Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1994-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1994-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր ընտրելու մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի N 762 և 2007 թվականի հունիսի 21-ի N 819-ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին N 1994-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում (այսուհետ` կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

   1)  կարգի 22-րդ կետի սեփականության իրավունքով ձեռք բերվող ավտոբուսների ընդհանուր արժեքի 100 տոկոս գումարի չափով երաշխիք՝ համաձայն N 13 ձևի, բառերը հանել.

   2)   կարգը լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 22.1 կետով.

     22.1. Սույն կարգի 22-րդ կետով նախատեսված դեպքում, կազմակերպությունը երթուղային ցանցը կազմակերպող մարմնի տրամադրած հաշվեհամարին է փոխանցում երթուղիները սպասարկելու մրցույթ անցկացնելու մասին հայտարարությամբ սահմանված քանակով ավտոբուսների ընդհանուր արժեքի 1,5 տոկոսին համարժեք գումար (այսուհետ` գումար), որը  երթուղային ցանցը կազմակերպող մարմնի հետ սպասարկման պայմանագիր կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում փոխանցվում է N 12 ձև-ում նշված հաշվեհամարին:

      Գումարը երթուղային ցանցը կազմակերպող մարմնի տրամադրած հաշվեհամարին պետք է փոխանցվի մինչև սույն կարգի 34-րդ կետով սահմանված ժամկետը:

      Մրցույթին մասնակցելու իրավունք չստացած կամ մրցույթը չհաղթող կազմակերպությունների գումարը փոխանցվում է N 12 ձև-ում նշված հաշվեհամարին մրցույթի ամփոփիչ նիստից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:.

   3) կարգի 41-րդ կետի աղյուսակի ԱՎՏՈԲՈՒՍ բաժնի 2-րդ կետում 2 թիվը փոխարինել 3 թվով.

4)   կարգի Ձև 12-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

Ձև N 12

 

Հ Ա Յ Տ - Պ Ա Ր Տ Ա Վ Ո Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ

 

Հայտատու ______________________________________________________________________________

(կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը),

գտնվելու վայրը (բնակության վայրը), հեռախոuահամարը, էլեկտրոնային հասցեն)

 

Խնդրում եմ թույլատրել մասնակցելու 20   թ. ----------------- կայանալիք ավտոբուսային

____________________________ մրցույթին:

(երթուղու (երթուղիների) անվանումը, համարը)

Պարտավորվում եմ ըստ երթուղային ցանցը կազմակերպող մարմնի հետ կնքված ժամանակացույցի, ձեռք բերել երթուղիները սպասարկելու մրցույթ անցկացնելու մասին հայտարարությամբ սահմանված անհրաժեշտ քանակով ավտոբուսներ:

 1. Ավտոբուսների մասին տվյալները՝

 

NN

ը/կ

Մակնիշ

Թողարկման 
տարեթիվ

Քանակ

1.

 

 

 

2.

 

 

 

3.

 

 

 

 2. Լրացուցիչ տեղեկություններ` _____________________________________________________

________________________________________________________

   Նախապեu ծանոթացել եմ Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային տրանսպորտի

     բնագավառի օրենսդրության պահանջներին և պարտավորվում եմ  դրանք կատարելը:

    Համաձայն եմ երթուղային ցանցը կազմակերպող մարմնի ծանուցումները  որպես

    պաշտոնական ծանուցում ստանալ   իմ  ներկայացրած էլեկտրոնային հասցեով:

    Գումարի փոխանցումը խնդրում եմ կատարել ------------- հաշվեհամարին:

Կից ներկայացնում եմ.

     Ավտոբուսներ արտադրող  գործարանի պաշտոնական ներկայացուցչի տրամադրած՝

     ավտոբուսների տեխնիկական բնութագրի և գնի վերաբերյալ տեղեկություն, ինչպես նաև

     մատակարարման ժամկետները սահմանող փաստաթուղթ:

     Ներկայացված փաuտաթղթերի իuկությունը հավաuտում եմ:

 

 

 

    Հայտատու __________________                ______________________________________

 

                       (ստորագրությունը)                                  (անուն, ազգանունը)

 

 

_____ ____________________  20   թ.

 

  5) ուժը կորցրած  ճանաչել կարգի Ձև 13-ը:

 

 

 

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

  • Обсуждалось

    28.07.2021 - 12.08.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Транспорт, Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4783

Принт

Предложения

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

31.07.2021

Ընդհանրապես կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1994-Ն որոշմամբ սահմանված կարգը չի կարող ապահովել Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների միջմարզային, ներմարզային և ներհամայնքային կանոնավոր փոխադրումներ իրականացնող տնտեսվարող սուբյեկտների ընտրության արդյունավետ գործընթացը: Միջմարզային, ներմարզային և ներհամայնքային կանոնավոր փոխադրումներին ներկայացվող մոտեցումները ուղևորահոսքի մեծությունից, աշխարագրությունից և կանոնավոր փոխադրումների ձևավորման մյուս անհրաժեշտ պայմաններից ելնելով պետք է լինեն տարբեր, ինչը չի ապահովում վերը նշված մրցութային կարգը: Նման մրցութային կարգով փոխադրողի ընտրությունը կարող է հաջորդ 10 տարվա ընթացքում կանոնավոր փոխադրումների ձախողման պատճառ հանդիսանալ:

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

31.07.2021

Մրցութային կարգով ոչ բոլոր հնարավոր սցենարներն են հաշվի առնված, օրինակ դիտարկենք դեպք երբ նույն երթուղու կամ երթուղիների համախմբի սպասարկման համար դիմել են երկու տնտեսվարող՝ մեկը մրցույթին մասնակցում է հայտ-պարտավորությամբ, իսկ մյուսը՝ հանձնաժողովի փաստացի գնահատմանն է ներկայացնում տրանսպորտային միջոցներ, երկու տնտեսվարողներն էլ հավաքում են հավասար միավորներ, հարց է առաջանում արդյոք փաստացի տրանսպորտային միջոցները գնահատմանը ներկայացրած փոխադրողը չպետք է ունենա առավելություն, թե կարող է վիճակահանությամբ հաղթի այն մասնակիցը, որը հանդես է գալիս հայտ-պարտավորությամբ: Արդյունքում ուղևորները ամիսներ շարունակ պետք է սպասեն տրանսպորտային միջոցների ներկրմանը, իսկ մյուս փոխադրողի տրանսպորտային միջոցները ենթարկվեն պարապուրդի:

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

31.07.2021

Միաժամանակ առաջարկում ենք սահմանել ավտոկայարանային ծառայություն մատուցող կազմակերպության հետ կնքվող սպասարկման, իսկ ներհամայնքային փոխադրումների դեպքում երթակարգավարական ծառայություններ մատուցող կազմակերպության հետ կնքվող ծառայություններ մատուցելու պայմանագրերի օրինակելի ձևը, պայմանները և պայմանագրի արժեքը՝ հիմք ընդունելով մատուցվող ծառայությունների ծավալը:

Узнать больше