Добавить в избранное

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Արա Սաղումյան 16.05.2022 14:15:03 1. «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասը «փորձագիտական» բառով լրացնելը չի բխում ՀՀ Սահմանադրության 95-րդ, հոդվածի, 148-րդ հոդվածի 2-րդ մասի, 164-րդ հոդվածի 6-րդ մասի, 174-րդ հոդվածի 5-րդ մասի, 193-րդ հոդվածի 2-րդ մասի, 195-րդ հոդվածի 4-րդ մասի, 197-րդ հոդվածի 4-րդ մասի, 199-րդ հոդվածի 4-րդ մասի, 201-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 83-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումներից: 2. «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 11-րդ մասի առաջարկվող նոր խմբագրությունը չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 957-րդ հոդվածի 2-րդ մասին: 3. «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի առաջարկվող նոր՝12.1-րդ մասը խնդրահարույց է և գործնականում անվերահսկելի, քանի որ սահմանափակում է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածով սահմանված սեփականատիրոջ իրավունքները, մասնավորապես, բաժնեմասի տնօրինման իրավունքը (այն օտարելու ցանկության դեպքում հավատարմագրային կառավարչին բաժնեմասն օտարելու գործարք կնքելու վերաբերյալ ցուցում տալը): Հետևաբար, առաջարկում եմ օրենքի 31-րդ հոդվածի 12.1-րդ մասը «գործընթացին» բառից հետո լրացնել հետևյալ բառերով. «եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ հավատարմագրային կառավարման պայմանագրով»: 4. Քանի որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 11-րդ մասով առաջարկվում է, որ «բաժնեմասի հավատարմագրային կառավարիչ կարող են լինել սույն հոդվածի 11.1-րդ մասի պահանջները բավարարող անհատ ձեռնարկատերը և առևտրային կազմակերպությունը», ապա «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքում առաջարկվող նոր՝ 40.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1) դիմում, որը պետք է պարունակի հավատարմագրային կառավարչի վերաբերյալ տեղեկություններ՝ անձնագրային տվյալները և պետական հաշվառման համարը՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատիրոջ դեպքում, կամ պետական գրանցման համարը` Հայաստանի Հանրապետությունում գրանցված առևտրային կազմակերպության դեպքում.»: Մասամբ է ընդունվել 1. Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ: 2. Քաղաքացիական օրենսգրքի 954-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն գույքի հավատարմագրային կառավարմանն ուղղված առանձին գործողությունների նկատմամբ օրենքով կամ պայմանագրով կարող են նախատեսվել սահմանափակումներ: Նշվածի համատեքստում, կարծում ենք, հակասությունը բացակայում է: 3. Խնդրո առարկա դրույթը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ՝ «11.2. Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չեն կարող որևէ ձևով ազդեցություն գործել հավատարմագրային կառավարչի վրա կամ միջամտել հավատարմագրային կառավարման գործընթացին:»: Նման ձևակերպումը կբացառի անհարկի միջամտությունները՝ միևնույն ժամանակ հնարավորություն տալով նաև պայմանագրով կարգավորելու գույքի օտարման և այլ նմանատիպ հարցեր: 4. Համապատասխան դրույթը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ. «դիմում, որը պետք է պարունակի հավատարմագրային կառավարչի վերաբերյալ տեղեկություններ՝ անձնագրային տվյալները՝ ֆիզիկական անձի դեպքում (Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատիրոջ դեպքում նաև պետական հաշվառման համարը), կամ պետական գրանցման համարը` Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձի դեպքում.»:
2 Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ 23.05.2022 18:39:26 Ընդհանուր առմամբ դրական գնահատելով Նախագծով առաջարկվող փոփոխությունները՝ հարկ ենք համարում ընդգծել հետևյալ խնդիրը։ Նախագծի համաձայն՝ "իր կամ իր հետ փոխկապակցված անձի մասնավոր շահով առաջնորդվել" է համարվում պաշտոն զբաղեցնող անձի՝ իր լիազորությունների շրջանակում որոշակի գործողություն կատարելը կամ որոշում ընդունելը, եթե դա հանգեցնում է համապատասխան սուբյեկտների գույքային կամ իրավական կարգավիճակի բարելավմանը։ Հարկ է նշել, որ նշված հետևանքները կարող են վրա հասնել նաև պաշտոն զբաղեցնող անձի անգործության հետևանքով, որը կրկին կարող է ինքնին անօրինական չլինել։ Այս խնդիրը կարող է ի հայտ գալ հատկապես պաշտոն զբաղեցնող անձանց կողմից որոշակի հայեցողական լիազորությունների կիրառման շրջանակում։ Հետևապես առաջարկում ենք համապատասխան իրավակարգավորումները լրամշակել՝ հիմք ընդունելով նշված դիտարկումը։ Ընդունվել է Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն: