավորում ունեցող մասնագետների ներգրավման գործընթացով, ինչը ենթադրում է, որ տարբեր ուսումնական հաստատություններում դասավանդելու համար մասնագետները պետք է համապատասխան ոլորտում բարձրագույն մանկավարժական կրթություն ունենան: Գնահատելով այս ուսուցիչների երկարամյա վաստակն ու փորձը՝ Հանրակրթության մասին օրենքում փոփոխություն է իրականացվել և նրանց հնարավորություն է տրվել կամավոր ատեստավորման մասնակցութան և բավարար արդյունքների գրանցման դեպքում շարունակել աշխատանքը դպրոցում։ | |
14 | Hasmik Karapetyan 27.10.2023 19:58:31 | Առաջարկում եմ 50-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչներին համարել ատեստավորված, վերանայել քիմիայի քննությանը տրվող ժամանակը, հանել երկրորդ անգամ պարտադիր քննություն հանձնելու պահանջը՝ դրանով -իսկ հավասարություն պահպանելով քննությանը մասնակած և դրանից խուսափող ուսուցիչների միջև։ | Կամավոր ատեստավորման գործընթացին մասնակցության որևէ պարտադրանք չկա և ուսուցիչները դրան մասնակցում են իրենց ցանկությամբ: Այն պարտադիր է միայն միջին մասնագիտական կրթություն ունեցող այն ուսուցիչների համար, որոնք ցանկանում են շարունակել աշխատանքը դպրոցում: Կամավոր ատեստավորմանը պարտադիր մասնակցության պահանջ կա այն ուսուցիչների համար, որոնք մեկ անգամ մասնակցելով գործընթացին չեն հաղթահարել առարկայի իմացության նվազագույն շեմը՝ 60%-ը: Եվ այս պահանջի վերանայումը դիտարկելի չէ, քանի որ այն ենթադրում է սեփական առարկային ոչ բավարար տիրապետող ուսուցչի աշխատանք դպրոցում: Միաժամանակ հարկ է նշել, որ կամավոր ատեստավորման 60 տոկոսի շեմը չհաղթահարած ուսուցիչներն ունենում են մեկ տարի ժամանակ՝ մյուս ատեստավորմանը պատրաստվելու համար և այդ ընթացքում էլ պետությունը վերջիններիս համար կազմակերպում է վերապատրաստման դասընթաց՝ աջակցելով պատրաստվել ատեստավորմանը։ Վերապատրաստումը իրականացվում է պետության միջոցներով։ | |
15 | Նվարդ Խաչատրյան 27.10.2023 21:37:50 | Առաջարկում եմ մինչև 15 միավոր աճ չգրանցած բարձրագույն կրթություն ունեցող ուսուցիչներին թողնել իրենց աշխատանքում՝ ի նկատի ունենալով երկար տարիների նրանց աշխատանքային փորձը,ցուցաբերած գիտելիքները(անհրաժեշտության դեպքում կարող եք ստուգել և հարցումներ իրականացնել դպրոցներից,արտաքին ստուգումներից,աշակերտներից,ծնողներից…),ձեռքբերումները ,պարգևատրումները՝տարակարգ,պատվոգիր…։Կարծում եմ՝ ատեստավորման թեստը ուսուցչի գիտելիքի ստուգնան ապացույց չէ։ | Կամավոր ատեստավորման գործընթացին մասնակցության որևէ պարտադրանք չկա և ուսուցիչները դրան մասնակցում են իրենց ցանկությամբ: Այն պարտադիր է միայն միջին մասնագիտական կրթություն ունեցող այն ուսուցիչների համար, որոնք ցանկանում են շարունակել աշխատանքը դպրոցում: Կամավոր ատեստավորմանը պարտադիր մասնակցության պահանջ կա այն ուսուցիչների համար, որոնք մեկ անգամ մասնակցելով գործընթացին չեն հաղթահարել առարկայի իմացության նվազագույն շեմը՝ 60%-ը: Եվ այս պահանջի վերանայումը դիտարկելի չէ, քանի որ այն ենթադրում է սեփական առարկային ոչ բավարար տիրապետող ուսուցչի աշխատանք դպրոցում: Միաժամանակ հարկ է նշել, որ կամավոր ատեստավորման 60 տոկոսի շեմը չհաղթահարած ուսուցիչներն ունենում են մեկ տարի ժամանակ՝ մյուս ատեստավորմանը պատրաստվելու համար և այդ ընթացքում էլ պետությունը վերջիններիս համար կազմակերպում է վերապատրաստման դասընթաց՝ աջակցելով պատրաստվել ատեստավորմանը։ Վերապատրաստումը իրականացվում է պետության միջոցներով։ | |
