Добавить в избранное

Проект принят

<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի N103-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ

ՆԱԽԱԳԱՀ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

      «____ » __________________  2023 թ.                                    N_______-Ն

 

­­­­­ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ  2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի N103-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

_______________________________________________________________________

 

     Ղեկավարվելով <Քաղաքաշինության մասին> օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ, 5.1-րդ կետերով, <Նորմատիվ իրավական ակտերի մասին> օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով

 

                                          ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի ապրիլի 9-ի ՀՀՇՆ 31-03.01-2014 <Հանրակրթական նշանակության շենքեր> N 103-Ն հրամանի (այսուհետ՝ հրաման).

1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ. <Ղեկավարվելով <Քաղաքաշինության մասին> օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 5.1-րդ կետերով>:

2) հավելվածի XV գլխի 146-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

:

3) հավելվածի XV գլխի 153-րդ  կետը  շարադրել հետևյալ խմբագրությամբ.

1) հանրակրթական հաստատությունների շենքերի սենքերի (այդ թվում՝ վարչական, ուսումնական և սպասարկող գոտիներում տեղակայված աշխատասենյակների, դասասենյակների, խորհրդակցության սրահների, մարզասրահների, արտադրական, լաբորատոր և պահեստային հատվածամասերի) նորմավորված օդերևութաբանական պայմաններ և ջերմաստիճանային ռեժիմ, օդի մաքրություն՝ համաձայն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2004 թվականի օգոստոսի 4-ի N83-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-12.02.01-04 <Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում> շինարարական նորմերի և կլիմայի փոփոխության հետ հարմարվողականության պարտադիր միջոցառումների,

2) սարքավորումների և ջեռուցման, օդափոխման ու օդի լավորակման (օդորակման, սառնամատակարարման) համակարգերի աշխատանքից առաջացած աղմուկի և թրթռումների նորմավորված մակարդակները: Վթարային օդափոխման և հակածխային պաշտպանության համակարգերի համար աշխատանքի կամ փորձարկման ժամանակ, սենքերում, որտեղ տեղադրված է այդ սարքավորումը, թույլատրելի է աղմուկ ոչ ավել 110դԲ, իսկ իմպուլսային աղմուկի դեպքում` ոչ ավել 125դԲ,

3) ջեռուցման, օդափոխման և օդի լավորակման (օդորակման, սառնամատակարարման) համակարգերի  նորոգապիտանելիությունը,

4) ջեռուցման, օդափոխման և օդի լավորակման (օդորակման, սառնամատակարարման) համակարգերի պայթունահրդեհաանվտանգությունը,

5) հանրակրթական հաստատությունների շենքերի սենքերում տեղակայվող ջեռուցման, օդափոխման և օդի լավորակման (օդորակման, սառնամատակարարման) սարքավորումների ու սարքերի, խողովակաշարերի և օդատարների տաք մակերևույթները, որոնք ստեղծում են գազերի, գոլորշիների, աէրոզոլների կամ փոշու բոցավառման վտանգ, պետք է ջերմամեկուսացնել` նախատեսելով ջերմամեկուսացման կառուցվածքի մակերևույթի վրայի ջերմաստիճանը առնվազն 20%-ով ավելի նվազ, քան դրանց ինքնաբոցավառման ջերմաստիճանը: Եթե հնարավոր չէ ապահովել այդ պայմանը, ապա ջեռուցման, օդափոխման և օդի լավորակման (օդորակման, սառնամատակարարման) սարքավորումները, խողովակաշարերը և օդատարները չի թույլատրվում տեղադրել նշված սենքերում,

6) ջերմամեկուսիչ կոնստրուկցիաները պետք է նախագծել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի N11-Ն հրամանով հաստատված և տեղայնացման ենթակա  ՍՆԻՊ 2.04.14-88 շինարարական նորմերի,

7) ուսումնական սենքերի օդային ջեռուցման համակարգերում օդի վերաշրջանառություն չի թույլատրվում։>:

2. Սահմանել, որ սույն hրամանի պահանջները չեն տարածվում մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելն սկսված և դեռևս չավարտված քաղաքաշինական ծրագրերի (նախագծային և շինարարական) գնման գործընթացների, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

                                                                                                                                                       

 

  • Обсуждалось

    02.10.2023 - 17.10.2023

  • Тип

    Приказ

  • Область

    Градостроителство

  • Министерство

    Комитет по градостроительству

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1961

Принт