Թաթուլ Ստեփանյան
01.03.2023
Առաջարկում եմ այս իրավական փաստաթուղթը հանել շրջանառությունից, ակնհայտ թերի լինելու հանգամանքով պայմանավորված։
4 - За
6 - Против
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1․ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը
««Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից իրավական ակտերի նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ առ այսօր Հայաստանի Հանրապետությունում կանոնակարգված չէ սպանդանոցային մորթը և շուկայում առկա է ոչ սպանդանոցային ծագման սպանդային մթերք: Այդ իսկ պատճառով սպանդանոցային մորթի իրականացման նկատմամբ վերահսկողությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով անհրաժեշտ է փոփոխություններ և լրացումներ կատարվել նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում, ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի N 993-Ն և ՀՀ կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշումներում, մասնավորապես՝ վերանայվել են սահմանված տուգանքների չափերը, սահմանվել են սպանադանոցների գործունեության կասեցման և դադարեցման իրավական հիմքերը, պարտադիր սպանդանոցային մորթի պահանջների և խախտումների նկատմամբ հսկողության մեխանիզմները, սպանդանոցներին ներկայացվող լրացուցիչ պահանջները, մասանավորապես, որ սպանադանոցների սպանդային սրահները պետք է պարտադիր ապահովված լինեն տեսաձայնագրություն իրականացնող տեսահսկման համակարգերով, ինչպես նաև փոփոխվել է N 5 ձևի անասնաբուժական վկայականի ներբեռնման ընթացակարգը:
2․ Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծերի ընդունմամբ նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ամենօրյա 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով հասանելիություն ունենա նշված պարտադիր տեսահսկման համակարգերին, ինչի արդյունքում կբացառվի և ամբողջովին վերահսկելի կլինի ոչ սպանդանոցային ծագման սպանդային մթերքի սպառման կետերում ի հայտ գալու հավանականությունը, ինչպես նաև սպանդանոցների գործունեության կանոնակարգմանը և վերահսկողության ուժեղացմանն ուղղված նոր մեխանիզմների սահմանում։
3․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
«Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից իրավական ակտերի նախագծերի ընդունումը բխում Է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «Գյուղատնտեսություն» բաժնից https://www.gov.am/files/docs/4586.pdf:
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագծերի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում՝ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:
5․ Ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին
«Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից իրավական ակտերի նախագծերը մշակվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
6․ Ակնկալվող արդյունքը
«Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից իրավական ակտերի նախագծերի ընդունմամբ կկանոնակարգվի սպանդանոցային գործունեությունը, կխստացվի վերահսկողությունը, որի արդյուքում նվազագույնի կհասնի ոչ սպանդանոցային ծագման սպանդային մթերքի ի հայտ գալու հավանականությունը առևտրի օբյեկտներում, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում:
Обсуждалось
27.02.2023 - 14.03.2023
Тип
Закон
Область
Сельское хозяйство, Экономика
Министерство
Министерство экономики
Просмотры 2877
Принт01.03.2023
Առաջարկում եմ այս իրավական փաստաթուղթը հանել շրջանառությունից, ակնհայտ թերի լինելու հանգամանքով պայմանավորված։
01.03.2023
Ո՞վ է հետևելու տեսանկարահանմանը, ինչպիսի գաղտնիության կարգավիճակ է ենթադրվում, քանի որ սա տնտեսական գործունեության միջավայր է և կարող է լինել գարծարար գաղտնիք, որը ենթակա չէ հանրայնացման։
01.03.2023
Տեսահսկման համակարգ ունենալու պահանջը լրացուցիչ ֆինանսական բեռ է տնտեսվարողի համար, ինչպես է այն փոխհատուցվելու, առավել ևս ներկա պայմաններում, երբ սպանդանոցների հիմնական մասը կամ գործում է <<մի կերպ>>, կամ փակման վտանգի տակ է։ Եվ երկրորդ՝ համարենք թե տեսանկարահանվում է մորթի պրոցեսը, ինչպես է այն ազդելու մսի որակի վրա, չէ-որ սպանդանոցային մորթի նպատակն անվտանգ մսի ապահովումն է։