Добавить в избранное

«ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.   «Անասնաբուժության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-137-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք)  6-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետում՝ «սպանդանոցներում գյուղատնտեսական կենդանիների սպանդի կազմակերպման կարգը և ներկայացվող պահանջները» բառերից հետո լրացնել «կասեցման և դադարեցման դեպքերը» բառերը:

Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) սննդի շղթայի բոլոր փուլերում` մշակել, վերամշակել, բաշխել, պահել, պահպանել, փոխադրել, ներմուծել, մատակարարել և իրացնել բացառապես սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած կենդանական ծագման մթերք և կենդանական ծագման հումք, բացառությամբ սույն օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև Կառավարության սահմանած ժամանակացույցով նախատեսված դեպքերի.»։

Հոդված 3. Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «առանց անասնաբուժասանիտարական փորձաքննության» բառերը:

Հոդված 4.  Օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի`

  • 1-ին, 2-րդ և 5-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել:
  • 6-րդ կետում «միջոցառումների բառից հետո լրացնել «ունի անասնաբույժի կողմից տրված նախասպանդային զննման տեղեկանք»։

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից:

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

______ ___________ 2023 թվականի N ______-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 993-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի «Սպանդանոցներում գյուղատնտեսական կենդանիների սպանդի կազմակերպման կարգը և ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 993-Ն որոշմամբ սահմանված  հավելվածում կատարել հետևյալ լրացումները.  

1) 17-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել  հետևյալ բովանդակությամբ նոր «է» պարբերությամբ.

       «է) կենդանի կենդանիներ տեղափոխելու համար անհրաժեշտ տրասպորտային միջոցներ.».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 17․1-ին, 17.2-րդ և 17.3-րդ  կետերով.

«17.1. Սպանդանոցները պետք  է ապահովված լինեն անընդմեջ և բարձր որակի  տեսաձայնագրություն իրականացնող տեսահսկման համակարգերով՝ նկարահանելու և տեսաձայնագրությունն առնվազն 10 օր պահպանելու հնարավորությամբ: Տեսահսկման համակարգերի պարտադիր կահավորումը իրականացնել սպանդի սրահը ամբողջությամբ տեսանկարահանելու հնարավորությամբ, որը Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին ամենօրյա 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով հասանելիություն կապահովի նշված պարտադիր տեսահսկման համակարգերին։»:

17.2 Սպանդանոցների գործունեությունը կասեցվում է ներկայացվող պահանջների նկատմամբ անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում:

17.3 Սպանդանոցների գործունեությունը   դադարեցվում է  առավելագույնը 6 ամիս սպանդանոցային գործունեություն չիրականացնելու դեպքում:»:

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից:

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

______ ___________ 2023 թվականի N ______-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1499-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի «Կենդանիների, կենդանական ծագում ունեցող մթերքի, հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների ներմուծման, արտահանման, հանրապետության տարածքում փոխադրման համար անասնաբուժական ուղեկցող փաստաթղթեր, անվտանգության սերտիֆիկատներ և համապատասխանության տեղեկանք տալու կարգը, անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի, անվտանգության սերտիֆիկատների և համապատասխանության տեղեկանքի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի N 1241-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» 1499-Ն որոշմամբ հաստատված N 1  հավելվածում կատարել հետևյալ լրացումը.

1) 19.7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 19.8-րդ կետով.

«19.8. N 5 ձևի անասնաբուժական վկայականի ներբեռնումը էլեկտրոնային եղանակով հնարավոր կլինի իրականացնել՝ տեսահսկման համակարգում   սպանդի գործընթացն արձանագրվելու դեպքում:»:

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից:

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.  «Տեղեկան ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) ապահովում է սպանդի ոչ ենթակա, չախտորոշված հիվանդությամբ հիվանդ, անկած կամ հոգևարքի վիճակում գտնվող կենդանիների,  բնակչության կողմից սպառման համար չնախատեսված սպանդից գոյացած կենդանական ծագման արտադրանքի ոչնչացման համար տարածք տրամադրելը։»:

Հոդված 2 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից: 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.  1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 112-րդ հոդվածում՝

  • 1-ին մասում «քսանապատիկի» բառը փոխարինել «հազարապատիկի» բառով, իսկ «չորսհարյուրապատիկի» բառը փոխարինել «տասհազարապատիկի» բառով.
  • լրացնել նոր 2-րդ մասով՝

«2. Սույն հոդվածով նախատեսված արարքները վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում  կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից:

 

  • Обсуждалось

    27.02.2023 - 14.03.2023

  • Тип

    Закон

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2878

Принт

Предложения

Թաթուլ Ստեփանյան

01.03.2023

Առաջարկում եմ այս իրավական փաստաթուղթը հանել շրջանառությունից, ակնհայտ թերի լինելու հանգամանքով պայմանավորված։

Թաթուլ Ստեփանյան

01.03.2023

Ո՞վ է հետևելու տեսանկարահանմանը, ինչպիսի գաղտնիության կարգավիճակ է ենթադրվում, քանի որ սա տնտեսական գործունեության միջավայր է և կարող է լինել գարծարար գաղտնիք, որը ենթակա չէ հանրայնացման։

Թաթուլ Ստեփանյան

01.03.2023

Տեսահսկման համակարգ ունենալու պահանջը լրացուցիչ ֆինանսական բեռ է տնտեսվարողի համար, ինչպես է այն փոխհատուցվելու, առավել ևս ներկա պայմաններում, երբ սպանդանոցների հիմնական մասը կամ գործում է <<մի կերպ>>, կամ փակման վտանգի տակ է։ Եվ երկրորդ՝ համարենք թե տեսանկարահանվում է մորթի պրոցեսը, ինչպես է այն ազդելու մսի որակի վրա, չէ-որ սպանդանոցային մորթի նպատակն անվտանգ մսի ապահովումն է։

Узнать больше