16 | Mxitar Vardanyan 27.10.2023 22:04:20 | Առաջարկում եմ 15% աճ չապահովված բարձրագույն կրթություն ունեցող ուսուցիչներին հնարավորություն տալ աշխատանքը շարունակելու ,հակառակ դեպքում` մասնակցելու թափուր տեղի մրցույթին`հաշվի առնելով տարիների նրանց տքնաջան աշխատանքը և հիմք ընդունելով ատեստավորման թեստի ` ուսուցչի որակը ստուգելու հիմնավոր չլինելը: | Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար: | |
17 | Քրիստինե Հայրապետյան 28.10.2023 01:53:41 | Վերանայել հայոց լեզվի թեստի 17-րդ և 18-րդ առաջադրանքները, որոնք կազմված են 9 ենթահարցից; առաջադրանք կատարելու համար տրված տեքստը պետք է նվազագույնը կարդալ 81 անգամ, որը առաջացնում է ժամանակի կառավարման խնդիր, վրիպակների ու բացթողումների պատճառ; | Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար: | |
18 | Քրիստինե Հայրապետյան 28.10.2023 01:56:49 | Ատեստավորման հատկացված ժամաքանակը ավելացնել, քանի որ շատերը չեն հաղթահարում ժամանակի կառավարման պատճառով, եթե կրկնուսույց չես, ապա մտածելով ես գրում, որովհետեւ հմտացած չես թեստագրման մեջ: | Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար: | |
19 | Քրիստինե Հայրապետյան 28.10.2023 01:59:18 | Ստեղծել հարցերի բանկ,որի շրջանակում կկազմակերպվի ատեստացիան. | Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար: | |
20 | Ինգա Համբարձումյան 28.10.2023 12:05:58 | Բացառել ` կամավոր ատեստացիայի շեմը չհաղթահարած ուսուցչի աշխատանքից հեռացնելու հրամանը | Կամավոր ատեստավորման գործընթացին մասնակցության որևէ պարտադրանք չկա և ուսուցիչները դրան մասնակցում են իրենց ցանկությամբ: Այն պարտադիր է միայն միջին մասնագիտական կրթություն ունեցող այն ուսուցիչների համար, որոնք ցանկանում են շարունակել աշխատանքը դպրոցում: Կամավոր ատեստավորմանը պարտադիր մասնակցության պահանջ կա այն ուսուցիչների համար, որոնք մեկ անգամ մասնակցելով գործընթացին չեն հաղթահարել առարկայի իմացության նվազագույն շեմը՝ 60%-ը: Եվ այս պահանջի վերանայումը դիտարկելի չէ, քանի որ այն ենթադրում է սեփական առարկային ոչ բավարար տիրապետող ուսուցչի աշխատանք դպրոցում: Միաժամանակ հարկ է նշել, որ կամավոր ատեստավորման 60 տոկոսի շեմը չհաղթահարած ուսուցիչներն ունենում են մեկ տարի ժամանակ՝ մյուս ատեստավորմանը պատրաստվելու համար և այդ ընթացքում էլ պետությունը վերջիններիս համար կազմակերպում է վերապատրաստման դասընթաց՝ աջակցելով պատրաստվել ատեստավորմանը։ Վերապատրաստումը իրականացվում է պետության միջոցներով։ | |
21 | Կարինե Վարդանյան 28.10.2023 18:59:39 | Առաջարկում եմ գոնե բաձրագույն կրթություն ունեցող ուսուցիչներին չազատել աշխատանքից և տրամադրել 3-5 տարի ժամանակ վերահանձման համար, մշակել ատեստավորումը չանցած ուսուցիչների համար բարելավված վերապատրաստման համակարգ․ այժմ ատեստավորումն ու վերապատրաստումը բացարձակապես չեն համապատասխանում իրար | Կամավոր ատեստավորման գործընթացին մասնակցության որևէ պարտադրանք չկա և ուսուցիչները դրան մասնակցում են իրենց ցանկությամբ: Այն պարտադիր է միայն միջին մասնագիտական կրթություն ունեցող այն ուսուցիչների համար, որոնք ցանկանում են շարունակել աշխատանքը դպրոցում: Կամավոր ատեստավորմանը պարտադիր մասնակցության պահանջ կա այն ուսուցիչների համար, որոնք մեկ անգամ մասնակցելով գործընթացին չեն հաղթահարել առարկայի իմացության նվազագույն շեմը՝ 60%-ը: Եվ այս պահանջի վերանայումը դիտարկելի չէ, քանի որ այն ենթադրում է սեփական առարկային ոչ բավարար տիրապետող ուսուցչի աշխատանք դպրոցում: Միաժամանակ հարկ է նշել, որ կամավոր ատեստավորման 60 տոկոսի շեմը չհաղթահարած ուսուցիչներն ունենում են մեկ տարի ժամանակ՝ մյուս ատեստավորմանը պատրաստվելու համար և այդ ընթացքում էլ պետությունը վերջիններիս համար կազմակերպում է վերապատրաստման դասընթաց՝ աջակցելով պատրաստվել ատեստավորմանը։ Վերապատրաստումը իրականացվում է պետության միջոցներով։ | |
22 | Վարդան Մարտիրոսյան 28.10.2023 19:01:35 | Առաջարկում եմ՝ ատեստավորման արդյունքում բարձրագույն կրթությամբ ուսուցչին աշխատանքից ազատման հիմքը տնօրենի համար կրի տեղեկատվական/խորհրդատվական բնույթ, իսկ ազատման վերջնական որոշումը կայացնի տնօրենը, քանի որ անմիջական ղեկավարը շատ ավելի լավ է ճանաչում ուսուցչի մասնագիտական որակները, իսկ ընտրական թեստավորմամբ ուսուցչի ոչ բոլոր կողմերն է բացահայտում։ | Կամավոր ատեստավորման գործընթացին մասնակցության որևէ պարտադրանք չկա և ուսուցիչները դրան մասնակցում են իրենց ցանկությամբ: Այն պարտադիր է միայն միջին մասնագիտական կրթություն ունեցող այն ուսուցիչների համար, որոնք ցանկանում են շարունակել աշխատանքը դպրոցում: Կամավոր ատեստավորմանը պարտադիր մասնակցության պահանջ կա այն ուսուցիչների համար, որոնք մեկ անգամ մասնակցելով գործընթացին չեն հաղթահարել առարկայի իմացության նվազագույն շեմը՝ 60%-ը: Եվ այս պահանջի վերանայումը դիտարկելի չէ, քանի որ այն ենթադրում է սեփական առարկային ոչ բավարար տիրապետող ուսուցչի աշխատանք դպրոցում: Միաժամանակ հարկ է նշել, որ կամավոր ատեստավորման 60 տոկոսի շեմը չհաղթահարած ուսուցիչներն ունենում են մեկ տարի ժամանակ՝ մյուս ատեստավորմանը պատրաստվելու համար և այդ ընթացքում էլ պետությունը վերջիններիս համար կազմակերպում է վերապատրաստման դասընթաց՝ աջակցելով պատրաստվել ատեստավորմանը։ Վերապատրաստումը իրականացվում է պետության միջոցներով։ | |
23 | Գայանե Կիրակոսյան 28.10.2023 19:03:22 | Առաջարկում եմ աշխատանքից ազատման որոշումները բարձրագույն կրթություն ունեցող ուսուցիչների համար դեռևս չեղարկել մինչև պարտադիր ատեստավորման ներդրումը | Կամավոր ատեստավորման գործընթացին մասնակցության որևէ պարտադրանք չկա և ուսուցիչները դրան մասնակցում են իրենց ցանկությամբ: Այն պարտադիր է միայն միջին մասնագիտական կրթություն ունեցող այն ուսուցիչների համար, որոնք ցանկանում են շարունակել աշխատանքը դպրոցում: Կամավոր ատեստավորմանը պարտադիր մասնակցության պահանջ կա այն ուսուցիչների համար, որոնք մեկ անգամ մասնակցելով գործընթացին չեն հաղթահարել առարկայի իմացության նվազագույն շեմը՝ 60%-ը: Եվ այս պահանջի վերանայումը դիտարկելի չէ, քանի որ այն ենթադրում է սեփական առարկային ոչ բավարար տիրապետող ուսուցչի աշխատանք դպրոցում: Միաժամանակ հարկ է նշել, որ կամավոր ատեստավորման 60 տոկոսի շեմը չհաղթահարած ուսուցիչներն ունենում են մեկ տարի ժամանակ՝ մյուս ատեստավորմանը պատրաստվելու համար և այդ ընթացքում էլ պետությունը վերջիններիս համար կազմակերպում է վերապատրաստման դասընթաց՝ աջակցելով պատրաստվել ատեստավորմանը։ Վերապատրաստումը իրականացվում է պետության միջոցներով։ | |
