Добавить в избранное

Проект принят

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տարածքային կառավարման մասին» օրենքում լրացում  կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում  կատարելու  մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման

 

1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը

«Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տարածքային կառավարման մասին» օրենքում լրացում  կատարելու  մասին», «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքում լրացում  կատարելու  մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին»  օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) փաթեթի ընդունման նպատակն անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդրին առնչվող հարցերում պետական, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների համար լիազորող նորմերի սահմանումն է:

2. Առկա իրավիճակը

Հայաստանի Հանրապետության մարզերից և Երևանի քաղաքապետարանից հավաքագրված տվյալների համաձայն՝ ըստ բազմաբնակարան շենքերի տեխնիկական վիճակի հետազննության արդյունքներով առկա եզրակացությունների, հանրապետությունում առկա է անբավարար տեխնիկական վիճակում գտնվող (3-րդ և 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող) ավելի քան 600 բազմաբնակարան շենք: Այսինքն, առկա տվյալների համաձայն անբավարար տեխնիկական վիճակում է գտնվում հանրապետության մոտ 19000 բազմաբնակարան շենքերի 3.2%-ը: Հիմնական ծավալները բաժին են ընկնում Երևան քաղաքին՝ 120 բազմաբնակարան շենք, Հայաստանի Հանրապետության Լոռու և Շիրակի մարզերին համապատասխանաբար՝ 149 և 123 բազմաբնակարան շենք:

Հանրապետության բնակավայրերում առկա է նաև քանդման ենթակա վթարային՝ 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող ավելի քան 1200 անհատական բնակելի տուն (որից մոտ 1000-ը՝ բնական աղետների հետևանքով):

Անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման նպատակով Քաղաքաշինության կոմիտեի կողմից մշակվել և Կառավարության 2021 թվականի մարտի 18-ի N376-Լ որոշմամբ հաստատվել է անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակարանային ֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման հայեցակարգը (այսուհետ՝ Հայեցակարգ) և դրանից բխող միջոցառումների ծրագիրը:

Հայեցակարգի հիմնական նպատակն անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման համար 2021-2023 թվականների ընթացքում իրավական հիմքերի ստեղծումն է՝ Հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրում ներառված իրավական ակտերի մշակման միջոցով, հիմնախնդրի կանոնակարգման համար լուծումների առաջադրումը, պետական քաղաքականության հիմնական մոտեցումների հստակեցումը և այդ մոտեցումների արդյունավետությունը, հասցեականությունը, առաջնահերթությունների ապահովումը:  

Վերը նշված միջոցառումների 1-ին կետի համաձայն նախատեսված է «Քաղաքաշինության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի մշակում, որով պետք է անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդրին առնչվող հարցերում պետական, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների համար սահմանել լիազորող նորմեր:

Հիմնախնդրի կանոնակարգման անհրաժեշտությունը բխում է նաև ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 531-Լ որոշմամբ հաստատված՝  քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրից, տեղ է գտել Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի «2.7 Քաղաքաշինություն» բաժնում, որի դրույթների համաձայն Կառավարության ջանքերն ուղղված են լինելու հանրապետության 3-րդ և 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող բնակարանային ֆոնդի հիմնախնդրի լուծման նպատակով միջազգային լավագույն փորձի հիման վրա նպատակային ծրագրերի մշակմանն ու իրականացմանը: Ըստ այդմ, խնդրի լուծմանն ուղղված միջոցառումները տեղ են գտել նաև Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների Քաղաքաշինության կոմիտեի առաջարկություններում:

3. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը

Նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է անբավարար տեխնիկական վիճակում գտնվող (ուժեղացման-վերակառուցման` 3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող և քանդման ենթակա վթարային` 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող) բնակֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման նպատակով սահմանել լիազորող նորմեր` Կառավարության,  քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների մասով:

Նշված նորմերի սահմանումը հնարավորություն կտա նախ մշակել և ընդունել Հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրով նախատեսված ակտերը, այնուհետև՝ դրանցով սահմանված մոտեցումների և առաջնահերթությունների համաձայն, իրագործել  հիմնախնդրի լուծմանն ուղղված ծրագրեր:

Միաժամանակ, Նախագծերի փաթեթով նախատեսված է, որ «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո Կառավարությունը ոչ ուշ, քան 2023 թվականի դեկտեմբերի 30-ը պետք է ապահովի այդ օրենքից բխող Կառավարության որոշումների ընդունումը (դրանց ընդունման ժամկետները համահունչ են Հայեցակարգով ամրագրված ժամկետներին), իսկ այդ ենթաօրենսդրական ակներն ուժի մեջ մտնելուց հետո՝ 2024 թվականի հունվարի 1-ից, ուժի մեջ կմտնեն նաւ «Տարածքային կառավարման մասին» օրենքում լրացում  կատարելու  մասին», «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքում լրացում  կատարելու  մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին»  օրենքում լրացում կատարելու մասին» օրենքները:

4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:

5. Իրավական ակտի՝ նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը

Իրավական ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը պայմանավորված է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով:

6. Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջի անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջի անհրաժեշտություն չի առաջանում, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում:

7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը բխում է՝

- Ագգային Ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի ԱԺՈ-002-Ն որոշմամբ հանավության արժանացած Կառավարության ծրագրից, որի «2.7 Քաղաքաշինությունը» բաժնի դրույթների համաձայն Կառավարության ջանքերն ուղղված են լինելու հանրապետության 3-րդ և 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող բնակարանային ֆոնդի հիմնախնդրի լուծման նպատակով միջազգային լավագույն փորձի հիման վրա նպատակային ծրագրերի մշակմանն ու իրականացմանը,

- ՀՀ կառավարության 2021 թվականի մարտի 18-ի N 376-Լ որոշմամբ հաստատված՝ անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակարանային ֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման հայեցակարգից,

- ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 531-Լ որոշմամբ հաստատված՝ քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրից:

 

  • Обсуждалось

    29.10.2021 - 13.11.2021

  • Тип

    Закон

  • Область

    Градостроителство

  • Министерство

    Комитет по градостроительству

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4133

Принт

Предложения

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

13.11.2021

Ներկայացվող առաջարկությամբ ավելորդ և իրականացվող գործառույթներից միայն մեկի մասով ծանրաբեռնվում է օրենսդրական ակտը: Այսինքն, նման մոտեցման դեպքում օրենսդրական ակտում բազմաթիվ գործառույթներից, օրինակ, պետք է նշվեն նաև կրթական, մշակութային և սպորտային օբյեկտների նորոգման, վերակառուցման, ուժեղացման, քանդման կամ նորի կառուցման վերաբերյալ նմանատիպ դրույթներ: Իսկ ներկայացված գործառույթները ամբողջությամբ ներառված են «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի,«ա»,«գ»,«դ»,«ե» և «է» կետերի, ինչպես նաև նույն օրենքի 10.1–րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ, 3-րդ, 7-րդ, 12-րդ, 14-րդ, 16-րդ և 20-րդ ենթակետերի պահանջներ հանդիսացող դրույթներում:

Узнать больше