Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ 23.10.2019 15:37:15 Նախագծի 13 –րդ հոդվածում, որը վերաբերում է Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասը նոր խմբագրությամբ շարադրելուն, առաջարկում ենք <<իրականացնում>> բառից հետո ավելացնել ՙ<<պաշտպանական միջոցների խախտման հետևանքների մասին>> բառերը: Հավանաբար Ձեր առաջարկությունները սխալ եք տեղադրել, քանի որ այն չի առնչվում մեր նախագծին:
2 «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ 23.10.2019 15:37:15 Նախագծի 15-րդ հոդվածում, որը վերաբերում է Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասը նոր խմբագրությամբ շարադրելուն, առաջարկում ենք 2-րդ կետում <<ոստիկանությունը>> բառից հետո ավելացնել նաև <<ՀՀ դատարանները>> բառերը: Հավանաբար Ձեր առաջարկությունները սխալ եք տեղադրել, քանի որ այն չի առնչվում մեր նախագծին:
3 «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ 23.10.2019 15:37:15 Առաջարկում ենք նախազգուշացումը որպես պաշտպանության միջոց հանել Օրենքի ձևակերպումներից, քանի որ ընտանիքում բռնության դեպքերը պահանջում են կանխարգելման կամ պաշտպանական համարժեք միջոցների ձեռնարկում: Ձևավորված վիճակագրական տվյալները փաստում են, որ նախազգուշացման կիրառումը որպես պաշտպանության միջոց շուրջ 2,5 անգամ գերազանցում է անհետաձգելի միջամտության որոշումների նկատմամբ: Մինչդեռ, նախազգուշացումը չի ենթադրում շոշափելի միջամտություն բռնության իրավահարաբերություններին, իսկ բռնությունից տուժած անձը շարունակում է մնալ բռնության անմիջական տիրույթում, որում կարող են առկա լինել վերջինիս կյանքի և անվտանգության համար իրական սպառնալիքներ: Ընտանեկան բռնության դեմ շոշափելի և արդյունավետ պայքար ծավալելու խնդիրը լավագույնս կարող է լուծվել, եթե բռնություն գործադրած անձը գիտակցի և անմիջականորեն կրի բռնության բացասական հետևանքները, ինչը չի կարող ապահովել նախազգուշացման միջոցը: Գործնականում, նախազգուշացումը չի ապահովում հետագա բռնության կանխարգելումը և որևէ կերպ չի երաշխավորում տուժողների անվտանգությունը: Հավանաբար Ձեր առաջարկությունները սխալ եք տեղադրել, քանի որ այն չի առնչվում մեր նախագծին:
4 Kristina Petrosyan 24.10.2019 12:21:24 Ընտանեկան բռնության քրեականցում և հանել օրենքից նախազգուշացումը: Հավանաբար դուք սխալվել եք, Ձեր առաջարկը չի առնչվում այս նախագծին:
5 Kristina Petrosyan 24.10.2019 12:22:03 Ընտանեկան բռնության քրեականցում և հանել օրենքից նախազգուշացումը: Հավանաբար դուք սխալվել եք, Ձեր առաջարկը չի առնչվում այս նախագծին:
6 Vardan Vardanyan 24.10.2019 20:29:33 Շնորհակալություն։ Մի մտահոգություն ունեմ։ Տարիքայային սահմանը վերացնելը ճիշտ չէ։ Ավելին ասեմ 55 դարձրեք 50։ Սա լուրջ հոգեբանական խնդիր է։ Հոգեբանական ասպեկտը անպայման հաշվի առեք։ Երջանիկ ապագա բոլոր երեխաներին։ Շնորհակալություն, Ձեր կարծիքը կքննարկվի:
7 Nvard Manasyan 28.10.2019 12:22:21 Եթե ամուսիններից մեկը ընտանեկան բռնության մասին օրենքով /հակիրճ եմ գրում օրենքի անունը/ երբևէ դատական կարգով ունեցել է պաշտպանական որոշում, ապա այդ ընտանիքին երեխա տալը ռիսկային է: Առնվազն պետք է որոշակի ժամկետով կասեցնել այդ ընտանիքներին ու/կամ անձանց երեխա որդեգրելու հնարավորություն ընձեռելը: Հավանաբար դուք սխալվել եք և Ձեր դիտարկումը չի առնչվում նախագծին:
8 Իրավունքի ուժ հասարակական կազմակերպություն 30.10.2019 21:09:35 Կարծում ենք՝ ժամանակն է քրեականացնելու ընտանեկան բռնությունը: Իսկ օրենքից պետք է հանել նախազգուշացումը, որպեսզի ոստիկանությունը կարողանա ավելի արդյունավետ պայքարել բռնության դեմ: Հավանաբար դուք սխալվել եք և Ձեր դիտարկումը չի առնչվում նախագծին: