Add to favourites

«ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Թաթուլ Ստեփանյան 01.03.2023 10:33:58 <<ապահովում է սպանդի ոչ ենթակա, չախտորոշված հիվանդությամբ հիվանդ, անկած կամ հոգևարքի վիճակում գտնվող կենդանիների, բնակչության կողմից սպառման համար չնախատեսված սպանդից գոյացած կենդանական ծագման արտադրանքի ոչնչացման համար տարածք տրամադրելը»: Ի՞նչ կապ ունի համայքն այս խնդրի հետ, ինչ՞ու պիտի տրամադրի։ Ի՞նչ կարգավիճակ պիտի ունենա այդ տարածքը, ո՞վ պետք է հսկողություն իրականացնի։ Ի՞նչ հիմունքներով պետք է տրամադրի, վարձակալության է տալիս, անհատույց օգտագործման, թե վաճառում է, ու՞մ է տրամադրում, ո՞ր դեպքերում։ Անհասկանալի պահանջ է ձևակերպված։ «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքի 50-րդ հոդվածով համայնքի ղեկավարին վերապահված են լիազորություններ անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում և վերը նշված բնագավառներում իրականացնում է մի շարք լիազորություններ և ներկայումս անհրաժեշտություն է առաջացել լրացում կատարել վերը նշված հոդվածում տվյալ հարցը կանոնակարգելու համար:
2 Թաթուլ Ստեփանյան 01.03.2023 10:40:58 << Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից իրավական ակտերի նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ առ այսօր Հայաստանի Հանրապետությունում կանոնակարգված չէ սպանդանոցային մորթը և շուկայում առկա է ոչ սպանդանոցային ծագման սպանդային մթերք>>։ Իսկ ուր մնաց սպանդանոցների զարգացման այն ռազմավարությունն ու րանից բխող այն լայնածաված միջոցառումները․․․։ Այսինքն մի թերի փաստաթուղթը <<հարստացնում>> եք մեկ այլ թերի փաստաթղթով։ Որն է իրական պատճառը, որ շուկայում առկա է ոչ սպանդանոային ծագման մթերք։ Հանրապետությունում հանդիպում են դեպքեր, երբ վաճառքի կետերում առկա է սպանդային մթերք, որն ունի N 5 ձևի անասնաբուժական վկայական, սակայն մորթը իրականում սպանադանոցում չի կատարվել և ստացվում է, որ շուկայում ի հայտ է գալիս ոչ սպանդանոցային ծագման մթերք, հետևաբար վերահսկողությունը տվյալ ոլորտում կանոնակարգելու և արդյունքում ավելի արդյունավետ դարձնելու նպատակով անհրաժեշտ է, որ սպանդանոցներում տեղադրվեն տեսահսկման համակարգեր:
3 Թաթուլ Ստեփանյան 01.03.2023 10:44:41 «17.1. Սպանդանոցները պետք է ապահովված լինեն անընդմեջ և բարձր որակի տեսաձայնագրություն իրականացնող տեսահսկման համակարգերով՝ նկարահանելու և տեսաձայնագրությունն առնվազն 10 օր պահպանելու հնարավորությամբ: Տեսահսկման համակարգերի պարտադիր կահավորումը իրականացնել սպանդի սրահը ամբողջությամբ տեսանկարահանելու հնարավորությամբ, որը Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին ամենօրյա 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով հասանելիություն կապահովի նշված պարտադիր տեսահսկման համակարգերին։»: Ի՞նչ է տալու այս պահանջի կատարումը։ Նախ՝ պետական պատկան մարմիններն իրենց պարտականությունները սպանդանոցային գործունեությամբ զբաղվողների առջև ամբողջապես կատաել է արդյո՞ք, երբ նմանաբովանդակ պահանջ է ներկայացնում վերջիններիս։ Սպանադանոցների սպանդային սրահները պետք է պարտադիր ապահովված լինեն տեսաձայնագրություն իրականացնող տեսահսկման համակարգերով և տվյալ դեպքում N 5 ձևի անասնաբուժական վկայականի ներբեռնումը էլեկտրոնային եղանակով հնարավոր կլինի իրականացնել՝ տեսահսկման համակարգում սպանդի գործընթացն արձանագրվելու դեպքում, որի արդյունքում կբացառվի ոչ սպանդանոցային ծագման մթերքի ի հայտ գալը շուկաներում:
4 Թաթուլ Ստեփանյան 01.03.2023 10:49:57 Տեսահսկման համակարգ ունենալու պահանջը լրացուցիչ ֆինանսական բեռ է տնտեսվարողի համար, ինչպես է այն փոխհատուցվելու, առավել ևս ներկա պայմաններում, երբ սպանդանոցների հիմնական մասը կամ գործում է <<մի կերպ>>, կամ փակման վտանգի տակ է։ Եվ երկրորդ՝ համարենք թե տեսանկարահանվում է մորթի պրոցեսը, ինչպես է այն ազդելու մսի որակի վրա, չէ-որ սպանդանոցային մորթի նպատակն անվտանգ մսի ապահովումն է։ Տեսաձայնագրություն իրականացնող տեսահսկման համակարգերով ապահովելը սպանադնոցին ներկայացվող պահանջներից մեկն է լինելու, որպեսզի հնարավոր լինի իրականացնել պատշաճ վերահսկողություն:
5 Թաթուլ Ստեփանյան 01.03.2023 10:51:49 Ո՞վ է հետևելու տեսանկարահանմանը, ինչպիսի գաղտնիության կարգավիճակ է ենթադրվում, քանի որ սա տնտեսական գործունեության միջավայր է և կարող է լինել գարծարար գաղտնիք, որը ենթակա չէ հանրայնացման։ Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ամենօրյա 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով պետք է ունենա հասանելիություն նշված պարտադիր տեսահսկման համակարգերին, որը հանդիսանալով պետական կառույց բնականաբար վարում է տվյալների հանրայնացման հետ կապված գաղտնիության ապահովման քաղաքականություն:
6 Թաթուլ Ստեփանյան 01.03.2023 10:55:10 Առաջարկում եմ այս իրավական փաստաթուղթը հանել շրջանառությունից, ակնհայտ թերի լինելու հանգամանքով պայմանավորված։ «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից իրավական ակտերի նախագծերի ընդունմամբ կկանոնակարգվի սպանդանոցային գործունեությունը, կխստացվի վերահսկողությունը, որի արդյունքում նվազագույնի կհասնի ոչ սպանդանոցային ծագման սպանդային մթերքի ի հայտ գալու հավանականությունը առևտրի օբյեկտներում, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, հետևաբար նախագծերի ընդունումը անհրաժեշտ է և նպատակաուղղված է սպանդանոցային գործունեության կանոնակարգմանը: