ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2021 թվականի N
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1994-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր ընտրելու մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի N 762 և 2007 թվականի հունիսի 21-ի N 819-ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին N 1994-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում (այսուհետ` կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) կարգի 22-րդ կետի սեփականության իրավունքով ձեռք բերվող ավտոբուսների ընդհանուր արժեքի 100 տոկոս գումարի չափով երաշխիք՝ համաձայն N 13 ձևի, բառերը հանել.
2) կարգը լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 22.1 կետով.
22.1. Սույն կարգի 22-րդ կետով նախատեսված դեպքում, կազմակերպությունը երթուղային ցանցը կազմակերպող մարմնի տրամադրած հաշվեհամարին է փոխանցում երթուղիները սպասարկելու մրցույթ անցկացնելու մասին հայտարարությամբ սահմանված քանակով ավտոբուսների ընդհանուր արժեքի 1,5 տոկոսին համարժեք գումար (այսուհետ` գումար), որը երթուղային ցանցը կազմակերպող մարմնի հետ սպասարկման պայմանագիր կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում փոխանցվում է N 12 ձև-ում նշված հաշվեհամարին:
Գումարը երթուղային ցանցը կազմակերպող մարմնի տրամադրած հաշվեհամարին պետք է փոխանցվի մինչև սույն կարգի 34-րդ կետով սահմանված ժամկետը:
Մրցույթին մասնակցելու իրավունք չստացած կամ մրցույթը չհաղթող կազմակերպությունների գումարը փոխանցվում է N 12 ձև-ում նշված հաշվեհամարին մրցույթի ամփոփիչ նիստից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:.
3) կարգի 41-րդ կետի աղյուսակի ԱՎՏՈԲՈՒՍ բաժնի 2-րդ կետում 2 թիվը փոխարինել 3 թվով.
4) կարգի Ձև 12-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
Ձև N 12
Հ Ա Յ Տ - Պ Ա Ր Տ Ա Վ Ո Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ
Հայտատու ______________________________________________________________________________
(կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը),
գտնվելու վայրը (բնակության վայրը), հեռախոuահամարը, էլեկտրոնային հասցեն)
Խնդրում եմ թույլատրել մասնակցելու 20 թ. ----------------- կայանալիք ավտոբուսային
____________________________ մրցույթին:
(երթուղու (երթուղիների) անվանումը, համարը)
Պարտավորվում եմ ըստ երթուղային ցանցը կազմակերպող մարմնի հետ կնքված ժամանակացույցի, ձեռք բերել երթուղիները սպասարկելու մրցույթ անցկացնելու մասին հայտարարությամբ սահմանված անհրաժեշտ քանակով ավտոբուսներ:
1. Ավտոբուսների մասին տվյալները՝
NN
ը/կ
|
Մակնիշ
|
Թողարկման տարեթիվ
|
Քանակ
|
1.
|
|
|
|
2.
|
|
|
|
3.
|
|
|
|
2. Լրացուցիչ տեղեկություններ` _____________________________________________________
________________________________________________________
Նախապեu ծանոթացել եմ Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային տրանսպորտի
բնագավառի օրենսդրության պահանջներին և պարտավորվում եմ դրանք կատարելը:
Համաձայն եմ երթուղային ցանցը կազմակերպող մարմնի ծանուցումները որպես
պաշտոնական ծանուցում ստանալ իմ ներկայացրած էլեկտրոնային հասցեով:
Գումարի փոխանցումը խնդրում եմ կատարել ------------- հաշվեհամարին:
Կից ներկայացնում եմ.
Ավտոբուսներ արտադրող գործարանի պաշտոնական ներկայացուցչի տրամադրած՝
ավտոբուսների տեխնիկական բնութագրի և գնի վերաբերյալ տեղեկություն, ինչպես նաև
մատակարարման ժամկետները սահմանող փաստաթուղթ:
Ներկայացված փաuտաթղթերի իuկությունը հավաuտում եմ:
Հայտատու __________________ ______________________________________
(ստորագրությունը) (անուն, ազգանունը)
_____ ____________________ 20 թ.
5) ուժը կորցրած ճանաչել կարգի Ձև 13-ը:
|
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: