Добавить в избранное
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը
-
151 - За
-
36 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Ալիսա Հարությունյան 31.10.2023 23:35:31 | • Առաջարկում եմ տարվա ընթացքում երկու անգամ կազմակերպել ատեստավորման գործընթացը եւ ատեստավորման յուրաքանչյուր փուլի ավարտից հետո կազմակերպել կառուցողական, բաց քննարկումներ թեստի հեղինակների եւ թեստավորմանը մասնակցած ուսուցիչների մասնակցությամբ. երկկողմ հետադարձ կապը հնարավորություն կտա տարեցտարի բարելավել թեստերի կառուցվածքը, առաջադրանքների բնույթը, որակը։ | Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար: | |
2 | Ալիսա Հարությունյան 31.10.2023 23:35:31 | • Առաջարկում եմ ստեղծել առաջադրանքների բանկ, որը հնարավորություն կտա ուսուցիչներին առավել արդյունավետ նախապատրաստվել ատեստացիային, քանի որ ատեստավորումը հետապնդում է կարեւոր նպատակ՝ խթանել ուսուցչի առարկայական գիտելիքների հարստացման, մասնագիտական զարգացման գործընթացները։ | Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար: | |
3 | Տաթևիկ Մարտիրոսյան 01.11.2023 01:52:53 | Առաջարկում եմ,որ քոլեջում կամավոր ատեստավորումը անցած ուսուցիչը նույնպես վարձատրվի բոլոր պարապած դասաժամերի համար,այլ ոչ թե միայն հանրակրթական առարկայի։Դպրոցում ուսուցիչը ստանում է հավելավճար բոլոր առարկաների համար։ Ես աշխատում եմ քոլեջում և անցել եմ 95 տոկոսով կամավոր ատեստավորումը Հասարակագիտություն առարկայից և արդար կլինի,որ փոփոխություն կատարվի կարգի մեջ և ատեստավորման դրույքը,հավելավճարները գործեն նաև իմ դասավանդած ոչ հանրակրթական առարկաների վրա։Առաջարկում եմ Հասարակագիտության կողքին ավելացնել Քաղաքագիտության և սոցիոլոգիայի հիմունքներ,Իրավունք և քոլեջում դասավանդվող ոչ հանրակրթական մյուս առարկաները։ Հակառակ դեպքում քոլեջի դասախոսի մոտ մոտիվացիա չի լինի մասնակցելու կամավոր ատեստավորմանը,քանի որ մարզային քոլեջներում հանրակրթական առարկաների դասավանդումը չի ապահովում մեկ դրույք զբաղվածություն և դրույքաչափի փոփոխությունը ատեստավորումը անցած ուսուցչի մոտ աննշան է լինելու։ Առաջարկում եմ,եթե անգամ մի դրույք զբաղվածություն չունի քոլեջում դասավանդող ուսուցիչը,բայց հավաքել է 90֊100 տոկոս,ապա նրա դրույքը սահմանել 200 հազար դրամ։ Քանի որ արդար չէ 60 տոկոս հավաքած ուսուցիչը,որը մի դրույք է ստանա 200 հազար դրամ,իսկ ամենաբարձր արդյունք ցուցաբերած,բայց հանրակրթական առարկայից 1 դրույք չունեցող մասնագետը զրկվի 200 հազար դրամ դրույքաչափի փոփոխությունից և համապատասխան հավելավճարից։ | Կամավոր ատեստավորման նպատակը հանրակրթական առարկաների մասով ուսուցիչներին խրախուսելն է: | |
4 | Հայկուշ Եղիազարյան 02.11.2023 11:00:52 | Արդարացի է համատեղությամբ աշխատող ատեստավորված ուսուցչին ևս վճարելը ըստ սահմանված դրույքաչափի և հավելավճարի։ Շնորհակալություն։ Առաջարկում եմ ,,Սշխարհագրություն ,, առարկայի կամավոր ատեստավորման թեստի 31֊42 հարցերի ճիշտ պատասխանների համար տալ որոշակի միավոր։ Որքանո՞վ է ճիշտ 4 պատասխաններից ընտրած 3֊ը՝ այսինքն 75% ֊ով ճիշտ կատարել և գնահատվել 0։ Սա միանշանակ սխալ մոտեցում է։ | Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար: | |
5 | Դիանա Գասպարյան 02.11.2023 18:50:31 | Առաջարկում եմ դրույքաչափը բարձրացնել մինչև 200 հազար՝ առանց նախապայմանների։ | Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Շնորհակալություն: | |
6 | Լիլիթ Հարությունյան 02.11.2023 21:53:17 | Առաջարկում եմ մանկավարժի դրույքաչափը բարձրացնել մինչև 200 հազար՝ առանց նախապայմանների։ Հետո ով ցանկություն կունենա, թող մասնակցի կամավոր ատեստավորմանը ու ստանա հավելավճար։ Հիմնական և ավագ դպրոցի ուսուցիչների համար թեստերը չեն կարող նույնը լինել. դա անարդար է։ | Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Շնորհակալություն: | |
7 | Լիլիթ Հարությունյան 02.11.2023 22:47:38 | Առաջարկում եմ միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչների համար անցողիկի շեմը սահմանել 50-59%: 50%-ից ցածր միավոր հավաքած ուսուցիչներին չազատել աշխատանքից, այլ հնարավորություն տալ հաջորդ մի քանի տարիներին ևս փորձել։ Թե' բարձրագույն, թե' միջին մասնագիտական կրթություն ստացած ուսուցիչները` անկախ իրենց կրթության մակարդակից, եթե նույն մասնագիտական որակը կամ անորակությունն են ցուցաբերել, ապա անտրամաբանական ու նաև շատ անարդար է բարձրագույն կրթությամբ ավարտածին տալ ևս մեկ վերաատեստավորման հնարավորություն, իսկ միջինին` ոչ։ Թող հնարավորություն տրվի ուսուցչին մի քանի տարի շարունակ փորձել առանց որևէ նախապայմանի։ Այսպիսով` շատերը կմասնակցեն կամավոր ատեստավորմանը և տարեցտարի էլ ավելի մեծ աճ ու զարգացում կգրանցեն։ Ստեղծեք, կազմեք համապատասխան շտեմարաններ, որոնք, իրապես, կհամապատասխանեն կամավոր ատեստավորման հարցաշարերին։ Պահպանեք հստակություն, ճշգրտություն ամեն հարցի ու ձևակերպման մեջ։ Հարցաշարի ծավալը, պատասխաններում միավորների չափը, հաշվարկը պիտի լինի նույնը բոլոր առարկաների համար հանուն արդարության։ | Ատեստավորման արդյունքի տեսանկյունից Ձեր բարձրացրած հարցն օբյեկտիվ է, սակայն միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչների՝ աշխատանքը շարունակելու վերաբերյալ առաջարկը դիտարկելի չէ, քանի որ այն հակասում է Հանրակրթության մասին օրենքին: Վերջինով սահմանված են եղել ժամկետներ, որոնց մասին ուսուցիչները եղել են տեղեկացված և որոնք եղել են բավարար խելամիտ՝ ավելի քան 12 տարի՝ բարձրագույն կրթություն ստանալու համար: Մյուս կողմից կրթական քաղաքականությունը շարժվում է կրթության ոլորտում համապատասխան որակավորում ունեցող մասնագետների ներգրավման գործընթացով, ինչը ենթադրում է, որ տարբեր ուսումնական հաստատություններում դասավանդելու համար մասնագետները պետք է համապատասխան ոլորտում բարձրագույն մանկավարժական կրթություն ունենան: Գնահատելով այս ուսուցիչների երկարամյա վաստակն ու փորձը՝ Հանրակրթության մասին օրենքում փոփոխություն է իրականացվել և նրանց հնարավորություն է տրվել կամավոր ատեստավորման մասնակցութան և բավարար արդյունքների գրանցման դեպքում շարունակել աշխատանքը դպրոցում։ | |
8 | Աննա Բաղդասարյան 02.11.2023 22:43:40 | Առաջարկում եմ դրույքաչափը բարձրացնել մինչև 200 հազար՝ առանց նախապայմանների։ Հետո ով ուզում է, թող մասնակցի և հավելավճար ստանա։ | Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Շնորհակալություն: | |
9 | Տաթևիկ Անտոնյան 02.11.2023 23:00:00 | Առաջարկում եմ դրույքաչափը բարձրացնել մինչև 200 հազար՝ առանց նախապայմանների։ Իսկ կամավոր ատեստավորմանը թող մասնակցեն իսկապես կամավոր դիմողները: | Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Շնորհակալություն: | |
10 | Արմինե Խաչատրյան 02.11.2023 23:25:53 | Առաջարկում եմ դրույքաչափը բարձրացնել մինչև 200 հազար՝ առանց նախապայմանների։ Հետո ով ուզում է, թող մասնակցի և հավելավճար ստանա։ | Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Շնորհակալություն: |