Добавить в избранное

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

 «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1.  «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 31-րդ հոդվածում՝

  • 1-ին մասում «կրթական և ստեղծագործական» բառերը փոխարինել «կրթական, ստեղծագործական և փորձագիտական» բառերով:
  • 7-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3) առևտրային կազմակերպության մասնակից, բաժնետեր, փայատեր լինելը, բացառությամբ այն դեպքի, երբ առևտրային կազմակերպության բաժնեմասը, բաժնետոմսը, փայն ամբողջությամբ հանձնվել է հավատարմագրային կառավարման:»:

  • 10-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ`

«Պաշտոնավարման ընթացքում առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում որևէ հիմքով մասնակցություն (բաժնեմաս, բաժնետոմս, փայ) ձեռք բերելու դեպքում հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պարտավոր են այն ընդունելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, օրենքով սահմանված կարգով հանձնել հավատարմագրային կառավարման:»:

  • 11-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի ունեցած բաժնեմասի հավատարմագրային կառավարիչ կարող են լինել սույն հոդվածի 11.1-րդ մասի պահանջները բավարարող անհատ ձեռնարկատերը և առևտրային կազմակերպությունը։»:

  • լրացնել նոր 11.1.-ին և 11.2.-րդ մասերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«11.1. Որպես հավատարմագրային կառավարիչ հանդես գալ չեն կարող հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողների հետ փոխկապակցված անձինք։

11.2. Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չեն կարող տալ ցուցում, խորհուրդ, հրահանգ, որևէ այլ կերպ ազդեցություն գործել հավատարմագրային կառավարչի վրա կամ միջամտել հավատարմագրային կառավարման գործընթացին։»:

  • 12-րդ մասում «գիտահետազոտական» բառից հետո լրացնել «(ներառյալ՝ մասնագիտական գիտելիքների օգտագործմամբ որոշակի ոլորտի վերաբերյալ տեղեկությունների հավաքագրումը, վերլուծությունը, առաջարկների ներկայացումը)» բառերը:
  • լրացնել նոր 14.1-ին մասով՝ հետևյալ բովանդակությամբ.

«14.1. Սույն օրենքի իմաստով փորձագիտական աշխատանք է համարվում գիտության, տեխնիկայի, արվեստի կամ արհեստի որևէ բնագավառում հատուկ գիտելիքներ պահանջող աշխատանքը:»:

 

Հոդված 2. Օրենքի 33-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 33. Շախերի բախումը.

  1. Շահերի բախումն ի հայտ է գալիս այն դեպքում, երբ պաշտոն զբաղեցնող անձի մասնավոր շահերը ազդում են կամ կարող են ազդել իր պաշտոնական պարտականությունների անաչառ և օբյեկտիվ կատարման վրա կամ անկողմնակալ դիտորդի մոտ կարող են այդպիսի ազդեցության կասկած հարուցել։
  2. Պաշտոն զբաղեցնող անձի մասնավոր շահը ներառում է որևէ արտոնություն իրեն կամ իրեն փոխկապակցված անձանց, ինչպես նաև այն անձանց կամ կազմակերպություններին, որոնց հետ ինքը կամ իր հետ փոխկապակցված անձն ունի գործարար կամ քաղաքական հարաբերություններ։ Գործարար հարաբերությունները ներառում են տնտեսական, տնտեսվարման կամ գործարքներից ծագող ցանկացած հարաբերություններ, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել օգուտների ստացման այդ հարաբերությունների մասնակիցների կամ նրանցից որևէ մեկի համար: Քաղաքական հարաբերությունները ներառում են որևէ կուսակցության մասնակցության կամ տվյալ կուսակցության այլ անդամների հետ ունեցած կապի ուժով ծագող հարաբերությունները:
  3. Պաշտոն զբաղեցնող անձի՝ իր կամ իր հետ փոխկապակցված անձի մասնավոր շահերով առաջնորդվելը նշանակում է անձի լիազորությունների շրջանակում այնպիսի գործողություն կատարելը կամ որոշում ընդունելը (այդ թվում` կոլեգիալ մարմնի կազմում որոշում ընդունելուն մասնակցելը), որը թեև ինքնին օրինական է, սակայն հանգեցնում կամ նպաստում է կամ ողջամտորեն կարող է հանգեցնել կամ նպաստել նաև`

1) իր կամ իր հետ փոխկապակցված անձի գույքային կամ իրավական կարգավիճակի բարելավմանը.

2) իր կամ իր հետ փոխկապակցված անձի անդամակցած ոչ առևտրային կազմակերպության գույքային կամ իրավական կարգավիճակի բարելավմանը.

3) իր կամ իր հետ փոխկապակցված անձի մասնակցությամբ առևտրային կազմակերպության գույքային կամ իրավական կարգավիճակի բարելավմանը.

