Добавить в избранное

Проект принят

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

Նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը բխում է՝

1. Ագգային Ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի ԱԺՈ-002-Ն որոշմամբ հանավության արժանացած Կառավարության ծրագրից, որի «2.7 Քաղաքաշինությունը» բաժնի դրույթների համաձայն Կառավարության ջանքերն ուղղված են լինելու հանրապետության 3-րդ և 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող բնակարանային ֆոնդի հիմնախնդրի լուծման նպատակով միջազգային լավագույն փորձի հիման վրա նպատակային ծրագրերի մշակմանն ու իրականացմանը,

2.  ՀՀ կառավարության 2021 թվականի մարտի 18-ի N 376-Լ որոշմամբ հաստատված՝ անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակարանային ֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման հայեցակարգից,

3. ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 531-Լ որոշմամբ հաստատված՝ քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրից:

  • Обсуждалось

    29.10.2021 - 13.11.2021

  • Тип

    Закон

  • Область

    Градостроителство

  • Министерство

    Комитет по градостроительству

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4124

Принт

Предложения

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

13.11.2021

Ներկայացվող առաջարկությամբ ավելորդ և իրականացվող գործառույթներից միայն մեկի մասով ծանրաբեռնվում է օրենսդրական ակտը: Այսինքն, նման մոտեցման դեպքում օրենսդրական ակտում բազմաթիվ գործառույթներից, օրինակ, պետք է նշվեն նաև կրթական, մշակութային և սպորտային օբյեկտների նորոգման, վերակառուցման, ուժեղացման, քանդման կամ նորի կառուցման վերաբերյալ նմանատիպ դրույթներ: Իսկ ներկայացված գործառույթները ամբողջությամբ ներառված են «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի,«ա»,«գ»,«դ»,«ե» և «է» կետերի, ինչպես նաև նույն օրենքի 10.1–րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ, 3-րդ, 7-րդ, 12-րդ, 14-րդ, 16-րդ և 20-րդ ենթակետերի պահանջներ հանդիսացող դրույթներում:

Узнать больше