<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի N103-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ
-
11 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի N103-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2023 թվականի սեպտեմբերի 6-ի հանձնարարականով՝ դպրոցների կառուցման/վերակառուցման նախագծերում օդորակման համակարգերի նախատեսման, կլիմայի փոփոխության հետ հարմարվողականության միջոցառումների ապահովման անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի ապրիլի 9-ի N103-Ն հրամանով հաստատվել են <ՀՀՇՆ 31-03.01-2014 <Հանրակրթական նշանակության շենքեր> շինարարական նորմերը, որոնցում ըստ ներկայացված նախագծի առաջարկվում են համապատասխան լրացումներ և փոփոխություններ՝ հանրակրթական հաստատությունների շենքերի սենքերի (այդ թվում՝ վարչական, ուսումնական և սպասարկող գոտիներում տեղակայված աշխատասենյակների, դասասենյակների, խորհրդակցության սրահների, մարզասրահների, արտադրական, լաբորատոր և պահեստային հատվածամասերի) նորմավորված օդերևութաբանական պայմաններ և օդի մաքրություն՝ ՀՀ քաղաքաշինության նախարարի 2004 թվականի օգոստոսի 4-ի N83-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-12.02.01-04 <Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում> շինարարական նորմերին համապատասխան ապահովելու համար: Խնդիրը ներկայումս գնահատվում է առաջնահերթ՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխության արդյունքում ամառային ամիսներին ՀՀ տարածքում գրանցվող բարձր ջերմաստիճաններին, որոնք արձանագրվում են 40 աստիճան և ավելի:
3. Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով ամրագրված կարգավորումը վերաբերում է հանրակրթական հաստատությունների շենքերի սենքերում անհրաժեշտ միկրոկլիմայի ապահովման խնդիրներին՝ այդ թվում օդորակման և սառնամատակարարման համակարգերի կիրառմանը՝ հիմքում դիտարկելով ՀՀՇՆ IV-12.02.01-04 հիմնական պահանջները:
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական փոփոխություններ չեն առաջանում:
Նախագիծը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի www.minurban.am կայքէջում:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
<Քաղաքաշինության մասին> ՀՀ օրենք
Հոդված 10.1, 3-րդ մասի կետեր 5, 5.1, 24
- օրենքով սահմանված կարգով կազմակերպում և համակարգում է նորմատիվ փաստաթղթերի (բացի ազգային ստանդարտներից) մշակման աշխատանքները.
- հաստատում է քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերը.
ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 531-Լ որոշում
հավելված 1
13-րդ մաս
Նշված հիմնական ուղղությունների համար անհրաժեշտ գործողությունների համախումբը կամ նախապայմանը հետևյալն է՝
1) ոլորտի օրենսդրական, ենթաօրենսդրական ակտերի, նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի արդիականացում
4. Ակնկալվող արդյունքը
Ակնկալվում է հանրակրթական նշանակության օբյեկտներում (կառուցվող, վերակառուցվող) նորմավորված օդերևութաբանական պայմանների և ջերմաստիճանային ռեժիմի ու օդի մաքրության ապահովում:
-
Обсуждалось
02.10.2023 - 17.10.2023
-
Тип
Приказ
-
Область
Градостроителство
-
Министерство
Комитет по градостроительству
Просмотры 1958
Принт