Թաթուլ Ստեփանյան
01.03.2023
Առաջարկում եմ այս իրավական փաստաթուղթը հանել շրջանառությունից, ակնհայտ թերի լինելու հանգամանքով պայմանավորված։
4 - Կողմ
6 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Անասնաբուժության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-137-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետում՝ «սպանդանոցներում գյուղատնտեսական կենդանիների սպանդի կազմակերպման կարգը և ներկայացվող պահանջները» բառերից հետո լրացնել «կասեցման և դադարեցման դեպքերը» բառերը:
Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) սննդի շղթայի բոլոր փուլերում` մշակել, վերամշակել, բաշխել, պահել, պահպանել, փոխադրել, ներմուծել, մատակարարել և իրացնել բացառապես սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած կենդանական ծագման մթերք և կենդանական ծագման հումք, բացառությամբ սույն օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև Կառավարության սահմանած ժամանակացույցով նախատեսված դեպքերի.»։
Հոդված 3. Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «առանց անասնաբուժասանիտարական փորձաքննության» բառերը:
Հոդված 4. Օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի`
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
______ ___________ 2023 թվականի N ______-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 993-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի «Սպանդանոցներում գյուղատնտեսական կենդանիների սպանդի կազմակերպման կարգը և ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 993-Ն որոշմամբ սահմանված հավելվածում կատարել հետևյալ լրացումները.
1) 17-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «է» պարբերությամբ.
«է) կենդանի կենդանիներ տեղափոխելու համար անհրաժեշտ տրասպորտային միջոցներ.».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 17․1-ին, 17.2-րդ և 17.3-րդ կետերով.
«17.1. Սպանդանոցները պետք է ապահովված լինեն անընդմեջ և բարձր որակի տեսաձայնագրություն իրականացնող տեսահսկման համակարգերով՝ նկարահանելու և տեսաձայնագրությունն առնվազն 10 օր պահպանելու հնարավորությամբ: Տեսահսկման համակարգերի պարտադիր կահավորումը իրականացնել սպանդի սրահը ամբողջությամբ տեսանկարահանելու հնարավորությամբ, որը Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին ամենօրյա 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով հասանելիություն կապահովի նշված պարտադիր տեսահսկման համակարգերին։»:
17.2 Սպանդանոցների գործունեությունը կասեցվում է ներկայացվող պահանջների նկատմամբ անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում:
17.3 Սպանդանոցների գործունեությունը դադարեցվում է առավելագույնը 6 ամիս սպանդանոցային գործունեություն չիրականացնելու դեպքում:»:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
______ ___________ 2023 թվականի N ______-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1499-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի «Կենդանիների, կենդանական ծագում ունեցող մթերքի, հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների ներմուծման, արտահանման, հանրապետության տարածքում փոխադրման համար անասնաբուժական ուղեկցող փաստաթղթեր, անվտանգության սերտիֆիկատներ և համապատասխանության տեղեկանք տալու կարգը, անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի, անվտանգության սերտիֆիկատների և համապատասխանության տեղեկանքի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի N 1241-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» 1499-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումը.
1) 19.7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 19.8-րդ կետով.
«19.8. N 5 ձևի անասնաբուժական վկայականի ներբեռնումը էլեկտրոնային եղանակով հնարավոր կլինի իրականացնել՝ տեսահսկման համակարգում սպանդի գործընթացն արձանագրվելու դեպքում:»:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեղեկան ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
«3) ապահովում է սպանդի ոչ ենթակա, չախտորոշված հիվանդությամբ հիվանդ, անկած կամ հոգևարքի վիճակում գտնվող կենդանիների, բնակչության կողմից սպառման համար չնախատեսված սպանդից գոյացած կենդանական ծագման արտադրանքի ոչնչացման համար տարածք տրամադրելը։»:
Հոդված 2 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 112-րդ հոդվածում՝
«2. Սույն հոդվածով նախատեսված արարքները վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից:
Քննարկվել է
27.02.2023 - 14.03.2023
Տեսակ
Օրենք
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 2875
Տպել01.03.2023
Առաջարկում եմ այս իրավական փաստաթուղթը հանել շրջանառությունից, ակնհայտ թերի լինելու հանգամանքով պայմանավորված։
01.03.2023
Ո՞վ է հետևելու տեսանկարահանմանը, ինչպիսի գաղտնիության կարգավիճակ է ենթադրվում, քանի որ սա տնտեսական գործունեության միջավայր է և կարող է լինել գարծարար գաղտնիք, որը ենթակա չէ հանրայնացման։
01.03.2023
Տեսահսկման համակարգ ունենալու պահանջը լրացուցիչ ֆինանսական բեռ է տնտեսվարողի համար, ինչպես է այն փոխհատուցվելու, առավել ևս ներկա պայմաններում, երբ սպանդանոցների հիմնական մասը կամ գործում է <<մի կերպ>>, կամ փակման վտանգի տակ է։ Եվ երկրորդ՝ համարենք թե տեսանկարահանվում է մորթի պրոցեսը, ինչպես է այն ազդելու մսի որակի վրա, չէ-որ սպանդանոցային մորթի նպատակն անվտանգ մսի ապահովումն է։