Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու  մասին»  ՀՀ  օրենքի նախագծի 

1.

Անհրաժեշտությունը

 

 «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու  մասին»  ՀՀ  օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը առաջացել է 2017 թվականի դեկտեմբերի 21-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունումից հետո:

Նախագծով առաջարկվող խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցող անձի տարիքի վերաբերյալ փոփոխության նպատակն է ապահովել առավել լայն հնարավորություն խնամատար ընտանիքի ինստիտուտի ընդլայնման համար: Փոփոխության անհրաժեշտությունը բխում է նաև երեխաների պաշտպանության համակարգում իրականացվող բարեփոխումների, ինչպես նաև խնամատար ընտանիքի ինստիտուտին վերաբերող գործընթացում առկա խոչընդոտի կանոնակարգման անհրաժեշտությունից:

Որդեգրող կամ խնամատար ծնող դառնալու հնարավորությունը բացառող 116-րդ և 138.1 հոդվածներում առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են երեխաների` ընտանիքում ապրելու իրավունքի և երեխայի՝ լավագույն շահի ապահովմամբ:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և ՀՀ արդարադատության նախարարության կողմից համատեղ մշակված ՀՀ կառավարության 18.03.2010թ. թիվ 269-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու և որդեգրման նոր կարգի նախագծի ՀՀ վարչապետի աշխատակազմում քննարկումների արդյունքում համաձայնություն ձեռք բերվեց և եզրահանգվեց, որ որդեգրման նոր կարգի նախագծի ընդունումը և հետևաբար գործնական կիրառումը ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել որոշակի փոփոխություննր և լրացումներ կատարել ՀՀ ընտանեկան օրենսգրքում: Մասնավորապես որդեգրման կարգի ընդունման համար անհրաժեշտ է որդեգրման կարգի, որդեգրման ենթակա երեխայի և որդեգրել ցանկացող անձի համադրման կարգի, տեղեկատվության տրամադրման և այլ ընթացակարգերը ընդունելու լիազորությամբ օժտված լինի ՀՀ կառավարությունը, որը սահմանելուց հետո միայն հնարավորություն կընձեռնվի ընդունել որդեգրման համապատասխան նոր կարգը ՀՀ կառավարության որոշման ձևաչափով:

ՀՀ ընտանեկան օրենսգրքում կատարվող փոփոխությունների այս նախագիծը հիմնականում ուղղված է վերը նշված խնդիրները կարգավորելու համար, ինչպես նաև կարգավորվում են այլ հարաբերություններ, ամրագրվել և փոփոխվել են նոր հասկացություններ, ինչպիսիք են երեխա որդեգրելու հնարավորության մասին եզրակացություն, որդեգրման ենթակա երեխա, որդեգրել ցանկացող անձ, վերջիններիս կենտրոնացված հաշվառում, օտարերկրյա պետությունների կենտրոնական մարմիններ,  խնամատար ծնողի տարիքային սահմանափակումը վերացնելուն և այլն:

Գործող օրենսգրքի 61-րդ հոդվածի 6-րդ մասը նախատեսում է երեխայի որդեգրում երեխայի ծնողներին կամ նրանցից մեկին ծնողական իրավունքներից զրկելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից վեց ամիս հետո։ Գործնականում նշված նորմը անհիմն երկարացնում է երեխայի տեղավորման հարցը, նրան ընտանիք գտնելու գործընթացը, որը չի բխում երեխայի շահերից: Մինչդեռ հայտնի է, որ դատարանների կողմից՝ անձին ծնողական իրավունքներից զրկումը կատարվում է բացառիկ դեպքերում, որոնք իսկապես ելնում են երեխայի շահերից, հետևաբար դատարանը, գործի ուսումնասիրության ժամանակ, արդեն իսկ քննարկել է բոլոր տարբերակները ծնողին ծնողական իրավունքներից չզրկելու համար և եթե գտել է, որ այդ անհրաժեշտությունը բխում է երեխայի շահերից, ապա վեց ամիս երկարաձգել երեխայի հաշվառումը որպես որդեգրման ենթակա երեխա՝ նպատակահարմար չէ առաջին հերթին երեխայի համար: Հաշվի առնելով վերը նշվածը 61-րդ հոդվածի 6-րդ մասը ուժը կորցրած է ճանաչվում:

Օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասում նշված է որդեգրողի և որդեգրվածի համադրում, մինչդեռ համադրման գործընթացը կատարվում է մինչև որդեգրման ենթակա երեխային՝ որդեգրված, որդեգրել ցանկացող անձին՝ որդեգրող կարգավիճակի հաստատումը: Համադրումը կատարվում է մրցույթով ընտրված հասարկական կազամկերպության կողմից: Ելնելով նշվածից նպատակահարմար է հստակեցնել համադրման կողմերի անվանումները:

Ներկայում Հայաստանի Հանրապետությունում խնամատար ընտանիքներում խնամվում են 40 երեխա:  Խնամատար ընտանիքներում խնամվող երեխաների թիվը, պայմանավորված վերակազմավորման գործընթացի արդյունքում կենսաբանական, խնամակալ ընտանիք վերադարձի անհնարինության դեպքերով՝ նախատեսվում է հասցնել 94-ի:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Խնամատար ընտանիքում երեխայի խնամքի և դաստիարակության աջակցության տրամադրում» ծրագրի շրջանակներում իրականացվում է խնամատար ընտանիքներում երեխաների խնամքը կազմակերպելու նպատակով երեխաների և խնամատար ծնող դառնալու ցանկություն հայտնած անձանց համադրումը: Ծրագրի շրջանակներում վերապատրաստվել է ՀՀ տարբեր մարզերի  73 խնամատար ծնող դառնալու ցանկություն հայտնած անձ:

Իրավակիրառ պրակտիկայում խնդիր է առաջացել ՀՀ ընտանեկան օրենսգրքի 138-րդ հոդվածի 6-րդ մասով, համաձայն որի խնամատար ծնողի և հոգեզավակի տարիքային տարբերությունը պետք է լինի 18 տարուց ոչ պակաս և 50 տարուց ոչ ավելի, իսկ երեխային խնամատարության հանձնելու պահին խնամատար ծնողներից յուրաքանչյուրի տարիքը չի կարող գերազանցել 55 տարին: Սույն սահամանփակումը խոչընդոտ է ստեղծել արդեն իսկ վերապատրաստված ծնողների, ինչպես նաև խնամատար ծնող դառնալու ցանկություն հայտնած անձանց խնամատար ծնող դառնալու համար և  սահմանափակում է նրանց  իրավունքները:

Ոuսումնասիրվել է տարբեր երկրների խնամատարության փորձը, որը ևս փաստում է, որ միջազգային պրակտիկայում խնամատար ծնողի  տարիքային սահմանափակում գոյություն չունի: Սոցիալական աշխատողների միջազգային ֆեդերացիայի գործընկերները և իրենց միջոցով նաև Վրաստանի, Մոլդովայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Սերբիայի, Ավստրիայի, Խորվաթիայի, Շոտլանդիայի, Իռլանդիայի, Անգլիայի, Ուելսի  գործընկերները փաստում են, որ որևէ երկրում օրենքով չի ամրագրվում տարիքային առավելագույն շեմ՝ խնամատար ծնող դառնալու վերաբերյալ։

Տվյալ խնամատար ծնող դառնալ-չդառնալու հարցը որոշվում է մասնագետների կողմից՝ ելնելով երեխայի լավագույն շահից։ Օրինակ՝ Անգլիայում և Ուելսում գրանցված "Fostering People" կազմակերպությունը հստակ մատնանշում է, որ եթե խնամատար ծնողը բավարար էներգիա և խանդավառություն ունի՝ հանդիսանալու որպես խնամատար ծնող, ապա տարիքային որևէ սահմանափակում չկա նրա համար՝ դառնալու խնամատար ծնող։

Էթիկական խնդիր է համարվում տարեց հասակի մարդուն չդիտարկել որպես թեկնածու խնամատար ծնող: Նշված երկրների (և ոչ միայն) օրենսդրությունը նույնիսկ քննարկման չի դնում, որ կարելի է մեծ հասակի մարդու ընտանիքում երեխա չտեղավորել: Ավելին, դեռ վերոնշյալ երկրները սահմանում են նաև երեխայի և խնամատար ծնողի միջև նախընտրելի տարիքային տարբերություն, որը նվազագույնը՝ 15-20-ն է, իսկ առավելագույնը՝ 45-60-ը:

Վերոգրյալի մասին են վկայում նաև երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ), «Սեյվ դը Չիլդրեն», «Վորլդ Վիժն» և այլ կազմակերպությունների կողմից իրականացված ուսումնասիրություններն ու հետազոտությունները:

Առաջարկը ներկայացվում է, հիմք ընդունելով վերոնշյալը, ինչպես նաև այն հանգամանքը, որ տարիքային սահմանափակման վերացման միջոցով կարող է ապահովվել հանրակրթական դպրոցներից կենսաթոշակի անցած՝ մեծ թվով մասնագիտական ներուժ ունեցող մանկավարժների զբաղվածությունը, ինչպես նաև կկանխարգելվի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների մուտքը հաստատություններ:

Օրենսգրքում  որպես որդեգրումը և խնամատարությունը բացառող հանգամանք նախատեսված է մարդու կամ հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար Դիմողի դատվածությունը, սակայն բացակայում է բնակչության առողջության դեմ ուղղված `  թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, առաքելու կամ դրանք ապօրինի իրացնելու համար դատվածություն ունենալու հանգամանքը:

Կատարվել է նաև լրացում Դատվածություն չունեցող քաղաքացու որդեգրման կամ խնամատարության գործընթացը կասեցնելու վերաբերյալ դրույթ, եթե մինչև խնամատարության պայմանագրի կնքումը վերջինիս նկատմամբ նախաձեռնվում է քրեական հետապնդում կամ կայացվում է մեղադրական դատավճիռ:

Փոփոխություն է կատարվել ծնողական իրավունքներից զրկելուն վերաբերող 59-րդ հոդվածում, ընդ որում հանվել է նաև գործող օրենքում առկա «խրոնիկական» բառը,  որը նպատակահարմար չէր նշել, քանի որ հիվանդության ծանրության աստիճանը և նրա ազդեցությունը ծնողական իրավունքների իրացման վրա որոշվում է ոչ միայն հիվանդության ընթացքով, այլ նաև մի շարք այլ գործոններով, ուստի գործող օրենքի հոդվածներում միայն խրոնիկ հոգեկան հիվանդությունները մատնանշելը  կարող է բերել այդ հոդվածների կիրառման խնդիրների և սահմանափակումների:

Ինչ վերաբերում է Արդարադատության նախարարության կողմից ներկայացված եզրակացության մեջ ներկայացված այն մտավախությանը, որ «յուրաքանչյուր անգամ որևէ հոգեկան և վարքային խանգարման առթիվ տրված եզրակացությունը (որի բացարձակ օբյեկտիվությունը երաշխավորված չէ) կարող է դրվել որդեգրման վերացման հիմքում», ապա ինչպես սույն նախագծով ներկայացված կարգավորումներով, այնպես էլ գործող օրենքով պահանջվող ցանկով սահմանվող հիվանդությունների պարագայում, համաձայն ՀՀ առողջապահության նախարարությունից ստացված եզրակացության, նշանակվելու են դատահոգեբուժական փորձաքննություններ, որոնց արդյունքում էլ որոշվելու է, թե տվյալ անձը տվյալ հիվանդությամբ և տվյալ պայմաններում որքանօվ է գործունակ և  ինչպես է իրականացնում իր պարտականությունները և իրավունքները, քանի որ դրանք կրում են խիստ անհատական բնույթ, նույնիսկ նույն հիվանդության պարագայում:

Նախագծով ներկայացվող ցանկի բացակայությանը հիմք է հանդիսանում ամեն առանձին դեպքում կոնկրետ անձի մոտ ժամանակի տվյալ պահին խանգարման առկայության և հոգեկան վիճակի վերաբերյալ փորձաքննության իրականացմանը, ի հակադրություն հիվանդությունների ցանկին, որում տվյալ անձը կարող է ընդգրկված լինել տարիներ առաջ և խնդիրը  արդեն իսկ կարգավորված լինի:

Այսինքն, ելնելով վերոհիշյալից, երեխայի լավագույն շահից չի բխում և անգամ վտագավոր է միայն ցանկի վրա հիմնվել, որն էլ ավելի սուբյեկտիվ է լինելու, քան յուրաքանչյուր դեպքում տվյալ անձի վերաբերյալ դատահոգեբուժական փորձաքննության հանձնաժողովի կողմից տված եզրակացությունը։

Միաժամանակ, հարցը քննարկվել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ, որի կողմից կատարած հարցումների արդյունքում պարզվել էր, որ հոգեկան հիվանդությունները չեն դիտակվում որպես անձին ծնողական իրավունքից զրկելու պատճառ, իսկ հոգեկան հիվանդությունների ցանկ, որոնց առկայության դեպքում ծնողները կամ նրանցից մեկը կարող են զրկվել ծնողական իրավունք­ներից կամ երեխայի որդեգրումը կարող է վերացվել, գոյություն չունի և ոչ նպատակահարմար է համարվում Նիդերլադներում, Մոնտենեգրոյում, Հունգարիայում, էստոնիայում, Լատվիայում, Նորվերգիայում, Ուելսում և Միացյալ Թագավորությունում:

3.

Կարգավորման նպատակը և բնույթը.

 

   «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման նպատակն է՝

1. կարգավորել և հստակեցնել երեխաների որդեգրման, որդեգրել ցանկացող անձանց հաշվառման, երեխայի խնամքի վերասկողության և որդեգրմանն առնչվող գործառույթները, իրավասու մարմինների լիազորությունների շրջանակը: Սույն օրենքի ընդունումը անհրաժեշտ է նաև ՀՀ կառավարության 18.03.2010թ. թիվ 269-Ն որոշմումը ուժը կորցրած ճանաչելու և որդեգրման նոր կարգ ընդունելու համար՝ նախատեսելով ՀՀ կառավարության լիազորությունները օրենսդրական ակտի մակարդակում և սահմանելով նոր հասկացություններ և իրավասությունների շրջանակ:

 2. Խնդրի կարգավորման համար նպատակով համապատասխան փոփոխությամբ խնամատար ծնող դառնալու 55 տարվա սահմանափակումը վերացնել:

3. Կապահովվի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, այդ թվում նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխայի՝ ապահով և բարեկեցիկ միջավայրում ապրելու իրավունքը:

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 

Նախագծում փոփոխությունների և լրացումների մասին առաջարկությունները ներկայացվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

5.

  Ակնկալվող արդյունքը

 

 ՀՀ ընտանեկան օրենսգրքի փոփոխությունները կնպաստի խնամատար ընտանիքի ինստիտուտի  ընդլայնմանը, ինչպես նաև երեխաների իրավունքները պաշտպանելու, երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանը:

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու  մասին»  ՀՀ  օրենքի նախագծի    ընդունման  առնչությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին 

«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու  մասին»  ՀՀ  օրենքի նախագիծն ընդունելու դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն առաջանում: 

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

   «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու  մասին»  ՀՀ  օրենքի նախագծի   ընդունման  առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին 

 1

Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը

 

    «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու  մասին»  ՀՀ  օրենքի նախագծի   ընդունման  առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտություն չի առաջանում:

2

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

 

Որոշման նախագծով կարգավորմանն առաջարկվող հարցերի մասով միջազգային պայմանագրերով պարտավորություններ չեն ստանձնվել:

 

  • Обсуждалось

    22.10.2019 - 07.11.2019

  • Тип

    Закон

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8528

Принт

Предложения

Իրավունքի ուժ հասարակական կազմակերպություն

30.10.2019

Կարծում ենք՝ ժամանակն է քրեականացնելու ընտանեկան բռնությունը: Իսկ օրենքից պետք է հանել նախազգուշացումը, որպեսզի ոստիկանությունը կարողանա ավելի արդյունավետ պայքարել բռնության դեմ:

Nvard Manasyan

28.10.2019

Եթե ամուսիններից մեկը ընտանեկան բռնության մասին օրենքով /հակիրճ եմ գրում օրենքի անունը/ երբևէ դատական կարգով ունեցել է պաշտպանական որոշում, ապա այդ ընտանիքին երեխա տալը ռիսկային է: Առնվազն պետք է որոշակի ժամկետով կասեցնել այդ ընտանիքներին ու/կամ անձանց երեխա որդեգրելու հնարավորություն ընձեռելը:

Vardan Vardanyan

24.10.2019

Շնորհակալություն։ Մի մտահոգություն ունեմ։ Տարիքայային սահմանը վերացնելը ճիշտ չէ։ Ավելին ասեմ 55 դարձրեք 50։ Սա լուրջ հոգեբանական խնդիր է։ Հոգեբանական ասպեկտը անպայման հաշվի առեք։ Երջանիկ ապագա բոլոր երեխաներին։

Узнать больше