<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի N103-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ
-
11 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ
ՆԱԽԱԳԱՀ
Հ Ր Ա Մ Ա Ն
«____ » __________________ 2023 թ. N_______-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի N103-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
_______________________________________________________________________
Ղեկավարվելով <Քաղաքաշինության մասին> օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ, 5.1-րդ կետերով, <Նորմատիվ իրավական ակտերի մասին> օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի ապրիլի 9-ի ՀՀՇՆ 31-03.01-2014 <Հանրակրթական նշանակության շենքեր> N 103-Ն հրամանի (այսուհետ՝ հրաման).
1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ. <Ղեկավարվելով <Քաղաքաշինության մասին> օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 5.1-րդ կետերով>:
2) հավելվածի XV գլխի 146-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
:
3) հավելվածի XV գլխի 153-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
1) հանրակրթական հաստատությունների շենքերի սենքերի (այդ թվում՝ վարչական, ուսումնական և սպասարկող գոտիներում տեղակայված աշխատասենյակների, դասասենյակների, խորհրդակցության սրահների, մարզասրահների, արտադրական, լաբորատոր և պահեստային հատվածամասերի) նորմավորված օդերևութաբանական պայմաններ և ջերմաստիճանային ռեժիմ, օդի մաքրություն՝ համաձայն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2004 թվականի օգոստոսի 4-ի N83-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-12.02.01-04 <Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում> շինարարական նորմերի և կլիմայի փոփոխության հետ հարմարվողականության պարտադիր միջոցառումների,
2) սարքավորումների և ջեռուցման, օդափոխման ու օդի լավորակման (օդորակման, սառնամատակարարման) համակարգերի աշխատանքից առաջացած աղմուկի և թրթռումների նորմավորված մակարդակները: Վթարային օդափոխման և հակածխային պաշտպանության համակարգերի համար աշխատանքի կամ փորձարկման ժամանակ, սենքերում, որտեղ տեղադրված է այդ սարքավորումը, թույլատրելի է աղմուկ ոչ ավել 110դԲ, իսկ իմպուլսային աղմուկի դեպքում` ոչ ավել 125դԲ,
3) ջեռուցման, օդափոխման և օդի լավորակման (օդորակման, սառնամատակարարման) համակարգերի նորոգապիտանելիությունը,
4) ջեռուցման, օդափոխման և օդի լավորակման (օդորակման, սառնամատակարարման) համակարգերի պայթունահրդեհաանվտանգությունը,
5) հանրակրթական հաստատությունների շենքերի սենքերում տեղակայվող ջեռուցման, օդափոխման և օդի լավորակման (օդորակման, սառնամատակարարման) սարքավորումների ու սարքերի, խողովակաշարերի և օդատարների տաք մակերևույթները, որոնք ստեղծում են գազերի, գոլորշիների, աէրոզոլների կամ փոշու բոցավառման վտանգ, պետք է ջերմամեկուսացնել` նախատեսելով ջերմամեկուսացման կառուցվածքի մակերևույթի վրայի ջերմաստիճանը առնվազն 20%-ով ավելի նվազ, քան դրանց ինքնաբոցավառման ջերմաստիճանը: Եթե հնարավոր չէ ապահովել այդ պայմանը, ապա ջեռուցման, օդափոխման և օդի լավորակման (օդորակման, սառնամատակարարման) սարքավորումները, խողովակաշարերը և օդատարները չի թույլատրվում տեղադրել նշված սենքերում,
6) ջերմամեկուսիչ կոնստրուկցիաները պետք է նախագծել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի N11-Ն հրամանով հաստատված և տեղայնացման ենթակա ՍՆԻՊ 2.04.14-88 շինարարական նորմերի,
7) ուսումնական սենքերի օդային ջեռուցման համակարգերում օդի վերաշրջանառություն չի թույլատրվում։>:
2. Սահմանել, որ սույն hրամանի պահանջները չեն տարածվում մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելն սկսված և դեռևս չավարտված քաղաքաշինական ծրագրերի (նախագծային և շինարարական) գնման գործընթացների, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
02.10.2023 - 17.10.2023
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Քաղաքաշինություն
-
Նախարարություն
Քաղաքաշինության կոմիտե
Դիտումներ` 1954
Տպել