4) իր հետ փոխկապակցված անձին պաշտոնում նշանակմանը։

  1. Իր կամ իր հետ փոխկապակցված անձի մասնավոր շահերով առաջնորդվել չի համարվում այն դեպքը, երբ տվյալ գործողությունը կամ որոշումն ունի համընդհանուր կիրառելիություն կամ անդրադառնում է անձանց լայն շրջանակի վրա։
  2. Պաշտոնատար անձինք ի պաշտոնե գործելու արդյունքում իրենց հասանելի դարձած հրապարակման ոչ ենթակա տեղեկատվությունը չպետք է օգտագործեն, բացահայտեն և տարածեն իրենց կամ իրենց հետ փոխկապակցված անձանց մասնավոր շահերից բխող առավելություն ստանալու նպատակով:
  3. Պաշտոն զբաղեցնող անձը պետք է խուսափի շահերի բախման իրավիճակի առաջացումից, ձեռնպահ մնա շահերի բախման իրավիճակում գործողություն կատարելուց կամ որոշում ընդունելուց, այդ թվում՝ որոշման կայացմանն ուղղված նախապատրաստական աշխատանքներին մասնակցելուց կամ այլ կերպ որոշման կայացման գործընթացին մասնակցելուց:
  4. Եթե վերադաս կամ անմիջական ղեկավար ունեցող պաշտոն զբաղեցնող անձի կողմից կամ նրա մասնակցությամբ իր լիազորությունների շրջանակում գործողության կատարումը կամ որոշման ընդունումը կարող է հանգեցնել շահերի բախման իրավիճակի առաջացման, ապա պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է իր վերադաս անձին կամ անմիջական ղեկավարին ներկայացնել գրավոր հայտարարություն շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին, որը ենթակա է քննարկման անհապաղ:
  5. Պաշտոնատար անձի վերադասը կամ անմիջական ղեկավարը գրավոր հայտարարության ուսումնասիրության հիման վրա ձեռնարկում է կամ առաջարկում է ձեռնարկել իրավիճակի լուծմանն ուղղված հետևյալ քայլերից մեկը.

1) սահմանափակում է պետական պաշտոնյայի հասանելիությունը որոշակի տեղեկատվության,

3) տվյալ հարցը քննարկելու և լուծելու իրավասությունը հանձնարարում է պաշտոն զբաղեցնող այլ անձի, եթե դա օրենքով արգելված չէ,

4) առաջարկում է ձեռնպահ մնալ կոլեգիալ մարմիններում որոշում կայացնելուց, եթե դա օրենքով արգելված չէ

5) շահերի բախման բացակայության դեպքում առաջարկում է շարունակել պարտականությունների անաչառ և օբյեկտիվ  կատարումը:

  1. Վերադաս կամ անմիջական ղեկավար չունեցող կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը այդ մասին գրավոր հայտարարություն է ներկայացնում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որն առաջարկում է ձեռնարկել իրավիճակի լուծմանն ուղղված քայլեր, այդ թվում՝ հանդես գալ կոնկրետ իրավիճակում շահերի առկայության մասին հայտարարությամբ:
  2. Նախքան վերադասի կամ անմիջական ղեկավարի գրավոր համաձայնությունը կամ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջարկությունը ստանալը անձը պետք է ձեռնպահ մնա հարցի վերաբերյալ գործողություն կատարելուց կամ որոշում կայացնելուց, բացառությամբ այն դեպքերի, երբ անհապաղ գործողություն կատարելը կամ որոշում կայացնելը պայմանավորված է անձանց կյանքի, առողջության, իրավունքների, ազատությունների կամ օրինական շահերի, պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության պաշտպանության անհրաժեշտությամբ:
  3. Վերադաս կամ անմիջական ղեկավար չունեցող պաշտոն զբաղեցնող անձի առնչությամբ շահերի բախման իրավիճակի առկայության մասին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը կամ վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին որոշումը եռօրյա ժամկետում հրապարակվում է հանձնաժողովի պաշտոնական կայքէջում: Վերադաս կամ անմիջական ղեկավար չունեցող պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության կապակցությամբ ներկայացնել հրապարակային պարզաբանում, որը ստացվելու պահից եռօրյա ժամկետում հրապարակվում է այն մարմնի պաշտոնական կայքէջում, որտեղ նա պաշտոն է զբաղեցնում:
  4. Օրենքով նախատեսված դեպքերում սույն հոդվածով սահմանված դրույթների խախտումը առաջացնում է վարչական կամ կարգապահական պատասխանատվություն:

Կարգապահական պատասխանատվության վերաբերյալ դրույթները կիրառելի չեն քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ:

Ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ կարգապահական պատասխանատվության վերաբերյալ դրույթները կարող են կիրառվել օրենքով նախատեսված դեպքերում:

  1. Սույն հոդվածի 11-րդ մասը կիրառելի է վերադաս կամ անմիջական ղեկավար ունեցող քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ:
  2. Սույն օրենքի իմաստով փոխկապակցված անձինք են`

1)          պաշտոն զբաղեցնող անձի ամուսինը, պաշտոն զբաղեցնող անձի կամ նրա ամուսնու զավակը (այդ թվում՝ որդեգրված), ծնողը (այդ թվում՝ որդեգրողը), քույրը, եղբայրը, պապը, տատը, թոռը, մորաքույրը, հորաքույրը, հորեղբայրը, մորեղբայրը, քրոջ, եղբոր զավակները, պաշտոն զբաղեցնող անձի մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր, մորեղբոր զավակները, քրոջ, եղբոր, զավակի ամուսինները.

2)         պաշտոն զբաղեցնող անձի հետ ոչ ազգակցական սերտ անձնական հարաբերություններ ունեցող անձինք, այդ թվում` համատեղ բնակվող անձինք, փաստացի խնամքի տակ գտնվող անձինք, կնքահայրը, կնքամայրը, հոգեզավակը, ընդհանուր տնտեսական շահ ունեցող անձինք.

3)         այն կազմակերպությունը, որին մասնակցության և (կամ) պայմանագրի հիման վրա պաշտոնատար անձն օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունի ուղղակի կամ անուղղակի տնօրինելու (այդ թվում՝ առք ու վաճառքի, համատեղ գործունեության պայմանագրի, հանձնարարության, լիազորագրի կամ այլ գործարքների միջոցով) կազմակերպության կանոնադրական կապիտալի կամ փայաբաժնի կեսից ավելին, կանխորոշելու այդ կազմակերպության կողմից ընդունվող որոշումները (այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու պայմանները) և (կամ) տալու այդ կազմակերպության կողմից իր հիմնական գործունեությանն առնչվող պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ.

4)         այն անձը, որը սույն մասում նշված հիմքերից որևէ մեկով փոխկապակցված է պաշտոնատար անձին փոխկապակցված անձի հետ:

  1. Սույն հոդվածի դրույթները տարածվում են պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի, քննիչի), համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաև հանրային ծառայողների վրա:

 

Հոդված 3. Եզրափակիչ մաս

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) 37-րդ հոդվածի 7-րդ մասում 169.28-րդ հոդվածով բառերը փոխարինել 169.28-րդ և 169.30-րդ հոդվածներով բառերով:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 169.30-րդ հոդվածով.

Հոդված 169.30. Շահերի բախման վերաբերյալ կարգավորումները խախտելը.

  1. Վերադաս կամ անմիջական ղեկավար չունեցող պաշտոն զբաղեցնող անձի կողմից շահերի բախման իրավիճակի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին շահերի բախման վերաբերող հանգամանքների մասին գրավոր հայտարարություն չներկայացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

  1. Նախքան շահերի բախման հանգամանքների վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջարկությունը ստանալը պաշտոն զբաղեցնող անձի կողմից հարցի վերաբերյալ գործողություն կատարելը կամ որոշում ընդունելը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,

 առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով::

 

Հոդված 3. Օրենսգրքի 244.17.-րդ հոդվածում 169.28-րդ, բառերից հետո լրացնել 169.30-րդ, բառերով:

 

Հոդված 4. Եզրափակիչ մաս

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.      «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 26-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-րդ կետով.

 

«12.1)              տեղեկություններ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասը հավատարմագրային կառավարման հանձնելու վերաբերյալ.»:

 

Հոդված 2.      Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 40.1 հոդվածով`

 

«Հոդված 40.1.         Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների բաժնեմասը հավատարմագրային կառավարման հանձնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը

 

  1. Գործակալությունը միասնական պետական գրանցամատյանում գրառում է միայն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների (սույն հոդվածում այսուհետ՝ ընկերություն) բաժնեմասերը հավատարմագրային կառավարման հանձնելու վերաբերյալ տեղեկություններ:
  2. Ընկերության բաժնեմասը հավատարմագրային կառավարման հանձնելու դեպքում պետական գրանցում կատարելու համար շահագրգիռ անձը ներկայացնում է՝

1)          դիմում, որը պետք է պարունակի հավատարմագրային կառավարչի վերաբերյալ տեղեկություններ՝ անձնագրային տվյալները՝ ֆիզիկական անձի դեպքում, կամ գրանցման համարը` Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձի դեպքում.

2)         բաժնեմասի կամ դրա մասի հավատարմագրային կառավարման հանձնելու հիմքը (պայմանագիր, դատարանի վճիռ և այլն).

3)         պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:»:

 

Հոդված 3.     Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

 

Հոդված 1. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաuտանի Հանրապետության 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀO-120-Ն օրենքի (այuուհետ` Օրենք) 22-րդ հոդվածում` 2-րդ մասի ծանուցման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնում լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ կետով.

 

11.

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների բաժնեմասերի հավատարմագրային կառավարում

ԿՄ

 

 

 

Հոդված 2.      Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 


 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.      «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածի 1-ին մասում 1.12 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1 ենթակետով`

 

 

6.1) Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասը հավատարմագրային կառավարման հանձնումը գրանցելու համար

բազային տուրքի 5-ապատիկի չափով

 

Հոդված 2.      Օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16-րդ ենթակետով

 

16) Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների բաժնեմասերի հավատարմագրային կառավարման իրավունք ձեռք բերելու համար

տարեկան բազային տուրքի

50-ապատիկի  չափով:

 

Հոդված 3.     Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Արժեթղթերի շուկայի մասին» 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 30-րդ հոդվածի 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2.      Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Обсуждалось

    08.05.2022 - 23.05.2022

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Борьба с коррупцией, Доверительное управление имуществом, Публичная служба, Административные правонарушения

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5946

Принт

Предложения

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

23.05.2022

Ընդհանուր առմամբ դրական գնահատելով Նախագծով առաջարկվող փոփոխությունները՝ հարկ ենք համարում ընդգծել հետևյալ խնդիրը։ Նախագծի համաձայն՝ "իր կամ իր հետ փոխկապակցված անձի մասնավոր շահով առաջնորդվել" է համարվում պաշտոն զբաղեցնող անձի՝ իր լիազորությունների շրջանակում որոշակի գործողություն կատարելը կամ որոշում ընդունելը, եթե դա հանգեցնում է համապատասխան սուբյեկտների գույքային կամ իրավական կարգավիճակի բարելավմանը։ Հարկ է նշել, որ նշված հետևանքները կարող են վրա հասնել նաև պաշտոն զբաղեցնող անձի անգործության հետևանքով, որը կրկին կարող է ինքնին անօրինական չլինել։ Այս խնդիրը կարող է ի հայտ գալ հատկապես պաշտոն զբաղեցնող անձանց կողմից որոշակի հայեցողական լիազորությունների կիրառման շրջանակում։ Հետևապես առաջարկում ենք համապատասխան իրավակարգավորումները լրամշակել՝ հիմք ընդունելով նշված դիտարկումը։

Արա Սաղումյան

16.05.2022

1. «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասը «փորձագիտական» բառով լրացնելը չի բխում ՀՀ Սահմանադրության 95-րդ, հոդվածի, 148-րդ հոդվածի 2-րդ մասի, 164-րդ հոդվածի 6-րդ մասի, 174-րդ հոդվածի 5-րդ մասի, 193-րդ հոդվածի 2-րդ մասի, 195-րդ հոդվածի 4-րդ մասի, 197-րդ հոդվածի 4-րդ մասի, 199-րդ հոդվածի 4-րդ մասի, 201-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 83-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումներից: 2. «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 11-րդ մասի առաջարկվող նոր խմբագրությունը չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 957-րդ հոդվածի 2-րդ մասին: 3. «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի առաջարկվող նոր՝12.1-րդ մասը խնդրահարույց է և գործնականում անվերահսկելի, քանի որ սահմանափակում է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածով սահմանված սեփականատիրոջ իրավունքները, մասնավորապես, բաժնեմասի տնօրինման իրավունքը (այն օտարելու ցանկության դեպքում հավատարմագրային կառավարչին բաժնեմասն օտարելու գործարք կնքելու վերաբերյալ ցուցում տալը): Հետևաբար, առաջարկում եմ օրենքի 31-րդ հոդվածի 12.1-րդ մասը «գործընթացին» բառից հետո լրացնել հետևյալ բառերով. «եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ հավատարմագրային կառավարման պայմանագրով»: 4. Քանի որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 11-րդ մասով առաջարկվում է, որ «բաժնեմասի հավատարմագրային կառավարիչ կարող են լինել սույն հոդվածի 11.1-րդ մասի պահանջները բավարարող անհատ ձեռնարկատերը և առևտրային կազմակերպությունը», ապա «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքում առաջարկվող նոր՝ 40.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1) դիմում, որը պետք է պարունակի հավատարմագրային կառավարչի վերաբերյալ տեղեկություններ՝ անձնագրային տվյալները և պետական հաշվառման համարը՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատիրոջ դեպքում, կամ պետական գրանցման համարը` Հայաստանի Հանրապետությունում գրանցված առևտրային կազմակերպության դեպքում.»:

Узнать больше