Добавить в избранное
В стадии разработки
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
11 - За
-
5 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ 23.10.2019 15:37:15 | Նախագծի 13 –րդ հոդվածում, որը վերաբերում է Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասը նոր խմբագրությամբ շարադրելուն, առաջարկում ենք <<իրականացնում>> բառից հետո ավելացնել ՙ<<պաշտպանական միջոցների խախտման հետևանքների մասին>> բառերը: | Հավանաբար Ձեր առաջարկությունները սխալ եք տեղադրել, քանի որ այն չի առնչվում մեր նախագծին: | |
2 | «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ 23.10.2019 15:37:15 | Նախագծի 15-րդ հոդվածում, որը վերաբերում է Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասը նոր խմբագրությամբ շարադրելուն, առաջարկում ենք 2-րդ կետում <<ոստիկանությունը>> բառից հետո ավելացնել նաև <<ՀՀ դատարանները>> բառերը: | Հավանաբար Ձեր առաջարկությունները սխալ եք տեղադրել, քանի որ այն չի առնչվում մեր նախագծին: | |
3 | «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ 23.10.2019 15:37:15 | Առաջարկում ենք նախազգուշացումը որպես պաշտպանության միջոց հանել Օրենքի ձևակերպումներից, քանի որ ընտանիքում բռնության դեպքերը պահանջում են կանխարգելման կամ պաշտպանական համարժեք միջոցների ձեռնարկում: Ձևավորված վիճակագրական տվյալները փաստում են, որ նախազգուշացման կիրառումը որպես պաշտպանության միջոց շուրջ 2,5 անգամ գերազանցում է անհետաձգելի միջամտության որոշումների նկատմամբ: Մինչդեռ, նախազգուշացումը չի ենթադրում շոշափելի միջամտություն բռնության իրավահարաբերություններին, իսկ բռնությունից տուժած անձը շարունակում է մնալ բռնության անմիջական տիրույթում, որում կարող են առկա լինել վերջինիս կյանքի և անվտանգության համար իրական սպառնալիքներ: Ընտանեկան բռնության դեմ շոշափելի և արդյունավետ պայքար ծավալելու խնդիրը լավագույնս կարող է լուծվել, եթե բռնություն գործադրած անձը գիտակցի և անմիջականորեն կրի բռնության բացասական հետևանքները, ինչը չի կարող ապահովել նախազգուշացման միջոցը: Գործնականում, նախազգուշացումը չի ապահովում հետագա բռնության կանխարգելումը և որևէ կերպ չի երաշխավորում տուժողների անվտանգությունը: | Հավանաբար Ձեր առաջարկությունները սխալ եք տեղադրել, քանի որ այն չի առնչվում մեր նախագծին: | |
4 | Kristina Petrosyan 24.10.2019 12:21:24 | Ընտանեկան բռնության քրեականցում և հանել օրենքից նախազգուշացումը: | Հավանաբար դուք սխալվել եք, Ձեր առաջարկը չի առնչվում այս նախագծին: | |
5 | Kristina Petrosyan 24.10.2019 12:22:03 | Ընտանեկան բռնության քրեականցում և հանել օրենքից նախազգուշացումը: | Հավանաբար դուք սխալվել եք, Ձեր առաջարկը չի առնչվում այս նախագծին: | |
6 | Vardan Vardanyan 24.10.2019 20:29:33 | Շնորհակալություն։ Մի մտահոգություն ունեմ։ Տարիքայային սահմանը վերացնելը ճիշտ չէ։ Ավելին ասեմ 55 դարձրեք 50։ Սա լուրջ հոգեբանական խնդիր է։ Հոգեբանական ասպեկտը անպայման հաշվի առեք։ Երջանիկ ապագա բոլոր երեխաներին։ | Շնորհակալություն, Ձեր կարծիքը կքննարկվի: | |
7 | Nvard Manasyan 28.10.2019 12:22:21 | Եթե ամուսիններից մեկը ընտանեկան բռնության մասին օրենքով /հակիրճ եմ գրում օրենքի անունը/ երբևէ դատական կարգով ունեցել է պաշտպանական որոշում, ապա այդ ընտանիքին երեխա տալը ռիսկային է: Առնվազն պետք է որոշակի ժամկետով կասեցնել այդ ընտանիքներին ու/կամ անձանց երեխա որդեգրելու հնարավորություն ընձեռելը: | Հավանաբար դուք սխալվել եք և Ձեր դիտարկումը չի առնչվում նախագծին: | |
8 | Իրավունքի ուժ հասարակական կազմակերպություն 30.10.2019 21:09:35 | Կարծում ենք՝ ժամանակն է քրեականացնելու ընտանեկան բռնությունը: Իսկ օրենքից պետք է հանել նախազգուշացումը, որպեսզի ոստիկանությունը կարողանա ավելի արդյունավետ պայքարել բռնության դեմ: | Հավանաբար դուք սխալվել եք և Ձեր դիտարկումը չի առնչվում նախագծին: |