ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
OՐԵՆՔ
«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Քաղաքաշինության մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-217 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածը՝ «զ» կետից հետո, լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետով.
«զ.1) սահմանում է ուժեղացման-վերակառուցման (3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող) և քանդման ենթակա՝ վթարային (4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող) բնակարանային ֆոնդի հիմնախնդիրների կանոնակարգման պետական քաղաքականությունը, այդ ֆոնդից քաղաքացիների վերաբնակեցման կարգը, բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի հետազննությունների անցկացման և հետազննության արդյունքում տրված եզրակացությունների վարման, բնակֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգ և շրջանառու բնակարանային ֆոնդ ստեղծելու կարգերը.»:
Հոդված 2. Օրենքի 10.1 հոդվածի 3-րդ մասը 12-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետով.
12.1) մշակում և վարչապետին է ներկայացնում առաջարկություններ՝ ուժեղացման-վերակառուցման (3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող) և քանդման ենթակա՝ վթարային (4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող) բնակարանային ֆոնդի հիմնախնդիրների կանոնակարգման, այդ ֆոնդից քաղաքացիների վերաբնակեցման, բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի հետազննությունների անցկացման և հետազննության արդյունքում տրված եզրակացությունների վարման, բնակֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգ և շրջանառու բնակարանային ֆոնդ ստեղծելու մասին,»:
Հոդված 3.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Կառավարությունը պարտավոր է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը ապահովել սույն օրենքից բխող՝ Կառավարության որոշումների ընդունումը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
OՐԵՆՔ
«ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տարածքային կառավարման մասին» 2019 թվականի նոյեմբերի 14-ի ՀՕ-252-Ն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով՝
«6) սահմանված կարգով ապահովում է մարզի ուժեղացման-վերակառուցման (3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող) և քանդման ենթակա՝ վթարային (4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող) բնակարանային ֆոնդի հիմնախնդիրների կանոնակարգմանն ուղղված ծրագրերի, այդ ֆոնդից քաղաքացիների վերաբնակեցման, բնակֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգի և շրջանառու բնակարանային ֆոնդի ստեղծման աշխատանքների իրագործումը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
OՐԵՆՔ
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337-Ն օրենքի 42-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով՝
«2. Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունը.
1) կազմակերպում է համայնքում ուժեղացման-վերակառուցման (3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող) և քանդման ենթակա՝ վթարային (4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող) բնակարանային ֆոնդի հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի իրականացման և այդ ֆոնդից քաղաքացիների վերաբնակեցման աշխատանքները,
2) կազմակերպում է բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, շրջանառու բնակարանային ֆոնդի ստեղծման աշխատանքները:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
OՐԵՆՔ
«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ և 3-րդ կետերով՝
«2) կազմակերպում է համայնքում ուժեղացման-վերակառուցման (3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող) և քանդման ենթակա՝ վթարային (4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող) բնակարանային ֆոնդի հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի իրականացումը, այդ ֆոնդից քաղաքացիների վերաբնակեցման աշխատանքները,
3) կազմակերպում է բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, շրջանառու բնակարանային ֆոնդի ստեղծման աշխատանքները»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից: