Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Արա Սաղումյան 16.05.2022 14:15:03 1. «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասը «փորձագիտական» բառով լրացնելը չի բխում ՀՀ Սահմանադրության 95-րդ, հոդվածի, 148-րդ հոդվածի 2-րդ մասի, 164-րդ հոդվածի 6-րդ մասի, 174-րդ հոդվածի 5-րդ մասի, 193-րդ հոդվածի 2-րդ մասի, 195-րդ հոդվածի 4-րդ մասի, 197-րդ հոդվածի 4-րդ մասի, 199-րդ հոդվածի 4-րդ մասի, 201-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 83-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումներից: 2. «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 11-րդ մասի առաջարկվող նոր խմբագրությունը չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 957-րդ հոդվածի 2-րդ մասին: 3. «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի առաջարկվող նոր՝12.1-րդ մասը խնդրահարույց է և գործնականում անվերահսկելի, քանի որ սահմանափակում է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածով սահմանված սեփականատիրոջ իրավունքները, մասնավորապես, բաժնեմասի տնօրինման իրավունքը (այն օտարելու ցանկության դեպքում հավատարմագրային կառավարչին բաժնեմասն օտարելու գործարք կնքելու վերաբերյալ ցուցում տալը): Հետևաբար, առաջարկում եմ օրենքի 31-րդ հոդվածի 12.1-րդ մասը «գործընթացին» բառից հետո լրացնել հետևյալ բառերով. «եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ հավատարմագրային կառավարման պայմանագրով»: 4. Քանի որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 11-րդ մասով առաջարկվում է, որ «բաժնեմասի հավատարմագրային կառավարիչ կարող են լինել սույն հոդվածի 11.1-րդ մասի պահանջները բավարարող անհատ ձեռնարկատերը և առևտրային կազմակերպությունը», ապա «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքում առաջարկվող նոր՝ 40.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1) դիմում, որը պետք է պարունակի հավատարմագրային կառավարչի վերաբերյալ տեղեկություններ՝ անձնագրային տվյալները և պետական հաշվառման համարը՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատիրոջ դեպքում, կամ պետական գրանցման համարը` Հայաստանի Հանրապետությունում գրանցված առևտրային կազմակերպության դեպքում.»: Մասամբ է ընդունվել
2 Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ 23.05.2022 18:39:26 Ընդհանուր առմամբ դրական գնահատելով Նախագծով առաջարկվող փոփոխությունները՝ հարկ ենք համարում ընդգծել հետևյալ խնդիրը։ Նախագծի համաձայն՝ "իր կամ իր հետ փոխկապակցված անձի մասնավոր շահով առաջնորդվել" է համարվում պաշտոն զբաղեցնող անձի՝ իր լիազորությունների շրջանակում որոշակի գործողություն կատարելը կամ որոշում ընդունելը, եթե դա հանգեցնում է համապատասխան սուբյեկտների գույքային կամ իրավական կարգավիճակի բարելավմանը։ Հարկ է նշել, որ նշված հետևանքները կարող են վրա հասնել նաև պաշտոն զբաղեցնող անձի անգործության հետևանքով, որը կրկին կարող է ինքնին անօրինական չլինել։ Այս խնդիրը կարող է ի հայտ գալ հատկապես պաշտոն զբաղեցնող անձանց կողմից որոշակի հայեցողական լիազորությունների կիրառման շրջանակում։ Հետևապես առաջարկում ենք համապատասխան իրավակարգավորումները լրամշակել՝ հիմք ընդունելով նշված դիտարկումը։ Ընդունվել է
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: