Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Նախագիծ

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 Հոդված 1. Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի  (այսուհետ` Օրենսգիրք) 59-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «6). «ունի հոգեկան և վարքային խանգարումներ, տառապում է հոգեներգործուն նյութերի չարաշահմամբ պայմանավորված խրոնիկ հիվանդությամբ, որոնք համաձայն դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության, կարող  են խոչընդոտել ծնողական իրավունքների իրականացմանը»:

Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել Oրենսգրքի  59-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը:

Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 61-րդ հոդվածի 6-րդ մասը:

Հոդված 4 Օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ. «2. Խնամակալության և հոգաբարձության մարմինը պարտավոր է անցկացնել երեխայի և այն անձի (անձանց) կյանքի պայմանների հետազոտություն, որը (որոնք) հավակնում է (են) երեխայի խնամքի և դաստիարակության կազմակերպմանը և դատարան ներկայացնել հետազոտության ակտն ու դրա հիման վրա վեճի էության մասին եզրակացությունը, ինչպես նաև սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կառուցվածքում չընդգրկված և կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմնի կողմից խնամակալության և հոգաբարձության մարմիններին տրված եզրակացությունը:»: 

Հոդված 5. Օրենսգրքի 112-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի  երկրորդ նախադասության «որդեգրողի և որդեգրվողի» բառերի փոխարեն լրացնել «որդեգրման ենթակա երեխայի և որդեգրել ցանկացող անձի» բառերը:

2) 2.1.րդ մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ. «Կենտրոնական նյարդային համակարգի, օրգանական և ֆունկցիոնալ ախտահարումներ, բնածին, ձեռքբերովի մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխայի որդեգրում թույլատրվում է այն դեպքում, երբ որդեգրողի մոտ առկա է երեխային բուժման և խնամքի անհրաժեշտ պայմաններով ապահովելու հնարավորությունը: Սույն դեպքում թույլտվության համար հիմք է հանդիսանում նաև ՀՀ առողջապահության և աշխատանքի և սոցիալական ոլորտի լիազոր մարմինների կողմից ստեղծված մասնագիտական հանձնաժողովի  կողմից տրված երեխայի առողջական վիճակի մասին եզրակացությունը:»:

3) լրացնել  5-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

«5. Որդեգրել ցանկացող անձանց՝ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացների,  օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, երկքաղաքացիների կողմից երեխայի որդեգրման, օտարերկրյա պետությունից երեխա որդեգրելու համար որդեգրել ցանկացող անձանց կենսապայմանների ուսումնասիրության մասին արձանագրության, վերջիններիս կողմից որդեգրման ենթակա երեխային՝ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու թույլտվության կամ անհրաժեշտ այլ փաստաթղթերի տրամադրման կարգը, այդ թվում որդեգրման գործընթացը կազմակերպելու, որդեգրման ընթացակարգով նախատեսված դիմումների, համաձայնությունների, հայտարարությունների, վկայականների և այլ փաստաթղթերի ձևերը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:»:

Հոդված 6. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 112.1-ին հոդվածով.

«Հոդված 112.1 Որդեգրման ենթակա երեխայի և որդեգրել ցանկացող անձի համադրումը

  1. Որդեգրման ենթակա երեխայի և որդեգրել ցանկացող անձի համադրումը իրականացվում է տեխնիկական և մասնագիտական համադրումների ձևաչափով կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրման ենթակա երեխայի և որդեգրել ցանկացող՝ երեխա որդեգրելու մասին դրական եզրակացություն ստացած անձի միջև:
  2. Որդեգրման ենթակա երեխաների տվյալները հասանելի են և կարող են տրամադրվել միայն համադրության արդյունքներում երեխա որդեգրելու մասին դրական եզրակացություն ստացած անձին:
  3. Որդեգրման ենթակա երեխայի և որդեգրել ցանկացող անձի համադրում չի իրականացվում երեխայի խորթ հոր, խորթ մոր կամ մերձավոր ազգականի կողմից երեխային որդեգրելու դեպքում:
  4. Որդեգրման ենթակա երեխայի և որդեգրել ցանկացող անձի համադրման, երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական կամ բացասական եզրակացություն տալու, որդեգրել ցանկացող անձին որդեգրման ենթակա երեխայի մասին տվյալները տրամադրելու,  որդեգրել ցանկացող անձանց և որդեգրման ենթակա երեխաների կենտրոնացված հաշվառման տեղեկատվական համակարգի շահագործման և օգտվելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
  5. «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիային անդամակցող երկրների հավատարմագրված կազմակերպությունների կամ նրանց ներկայացուցիչների գործունեթյունը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
  6. Որդեգրման ենթակա երեխայի և որդեգրել ցանկացող անձի համադրելիության չափանիշների գնահատման հիման վրա կազմվող փաստաթուղթ կազմելու կարգը հաստատվում է արդարադատության և աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտում Կառավարության քաղաքականության մշակող մարմնի կողմից:»:

Հոդված 7. Օրենսգրքի 113-րդ հոդվածը լրացնել նոր 2.1 մասով հետևյալ բովանդակությամբ. «Որդեգրել ցանկացող անձանց՝ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացների,  օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, երկքաղաքացիների կողմից երեխայի որդեգրման, օտարերկրյա պետությունից երեխա որդեգրելու համար որդեգրել ցանկացող անձանց կենսապայմանների ուսումնասիրության մասին արձանագրության, վերջիններիս կողմից որդեգրման երեխային՝ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու թույլտվության կամ անհրաժեշտ այլ փաստաթղթերի տրամադրման կարգը, այդ թվում որդեգրման գործընթացը կազմակերպելու ընթացակարգով նախատեսված դիմումների, համաձայնությունների, հայտարարությունների, վկայականների և այլ փաստաթղթերի ձևերը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:»:

Հոդված 8. Օրենսգրքի 114-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել նոր պարբերությունով՝ հետևյալ բովանդակությամբ. «Որդեգրել ցանկացող անձանց՝ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացների, օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա պետությունից երեխա որդեգրելու համար որդեգրել ցանկացող անձանց և որդեգրման ենթակա երեխաների հաշվառման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Երկքաղաքացիների և այն ամուսինների հաշվառումը, որոնցից մեկը երկքաղաքացի, օտարերկրացի կամ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող ՀՀ քաղաքացի է, իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով»:

2) 1.1 մասում «որդեգրող:» բառը փոխարինել «որդեգրել ցանկացող անձ՝ համատեղ դիմումի հիման վրա:»:

Հոդված 9.  Օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) «դ» կետում «պարտականություններից» բառից առաջ լրացնել «, խնամատարի» բառը:

2) «ը» կետում «պահանջներից.» բառից հետո լրացնել «կամ չի բավարարի երեխայի կենսապայմանները (հանգիստը, զբաղմունքը և այլն) ապահովելու համար.» բառերով:

3) «ը» կետը լրացնել նոր պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ. «Սույն կետի պահանջները գնահատելիս վարձակալած բնակելի տարածությունը չի կարող հիմք ընդունվել, եթե որդեգրել ցանկացող անձը, ամուսինները կամ ամուսիններից մեկն ունի սեփականության իրավունքով պատկանող բնակելի տարածություն, որը ենթակա է գնահատման: Սեփականության իրավուnքով մեկից ավելի բնակելի տարածության առկայության դեպքում գնահատվում է որդեգրել ցանկացող անձի կողմից նշված տարածությունը:»:

4) լրացնել նոր «ժ» կետով, հետևյալ բովանդակությամբ.

 «ժ) թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, առաքելու կամ դրանք ապօրինի իրացնելու համար հաշվառված և դատվածություն ունեցող անձանց:»:

5) լրացնել երկրորդ պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ.

«Սույն մասի «է» և «ը» կետերում նշված եկամուտի, բնակելի տարածության չափանիշները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:»:

Հոդված 10. Օրենսգրքի 116-րդ հոդվածը՝

1) լրացնել նոր՝ «1.1» մասով հետևյալ բովանդակությամբ.

«1.1 Դատվածություն չունեցող քաղաքացու կողմից երեխա որդեգրելու գործընթացը կասեցվում է, եթե մինչև որդեգրման մասին վճռի կայացումը վերջինիս նկատմամբ հարուցվում է քրեական գործ կամ կայացվում է մեղադրական դատավճիռ:»:

2) լրացնել նոր՝ «7» մասով հետևյալ բովանդակությամբ.

«7.Սույն օրենսգրքով որդեգրել ցանկացող անձանց որդեգրելու իրավունքը սահմանափակող կամ որդեգրումը արգելող նորմերը տարածվում են ամուսինների վրա, եթե ամուսիններից մեկի նկատմամբ կիրառելի է այդ նորմերից առնվազն մեկը:»:

Հոդված 11. Օրենսգրքի 117-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «Որդեգրողի» բառից հետո լրացնել «, այդ թվում որդեգրել ցանկացող ամուսիններից առնվազն մեկի,» բառերը և հանել  «,բացառությամբ այն դեպքերի, երբ երեխան որդեգրվում է որդեգրելու նախապատվության իրավունք ունեցող անձանց կողմից» բառերը:

2) 2-րդ մասում «(խորթ մոր)» բառից հետո լրացնել «, ազգականի» բառը:

Հոդված 12. Օրենսգրքի 118-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Դիմումների ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 13.  Օրենսգրքի 128-րդ հոդվածում՝

1) վերնագրում «որդեգրման» բառից հետո լրացնել «և որդեգրման գործընթացի» բառերը:

2) 1-ին մասում «ինչպես նաև որդեգրման մասին տեղյակ այլ անձինք պարտավոր են պահպանել երեխայի որդեգրման գաղտնիքը:» նախադասությունը փոխարինել «ինչպես նաև մասնագիտական, ծառայողական պարտականությունների կատարմամբ պայմանավորված որդեգրման, որդեգրման գործընթացի մասին տեղյակ դարձած այլ անձինք, պարտավոր են պահպանել երեխայի որդեգրման և որդեգրման գործընթացի գաղտնիքը:»:

3) 4-րդ մասում «Տեղեկատվության» բառը փոխարինել «Սույն հոդվածի 3-րդ մասում նշված տեղեկատվության» բառերով,

4) լրացնել 5-րդ մասով հետևյալ բովանդակությամբ.