24 | Արա Գևորգյան 28.10.2023 19:04:43 | Առաջարկում եմ կամավոր ատեստավորման արդյունքում բարձրագույն կրթությամբ ուսուցիչների համար բացառել աշխատանքից ազատումը, չէ՞ որ նրանք այն 10-15 տոկոսն են, ովքեր ունեցել են վճռականություն, ռիսկի են դիմել և փորձել են անցնել ատեստավորւմ և ինչ ինչ պատճառներով ձախողել են։ Դուրս է գալիս այն մնացած 80 տոկոսը, որոնց մեջ շատ ավելի մեծ հավանականությամբ կլինեն մարդիկ, ովքեր չեն անցնի անցողիկ շեմը, բայց չեն դիմել ատեստավորման, կշարունակեն աշխատանքը, իսկ արդեն դիմած և չանցած ուսուցիչները կզրկվեն աշխատանքից։ Համակարգը նոր է ներդրվել, կատարյալ չէ, ուսուցիչները նմանօրինակ բարդությամբ ատեստավորում չեն անցել նախկինում, դա կարող է հանգեցնել հուզական վիճակի, ինչն էլ իր հերթին՝ վատ արդյունքի։ | Կամավոր ատեստավորման գործընթացին մասնակցության որևէ պարտադրանք չկա և ուսուցիչները դրան մասնակցում են իրենց ցանկությամբ: Այն պարտադիր է միայն միջին մասնագիտական կրթություն ունեցող այն ուսուցիչների համար, որոնք ցանկանում են շարունակել աշխատանքը դպրոցում: Կամավոր ատեստավորմանը պարտադիր մասնակցության պահանջ կա այն ուսուցիչների համար, որոնք մեկ անգամ մասնակցելով գործընթացին չեն հաղթահարել առարկայի իմացության նվազագույն շեմը՝ 60%-ը: Եվ այս պահանջի վերանայումը դիտարկելի չէ, քանի որ այն ենթադրում է սեփական առարկային ոչ բավարար տիրապետող ուսուցչի աշխատանք դպրոցում: Միաժամանակ հարկ է նշել, որ կամավոր ատեստավորման 60 տոկոսի շեմը չհաղթահարած ուսուցիչներն ունենում են մեկ տարի ժամանակ՝ մյուս ատեստավորմանը պատրաստվելու համար և այդ ընթացքում էլ պետությունը վերջիններիս համար կազմակերպում է վերապատրաստման դասընթաց՝ աջակցելով պատրաստվել ատեստավորմանը։ Վերապատրաստումը իրականացվում է պետության միջոցներով։ | |
25 | Նատալիա Սարգսյան 28.10.2023 19:06:00 | Առաջարկում եմ այս տարի ատեստավորումը չանցած ուսուցիչների համար անկախ նրանից, թե որերորդն է ձախողումը, տրամադրել ևս մեկ հնարավորություն՝ հաշվի առնելով նաև թեստերում առկա սխալները, ոչ միանշանակ լինելը, ինչպես նաև այն, որ թեստերը թույլ են տալիս բացահայտել ուսուցչի կարողությունների, գիտելիքների և հմտությունների նվազագույն մասը միայն | Կամավոր ատեստավորման գործընթացին մասնակցության որևէ պարտադրանք չկա և ուսուցիչները դրան մասնակցում են իրենց ցանկությամբ: Այն պարտադիր է միայն միջին մասնագիտական կրթություն ունեցող այն ուսուցիչների համար, որոնք ցանկանում են շարունակել աշխատանքը դպրոցում: Կամավոր ատեստավորմանը պարտադիր մասնակցության պահանջ կա այն ուսուցիչների համար, որոնք մեկ անգամ մասնակցելով գործընթացին չեն հաղթահարել առարկայի իմացության նվազագույն շեմը՝ 60%-ը: Եվ այս պահանջի վերանայումը դիտարկելի չէ, քանի որ այն ենթադրում է սեփական առարկային ոչ բավարար տիրապետող ուսուցչի աշխատանք դպրոցում: Միաժամանակ հարկ է նշել, որ կամավոր ատեստավորման 60 տոկոսի շեմը չհաղթահարած ուսուցիչներն ունենում են մեկ տարի ժամանակ՝ մյուս ատեստավորմանը պատրաստվելու համար և այդ ընթացքում էլ պետությունը վերջիններիս համար կազմակերպում է վերապատրաստման դասընթաց՝ աջակցելով պատրաստվել ատեստավորմանը։ Վերապատրաստումը իրականացվում է պետության միջոցներով։ |