Добавить в избранное
«ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
-
4 - За
-
6 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Թաթուլ Ստեփանյան 01.03.2023 10:33:58 | <<ապահովում է սպանդի ոչ ենթակա, չախտորոշված հիվանդությամբ հիվանդ, անկած կամ հոգևարքի վիճակում գտնվող կենդանիների, բնակչության կողմից սպառման համար չնախատեսված սպանդից գոյացած կենդանական ծագման արտադրանքի ոչնչացման համար տարածք տրամադրելը»: Ի՞նչ կապ ունի համայքն այս խնդրի հետ, ինչ՞ու պիտի տրամադրի։ Ի՞նչ կարգավիճակ պիտի ունենա այդ տարածքը, ո՞վ պետք է հսկողություն իրականացնի։ Ի՞նչ հիմունքներով պետք է տրամադրի, վարձակալության է տալիս, անհատույց օգտագործման, թե վաճառում է, ու՞մ է տրամադրում, ո՞ր դեպքերում։ Անհասկանալի պահանջ է ձևակերպված։ | «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքի 50-րդ հոդվածով համայնքի ղեկավարին վերապահված են լիազորություններ անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում և վերը նշված բնագավառներում իրականացնում է մի շարք լիազորություններ և ներկայումս անհրաժեշտություն է առաջացել լրացում կատարել վերը նշված հոդվածում տվյալ հարցը կանոնակարգելու համար: | |
2 | Թաթուլ Ստեփանյան 01.03.2023 10:40:58 | << Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից իրավական ակտերի նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ առ այսօր Հայաստանի Հանրապետությունում կանոնակարգված չէ սպանդանոցային մորթը և շուկայում առկա է ոչ սպանդանոցային ծագման սպանդային մթերք>>։ Իսկ ուր մնաց սպանդանոցների զարգացման այն ռազմավարությունն ու րանից բխող այն լայնածաված միջոցառումները․․․։ Այսինքն մի թերի փաստաթուղթը <<հարստացնում>> եք մեկ այլ թերի փաստաթղթով։ Որն է իրական պատճառը, որ շուկայում առկա է ոչ սպանդանոային ծագման մթերք։ | Հանրապետությունում հանդիպում են դեպքեր, երբ վաճառքի կետերում առկա է սպանդային մթերք, որն ունի N 5 ձևի անասնաբուժական վկայական, սակայն մորթը իրականում սպանադանոցում չի կատարվել և ստացվում է, որ շուկայում ի հայտ է գալիս ոչ սպանդանոցային ծագման մթերք, հետևաբար վերահսկողությունը տվյալ ոլորտում կանոնակարգելու և արդյունքում ավելի արդյունավետ դարձնելու նպատակով անհրաժեշտ է, որ սպանդանոցներում տեղադրվեն տեսահսկման համակարգեր: | |
3 | Թաթուլ Ստեփանյան 01.03.2023 10:44:41 | «17.1. Սպանդանոցները պետք է ապահովված լինեն անընդմեջ և բարձր որակի տեսաձայնագրություն իրականացնող տեսահսկման համակարգերով՝ նկարահանելու և տեսաձայնագրությունն առնվազն 10 օր պահպանելու հնարավորությամբ: Տեսահսկման համակարգերի պարտադիր կահավորումը իրականացնել սպանդի սրահը ամբողջությամբ տեսանկարահանելու հնարավորությամբ, որը Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին ամենօրյա 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով հասանելիություն կապահովի նշված պարտադիր տեսահսկման համակարգերին։»: Ի՞նչ է տալու այս պահանջի կատարումը։ Նախ՝ պետական պատկան մարմիններն իրենց պարտականությունները սպանդանոցային գործունեությամբ զբաղվողների առջև ամբողջապես կատաել է արդյո՞ք, երբ նմանաբովանդակ պահանջ է ներկայացնում վերջիններիս։ | Սպանադանոցների սպանդային սրահները պետք է պարտադիր ապահովված լինեն տեսաձայնագրություն իրականացնող տեսահսկման համակարգերով և տվյալ դեպքում N 5 ձևի անասնաբուժական վկայականի ներբեռնումը էլեկտրոնային եղանակով հնարավոր կլինի իրականացնել՝ տեսահսկման համակարգում սպանդի գործընթացն արձանագրվելու դեպքում, որի արդյունքում կբացառվի ոչ սպանդանոցային ծագման մթերքի ի հայտ գալը շուկաներում: | |
4 | Թաթուլ Ստեփանյան 01.03.2023 10:49:57 | Տեսահսկման համակարգ ունենալու պահանջը լրացուցիչ ֆինանսական բեռ է տնտեսվարողի համար, ինչպես է այն փոխհատուցվելու, առավել ևս ներկա պայմաններում, երբ սպանդանոցների հիմնական մասը կամ գործում է <<մի կերպ>>, կամ փակման վտանգի տակ է։ Եվ երկրորդ՝ համարենք թե տեսանկարահանվում է մորթի պրոցեսը, ինչպես է այն ազդելու մսի որակի վրա, չէ-որ սպանդանոցային մորթի նպատակն անվտանգ մսի ապահովումն է։ | Տեսաձայնագրություն իրականացնող տեսահսկման համակարգերով ապահովելը սպանադնոցին ներկայացվող պահանջներից մեկն է լինելու, որպեսզի հնարավոր լինի իրականացնել պատշաճ վերահսկողություն: | |
5 | Թաթուլ Ստեփանյան 01.03.2023 10:51:49 | Ո՞վ է հետևելու տեսանկարահանմանը, ինչպիսի գաղտնիության կարգավիճակ է ենթադրվում, քանի որ սա տնտեսական գործունեության միջավայր է և կարող է լինել գարծարար գաղտնիք, որը ենթակա չէ հանրայնացման։ | Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ամենօրյա 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով պետք է ունենա հասանելիություն նշված պարտադիր տեսահսկման համակարգերին, որը հանդիսանալով պետական կառույց բնականաբար վարում է տվյալների հանրայնացման հետ կապված գաղտնիության ապահովման քաղաքականություն: | |
6 | Թաթուլ Ստեփանյան 01.03.2023 10:55:10 | Առաջարկում եմ այս իրավական փաստաթուղթը հանել շրջանառությունից, ակնհայտ թերի լինելու հանգամանքով պայմանավորված։ | «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից իրավական ակտերի նախագծերի ընդունմամբ կկանոնակարգվի սպանդանոցային գործունեությունը, կխստացվի վերահսկողությունը, որի արդյունքում նվազագույնի կհասնի ոչ սպանդանոցային ծագման սպանդային մթերքի ի հայտ գալու հավանականությունը առևտրի օբյեկտներում, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, հետևաբար նախագծերի ընդունումը անհրաժեշտ է և նպատակաուղղված է սպանդանոցային գործունեության կանոնակարգմանը: |