  1. 5. Որդեգրման ենթակա երեխաների վերաբերյալ տեղեկությունները հասանելի են նաև համադրման արդյունքում երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական եզրակացություն ստացած անձանց:

Երրորդ անձանց, այդ թվում՝ երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական եզրակացություն ստացած անձանց ներկայացուցիչներին, որդեգրման ենթակա երեխաների վերաբերյալ տեղեկությունները տրամադրման ենթակա չեն:»:

Հոդված 14.  Օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« «7. ունի հոգեկան և վարքային խանգարումներ, տառապում է հոգեներգործուն նյութերի չարաշահմամբ պայմանավորված խրոնիկ հիվանդությամբ, որոնք համաձայն դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության, կարող  են խոչընդոտել ծնողական իրավունքների իրականացմանը:»:

Հոդված 15.   Օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 16. Օրենսգրքի Հոդված 137.1-ի 3-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ. «Դատական կարգով զրկվել է ծնողական իրավունքներից կամ սահմանափակված են ծնողական իրավունքները:»:

ոդված 17. Օրենսգրքի 138-րդ հոդվածի 6-րդ մասից հանել «իսկ երեխային խնամատարության հանձնելու պահին խնամատար ծնողներից յուրաքանչյուրի տարիքը չի կարող գերազանցել 55 տարին» բառերը:

Հոդված 18.  Օրենսգրքի 138.1 հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել 10-րդ կետով, հետևյալ բովանդակությամբ.

«10) այն անձանց, ովքեր այդ պահին հաշվառված են կամ ունեն դատվածություն`  թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, առաքելու կամ դրանք ապօրինի իրացնելու համար, կամ վերոհիշյալով պայմանավորված դատվածությունը հանված կամ մարված չէ:»:

2) լրացնել նոր 1.1-րդ մասով, հետևյալ բովանդակությամբ.

 «1.1 Դատվածություն չունեցող քաղաքացու խնամատար ծնող դառնալու գործընթացը կասեցվում է, եթե մինչև խնամատարության պայմանագրի կնքումը վերջինիս նկատմամբ հարուցվում է քրեական գործ կամ կայացվում է մեղադրական դատավճիռ:»:

3) 2-րդ մասի «պարտականություններ:» բառը փոխարինել «պարտականություններ, բացառությամբ սույն օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված խնամակալին վերապահված իրավունքից:»:

 Հոդված 19. Օրենսգրքի 140-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Խնամատար ընտանիքին վճարվող դրամական միջոցները չեն կարող պակաս լինել մեկ երեխայի համար նախատեսված` բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում (մանկատներում) երեխաների շուրջօրյա խնամքի և դաստիարակության համար նախատեսված գումարի չափից»:

Հոդված 20.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

  • Обсуждалось

    22.10.2019 - 07.11.2019

  • Тип

    Закон

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8530

Принт

Предложения

Իրավունքի ուժ հասարակական կազմակերպություն

30.10.2019

Կարծում ենք՝ ժամանակն է քրեականացնելու ընտանեկան բռնությունը: Իսկ օրենքից պետք է հանել նախազգուշացումը, որպեսզի ոստիկանությունը կարողանա ավելի արդյունավետ պայքարել բռնության դեմ:

Nvard Manasyan

28.10.2019

Եթե ամուսիններից մեկը ընտանեկան բռնության մասին օրենքով /հակիրճ եմ գրում օրենքի անունը/ երբևէ դատական կարգով ունեցել է պաշտպանական որոշում, ապա այդ ընտանիքին երեխա տալը ռիսկային է: Առնվազն պետք է որոշակի ժամկետով կասեցնել այդ ընտանիքներին ու/կամ անձանց երեխա որդեգրելու հնարավորություն ընձեռելը:

Vardan Vardanyan

24.10.2019

Շնորհակալություն։ Մի մտահոգություն ունեմ։ Տարիքայային սահմանը վերացնելը ճիշտ չէ։ Ավելին ասեմ 55 դարձրեք 50։ Սա լուրջ հոգեբանական խնդիր է։ Հոգեբանական ասպեկտը անպայման հաշվի առեք։ Երջանիկ ապագա բոլոր երեխաներին։

Узнать больше