Добавить в избранное
«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
2 - За
-
2 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 13.11.2021 23:44:37 | Ներկայացվող առաջարկությամբ ավելորդ և իրականացվող գործառույթներից միայն մեկի մասով ծանրաբեռնվում է օրենսդրական ակտը: Այսինքն, նման մոտեցման դեպքում օրենսդրական ակտում բազմաթիվ գործառույթներից, օրինակ, պետք է նշվեն նաև կրթական, մշակութային և սպորտային օբյեկտների նորոգման, վերակառուցման, ուժեղացման, քանդման կամ նորի կառուցման վերաբերյալ նմանատիպ դրույթներ: Իսկ ներկայացված գործառույթները ամբողջությամբ ներառված են «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի,«ա»,«գ»,«դ»,«ե» և «է» կետերի, ինչպես նաև նույն օրենքի 10.1–րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ, 3-րդ, 7-րդ, 12-րդ, 14-րդ, 16-րդ և 20-րդ ենթակետերի պահանջներ հանդիսացող դրույթներում: | Ընդունվել է ի գիտություն: | Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներից և իրավական որոշակիության սկզբունքից: Նախագծի նպատակն՝ անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդիրների կանոնակարգման պետական քաղաքականությունը սահմանելու մասով ՀՀ կառավարության համար լիազորող նորմերի սահմանումն է, որպիսի դրույթ ներկայումս սահմանված չէ: |